Գահերի խաղ (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գահերի խաղ (այլ կիրառումներ)
Գահերի խաղ
A Game of Thrones
ՀեղինակՋորջ Մարտին
Տեսակգրական ստեղծագործություն և հատոր
Ժանրբարձր ֆենտեզի և ֆենթեզի
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1996
Նկարագրում է«Սառույցի և կրակի երգ»-ի աշխարհ
Էջեր835 կամ 864
ՇարքՍառույցի և կրակի երգ
ՆախորդՊատմվածքներ Դունկի և Էգգի մասին
ՀաջորդԱրքաների պատերազմը
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Bantam Spectra,
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն Voyager Books
Հրատարակման տարեթիվօգոստոսի 6, 1996
Պարգև(ներ)
Կայքgeorgerrmartin.com/grrm_book/a-game-of-thrones-a-song-of-ice-and-fire-book-one/

Գահերի խաղ (անգլ.՝ A Game of Thrones), ֆենտեզի վեպ, որի հեղինակն է գրող Ջորջ Մարտինը, «Սառույցի և կրակի երգ» շարքի առաջին գիրքը։ Առաջին հրատարակությունը թողարկվել է 1996 թվականին՝ Bantam Spectra-ի կողմից։ Վեպի իրադարձությունները տեղի են ունենում հորինված աշխարհում, որը հիշեցնում է միջնադարյան Եվրոպան։ Ստեղծագործության կենտրոնում ընկած են երեք սյուժետային գծեր՝ Վեստերոս մայրցամաքի իշխանության համար պայքարող զինվորների պատմությունը, Վայրենացածների և Ուրիշների հարձակումների անմիջական սպառնալիքը, ինչպես նաև գահընկեց թագավորի դստեր շրջագայությունը՝ Մետաղե գահը վերադարձնելու համար։ Պատմությունը գրված է երրորդ դեմքով՝ տարբեր կերպարների տեսակետներից։

Վեպի վրա աշխատանքները սկսվել են 1991 թվականին՝ հեղինակի կողմից։ Այդ ժամանակ ենթադրվում էր, որ շարքը կլինի եռերգություն։ Ջորջ Մարտինը, որոշեց ստեղծել մասշտաբային էպիկական ֆենտեզի՝ «Օղակների տիրակալ» ոգով։ Գրքում յուրահատուկ տեղ է հատկացվել հերալդիկային, տոների և հագուստի նկարագրությանը։ Գիրքը ոգեշնչվել է իրական պատմական իրադարձություններով, իսկ շարքի հերոսներն ունեն միջնադարյան Եվրոպայի ազնվականության գծեր։ Գրքի ամենակարևոր մտքերից մեկը այն է, որ մահը ամբողջ կյանքի անխուսափելի ճշմարտությունն է։

Վեպը գնահատականի է արժանացել գրաքննադատների կողմից։ Այն արժանացել է «Լոկուս» մրցանակին՝ որպես ֆենտեզի ժանրում լավագույն վեպ, ինչպես նաև անվանակարգվել է Նեբուլայի և ֆենտեզիի համաշխարհային մրցանակի։ Բացի դրանից, գրքի պատմվածքներից «Վիշապի արյուն»-ը 1997 թվականին ստացել է «Հյուգո» մրցանակ։ Թողարկումից տասնհինգ տարի անց գիրքը զբաղեցրել է Նյու Յորք Թայմս ամսագրի ամենաշատ վաճառվող գրքերի գլխացանկը։ Տեսաբանները գրքում նկատեցին դասական ժանրերի խիզախ խախտում և գրականության կարծրատիպերի ավերում, լարված սյուժե։ Վեպն էկրանավորվել է «Գահերի խաղ» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքում տեղ գտած իրադարձությունները կատարվում են հորինված աշխարհում, որը տնտեսությամբ, մշակույթով և սոցիալական կառուցվածությամբ հիշեցնում է միջնադարյան Եվրոպան։ Հիմնական իրադարձությունները կենտրոնացած են Վեստերոս մայրցամաքի վրա և մասնակիորեն Էսսոսում՝ ավելի արևելք գտնվող մայրցամաքում։ Վեստերոսի բարձր խավը կոչվում է Մեծ Առանձնատերեր։ «Գահերի խաղ»-ի իրադարձություններից ուղիղ երեք հարյուր տարի առաջ Տարգարիենների արքայատոհմը, օգտագործելով երեք վիշապներ, գրավել էր Պատնեշից մինչև Դորնի հյուսիսային ափեր հասնող ամբողջ տարածությունը և ստեղծել մի ամբողջ կայսրություն[1]։ Տարգարիենների տոհմը ծագել է Հին Վալիրիայից։ Գրքի համաձայն նրանցում հոսում է վիշապների արյուն։ Էյեգոնը ամուսնացել է իր քույրերի հետ, այդ ավանդույթը շատ հաճախ էր հանդիպում նրանց տոհմում։ Արքայատոհմը սկսվեց կործանվել, երբ սատկեցին վիշապները։ Էյերիս 2-րդի խելագարությունը նպաստեց ամպստամբության հաջողությանը[2]։

Բարատեոններն ծագել են Տարգարիեններից։ Փոթորիկի արքային տապալելուց հետո նրանք դարձան Փոթորկոտ սահմանի տիրակալները։ Սևահեր և ուժեղ Բարատեոններն երկար ժամանակ մնացին իշխող արքայատոհմին հավատարիմ։ Հակամարտության պատճառ դարձավ Ռոբերտ Բարատեոնի սիրուհին՝ Լիանա Ստարկը, ով գերեվարվել էր Խենթ թագավորի որդու կողմից։ Ռոբերտի հաղթանակից հետո նա դառնում է Յոթ թագավորությունների արքան, բայց եղավ անպետք թագավոր։

Բաց գույնի մազերով Լանիստերներն ամենահարուստ տոհմն էին բոլոր տներից։ Նրանք ղեկավարում էին Արևմտյան հողերը, իսկ նրանց ամրոցը Կաստերլի քարափն էր։ Իր ծաղկման համար ընտանիքը պարտական է լորդ Թայվինին։ Լանիստերների ավագ որդի՝ Ջեյմենը, ով ծառայում էր Էյերիսի թիկնազորում, սպանեց նախկին թագավորին, որի պատճառով էլ ստացավ «Արքայասպան» մականունը։

Ստարկները Հյուսիսի անփոխարինելի տիրակալներն են, որոնց տոհմը չի փոխվել հազար տարվա ընթացքում[3]:38: Լեգենդի համաձայն, նրանց նախապապ Բրանդոն Շինարարը կառուցել էր Պատնեշը։ «Նրանք սառն են, ինչպես հողերը, որոնք նրանք ղեկավարում են, կոպիտ են, ինչպես Վինտերֆել ամրոցի պատերը և վտանգավոր, ինչպես սարսափելի գայլերը»։ Մեծագույն տներից Ստարկներն առանձնանում են նրանով, որ խոնարհվում են Հին աստվածներին։ Հենց այս տոհմի ներկայացուցիչները շատ մեծ դեր ունեն ստեղծագործության սյուժեում։ Ստարկներին կարելի է նաև կոչել գրքի դրական կերպարներ։ Արեններն, Արևելքի տիրակալներն, ամենահին ազգերից մեկն են։ Տարգարիենների գալուց առաջ նրանք լեռան և հարթավայրի տիրակալներն էին։ Պարանոցից հարավ՝ Վեստերոսի կենտրոնական մասում, գտնվում է Տալիի տունը։ Նրանց ամրոց Ռիվերանը՝ Եռատամանի գետի ափին, հնարավորություն է տալիս ղեկավարել առևտուրը կենտրոնում։ Մեծ տների շարքին են նաև դասվում Տիրելնները՝ Ազատ տարածքներից, Մարտելներն՝ Դորնից, ինչպես նաև Գրեյջոները՝ Երկաթե կղզիներից։

