Բարսելոնա-Էլ Պրատ միջազգային օդանավակայան
Բարսելոնա-Էլ Պրատ միջազգային օդանավակայան Aeroport de Barcelona – el Prat | |||
---|---|---|---|
IATA: none – ԻԿԱՕ: none | |||
![]() ![]() {{{IATA}}} ' | |||
Ամփոփում | |||
Օդանավակայանի տեսակ | միջազգային օդանավակայան | ||
Սեփականատեր/Օպերատոր | Աենա («Aena»)[1][2][3] | ||
Ծառայում է | ![]() | ||
Տեղագրություն | ![]() | ||
Կոորդինատներ | 41°17′49″ հս․. լ. 2°04′42″ ավ. ե.HGЯO | ||
Տեղական ժամանակ | UTC UTC 0 | ||
Աշխատանքի ժամերը | շուրջօրյա | ||
Կայք | |||
Վիճակագրություն (2017) | |||
Ճամփորդների թիվ | ▲ 47,284,500 |
Բարսելոնա-Էլ Պրատ օդանավակայան (կատ.՝ Aeroport de Barcelona – el Prat, իսպ.՝ Aeropuerto de Barcelona-El Prat), հայտնի է նաև որպես Էլ Պրատի օդանավակայան, միջազգային օդանավակայան[4][5], որը գտնվում է Կատալոնիայի ինքնավար համայնքի մայրաքաղաք Բարսելոնայի կենտրոնից 12 կմ հեռավորության վրա գտնվող Էլ Պրատ դե Լյոբրեգատ բնակավայրում[6]։
Համարվում է Իսպանիայի երկրորդ խոշորագույն օդանավակայանը՝ Ադոլֆ Սուարեսի անվան Մադրիդ Բարախաս միջազգային օդանավակայանից հետո։ Ըստ զբաղվածության ցուցանիշի՝ Բարսելոնայի օդանավակայանը յոթերորդն է ամբողջ Եվրոպայում` Լոնդոնի, Փարիզի, Ամստերդամի, Ֆրանկֆուրտի, Ստամբուլի և Մադրիդի օդանավակայաններից հետո։ 2016 թվականին Բարսելոնայի օդանավակայանն ընդունում է ռեկորդային թվով 44.1 միլիոն ուղևոր, որը շուրջ 11.2 տոկոսով գերազանցում էր նախորդ տարվա՝ 2015-ի ցուցանիշին[7]։ Օդանավակայանը հիմնականում ծառայում է ներքին եվրոպական ուղղություններով, ինչպես նաև կազմակերպում է թռիչքներ դեպի Հյուսիսային (Միացյալ Նահանգներ, Կանադա) և Հարավային Ամերիկա (Արգենտինա, Բրազիլիա, Կոլումբիա, Պերու), Մերձավոր Արևելք (Իսրայել, Լիբանան, Հորդանան, Իրան, ԱՄԷ, Կատար), Ասիա (Չինաստան, Հարավային Կորեա, Սինգապուր, Հոնկոնգ, Պակիստան) և Աֆրիկա (Ալժիր, Եգիպտոս, Մարոկկո, Թունիս, Գամբիա, Եթովպիա, Սենեգալ)։
Ինչպես Բարախասի օդանավակայանը, այնպես էլ Էլ Պրատոն, սպասարկում է Իսպանիայի ազգային ավիափոխադրող «Puente Aéreo» ավիաընկերությունը[8]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարսելոնայի առաջին օդանավակայանը, որը կառուցվել է Էլ Ռոմոլարում, հիմնադրվել է 1916 թվականին։ Սակայն դա երկար հեռանկար չուներ, քանզի երկու տարի անց կառուցվում է նոր օդանավակայան՝ ավելի զարգացած ենթակառուցվածքներով։ Օդանավակայանի առաջին սպասարկող ինքնաթիռը եղել է «Groupe Latécoère» ընկերության ֆրանսիական արտադրության Salmson 300 օդանավը, որն իր առաջին չվերթը կատարել է Թուլուզից դեպի Կասաբլանկա։ 1927 թվականից սկսել է գործել պլանավորված կոմերցիոն ծառայություն[9]։ 1948 թվականին ստեղծվում է Բարսելոնայի օդանավակայանի թռիչքուղին և հենց նույն տարում էլ իր ծառայություններն է այստեղ գործարկում առաջին օտարերկրյա ավիաընկերությունը՝ «Pan American World Airways»-ը, որն առաջին չվերթով Լիսաբոնից մեկնում է ընկերության գլխամաս Նյու Յորք։
