Վիեննայի միջազգային օդանավակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիեննայի միջազգային օդանավակայան

IATA: noneԻԿԱՕ: none
Ամփոփում
Օդակայանի տեսակ {{{տեսակ}}}

Վիեննայի միջազգային օդանավակայան (գերմ.՝ Flughafen Wien-Schwechat), գտնվում է Շվեխատում` Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայից 18 կմ. դեպի հարավ-արևելք ու Բրատիսլավայից 57 կմ. դեպի արևմուտք։ Ավստրիայի ամենամեծ օդանավակայանն է, հանդիսանում է հանգույց Ավստրիական ավիաուղիների (Austrian Airlines), Յուրովինգսի (Eurowings) ու ավստրիական բյուջետային «Նիկի» (Niki) ավիաուղիների համար։ Ունակ է սպասարկել լայնամարմին օդանավերի, ընդհուպ Էյրբաս Ա380 մոդելի։ Այս օդանավակայանը սպասարկում է Եվրոպայի շատ ուղղություններ, ինչպես նաև երկարատև թռիչքներ դեպի Ասիա, Հյուսիսային Ամերիկա և Աֆրիկա։ 2015 թվականի ընթացքում սպասարկել է 23,4 մլն. ուղևորի։ Այս թիվը նախորդ տարվա համեմատ մեծ է 2.5%-ով[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերմինալ 1Ա
Տերմինալ 3 (Սքայլինք)
Ավստրիական ավիաուղիների Բոյինգ 767-300ԷՐ մակնիշի օդանավը` կայանելիս

Սկզբում` 1938 թվականին, կառուցվեց որպես ռազմական օդավանակայան և Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում օգտագործվեց որպես Հայնքլ ֆիրմայի հարավային ռազմական ինքնաթիռաշինության դիզայնի ու արտադրության համալիր, որը գրավվեց բրիտանացիների կողմից 1945 թվականին։ 1954 թվականին կառավարող ընկերության հիմնադրումից հետո Շվեխաթը փոխարինեց Ավստրիայի (ու Վիեննայի) գլխավոր օդանավակայան համարվող Ասպերնին։ Այն ուներ մի թռիչքուղի, որը 1959 թվականին երկարացվեց ու հասավ 3 կիլոմետրի։ Օդանավակայանի նոր շինության կառուցումը մեկնարկեց նույն տարում։

1972 թվականին կառուցվեց մի այլ թռիչքուղի։ Տաս տարի անց օդավանակայանը միացավ Ավտոճանապարհների ազգային ցանցին (Ostautobahn): 1986 թվականին բացվեց Ժամանումների ընդարձակ սրահը, իսկ երկու տարի անց` փոխագուցավոր (տելեսկոպիկ) 8 կամրջակով արևելյան կամրջասյունը։ Վիեննայի օդավանակայանը, որը Եվրոպայում քիչ հանրային շարժ ունեցող օդավանակայանային օպերատորներից է, մասնավորեցվել է 1992 թվականին։ Ստորին Ավստրիայի նահանգն ու պաշտոնական Վիեննան ունեն 20% բաժնեմաս, մասնավոր գործատուի մասնակցությունը կանոնադրական կապիտալի բաժնեմասում 10% է։ Մնացյալ 50%-ը պատկանում է մասնավոր հատվածին[2]։ Բաժնեմասերի սեփականատերն է Ավստրիայի ֆոնդային բորսան։ 1992 թվականին բացվեց թիվ 1 Տերմինալը, իսկ մեկ տարի անց` պլազայի շուրջ խանութների տարածքն ու Բ, Գ, Դ դարպասներով տարանցիկ գոտիները։ 1996 թվականին բացվեց փոխագուցավոր (տելեսկոպիկ) 12 կամրջակով արևմտյան կամրջասյունը։

2000-ականներից մեկնարկած զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդանավակայանի գնացքի կայարանը