Յոթ թագավորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինտերֆելի լորդ և Հյուսիսի տիրակալ Էդդարդ (Նեդ) Ստարկը գլխատում է Հարեդին՝ Գիշերային պահակախմբի անդամին։ Նրա Ռոբ և Բրան որդիները, ապօրինածին որդին՝ Ջոն Սնոուն և թագավորությունում դաստիարակված Տեոն Գրեյջոն երբ վերադառնում են, գտնում են վեց գայլեր՝ չորս արու և երկու էգ, և որոշում են նրանց իրենց հետ տանել։ Գայլերի քանակն և սեռը համընկնում են լորդ Ստարկի երեխաների հետ։ Արքա Ռոբերտ Բարատեոնը կնոջ և երեխաների հետ գալիս է Վինտերֆել։ Ռոբերտն ու Նեդը՝ հին ընկերներն, անցյալում ապստամբել էին Էյերիս II Խենթի դեմ՝ տապալելով Տարգարիենների կառավարող արքայատոհմը։ Արքան առաջարկում է Նեդին, ով հպարտանում էր իր ազնվությամբ և նվիրվածությամբ, դառնալ արքայի գլխավոր խորհրդականն ու աջ ձեռքը։ Նեդի նախորդը՝ Ջոն Արենը, ով միաժամանակ Նեդի քենակալն որ, մահացել էր անհասկանալի հանգամանքներում։ Ռոբերտը նաև խոստանում է ամուսնացնել իր ավագ որդուն՝ Ջոֆրիին, Սանսա Ստարկի՝ Նեդի ավագ դստեր հետ։ Որսորդության օրը Նեդի որդին՝ Բրանը, բարձրանում է հին աշտարակ և ականատես դառնում թագուհի Սերսեիի և նրա եղբոր՝ Ջեյմե Լանիստերի միջև սեռական ակտին։ Ջեյմեն նրան նետում է աշտարակից։ Բրանը ողջ է մնում, անկարող է լինում քայլել։ Դրա հետ մեկտեղ տղան չի հիշում իր հետ կատարվածը, որի պատճառով մտածում են, որ Բրանը աշտարակից պատահաբար է ընկել։

Էդդարդ Ստարկն ընդունում է Ռոբերտի հրավերը և իր դուստրերի հետ միասին գնում է Վեստերոսի մայրաքաղաք՝ Թագավորական Նավահանգիստ։ Քեյթիլինը մնում է Բրանի, ով անգիտակցի վիճակում էր և երկու որդիների՝ Ռիկոնի և Ռոբի հետ։ Վերջինս հոր բացակայության ժամանակ դառնում է Վինտերֆելի կուսակալը։ Ջոն Սնոուն գնում է Հյուսիս՝ Պատնեշի մոտ, որպեսզի դառնա ինչպես Նեդ Ստարկի եղբայր՝ Բենջենը, Գիշերային պահակախմբի եղբայր, որի մասին երկար էր երազել։ Բրանին փորձում են սպանել, սակայն նրա գայլը փրկում է և՜ նրան, և՜ Քեյթիլինին։ Արթնանալով, Բրանը նրան տալիս է Գարուն անվանումը։ Իր երազներում նա տեսել էր Սպիտակ տարածության սիրտը, որ գտնվում էր հեռավոր Հյուսիսում և ձմռան մոտենալը։ Քանի որ մարդասպանի դանակը վալիրիյկական պողպատից էր, Քեյթիլինը գնում է Նավահանգիստ, որպեսզի իմանա թե ում էր այն պատկանում։ Պետիր Բեյլիշը, ում մականումը Ճկույթիկ էր, հաղորդում է, որ դա թագուհու եղբոր՝ Թիրիոն Լանիստերինն է։ Միասնական տների ասպետների օգնությամբ՝ Քեյթիլինը գերի է վերցնում Թիրիոն գաճաճին և տանում Լիզա Արենի՝ իր քրոջ մոտ, Արծվային բույն՝ Արևելքի լեռնային ամրոց։ Թիրիոնը մերժում է իր մեղավորությունը Բրանին սպանելու գործում և դատի կոչ է անում։ Վարձկան Բրոննը օգնում է նրան և հեշտությամբ հաղթում մենամարտի դուրս եկած ասպետին։ Թիրիոնին և Բրոննին բաց են թողնում և նրանք լքում են Բույնը։

Ժամանելով Թագավորական Նավահանգիստ՝ Նեդ Ստարկը հայտնվում է բամբասանքների և խարդավանքի շրջանում։ Նեդը հասկանում է, որ Ջոֆրի արքայազնը, Միրցելա արքայադուստրը և Տոմենը ծնվել են Սերսեի թագուհու և իր եղբոր սեռական կապից, և ոչ թե թագավորից։ Ռոբերտը չունի օրինական ժառանգներ, քանի որ նրա որդիներն իրենը չեն։ Սերսեի հետ գաղտնի զրույցի ժամանակ, Նեդը ասում է, որ գիտի նրա ու եղբոր կապի մասին և առաջարկում է նրան փախչել իր երեխաների հետ։

Սակայն թագուհին տեսնում է իր զարմիկ Լանսելին, ով Ռոբերտի զինակիրն էր և համոզում, որ որսի ժամանակ արքային խմացնի։ Պարոն Թայվին Լանիստերը՝ Սերսեիի և Ջեյմեի հայրը, գաղտնի հրամանով ուղարկում է Գրիգոր Կլիգանին զորքերի հետ թալանելու Գետային հողերն՝ Ստարկին գահընկեց անելու և գերեվարելու՝ Տիրիոնի հետ փոխանակման համար։ Գետային պարոնների գանգատին ի պատասխան Նեդը ցանկանում է սպանել Գրիգոր Կլիգանին և ուղարկում է զորք՝ Բերիկ Դոնդարիոնի գլխավորությամբ՝ գլխատման համար։

Սերսեի ծրագրի արդյունքում Ռոբերտը մահացու վիրավորվում է։ Նեդը չի հասցնում հաղորդել նրան իր գտած փաստերը։ Թագավորը կտակ է գրում, որով դարձնում է Ջոֆրիին ժառանգ, իսկ Էդդարդին՝ Լորդ-կառավարիչ, որից հետո մահանում է։ Արքայի կրտսեր եղբայր՝ Ռենլի Բարատեոնն, առաջարկում է գիշերը գերեվարել Ռոբերտի երեխաներին, բայց Էդդարդը հրաժարվում է այդ մտքից։

