Ազիմուտ (ավիաընկերություն)
| Ազիմուտ | ||||
|---|---|---|---|---|
| ||||
| Հիմնադրվել է | փետրվար 2017 | |||
| Կենտրոններ | Platov International Airport? | |||
| Գլխամաս | Դոնի Ռոստով, Ռուսաստան | |||
| Ղեկավարություն | Vitaliy Vantsev? | |||
| azimuth.ru(ռուս.)(անգլ.) | ||||
Ազիմուտ (իրավաբանական անվանումը՝ ՊԲ "Ավիաընկերություն ԱԶԻՄՈՒՏ"), ռուսական ավիաընկերություն, հիմնված և բազավորված Դոնի Ռոստովում։ 2017 թվականի դեկտեմբերի 7-ից հանդիսանում է Ռոստովի մարզի նոր «Պլատով» օդանավակայանի բազային փոխադրողը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավիաընկերության նպատակն է ստեղծել նոր փոխադրող, ով կկարողանա ստեղծել որակյալ տրանսպորտային հաղորդակցության ուղիներ՝ Հարավային Ռուսաստանի քաղաքների միջև։ Որպես իրավաբանական անձ, "Ազիմուտ" ավիաընկերությունը գրանցված է Կրասնոդարում, սակայն 2017-ի փետրվարին իրականացվել է վերագրանցում՝ Դոնի Ռոստովում[1].Ավիաընկերության փաստացի սեփականատերեր են հանդիսանում՝ Վիտալի Վանցևը, Պավել Ուդոդը և Պավել Եկժանովը։
Ավիաընկերության ֆիրմային ոճը և կոլորիտը նախագծված է Սանկտ-Պետերբուրգում գտնվող ASGARD Branding դիզայներական ընկերության կողմից։ Ըստ մշակողների մտահաղացման, լոգոն խորհրդանշում է արևը, ծովը, երկինքը եւ հարավային հյուրընկալությունը[2]։
2017 թվականի մարտին ստորագրվել են պայմանագրեր չորս Sukhoi Superjet 100 տեսակի օդանավեր ձեռք բերելու նպատակով, ավելի ուշ կնքվել է ևս մեկ պայմանագիր և չորս օդանավեր ձեռք բերելու համար։ Օդանավերի մատակարարումը սկսվել է 2017 թվականի հունիսից[3]։ Ավիաընկերությունը ծրագրում է այս տեսակի օդանավերի թիվը հասցնել 16-ի[4]։
2017 թվականի օգոստոսի 18-ին թվականը ընկերությունը ստացել է օպերատորի վկայական, որը իրավունք է ընձեռնել կատարել թռիչքներ[5]։ Սկսած 2021 թվականից ավիաընկերությունը պետք է մուտք գործի Կալինինգրադ, Չելյաբինսկ, Վոլգոգրադ, Աստրախան,Սուրգուտ, Գելենջիկ, ինչպես նաև կսպասարկի միջազգային երթուղիներ՝ Երևան, Պրահա, Մայնի Ֆրանկֆուրտ, Ստամբուլ և Թել-Ավիվ[6].