Նույն տարվա նոյեմբերի 4-ին սկսվում է առաջին ներիսպանական չվերթների ձևավորումն ու Բարսելոնայի օդանավակայանի կապակցումը Մադրիդի Բարախաս օդանավակայանի հետ։ 1963 թվականին օդանավակայանից օգտվող քաղաքացիների թիվը հատում է մեկ միլիոնի շեմը։ 1965 թվականին կառուցվում է հսկիչ աշտարակ, իսկ 1968 թվականին՝ բացվում նոր տերմինալ, որը մինչ օրս գործում է[10]։
1970 թվականի օգոստոսի 3-ին «Pan American World Airways»-ը սկսում է իրականացնել հերթական ծառայությունը Բարսելոնայի, Լիսաբոնի և Նյու Յորքի միջև՝ Boeing 747-ի գործարկմամբ։ 1976 թվականին կառուցվում է նոր տերմինալ՝ հատուկ ներպիրենեյան օդային ծառայությունների և բեռնափոխադրումներ համար, միացված փոստային և օդային բեռնափոխադրման ծառայություններ։ 1977 թվականին Բարսելոնա-Էլ Պրատ միջազգային օդանավակայանն ընդունում է 5 միլիոն ուղևոր։
1992 թվականին Ամառային օլիմպիական խաղերը ժամանում են Բարսելոնա և օդանավակայանը ստանձնում է արտասահմանյան բազմահազարավոր պատվիրակների, հյուրերի և երկրպագուների ժամանման ողջ ծանրությունը։ 1992 թվականին բացվում է նոր հսկիչ աշտարակ, որը փոխարինվում է 2006 թվականին։ 2009 թվականին բացվում է առաջին տերմինալը, որը մինչ օրս համարվում է ամենածանրաբեռված ենթակառուցվածքը։ Այսօր, չվերթների 70 %-ն իրականացվում է տերմինալ 1-ի միջոցով։ 1999 թվականից հետո օդային երթևեկությունը կտրուկ անկում է ապրում։ Օդային ավիացիայի ոլորտային ճգնաժամը պայմանավորված էր Ժիրոնայի և Ռեուսի չարտերային բազմաթիվ չվերթներով, որոնց թռիչքուղու վերջնական կանգառը Էլ Պրատն էր։ 2005 թվականից հետո Էլ Պրատը դառնում է Իսպանիայի թիվ երկու օդանավակայանը։ 2016 թվականի դեկտեմբերից ի վեր Բարսելոնայի օդանավակայանը սկսում է իրականացնել չվերթներ նաև դեպի Լատինական Ամերիկա և Ասիա։
Ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարսելոնա-Էլ Պրատ միջազգային օդանավակայանին սպասարկում են հիմնականում տեղական և եվրոպական ավիաընկերությունները, որոնք ունեն որոշակի օպերացիոն բազա։ Միջմայրցամաքային կապերը վերջին տարիներին զգալի քանակությամբ ուղևորափոխադրումներ չեն առաջացրել։ Թվաքանակի հետ կապված աճը սկսվել է 21-րդ դարի սկզբին և զգալիորեն ընդարձակվել վերջին տարիներին։ Գնալով զգալիորեն աճում է հանգստյան և զբոսաշրջային նպատակներով ավիափոխադրումների ծավալները։ Համեմատաբար ավելի ցածր գներով ավիաընկերություններ են Ryanair, EasyJet, Norwegian Air միջազգային, EasyJet Switzerland, Wizz Air and Transavia.com-ը։ 2010 թվականի սեպտեմբերին օդանավակայանում հիմնվել է թռիչքային նոր բազա[11]։