Գահերի հյուրասենյակում Սերսեին հայտարարում է Ջոֆրիին թագավոր, իրեն՝ նրա գահապահը, իսկ Էդդարդ Ստարկին՝ դավաճան։ Քաղաքի պահապանները Լանիստերների մարդկանց օգնությամբ սպանում են Ստարկի զինակիցներին և Դեսնիցա աշտարակում կոտորած են կազմակերպում։ Նեդին կալանում են, իսկ Սանսային տնային կալանքի են ենթարկում։ Նեդի կրտսեր դստերը՝ Արիեին, հաջողվում է փախչել պալատից և պատսպարվել քաղաքում։ Ջոֆրին թագադրվում է որպես Վեստերոսի արքա։ Նեդը Սանսայի անվտանգության համար ընդունում է Գիշերային պահակախմբին միանալու կոչը, սակայն Ջոֆրին հրամայում է գլխատել նրան։ Պարոն Իլին Պեյնը պայմանագիր է կնքում Մեծ Սեպտա Բեյելորի աստիճաններին։ Արիան հետևում էր, երբ Գիշերային պահակախմբի անդամն վերցնում է նրան և խոստանում տուն վերադարձնել։

Իմանալով Թագավորական Նավահանգիստում եղած կոտորածի և այն բանի մասին, որ նշմարվում է քաղաքացիական պատերազմ, Էդդարդ Ստարկի ավագ որդին՝ Ռոբ Ստարկը զորք է հավաքում և գնում հարավ։ Վինտերֆելի կուսակալ է հայտարարվում նոր արթնացած Բրանը, իսկ նրա գահապահը՝ մեյստեր Լյուվինան և պարոն Ռոդրիկ Կասելյան։

Տիրիոնի ոչ օրինական ազատազրկումը սրում է իրավիճակը երկրում, մի կողմից՝ Լանիստերների և մյուս կողմից Ստարկների ու Տալիի միջև։ Ռիվերանում և Կաստերլի քարափում զորքեր են հավաքվում։ Ռազմական գործողությունների համար Ռոբը Ֆրեյների տան հետ համաձայնության է գալիս։ Նա հաղթում է Ջեյմե Լանիստերի զորքին և գերեվարում նրան, իսկ ավելի ուշ վերջ է դնում Ռիվերանի՝ Տալիի ամրոցի պաշարմանը։ Այն բանից հետո, երբ Ռոբը հրաժարվում է Ռոբերտի, Ռենլիի և Ստանիսի եղբայրների հետ միացումից, Հյուսիսի և Եռատամանիի պարոնները հայտարարում են նրան Հյուսիսի արքա։

Պատնեշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային սահմանին տեղակայված է Պատնեշը։ Այն հսկա պատ է սառույցից և քարից, յոթ հարյուր ֆուտ բարձրությամբ, որի վրա իրենց ծառայությունն են անցնում Գիշերային պահակախմբի տղաները։ Նրանք երդվել են միշտ տրվել իրենց գործին, մերժել կոչումներն ու տոհմը, չունենալ կին և երեխաներ և մինչև մահ պահել Պատնեշը։ Եղբայրությունը պահպանում է Յոթ թագավորությունները հյուսիսային վայրենիներից՝ անարխիական հասարակությունից, որոնք ապրում են իրենց կանոններով՝ Պատնեշից հյուսիս գտնվող Կախարդված անտառում։ Նախաբանում Գիշերային պահակախմբի երեք եղբայրներ՝ Ուեյմեր Ռոյսը, Հարեդը և Ուիլլը հետևում են Պատնեշի ետևի վայրենացածներին, բայց հանդիպում են Ուիշներին և նրանցից երկուսը մահանում են։ Հարեդը փախչում և հատում է պատնեշը, բայց նրան բռնում են և Էդդարդ Ստարկը գլխատում է նրան դասալքության համար։

Լորդ Ստարկի ապօրինածին որդին՝ Ջոն Սնոուն, գալիս է Պատնեշի մոտ։ Նա միավորում է նորակոչիկներին՝ խիստ հրահանգչի դեմ և պաշտպանում է վախկոտ նորակոչիկին՝ բարեսիրտ Սեմվել Տարլիին՝ այն նորեկին, ով չէր սիրվում իր գիրության համար։ Պահակախմբում կան եղբայրների երեք խմբեր՝ շինարարներ, ովքեր նորոգում են պատը և Պահակախմբի ամրոցները, ստյուարդներ, ովքեր լավացնում են պահակախմբի կյանքը, և հետախույզներ, ովքեր կատարում են տարբեր տեսակի աշխատանքներ պատնեշից այն կողմ։ Ջոնը, իր ռազմական ունակությունների շնորհիվ, ցանկանում է դառնալ հետախույզ, բայց նրան դարձնում են ստյուարդ՝ Լորդ-հրամանատար Ջիոր Մորմոնտի մոտ։ Սեմը, Ջոնի ջանքերի շնորհիվ, դառնում է ստյուարդ և մեյստեր Էյեմոնի օգնական, ով գրադարանի և ագռավների համար էր պատասխանատու։

Ջոնի հորեղբայր Բենջեն Ստարկը, կորել էր վեց ամիս առաջ՝ ուղևորվելով գտնելու այն եղբայրներին, ովքեր մահացել էին նախաբանում։ Ջոնը և նրա Հոգի շունը գտնում են Բենջենի զորքից երկու մահացած մարդկանց։ Նրանց բերում են Սև ամրոց, բայց գիշերը նրանք վերակենդանանում են։ Նրանցից մեկը փորձում է սպանել Մորմոնտին, սակայն Ջոնը ոչնչացնում է նրան կրակով։ Երբ Ջոնը իմանում է իր հոր մահվան մասին, նա ցանկանում է լքել ամրոցն ու օգնել Ռոբին արշավում, սակայն նրա ընկերները խնդրում են նրան վերադառնալ։ Առավոտյան Մորմոնտը խնդրում է նրան երդվել։ Ավելի ուշ Լորդ-հրամանատարը հայտարարում է, որ ժամանակն է, որ բոլորը ուղևորվեն հյուսիս, որպեսզի գտնեն Բենջենին՝ ողջ թե մեռած, և հասկանան, թե ինչ է մտադրվել անելու Մանս-կողոպտիչը՝ վայրենիների առաջնորդը և Գիշերային պահակախմբի փախչած եղբայրը[4]։

Էսսոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսսոս մայրցամաքում են ապրում փրկված Տարգարիենները՝ քսանամյա Վիզերիսը և նրա երեսունամյա քույր Դեյեներիսը։ Նրանք միշտ թափառում են քաղաքներով և գրքի վերջում ապրում են Պենտոսում՝ Իլիրիո հարուստ մագիստրոսի հետ։ Հույս ունենալով ստանալ լավ զինված բանակ և ետ բերել Վեստերոսում արքայատոհմի իշխանությունը, Վիզերիսը քրոջն ամուսնացնում է Դրոգոյի՝ թափառական-դոտրակցիների առաջնորդի, Էսսոսում ամենահզոր կխալասարներից ամենագլխավորի հետ։ Հարսանիքին, բոլոր նվերներից զատ, Դեյեներիսը ստանում է վիշապի երեք թանկագին նկարազարդված ձվեր։ Կխալասարին միանում է Տարգարիենների ուղեկից, արջային կղզուց՝ Վեստերոսի հյուսիսից փախած Ջորախ Մորմոնտը։ Վիզերիսը չի հասնում իր ուզածին։ Վեյես Դոտրակում՝ դոտրակցիների մայրաքաղաքում, նա սպառնում է կխալին և իր կնոջը՝ ցանկանալով թագադրում։ Այդժամ Դրոգոն հալեցնում է ոսկին և լցնում Վիզերիսի վրա, որից վերջինս մահանում է։

