Փարիզ-Օռլի (օդանավակայան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
IATA: noneԻԿԱՕ: none
Ամփոփում
Օդակայանի տեսակ {{{տեսակ}}}

Փարիզ-Օռլի օդանավակայան, սովորաբար անվանվում է պարզապես Օռլի (ֆր.՝ L'aéroport de Paris-Orly, (IATAORY, ICAOLFPO), Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասում տեղակայված միջազգային օդանավակայան, որն սպասարկում է երկրի մայրաքաղաք Փարիզին և ընկած է նրա կենտրոնից 14 կիլոմետր դեպի հարավ։ Հիմնականում ծառայում է երկրի ներսում ուղևորափոխադրումների իրականացմանը, այդուհանդերձ՝ այստեղից թռիչքներ են կատարվում նաև դեպի Եվրոպայի, Միջին Արևելքի, Աֆրիկայի, Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների, Կարիբյան երկրների մի շարք քաղաքներ։ Նախքան 1974 թվականին Շառլ դը Գոլի անվան օդանավակայանի բացվելը Օռլին եղել է Փարիզի գլխավոր օդանավակայանը։ Ներկայումս Ֆրանսիայի առավել բանուկ օդանավակայանների շարքում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն Շառլ դը Գոլի անվան օդանավակայանին։ 2002 թվականին արձանագրվել են շուրջ 207 հազար թռիչք ու վայրէջք։ 2018 թվականին իրականացվել են 33.120.685 ուղևորների փոխադրումներ։

Օռլին «Տրանսավիա Ֆրանս» ընկերության այսպես կոչված՝ տնային օդանավակայանն է։ Կառավարվում է Groupe ADP խմբի կողմից։ Գործում է Paris Aéroport բրենդի ներքո։ Ինչպես Օռլիի, այնպես էլ Բուրժեի, Շառլ դը Գոլի անվան և Փարիզի մի քանի արվարձաններում գործող փոքր օդանավակայանները ղեկավարվում են Aéroports de Paris ընկերության կողմից։

Տեղակայումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օռլի օդանավակայանն զբաղեցնում է 15,3 քառակուսի կիլոմետր տարածք, որը, թռիչքուղիներն ու տերմինալները ներառած, ձգվում է երկու դեպարտամենտների յոթ համայնքների սահմաններով.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Plan de Wissous Արխիվացված 2010-08-16 Wayback Machine." Wissous. Retrieved on 6 October 2009.
  2. "Plans, cartes et vue aérienne." Athis-Mons. Retrieved on 6 October 2009.
  3. "Plan interactif Արխիվացված 2007-06-17 Wayback Machine." Chilly-Mazarin. Retrieved on 6 October 2009.
  4. "Plan Արխիվացված 2009-11-04 Wayback Machine." Morangis. Retrieved on 6 October 2009.
  5. "Plan de la ville Արխիվացված 2009-06-29 Wayback Machine." Villeneuve-le-Roi. Retrieved on 6 October 2009.
  6. "Plan d'Orly Արխիվացված 2008-11-18 Wayback Machine." Orly. Retrieved on 6 October 2009.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարիզ-Օռլի (օդանավակայան)» հոդվածին։