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարտերային չվերթները ավիաընկերությունը սկսել է իրականացնել 2017 թվականի օգոստոսից։ 2017 թվականի սեպտեմբերի 21-ից ավիաընկերությունը սկսել է իր ամառային ծրագիրը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից։
Երթուղային ցանց
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական հանգուցային օդանավակայան է հանդիսանում Դոնի Ռոստովի «Պլատով» օդանավակայանը։ Լրացուցիչ հանգույց է Կրասնոդարի օդանավակայանը[7][8]։ Ավելի վաղ որպես լրացուցիչ հանգույց քննարկվել է նաև Միներալնիե Վոդիի օդանավակայանը։ Ավիաընկերության անընդհատ աճող նավատորմի համար լրացուցիչ հանգույցներ կարող են դառնալ Կալինինգրադի և Սոչիի օդանվակայանները:2018 թվականի ամառային երթուղու ընթացքում ավիաընկերությունը իրականացնում է չվերթներ հետևյալ ուղղություններով։
| Մեկնման Վայրը | Ժամանման վայրը | նշումներ |
|---|---|---|
| Դոնի Ռոստով | Մոսկվա (Վնուկովո), Սանկտ Պետերբուրգ (Պուլկովո), նովոսիբիրսկ (Տոլմաչեվո), Մախաչկալա (Ույտաշ), Սամարա (Կուրումոչ), Սոչի, Կազան, Ուֆա, Միներալնիե Վոդի, Գրոզնի [9], Նիժնի Նովգորոդ (Ստրիգինո)[10], Սիմֆերոպոլ[11], Էլիստա[12], Վոլգոգրադ | Չվերթները դեպի Վոլգոգրադ իրականցվելու են 2018 թվականի հունիսի 17-ից 28-ը[13] |
| Կրասնոդար (Կրասնոդար օդանավակայան) | Սանկտ Պետերբուրգ (Պուլկովո), Մախաչկալա(Ույտաշ), Ուֆա, Մոսկվա (Վնուկովո)[14], Սիմֆերոպոլ[11] | |
| Մոսկվա (Վնուկովո) | Օմսկ (Օմսկ-կենտրոնական), Գրոզնի[15], Էլիստա[12] | |
| Սանկտ Պետերբուգ (Պուլկովո) | Ստավրոպոլ, Գրոզնի | |
| Միներալնիե Վոդի | Սիմֆերոպոլ | |
| Էլիստա | Սոչի[12] |
Նավատորմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի ապրիլին ավիաընկերության նավատորմը համալրվում է 8 օդանավերով, բոլորը Sukhoi Superjet 100 տեսակի։
Անվանական ինքնաթիռներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավիաընկերությունը իրականացնում է ծրագիր՝ օդանավերը գետերի անուններով կոչելու[16][17]։
| Համարը | Անվանումը |
|---|---|
| RA-89036 | Ուրալ |
| RA-89079 | Թերեք |
| RA-89080 | Դոն |
| RA-89085 | Վոլգա |
| RA-89093 | Նևա |
| RA-89094 | Կուբան |
| RA-89095 | Իրտիշ |
| RA-89096 | Մոսկվա |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Авиакомпания «Азимут» переехала в Ростов-на-Дону. - Деловой квартал» (ռուսերեն). rostov.dk.ru. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Суперджеты а/к «Азимут» — лаконично, ярко и эмоционально». Авиация России (ռուսերեն). 2017 թ․ նոյեմբերի 4.
- ↑ Sukhoi Superjet 100 долетел до «Азимута» // Коммерсантъ. — 2017-07-07.
- ↑ «Авиакомпания «Азимут» договорилась о расширении парка до 16 SSJ 100». Авиатранспортное обозрение. 2017 թ․ հուլիսի 20. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Авиакомпания Азимут получила сертификат эксплуатанта» (ռուսերեն). azimuth.aero. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Состоялась встреча главы администрации Аксайского района с руководителем авиакомпании «Азимут»» (ռուսերեն). www.aksayland.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ Аэропорт Краснодара стал одним из базовых для авиакомпании «Азимут»
- ↑ Авиакомпания «Азимут» открыла базу в Краснодаре
- ↑ «Авиакомпания Азимут открыла продажу авиабилетов на рейс из Ростова в Грозный». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Поиск рейсов Ростов-на-Дону — Нижний Новгород». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
- ↑ 11,0 11,1 Авиакомпания Азимут запускает продажу авиабилетов в Симферополь
- ↑ 12,0 12,1 12,2 Авиакомпания Азимут запускает продажу авиабилетов в столицу Калмыкии – Элисту
- ↑ Авиакомпания Азимут запускает продажу авиабилетов в Волгоград
- ↑ Авиакомпания Азимут открывает десять новых направлений
- ↑ Авиакомпания Азимут запускает продажу авиабилетов направление Москва-Грозный
- ↑ Авиакомпания «Азимут» назвала самолет в честь самой большой реки в Европе
- ↑ Парк авиакомпании «Азимут» пополнился пятым Суперджетом