Ավելի ուշ վաճառականը Դեյեներիսի վրա մահափորձ է իրականացնում՝ տալով նրան թունավորված գինի։ Բայց նրա սուտը բացահայտվում է Ջորախի շնորհիվ։ Կխարազների կամ «Գառան ազգի» հողերի վրա հարավային արշավի ժամանակ Դեյեներիսը փրկում է հեքիմ կնոջը։ Դեյեներիսը երեխայի է սպասում։

Դրոգոն լուրջ վնասվածք է ստանում, և հայտնվում է մահամերձ վիճակում։ Հեքիմ կինը խոստանում է փրկել Դրոգոյին՝ ասելով, որ կյանքի համար պետք է մահով վճարել։ Դեյեներիսը համաձայնվում է, բայց Դրոգոն չի մահանում, այլ հայտնվում է մնալով վեգետատիվ կարգավիճակում։ Անցկացված ծիսակատարության պատճառով Դեյեներիսը կորցնում է երեխային։ Կխալասարը քայքայվում է մի քանի փոքր խմբերի։ Դեյեներիսի հետ մնում են մի փոքր խումբ հավատարիմ ընկերներ, այդ թվում նաև՝ Ջորախը։ Դեյեներիսը այրում է Դրոգոյի մարմինը և հեքիմին՝ կրակի վրա, որից հետո ինքն է մտնում կրակի մեջ։ Երբ կարկը մարում է, Կխալասարը գտնում է կենդանի մնացած Դենիին՝ երեք վիշապներով շրջապատված։ Այդպես հերոսուհին ստանում է նոր՝ Անկիզելի և Վիշապների մայր մականունները։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Մարտինը 2013 թվականկի San Diego Comic-Con International-ում

Մինչ բանաստեղծ դառնալը՝ 1980-ական թվականներին Ջորջ Մարտինը զբաղվում էր Հոլիվուդում սցենարներ գրելով, բայց իր աշխատանքն այնքան էլ չէր սիրում ասելով՝ «Առաջին իսկ սցենարներից ինձ ասեցին «Դա հիասքանչ է, բայց շատ երկար է, շատ են տառերն...»: Ես ստիպված եղա դրանք քչացնել, ահա թե ինչու, վերադառնալով գրքերին, ես ասեցի ինքս ինձ „Այլևս չեմ մտածի ոչ մի բանի մասին այս ոգով“ ... Ես ուզում էի հազարավոր հերոսներ, մասշտաբային կռիվներ, հիասքանչ ամրոցներն և անֆիլադաներ- բոլոր այնպիսի բաներն, որ չեմ կարողացել ինձ թույլ տալ հեռուստատեսությամբ»[5]։ Բանաստեղծը իր խմբագրիչին ուղարկել էր ապագա աշխատանքների մասին երեք հայտարք՝ գիշերային ֆանտաստիկա, սարսափ և ֆանտազիա։ Վերջինը ընդունվել է՝ որպես ամենաշատ վաճառվողը։ Վեպի վրա աշխատանքներն սկսվել են 1991 թվականի ամռանը[6][7]՝ Սանտա Ֆե քաղաքում։ Այդ ժամանակ գրողը շատ ժամանակ էր վատնում ոչ իրականացվող ծրագրերի վրա, իսկ եթե չլիներ «Պորտալներ» սերիալի ֆիասկոն, բանաստեղծը չէր սկսի «Սառույցի և կրակի երգ» շարքը[8]։ Ի սկզբանե Ջորջը մտածում էր, որ սերիան կունենա ընդամենը երեք գիրք, բայց ժամանակի ընթացքում հասկացավ, որ ստիպված է գրել վեց վեպ, իսկ հետո այդ թիվը դարձավ յոթ[9][10]։

Պատմության առաջին փայլատակումը եղել է տեսիլքի մեջ, որում Բրան անունով տղան ականատեսն է լինում գլխատմանը։ Առաջին այն մասն էր վերցված, որտեղ Ստարկներն գտնում են սարսափելի շների ձագերին[11][12]։ Այդ ժամանակ հեղինակը աշխատում էր «Ավալոն» վեպի վրա[13]։ Սկսելով «Գահերի խաղ» վեպը գրողը չգիտեր, թե դա կլինի պատմվածք թե մի ավելի մեծ բան։ Ավելի ուշ նա կարևոր որոշում կայացրեց՝ պատմությունը պատմել մի քանի հերոսների դեմքով։ Ավարտելով երկրորդ մասը և գրելով մոտ հարյուր էջ՝ հեղինակը ստիպված եղավ թողնել դա, որպեսզի շարունակի սցենարների վրա աշխատանքը։ Երկար գրելուց մի որոշ ժամանակ անց հեղինակը հասկացավ, որ պետք է կանգ առնել և պատկերել աշխարհը ու նրա պատմությունը՝ նկարել քարտեզներ, ծագումնաբանական ծառեր, նշանակել թագավորներ և նրանց կառավարման տարիները։ Առաջինը Մարտինը նախանշել է մասերի դասավորությունը, հետո ստեղծել է յուրաքանչյուր կերպարի պատմությունը, ավելի ուշ բաժանել է այն մասերի, իսկ հետո վերադասավորել է դրանք, որպեսզի ստանա օպտիմալ դասավորվածություն վեպի ներսում և առավելագույնին հասցնի իշխանությունը։ Երբեմն դետալներում չշփոթվելու համար հեղինակը գրում էր դրանք ցուցակներում և դիագրամներում, սակայն մեծ մասամբ փորձում էր հիշել։ Հեղինակը ավանդույթն է դարձել նախաբանում և վերջաբանում «միանվագ» հերոսների ստեղծումը։ Մարտինը մտածել էր վեպի մեկ այլ կառուցվածքի մասին, որի դեպքում մասերի միջև կանցնեին ամիսներ, ոչ թե օրեր, որը, ըստ նրա, խորապես կփոխեր գիրքը և կլուծեր մի շարք խնդիրներ, որոնք կանգնել էին հեղինակի առջև «Պար վիշապների հետ» վեպը գրելու ժամանակ[14]։ Գրքի առաջին տարբերակը[15] կազմված էր 1088 էջից, սակայն սկզբում հեղինակը ցանկանում էր գրել ընդամենը 800 էջ[16]։ Դրա հետևանքով 300 էջը դարձավ երկրորդ վեպը՝ «Արքաների պատերազմը» անվանմամբ[17]։