Օդանավակայանն ունի 3 թռիչքուղի, որոնցից երկուսը իրականացվում են զուգահեռ կարգով։ Օդանավակայանը հանդիսանում է Կատալոնիայի ժեներալիտետի և Իսպանիայի թագավորական կառավարության միջեւ կառավարման և վերահսկողության քաղաքականության քննարկման առարկա՝ «Aena»-ի (օդանավակայանի կառավարիչ) և տարբեր ավիաընկերությունների մասնակցությամբ։ Հակասության մի մասը վերաբերում է օդանավակայանի ստեղծման բացառություններին և Aena-ի ցանցի մյուս օդանավակայանների նկատմամբ առավելություններին՝ արտաքին ներդրումների տեսանկյունից։
Կարգո[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական ավիաուղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարկանիշ | Ավիաուղի | Ուղևորների քանակ |
---|---|---|
1 | ![]() |
17,174,966 |
2 | ![]() |
6,962,954 |
3 | ![]() |
3,143,891 |
4 | ![]() |
1,586,744 |
5 | ![]() |
1,425,433 |
6 | ![]() |
1,338,263 |
7 | ![]() |
1,052,286 |
8 | ![]() |
843,648 |
9 | ![]() |
777,655 |
10 | ![]() |
768,044 |
11 | ![]() |
574,985 |
12 | ![]() |
572,902 |
13 | ![]() |
555,243 |
14 | ![]() |
551,008 |
15 | ![]() |
542,492 |
See source Wikidata query and sources.
Ամենազբաղված ուղևորագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հ․ | օդանավակայան | Ուղևորներ |
---|---|---|
1 | ![]() |
1,460,914 |
2 | ![]() |
1,363,965 |
3 | ![]() |
1,290,861 |
4 | ![]() |
1,225,979 |
6 | ![]() |
1,163,701 |
5 | ![]() |
937,469 |
7 | ![]() |
927,483 |
8 | ![]() |
837,259 |
13 | ![]() |
836,924 |
10 | ![]() |
758,520 |
9 | ![]() |
684,967 |
11 | ![]() |
649,719 |
12 | ![]() |
637,998 |
15 | ![]() |
572,623 |
14 | ![]() |
507,191 |
Աղբյուր՝ Aeroport de Barcelona, AENA |
|
|
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Tráfico de pasajeros, operaciones y carga en los aeropuertos españoles» (իսպաներեն)։ AENA։ 2017։ Վերցված է 10 February 2018
- ↑ Spanish AIP (AENA) Archived 7 March 2012 at the Wayback Machine.
- ↑ «Presentación - Aeropuerto de Barcelona-El Prat - Aena.es»։ aena.es
- ↑ "Orden FOM/1508/2011, de 18 de mayo, por la que se modifica la denominación oficial del Aeropuerto de Barcelona". BOE. (Իսպաներեն)
- ↑ «Barcelona–El Prat Airport – Aena Aeropuertos»։ Aena-aeropuertos.es։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-04-ին։ Վերցված է ապրիլի 7, 2013
- ↑ EUROCONTROL basic Archived 2008-10-17 at the Wayback Machine.. Eurocontrol.int. Retrieved on 4 October 2011.