2006 թվականին սկսեց գործել 109 մետր բարձրությամբ կառավարման աշտարակը։ Այն թույլ է տալիս հսկողության տակ պահել օդանավակայանի ողջ տարածքը։ 2004-7 թթ. ընթացքում օդանավակայանի տարածքում գործել է Գրասենյակային տարածք, որն առաջարկում էր 69,000 m2 վարձակալական տարածքներ։ Վիայփի ու ընդհանուր ավիացիոն տերմինալը, որը ներառում էր նաև բետոնապատ տարածք, բացվեց 2006 թվականին։

Հետագա աճին հարմարվելու նպատակով 1998 թվականին Վիեննայի օդավանակայանը հրապարակեց մաստեր պլան, որը նախանշում էր մինչ 2015 թվականն իրագործվելիք ընդլայնման ծրագրերը։ Այս ծրագրերն ընդգրկում էին նոր գրասենյակային տարածք, երկթագծի կայարան, բեռնափոխադրումների կենտրոն, գլխավոր ավիացիոն կենտրոն, օդային փոխադրումների ղեկավարման աշտարակ, տերմինալ ու թռիչքուղի։ Ի հավելումն, այս պլանով կոչ էր արվում անվտանգության կառավարման ավելի որակյալ ներդրման[3]։ Ընդլայնման կենտրոնական հատվածը վերաբերում էր նոր տերմինալին ու վերջինիս կառուցման ընթացքում կրկնապատկված Սքայլինքին։ 2002 թվականին օդանավակայանի ղեկավարությունն այս նոր տերմինալի կառուցման ծախսերը գնահատեց 401,79 մլն.եվրո։ Համենայն դեպս, ծախսերը գերազանցեցին նախնական հաշվարկներն ու 2009 թվականին հասան 929,5 մլն. եվրոյի։ Ավստրիայի աուդիտի դատարանն օդանավակայանին պարտադրեցլ ձեռնարկել մի քանի ծախսախնայող միջոցառումներ, որն ըստ նրա` վերջնական ծախսերը կհասնեն 849,15 մլն. եվրոյի։

2012 թվականի հունիսի 5-ին բացվեց նոր Աուսթրիան Սթար Ըլայընս Թերմինալը (Austrian Star Alliance Terminal)` թիվ 3-րդ տերմինալը, որն անվանակոչվեց Սքայլինք (Skylink) իր կառուցման ընթացքում։ Այն թույլ է տալիս տարեկան գրեթե 30 մլն. ուղևոր սպասարկել[4]։ Կառուցումը մեկնարկեց 2004 թվականին ու դադարեցվեց 2009 թվականին`նախագծված ծախսերի աճի պատճառով, բայց վերսկսվեց մեկ տարի անց։ Պլանավորված առավելագույն ծախսերը կազմեցին 770 մլն. եվրոյից էլ քիչ գումար[5]։ Սքայլինքի նախագծի թերի ղեկավարման հետ կապված անհանգստություններից հետո` գլխավոր գործադիր տնօրեն Հերբերթ Քաուֆմանը, համաձայնեց պաշտոնից ազատվել 2010 թվականի դեկտեմբերի վերջին[6]։ Նոր մասնաշենքի Հյուսիսային կամրջասյունը, որն ունի 17 փոխագուցավոր կամրջակ, թույլ է տալիս սպասարկել ավելի մեծ թվով օդանավերի, չնայած որ նոր տերմինալը չի կարող սպասարկել Էյրբաս Ա380 մոդելի օդանավերի։ Համենայն դեպս, Հանդիպումների Դ սրահը շուտով կհարմարեցվի Ա380-ի պահանջներին։

Տերմինալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիեննայի միջազգային օդանավակայանն ունի չորս տեմինալներ, որոնց անվանում են Տերմինալ 1, 2 և 3 և հավասարապես կառուցված են մեկը մյուսի դիմաց։ Վերջիններիս դիմաց կառուցված է Տերմինալ 1Ա-ն, որն իրար է միացնում Հանդիպումների հինգ սրահները։ Բոլոր տերմինալների տարածքների կենտրոնական ժամանումների սրահնը գտնվում է Տերմինալ 3-ում[7]։

Գետնյա տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիեննայի «Միթե» երկաթգծի կայարան

Գնացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիեննա Ս-Բանի (Vienna S-Bahn) կամ միջքաղաքային երկաթգծային տրանսպորտի Ս7 գծով հնարավոր է օդանավակայանից հասնել քաղաքի կենտրոն մոտավորապես 25 րոպեում[8]։ Ավելի թանկ արժեցող Օդանավակայանի քաղաքային գնացքն ուղիղ կապով իրար է միացնում այն ու Վիեննայի «Միթե» գնացքի կայարանը` 16 րոպեում և մոտ է քաղաքի կենտրոնին[9]։

Բացի այդ, ստորգետնյա գնացքի կայարանը հարմարեցվել է` երկար հեռավորության գնացքների սպասարկման նպատակով։ 2014 թվականի դեկտեմբերից սկսած` Վիեննայի նոր հիմնական կայարանով անցնող առաջին գնացքները, Գերմանիայի միջքաղաքային էքսպրես ծառայությունների գնացքների վերջնական կայարանն օդանավակայանում է։ Ավստրիայի ու Չեխիայի ճեպընթաց գնացքների ծառայությունների գնացքները դեպի օդանավակայան կանոնավոր չվացուցակ ունեն, որոնց միակողմանի մեկման տևողությունը 15 րոպե է։

Մեքենա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդանավակայանն ուղղակիորեն միանում է Ա4 մայրուղուն, որը կենտրոնական Վիեննան միացնում է Բուդապեշտին։ Ուրույն անվանումն է Ֆլուգհաֆեն Վիեն-Շվեխաթ (Flughafen Wien-Schwechat): Բրատիսլավա կարելի է հասնել Ա6 մայրուղու միջոցով, որը բաժանվում է Ա4-ի` արևելքում։ Տաքսիներն ու վարձույթով մեքենաները նույնպես հասանելի են օդանավակայանում։ Բացի այդ գործում են մի շարք տաքսի ծառայություններ[10]

Ավտոբուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդանավակայանից դեպի Վիեննայի տարբեր քաղաքների ուղղությամբ մեկնող ավտոբուսներ կան, որոնք ներառում են նաև Բրատիսլավան, Բուդապեշտն ու Բռնոն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Good Business Results of the Flughafen Wien Group: Further Improvement of Revenue and Earnings Despite High Extraordinary Depreciation of € 30.4 Million Due to Negative Runway Ruling» (Press release). Vienna International Airport. 2017 թ․ մարտի 1. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
  2. «FWAG (group) facts & figures - Open for new horizons». Viennaairport. 2012 թ․ հունիսի 5. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
  3. Annual Report 2005 Flughafen Wien AG (PDF) (Report). Schwechat: Vienna International Airport. փետրվարի 16, 2006. Վերցված է օգոստոսի 3, 2015-ին.
  4. Allett, Tom (2012 թ․ հունիսի 18). Cook, Caroline (ed.). «Vienna's Skylink Open for Business». Airports International. Key Publishing Ltd. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
  5. «Flughafen Wien - Presseaussendungen & News - Offen für neue Horizonte». Viennaairport.com. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
  6. «Airline Industry and Aviation Safety News from Flightglobal». Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 19-ին.
  7. viennaairport.com - AIRPORT MAP retrieved 30 July 2016
  8. «Flughafen Wien - Bahnverbindungen». Վերցված է 2015 թ․ հունիսի 2-ին.
  9. «Flughafen Wien - City Airport Train/ CAT». Վերցված է 2015 թ․ հունիսի 2-ին.
  10. «Vienna Airport taxi». Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.