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը պատմվում է ինը հերոսների դեմքից։ Մարտինի ամենասիրելի հերոսը Տիրիոնն է[18]։ Նրան գրավիչ են դարձնում սրամտությունն ու բազմաարժեքությունը։ Ամենադժվար հերոսը եղել է Բրանը, քանի որ նա ամենաերիտասարդն էր բոլոր հերոսներից և միակը, ով տիրապետում էր կախարդական ունակություններին[19]։ Գլխավոր հերոսների մահն մասամբ մեղմվել էր Գենդալֆի մահով՝ «Օղանկների եղբայրություն»-ում և Ֆրոդոյի՝ «Երկու ամրոցներ»-ում այն տարբերությամբ, որ Մարտինի հերոսներն, որպես օրենք, չեն վերակենդանանում։ Հեղինակի համար դժվար է եղել սպանել իր հերոսներին, քանի որ իր հերոսներն իր համար նրա երեխաներն էին, սակայն նրանցից ոմանք, օրինակ՝ Նեդը, «Հենց սկզբից նկատվել են իրենց մահով»։ Էդդարդի մահվան դրվագը գրվել է 1994 թվականին։ Հեղինակը ասել է. «Վալար մորգուլիս։ Բոլոր մահկանացուներն պետք է մահանան։ Մահը բոլոր պատմությունների և կյանքերի անխուսափելի ճշմարտությունն է»։ Դեյեներիսը սկզբում պետք է գտնվեր ուրիշ մայրցամաքում։ Գրողն պատկերել է Վեստերոսի քարտեզը և որոշել ծավալել գործունեություն հերոսների հետ այդ քարտեզի սահմաններից ներս՝ համեմատելով ստացված արդյունքը Բիլբոյի ծննդից հետո Ֆարամիրի երևակայական հայտնության հետ։ Հեղինակը մտածել է, որ նրա հերոսներն բավականին կենդանի են, որպեսզի ընթերցողներն կարողանան իրենց նույնացնել դրանցից մեկի հետ, և ունենալ բացասական էմոցիաներ մյուսների հանդեպ։

Վեպում տեղ են գտել Դուբյուկի ձմեռների մասին մանկական հիշողությունները։ Մարտինի տարբեր հերոսների դեմքերից վարվեցողության կառավարումը նրան փորձ տվեց լրագրող աշխատելու։ Ապագա երիտասարդ ուսանող Ջորջը, թողնելով ամաչկոտությունը, շփվել է տարբեր պատահարների ականատեսների հետ, որոնցից շատերը չեն ցանկացել պատասխանել իր հարցերին։ Այդ փորձը նպաստեց տարբեր տեսակետներից նույնի մասին պատմելու մտքին[20]։ Մի որոշ ժամանակ Մարտինը կասկածում էր, թե արդյոք լավ կլինի իրադարձության մեջ ընդգրկել վիշապներին։ Ֆիլիս Էյզենշտեյն-ի գրողը հեղինակին ասեց, որ վիշապների հայտնվելը ճիշտ որոշում է։ Վեպի առաջին «Գրավիչ» մասը հեղինակը համարում է Բրանի ընկնելը։ Եվ Ջեյմեն, և Սերսեան այդ ժամանակ շատ տգեղ են երևում։ Սակայն փաստացի Ջեյմեն ծանր որոշում է կայացնում՝ ուրիշի երեխային սպանելով՝ նա փորձում է փրկել իր երեխաներին։ Հեղինակը Սերսեին համեմատել է լեդի Մակբեթի հետ։ Նա անկեղծորեն սիրում է իր երեխաներին, բայց նա ունի սոցիոպատիկական նայվածք աշխարհի և քաղաքակրթության վրա։ Իր ստեղծագործությամբ հեղինակը ցանկացել է վիճել Տոլկինի ասածի հետ, որ այնպիսի մարդը, ինչպիսինն Արագորն է, կարող է դառնալ լավ թագավոր։ Նեդը ստեղծագործության մեջ հանդես է գալիս որպես պահապան, բարոյականության կողմնակից, «Տախտակից ջնջված», որը դարձնում է ստեղծագործությունը ավելի տագնապալի։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էջ՝ Խրոնիկ Ֆրուասսարից

«Գահերի խաղ» վեպը գրելու ժամանակ Մարտինը շատ հաճախ անդրադառնում էր պատմական գրքերին՝ օգտագործելով «ամբողջական խորասուզման» մեթոդը։ Երբ գրողը նկարագրում էր այս կամ այն իրադարձությունը, նա փորձում էր դրա մասին իմանալ ավելին, բայց և չէր փորձում ներառել ամբողջ տեղեկությունը վեպում։ Պատմական գրքերից Ջորջը առանձնացնում էր «Միջնադարիան զինվոր»-ը Ջերի Էմբլտոնի և Ջոն Հոուի, «14-րդ դարի գաղտնիքը»՝ Բարբարա Տակմանի, «Միջնադարիան սուսերամարտը»՝ Ջոն Կլեմենտսի, «Միջնադարիան պատերազմեր» հավաքածուն՝ Դեյվիդ Նիկոլի, «Հին աշխարհի մեծ քաղաքներ»-ը Լ. Սպրեգ դե Կամպայի, Քրոնիկները Ֆրուասսար և այլն։ Նա վերցնում էր տեղեկություններն անգլիական, ֆրանսիական և շոտլանդական պատմությունից, քանի որ այն մասնակի փաստաթղթավորված էր անգլերեն լեզվից։ Հեղինակի խոսքերով. «Վեպի մասին գաղափարը եկել է ոչ մի տեղից»[21]։ Հիմնվելով Տոլկինի աշխատանքի մանկական հիշողությունների վրա՝ հեղինակը ցանկացել է գրել մասշտաբային էպիկական ֆանտազիա[12]։ Վեպում գլխավոր տեղ է հատկացվել հերալդիկային։ Նաև նկարագրված է հերոսների ուտելիքը։ Ըստ հեղինակի՝ դրվագներն կենդանացնում են և՜ համայնապատկերները, և՜ ձայները, և՜ հոտերը։ Կռվելու ժամանակ, անկողնային դրվագի և ընթրիքի ժամանակ կիրառվում է նույն տեխնիկան։ Մարտինը նկարագրել է իր հերոսների կողմից ուտվող ուտելիքները։ Այդ ֆոնը տալիս է դրվագներին կազմվածք, դարձնում է նրանց պայծառ և հիշելի։ Զգացմունքներից ստացված տպավորություններն ընկնում են մեր գիտակցության ամենախորքերն, որտեղ չենք կարող հասնել՝ լուսաբանելով սյուժեն զուտ ինտելեկտուալ[22]։

Մարտինը փորձել է լինել ազնիվ ընթերցողի հանդեպ, ուստի ցույց տալով պատերազմը, նա նկարագրում էր նաև գլխավոր հերոսների մահը, քանի որ «Անգամ լավ մարդիկ, ում սիրում են՝ մահանում են»։ Միջին դարերն հակադրությունների ժամանակն էին, որտեղ տեղի էին ունենում դաժան պատերազմներ[23][24]։

2015 թվականին HarperCollins կազմակերպությունը, Լոնդոնում բացելով նոր գրասենյակ, որոշեց ցուցադրել 1993 թվականին գրված գրավոր նամակը, որը գրել էր Ջորջ Մարտինը իր գրական ընկերոջ Ռալֆ Վիչինանցեին։ Դրանում Մարտինը ներառել էր «Սառույցի և կրակի երգ» վեպի իրադարձություններ և կոնցեպցիաներ։ Նամակի նկարներն հայտնվել էին ինտերնետում և չնայելով ջնջելու փորձին՝ Մարտինի երկրպագուներն հասցրել էին դրանք բազմացնել։ Ջորջ Մարտինը հաստատեց իր հեղինակային իրավունքը։ Սակայն նամակի վերջին պարբերությունը ներկված էր սև գրիչով։ Նամակին պետք էին եկել զրուցավեպի առաջին տասներեք մասերն։

