Լևոն Չերքեզյան
| Լևոն Չերքեզյան | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 10, 1927 |
| Ծննդավայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | օգոստոսի 3, 2000 (73 տարեկան) |
| Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
| Կրթություն | ՀԱՊՀ |
| Աշխատավայր | Հայպետնախագիծ և ՀԱՊՀ |
| Պարգևներ | |
| Անդամություն | Հայաստանի ճարտարապետների միություն |
Լևոն Վաղինակի Չերքեզյան (ապրիլի 10, 1927, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 3, 2000, Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1981)։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1962)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լևոն Չերքեզյանը ծնվել է 1927 թվականին Թիֆլիսում։ 1959 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1959-1988 թվականներին աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում, 1979-1989 թվականներին եղել է արվեստանոցի ղեկավար, 1966-1972 թվականներին, միաժամանակ` դասավանդել պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1961-1970 թվականներին եղել է Աբովյան քաղաքի գլխավոր հատակագծի նախագծի գլխավոր ճարտարապետը[2]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համահեղինակ է վարչահասարակական կենտրոնի (1968-1978), Ալավերդու Սանահինի սարահարթի կառուցապատումների (1959-1962), Դիլիջանում (1964), Գագրայում (1964), Սևանի ափին (1965 ), Արզնիում (1967), Երևանում (1970) կառուցված առողջարանների ու պանսիոնատների։
- Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի (1981, Հայաստանի պետական մրցանակ` 1985) նախագծերի։
- «Գիտելիք» առողջարան, Երևան
- «Արևիկ» առողջարան Սևանի ափին
- Ֆիզիկայի ինստիտուտի պիոներական ճամբար Սևանի ափին
- «Արմենիա» առողջարանի վերակառուցումը Գագրայում
- Յանչուկանի երկաթուղային կայարան
- Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհված քանաքեռցիներին, 1971
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Տարվա լավագույն կառույց» համամիութենական ստուգատեսի դափնեկիր, ոսկե մեդալակիր, 1982
- ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, 1981
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Члены союза». uaa.am (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Zarkfoundation - Լևոն Չերքեզյան». zarkfoundation.com.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 15)։ |