- ↑ «Why the train in Spain is more popular than the plane»։ elpais.com։ Վերցված է ապրիլի 14, 2014
- ↑ «Air passenger transport in Europe in 2007»։ eurostat.eu։ Վերցված է սեպտեմբերի 14, 2015
- ↑ aomd88։ «Airline memorabilia: Alas de la República: CLASSA, LAPE (1934)»։ Վերցված է հունիսի 1, 2015
- ↑ «History – Barcelona–El Prat Airport»։ aena։ Վերցված է դեկտեմբերի 12, 2014
- ↑ «IAG operará vuelos ‘low cost’ de largo radio desde El Prat a partir de junio»
- ↑ «Air China schedules Shanghai – Barcelona May 2017 launch»։ Routesonline։ Վերցված է 16 February 2017
- ↑ «American adds new միջազգային routes in S17»։ routesonline։ Վերցված է 11 September 2016(չաշխատող հղում)
- ↑ Asiana Airlines S18 Long-Haul changes as of 17NOV17 Routesonline. 20 November 2017.
- ↑ «Flights map»։ azurair.ua։ 30 January 2018։ Արխիվացված է օրիգինալից 18 July 2016-ին։ Վերցված է 30 January 2018
- ↑ Newseditor։ «Cathay Pacific increases services to Barcelona, Tel Aviv and Fukuoka»։ finchannel.com
- ↑ Wilkie Kirsty։ «Belfast Charter Programme to Freedom of the Seas»։ nitravelnews.com։ Արխիվացված է օրիգինալից 14 November 2016-ին
- ↑ «Etihad Airways to launch new service to Barcelona»։ Etihad Airways։ Վերցված է 3 June 2018
- ↑ «Official web site of Georgian Airways - https://www.georgian-airways.com/»։ https://www.georgian-airways.com/
- ↑ Liu, Jim։ «Iberia adds Barcelona – Burgos service from June 2018»։ Routesonline.com։ Վերցված է 22 February 2018
- ↑ Air France outlines JOON operation from Dec 2017 Routesonline. 25 September 2017.
- ↑ http://www.iairgroup.com/phoenix.zhtml%3Fc%3D240949%26p%3Daboutoverview
- ↑ «LEVEL moves Oakland service to San Francisco from late-Oct 2018»։ Routesonline։ Վերցված է 2018-08-31
- ↑ «Low-Cost Airline Brand LEVEL Announces Plans to Shift Nonstop Barcelona Flights from Oakland to SFO This Fall»։ Վերցված է 7 June 2018
- ↑ «Mahan Air plans Barcelona June 2017 launch»։ Routesonline։ Վերցված է 10 March 2017
- ↑ «Barcelona tindrà vol directe amb Silicon Valley per primera vegada»
- ↑ Liu Jim (16 March 2017)։ «Rossiya adds Moscow Vnukovo – Barcelona seasonal service in S17»։ Routesonline։ Վերցված է 16 March 2017
- ↑ «Flight schedule»։ platov.aero։ 4 December 2017։ Արխիվացված է օրիգինալից 13 September 2018-ին։ Վերցված է 9 September 2018
- ↑ «RyanAir introduces Winter plane 2017/2018 from Frankfurt Am Main Vor»։ RyanAir։ Վերցված է 28 February 2017
- ↑ 30,0 30,1 30,2 30,3 «Ryanair W17 new routes as of 05MAR17»։ Routesonline։ Վերցված է 5 March 2017
- ↑ Small Planet expands Lublin service in S17 Routesonline. 1 December 2016.
- ↑ «TAP Air Portugal plans to expand Porto network in S18»։ Routesonline։ 18 December 2017
- ↑ Spanish airline Vueling will add more flights to Helsinki in winter season 2017–2018 aviation24.be. 25 August 2017. Retrieved 26 August 2017
- ↑ «Welcome to Barcelona!»։ windrose.aero։ 5 February 2018։ Արխիվացված է օրիգինալից 8 March 2018-ին։ Վերցված է 7 March 2018
- ↑ «Rome, Paris, Barcelona, Prague: Wizz Air launches new direct flights from Kutaisi»։ agenda.ge։ 6 October 2017։ Վերցված է 6 October 2017
- ↑ «Welcome to the world of opportunity! - Wizz Air»։ wizzair.com
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բարսելոնա-Էլ Պրատ միջազգային օդանավակայան կատեգորիայում։ |