Կոպիտ ասած, դրված առաջին մասերն տալիս են սկիզբ երեք կարևոր կոնֆլիկտներին, որը սահմանում է եռյակ գրքերում կարևորագույն սյուժետային գծերն՝ միախառնվելով դժվարության մեջ, բայց դառնալով հիասքանչ (Ես հուսով եմ)։ Կոնֆլիկտներից յուրաքանչյուրը վնասում է հորինված Յոթ թագավորությունները և գլխավոր հերոսների կյանքերը։ Առաջին սպառնալիքն լինում է Լանիստերների և Ստարկների տան թշնամության պատճառով, որը հանգեցնում է դավադրության, փառասիրության, սպանությունների և վրեժի, իսկ գլխավոր մրցանակը հանդես է գալիս Յոթ թագավորությունների մետաղե գահը։ Այսպիսինն է կմախքը «Գահերի խաղ» առաջին գրքի[25][26][27]։

Երկրորդ և երրորդ սպառնալիքը, հեղինակի կարծիքով, դոտրակցիների ներխուժումն էր՝ Դեյեներիս Տարգարիենի առաջնորդության տակ և հյուսիսից Ուրիշների գալուստը, որոնց սյուժետային գծերն պետք է բացվեին «Վիշապների պարը» և «Ձմռան քամիներ» վեպերում։ Ճնշումն ավելացնելու համար հեղինակը ստեղծել է միջավայր, որում կարող է մահանալ յուրաքանչյուր հերոս, անգամ գլխավոր կերպարը։ Որպես գլխավոր հերոսներ Մարտինն առանձնացրել է Տիրիոն Լիննիստերին, Դեյեներիս Տարգարիենին, Արիային և Բրան Ստարկին, ինչպես նաև Ջոն Սնոուին։ Ի սկզբանե Ջորջ Մարտինը ենթադրում էր Նեդի և Քեյթիլինի մահը, Սանսայի և Ջոֆրիի ամուսնությունը, Տիրիոնի և Արիայի սերը, Բրանը ունակությունները կախարդելու, և Դրոգոյի սպանությունը Դեյեներիսի կողմից՝ վրեժ լուծելով եղբոր դաժան սպանության համար[25][26][27]։

Պատմական նմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրիանի պատնեշը

Յոթ թագավորությունների մեջտեղում գտնվող հսկա սառցե Պատի պատմական նախատիպը համարվում է Շոտլանդիայում գտնվող Ադրիանի պատնեշը։ Այն կառուցվել է պիկտների և բրիգանտների հարձակումներից պաշտպանվելու համար։ 1981 թվականին Մարտինը այցելել է Մեծ Բրիտանիա՝ Լիզա Տաթլ բանաստեղծուհու հետ հանդիպելու։ Ջորջը եղել է նաև Շոտլանդիայում, որտեղ, հասնելով Ադրիանի պատնեշի գագաթ, փորձել է պատկերացնել թե ինչպես է եղել հռոմեական լեգեոնի զինվորը՝ մ. թ. առաջին հարյուրամյակին կամ երկրորդ այդտեղ ծառայելուց։ Հռոմեացիների համար պատը իրենից ներկայացրել է քաղաքակրթության և աշխարհի վերջը. «Ես շատ բաներ եմ այնտեղ ապրել, նայելով հյուսիս, և ուղակի հիշեցի այդ զգացումներն, երբ սկսեցի գրել „Գահերի խաղը“ … Ֆանտազիայի կարիքը զգացվում է պատկերացման խաղում... Ես չէի կարող հենց այնպես վերցնել ու նկարագրել Ադրիանի պատնեշը։ Այն իհարկե հիասքանչ է, բայց ունի զուտ տաս ֆուտ բարձրություն և կառուցված է հողից ու քարից։» Մարտինը հասկացավ, որ էպիկական ֆանտազիայի համար 10 ֆուտանոց պատը շատ վատ էր, ուստի Մարտինը ստեղծեց պատնեշ՝ 700 ֆուտ բարձրությամբ։ Պատնեշը իրենից ներկայացնում էր սև ուժերից պաշտպանվելու միջոց։ Իրականում անտառից կարող էին դուրս գալ միայն շոտլանդացիներ, բայց նա որոշեց, որ պետք է մտածել մի բան ավելի հետաքրքիր, իսկ պատնեշը դարձնել ավելի բարձր։ Գիշերային պահակախմբի եղբայրներն հիշեցնում են ասպետներին, որ պահպանում են քաղաքացիների կյանքը։

Կհալասար Դրոգոն հիմնված է հին թափառականների նկարագրությունների վրա։ Մարտինի աշխարհի դոտրակացիներն նման են հոներին, մոնղոլներին, ավարներին և հունգարներին։ Ինչպես նաև նրանց մեջ կան հնդիկ ամերիկացիների տոհմերին բնորոշ գծեր և ֆանտաստիկ տարրեր։ Դոտրակացիներն համարձակ և խիզախ զինվորներ են, նրանք չգիտեն թե ինչ է վախը կռվում և վարում են գրավող քաղաքականություն։ Թեթև տեղափոխելի բնակավայրերն, պարզ սնունդն ու ձիու պաշտամունքը իրենց նմանեցնում են թուրքերին ու մոնղոլներին։ Դոտրակական կոր սուր Արակխը՝ միջի սրվածքով, ստեղծված է եգիպտական սուր խոպեշի նման։ Զինվորների մազերի երկար հյուսքերն նմանեցնում են նրանց սյանբի, դունխու և մանչժուրների քոչվոր ցեղերին։ Կհալա Դրոգոյի նմանակը Յեսուգեյն է։ Դոտրակացիների լեզվից լսվում են վեպում միայն առանձին կապակցություններ և անուններ[28]։ Կա նաև կարծիք, որ սարսափելի գայլերի նմանն է canis dirus (սարսափելի գայլ) կենդանիների տեսակը, որ ապրում էին Հյուսիսային Ամերիկայի տարածքում՝ սառցակալման դարաշրջանում։

Տիրիոն Լանիստերը՝ պերճախոս գաճաճը, ունի ինչպես սեփական, այնպես էլ Ռիչարդ 3-րդի բնավորության գծերը։ Ինչպես մտածում է հետախուզողների մեկ ուրիշ խումբ՝ Լանիստերների տունը նման է իշխանասեր Բորջիա ընտանիքին՝ Իտալիայում։ Նաև տարածված էին ասեկոսեներ՝ արյունակցական կապերի մասին[29]։ Հետախուզողներն զուգահեռ են անցկացրել Էդուարդ Ստարկի գլխատվելու, նրա եղբոր Բենջենի անհետանալու ու Ռիչարդ Պլանտագենետի՝ Յորսկիյի 3-րդ իշխանի գլխատվելու ու նրա հորեղբոր կռվի ընթացքում մահվան մեջ։ Եվ նրան, և մյուսին գլխատեցին, Ռիչարդին հասավ թղթե թագն ու ծիծաղը։ Ստարկը վեպում գլխատվել է։ Ինչպես հաստատել է հեղինակը, Քեյթիլին Ստարկը ստեղծվել է Ալեոնորա Ակվիտանսկի թագուհու կերպարի հիման վրա։ Ուսումնասիրողներն գտել են այլ նմանություններ նույնպես՝ Սերսեին նման է Մարգարիտա Անժույսկիին, իսկ Ջոն Սնոուն՝ Կարլ Մարտելին[30]։ Մետաղե գահը նկարել է ֆրանսիացի նկարիչ Մարկ Սիմոնեթին[31]։

Հրատարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գահերի խաղը» դարձել է «Կրակի և սառույցի երգ» շարքի առաջին գիրքը, որում ներառված են «Արքաների պատերազմը», «Թրերի մրրիկ», «Անգղների խրախճանք», «Պար վիշապների հետ», «Ձմեռվա քամիներ» և «Երազներ գարնան մասին» գրքերը[32]։ Սկզբում Մարտինը հրատարակել է Դեյեներիսի մասին պատմվածք՝ «Վիշապի արյուն» անվանմամբ (անգլ.՝ Blood of the Dragon), որն ավելի ուշ ընդգրկվեց վեպի կազմության մեջ[19][33]։ Մինչ գրքի հայտնվելը՝ HarperCollins-ը ստեղծել էր բրոշյուրա գրքի առաջին մասերով և Ռոբերտ Ջորդանի, Ռայմոնդ Ֆեյսի և Էնն Մակեֆրիի խոսքերով։ Ներկայացնողին խոստացվել էր «Գահերի խաղ»-ի ձեռք բերումը զեղչով։ Արտադրության ամբողջական տարբերակը թողարկվել է Bantam-ի կողմից՝ 1996 թվականի մայիսին, սակայն գրքում գրված էր սեպտեմբերին և ուրիշ աղբյուրներում՝ օգոստոսի 6-ին[34]։ Գիրքը տարբերվում էր արծաթե դրոշմազարդով և երկաթե գահի նկարով՝ շապիկին՝ փայլաթիթեղից տպագրական վերամշակմամբ։ Այս արտադրանքի օրինակներն շատ թանկ էին։ Առաջին օրինակներն վաճառվել են 200-600 դոլլար՝ կախված պահպանումից։ HarperCollins/Voyager հրատարակչությունը հրատարակել է աշխատանքը Մեծ Բրիտանիայում ավելի շուտ, քան Bantam-ը։ Քանի որ բրիտանական տարբերակը թողարկվել էր ոչ շատ՝ մեկ ու կես հազար պատճեն[35], յուրաքանչյուրը արժեր 800-1500 դոլլար։ Այս թողարկման մեծ մասը գնած գրադարաններ։ Ստորագրված օրինակներն ավելի թանկ են[35]։

Սկզբում Bantam Press-ը պլանավորել էր օգտագործել ավանդական ֆանտազիաներով լի շապիկ, որի վրա նկարված կլիներ հեծյալ նիզակով և վահանով, ինչպես նաև կին՝ ամրոցի ֆոնին՝ նրան սպասելիս։ Այսպիսի նկարազարդմամբ վեպը հայտնվել է նախնական ամերիկյան, իսկ ավելի ուշ շվեյցարական հրատարակչություններում։ Ավելի ուշ ի հայտ եկավ SF Book Club տարբերակը՝ ավելի փոքր չափսով և օգտագործելով Bantam-ից մոխրագույն գույնի շապիկ։ Ebay-ում դրա համար կարող էին վճարել 50 դոլլար, սակայն ռեալ գինը չորս անգամ ցածր էր։ Վեպի չափածո տեսակը թողարկվել է Meisha Merlin-ի կողմից՝ 2001 թվականին։ Դրա շապիկը ստեղծել են Ջոֆրի Ջոնսն ու Չարլզ Կիգանը։ Խաղարկության թվում ներառվել էին 51 օրինակներ և 448 համարակալված պատճեններ՝ ա-յից զ։ Բոլոր օրինակների վրա ստորագրել էր Ջորջ Մարտինը։ Մարտինը այդ տարբերակը անվանել էր ամենահիասքանչ արտարդրանքը, որը կարող է տալ հաճույք կոլեկցիա հավաքողին։ Meisha Merlin/Subterranean Press նաև թողարկել են առաջին չորս գրքերի հավաքածուն[36]։ 2002 թվականի հունիսին Bantam-ը թողարկել է գրքի երկրորդ արտադրանքը՝ հաստ կազմով։ Փափուկ շապիկին Սթիվ Յուլը նկարել էր Ջոն Սնոուին և մի հոգի՝ այրվող ամրոցի ֆոնին։ Հեղինակային իրավունքի էջերում չէր ջնջվել առաջին հրատարակման մասին տեղեկությունը, որը կարող էր շփոթություն առաջացնել, քանի որ դա առաջին հրատարակումը չէր[37]։

Գովազդային շրջագայության ժամանակ Մարտինը այցելել է Կենտուկի։ Joseph-Beth Booksellers խմբում նրան սպասում էին շուրջ 400 մարդ։ Ավելի ուշ նա այցելեց Սենթ֊Լուիս։ Այդ ժամանակ հարևան քաղաքում իրականացվում էր կոնվենտ Ռեյ Բրեդբերիի և Հարի Հարիսոնի մասնակցությամբ։ Երբ բանաստեղծը եկավ գրախանութ նա տեսավ չորս հաճախորդ և մենեջերին։ Նրան ներկայացնելուց հետո բոլոր հյուրերն լքեցին խանութը։ «Ահա այսպես ես բաժանեցի ինքնագրեր մինուս չորս մարդկանց», ասում էր Ջորջը։ Հեղինակի խոսքերով գրքի առաջին հրատարակություններն լավ չէին վաճառվում։ Մարտինը համարում էր, որ մեղավորը շապիկի պատկերազարդումն էր։ Նվիրելու համար ստեղծված տարբերակը՝ կոպիտ կազմով, «ավելի հիասթափեցուցիչ էր»։ Ընթերցողների քանակը կտրուկ ավելացավ նույնանուն հեռուստասերիալի թողարկմամբ[38]։ Հեղինակին հաճախ հարցնում էին թե երբ վեպը կհայտնի աուդիոգրքի տեսքով։ Այդ տեսքով գիրքը առաջին անգամ թողարկվել է 2000 թվականին, որը վեպի կրճատված տարբերակն էր, որի համար Մարտինը շատ դժգոհ էր։ 2003 թվականի դեկտեմբերի 9֊ին Random House Audio հրատարակությունը թողարկել է բանաստեղծությունը 33 ժամ 50 րոպե տևողությամբ։ Տեքստը կարդում էր Ռոյ Դոստրիսը, ում հետ Մարտինը աշխատել էր երեք տարի «Գեղեցկուհին և հրեշը» հեռուստասերիալի համար։ «Ես անգամ չէի էլ կարող պատկերացնել, որ կուզենայի տեսնել այդ դերում մեկ ուրիշին», ֊ խոստովանել է բանաստեղծը[39][40]։

