Բանդարանաիկե (օդանավակայան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բանդարանաիկե
Տեսակմիջազգային օդակայան, օդակայան և commercial traffic aerodrome?
Երկիր Շրի Լանկա
ՎարչատարածքԱրևմտյան նահանգ
ԲԾՄ7,9 մետր
Ձևավորում1944
Քարտեզ
Քարտեզ

Բանդարանաիկեի անվան միջազգային օդանավակայան (անգլ.՝ Bandaranaike International Airport, սինգ․՝ බණ්ඩාරනායක ජාත්‍යන්තර ගුවන්තොටුපළ, թամիլերեն՝ பண்டாரநாயக்க சர்வதேச விமான நிலையம்), (IATACMB, ICAOVCBI)), Շրի Լանկայի հիմնական միջազգային օդանավակայանը[1]։ Ընկած է երկրի մայրաքաղաք Կոլոմբոյից 32,5 կիլոմետր դեպի հյուսիս՝ Նեգոմբո քաղաքի Կատունայակե արվարձանի մերձակայքում (գտնվելու վայրը նկատի առնելով՝ տեղացիներն անվանում են Կատունայակեի օդանավակայան)։

Օդանավակայանը կառուցվել է 1944 թվականին՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցող Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության ռազմաօդային ուժերի ավիաբազա, հետագայում վերափոխվել է քաղաքացիական օդանավակայանի (վերակառուցման աշխատանքներն ավարտվել են 1967 թվականին)։ Անվանակոչվել է Ցեյլոնի (ներկայիս Շրի Լանկայի) նախկին վարչապետ Սոլոմոն Բանդարանաիկեի պատվին։ Կառավարվում Airport and Aviation Services (Sri Lanka) Ltd ընկերության կողմից և համարվում է Շրի Լանկայի ազգային ավիափոխադրողի՝ SriLankan Airlines-ի, ինչպես նաև ներքին ավիափոխադրող Cinnamon Air-ի բազային օդանավակայանը։

Ունի ընդամենը մեկ թռիչքուղի՝ ասֆալտապատ ծածկով, 3.500 մետր երկարությամբ։ Պլանավորված է կառուցել ևս երկու թռիչքուղի, ինչը հնարավորություն կընձեռի ընդունելու նաև Airbus A380 ինքնաթիռներ։

Միջազգային թռիչքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանդարանիկեի անվան օդանավակայանից թռիչքներ են իրականացնում Աերոֆլոտը՝ (դեպի Մոսկվա, (Շերեմետևո)[2][3], Air Arabia-ն՝ Շարժա, AirAsia-ն՝ Կուալա Լումպուր, Air China-ն՝ Չենդու[4], Air IndiaՉեննայ, Դելի, Մումբայ, Վարանասի, Azur Air-ը՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ[5], Եկատերինբուրգ, Cathay Pacific-ը՝ Հոնկոնգ, China Eastern Airlines-ը՝ Կունմին[6],, Մալե[6], Շանհայ, China Southern Airlines-ը՝ Գուանչժոու, Մալե[7], Edelweiss Air-ը՝ Ցյուրիխ[8], Emirates-ը՝ | Դուբայ, Մալե, Etihad Airways-ը՝ | Աբու Դաբի, GoAir-ը՝ Բանգալոր, Դելի[9], Gulf Air-ը՝ Բահրեյն, Մալե[10], Jetstar Asia Airways-ը՝ | Սինգապուր (սկսվելու է 2021 հունվարի 4-ից)[11], Oman Air-ը՝ Մալե, Մուսկատ[12], SpiceJet-ը՝ Չեննայ, Մադուրայ, Հայդարաբադ[13], SriLankan Airlines-ը՝ | Աբու Դաբի, Բահրեյն, Բանգալոր, Բանգկոկ, Պեկին, Չեննայ, Կոիմբատորե[14], Դամամ, Դելի, Դաքա, Դոհա, Դուբայ, Գուանչժոու, Հայդարաբադ[15],, Ջակարտա, Ջիդդա, Կարաչի, Կալկաթա, Կուալա Լումպուր, Քուվեյթ, Լահոր, Լոնդոն, Մալե, Մելբուրն[16],, Միլան, Մումբայ, Մուսկատ, Փարիզ, Էր-Ռիադ, Շանհայ, Սինգապուր, Սիդնեյ[17], Thai Lion Air-ը՝ Բանգկոկ[18], Turkish Airlines-ը՝ Ստամբուլ, Մալե[19], Vistara-ն՝ Դելի[20] Մումբայ[21]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bandaranaike International Airport - Airport Technology
  2. «Aeroflot extends Colombo schedule into S19». RoutesOnline. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
  3. «Aeroflot flight SU6266». Flightradar24. Վերցված է 2019 թ․ հունվարի 16-ին.
  4. «Air China Feb/Mar 2020 Asia service changes as of 09FEB20». Routesonline. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
  5. «Azur Air schedules new long-haul service from St. Petersburg from late-Oct 2019». Routesonline. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
  6. 6,0 6,1 «Sri Lanka braces for Chinese tourist arrival slowdown». www.dailymirror.lk. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
  7. «China Southern Feb/Mar 2020 Long-Haul service adjustment as of 06FEB20». Routesonline. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
  8. 2018, UBM (UK) Ltd. «Edelweiss outlines additional new long-haul routes in NW18». {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  9. «GoAir to Colombo». GoAir. Վերցված է 2020 թ․ փետրվարի 28-ին.
  10. «Gulf Air announces Maldives as it welcomes its 3rd airbus A320neo». Gulf Air. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  11. «Jetstar Asia to delay Colombo launch to Jan 2021». Routesonline. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 14-ին.
  12. Ltd. 2019, UBM (UK). «Oman Air W18 Maldives service adjustment». Routesonline. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  13. «SpiceJet launches 12 new direct domestic flights, to start Hyderabad-Colombo service». businesstoday.in. 2019 թ․ մարտի 5.
  14. 2017, UBM (UK) Ltd. «SriLankan Airlines expands India network from July 2017». {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  15. «SriLankan Airlines outlines A321neo S17 service». Routes Online. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.
  16. «SriLankan Airlines resumes Melbourne service from Oct 2017». Routesonline. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
  17. «SriLankan Airlines August 2020 operations as of 31JUL20». Routesonline. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 17-ին.
  18. Ltd. 2019, UBM (UK). «Thai Lion Air revises Colombo launch to late-Jan 2019». Routesonline. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  19. «Turkish Airlines Flight TK730». Flightradar24. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
  20. «Vistara Route Map». Vistara. Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին.
  21. «Vistara to start daily flights on Mumbai-Colombo route from 25 November 2019». Routesonline. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանդարանաիկե (օդանավակայան)» հոդվածին։