Վեպը նաև կա Scribd֊ում[41] և iTunes Store֊ում[42]։ Գիրքը թարգմանվել է 45 լեզվով[43]։ Ռուսերեն լեզվով այն թողարկվել է 1999 թվականին՝ երկու հատորով՝ Յուրյա Սոկոլովայի թարգմանությամբ։ Ֆրանսերենով՝ 1996 թվականին՝ Ժաննա Սոլյայի կողմից[44]։ Գերմանիայում այն թարգմանվել է Յորն Այնգվազենի կողմից՝ «Վինտերֆելի պարոններ» և «Վինտերֆելի ժառանգներ» երկու գրքերով[45][46]։ Ճապոներեն լեզվով առաջին գիրքը թարգմանել է Հիրոյուկի Օկաբեի կողմից՝ «Յոթ թագավորությունների գահ» անվանմամբ[47]։ Բրազիլական տարբերակով վեպը թարգմանվել է պորտուգալերեն՝ Հորհե Կանդեյաասի կողմից՝ «Երկու գահերի պատերազմ» անվանմամբ[48]։ Դանիայում ստեղծագործությունը ունի «Գահի համար կռիվ» անվանումը[49], Հունաստանում՝ «Թագի խաղ»[50], Վիետնամում՝ «Վինտերֆելի սառցե գայլեր»[51]։ Մարտինը շնորհակալ է եղել Կրիստինա Մակիին՝ իսպաներեն լեզվով թարգմանչին, և Միգելյա Ալիգերին, ով ստացել էր մրցանակ «Լավագույն պատկերազարդում» անվանակարգում։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանակարգեր և մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Պարգև Կատեգորիա Լաուրեատներ Արդյունքներ
1997 Հյուգո լավագույն պատմության համար «Վիշապի արյուն» Մրցանակ[52]
Ֆանտազիա համաշխարհային մրցանակ Պատմվածք «Վիշապի արյուն» Առաջադրված
Նեբյուլա Լավագույն պատմվածք «Վիշապի արյուն» Առաջադրված
«Ազիմով» ամսագրի ընթերցողների պարգև Պատմվածք «Վիշապի արյուն» Առաջադրված
Լոկուս Լավագույն վեպ ֆանտազիա «Գահերի խաղ» Մրցանակ[53][54]
Ֆանտազիա համաշխարհային մրցանակ Վեպ «Գահերի խաղ» Առաջադրված

[55][53]

Նեբյուլա Վեպ «Գահերի խաղ» Առաջադրված
1999 Մարմարե այծամարդ Թարգմանված գիրք «Գահերի խաղ» Առաջադրված
2000 Սիգմա֊Ֆ Թարգմանություն «Գահերի խաղ» Առաջադրված
2002 Իգնոտուս (Իսպանիա) Լավագույն օտարերկրյա վեպ «Գահերի խաղ» Մրցանակ[56][53]
Լավագույն պատկերազարդում «Գահերի խաղ» Մրցանակ

Գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը սկզբում եղել է 25-րդ հորիզոնականում Նյու Յորք Թայմս ամսագրի ամենաշատ վաճառվող գրքերի շարքում՝ 2011 թվականի հունվարի 2-ին[57] և գրավել է առաջին հորիզոնականը՝ հուլիսի 10-ին[58]։ Գիրքը ռեյթինգ է ունեցել նաև Publishers Weekly-ում՝ ֆանտազիայի կատեգորիայում[59] և Locus թերթի՝ փափուկ շապիկով գրքերի կատեգորիայում[60]։ Alien Contact գերմանական ամսագրի քվեարկության արդյունքում վեպը 2001 թվականին զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը հարյուր լավագույն ֆանտազիական և գիտաֆանտաստական գրքերի շարքի մեջ՝ զիջելով «Օղակների տիրուհուն»։ Քվեարկությանը մասնակցել է շուրջ երեք հազար մարդ[61]։ Գրականության քննադատներն նշմարեցին ֆանտազիայի պատմական կենտրոնացման ստանդարտներն, բազմաթիվ հերոսներն և նրանց վրա կատարված աշխատանքը, տեքստի լի լինելը իրադարձություններով և ինտրիգներով, գրականության կարծրատիպերի խիզախ քանդումը և ժանրին չսազող ռեալիզմը։ Վեպի աշխարհը նման չէ այն սովորական ժանրերին, որոնցում բոլոր խնդիրներն լուծվում են կախարդանքով։ Չնայելով կռիվների և գրավումների բավականին մեծ քանակը՝ դրանք չեն հիշեցնում բարոյական մենամարտեր։ Վեպում կախարդանքը գոյություն ունի և ներկայացված է Ուրիշների և վիշապների կողմից, վերջիններս ի հայտ են գալիս վեպի վերջում, որը ցույց է տալիս լեգենդի դարաշրջանի և հերոսների մայրամուտը։ Շարքի պատմությունը կենտրոնացած է այն մարդկանց վրա, ովքեր մաքառում են մարդկության դեմ ելած չար ուժերի դեմ։ Յոթ թագավորությունների աշխարհը ընկալվում է՝ որպես «տեսանելի և շոշափելի»[62]։

Որոշ հեղինակներ նկատեցին թերություններ, որոնք միևնույնն է չէին նվազեցնում Յոթ թագավորությունների պատմության որակը, քանի որ գիրքը պետք է ընկալել և գնահատել ժանրի տեսակետից։ Տարգարիենների արքայատոհմի վերջին վիշապը մահացել է գրքում իրադարձությունների տեղի ունենալուց 150 տարի առաջ։ Մայրցամաքը, բնակեցված հարյուրավոր ասպետներով, չգիտեր և ոչ մի մեծ պատերազմ։ Շփոթված դիտորդները ու կուսակրոնության առկայությունը ասպետական կարգերի մեջ առանց դրա առաջին պատճառի՝ Քրիստոնեության։ Գիշերային պահակախումբը, որի գլխավոր նպատակն էր Վայրենացածներից պաշտպանությունը, կազմված էր գողերից ու թալանչիներից և իրականում պետք է ապստամբություն աներ, ոչ թե իրեն նվիրեր պաշտպանողական գործին։ Խաղաղ վերաբերմունքը տարբեր կրոնի ներկայացուցիչներին ավելի շատ հիշեցնում է ներկայիս Ամերիկան, քան միջնադարյան Եվրոպան։ Ամրոցների հսկա լուսամուտներն, որոնցից մեկից ընկնում է Բրանը, նույնպես չեն համապատասխում, որովհետև իրականում դրանք հիշեցնում են հրակնատներ։ Բացի դրանից, «Բրանի ձեռքը բռնել հասցնելու համար, Ջեյմեն ոչ միայն պետք է տիրապետեր ջեդայի ռեակցիային, այլ նաև Միստեր Ֆանտաստիկայի տաղանդին»։ Որոշ տեսաբաններին հետաքրքում էին պատմական փոքրիկ պակասորդներն և հեղինակի կողմից օգտագործված անախրոնիզմները։

Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմը

Գրքի յուրաքանչյուր հերոս մանրակրկիտ նկարագրված է, իսկ Լանիստերների և Ստարկների դիմակայությունը հիշեցնում է Լանկաստերների և Յորքների կռիվներին։ Հերոսներն երկդիմի են և միմյանցից ունեն գաղտնիքներ։ Յուրաքանչյուրի որակը հիշվում է՝ որպես էություն, որ առանձնացնում է նրանց բնավորությունը։ Անգամ նրանցից ամենագրոտեսկայիններն գրված են պատմական ակնարկում, որը նրանց տալիս է արժանահավատություն։ Տասնյակ հերոսներն ունեն բավականին տարբեր զգացմունքներ՝ համակրանքից մինչ զզվանք, իսկ երբեմն նաև այս և այն միասին։ Վեպի հանրաճանաչության պատճառներից մեկը կայանում է հեղինակի մոտեցումը պատմությանը՝ հերոսների դիտումը տարբեր տեսակետներից։ Այդ մոտեցումը դարձնում է աշխարհի պատկերը ավելի բարդ և բազմակողմանի[63], խորացնում է սյուժեի գաղափարը և ընթերցողին պահում է շարունակության սպասելիքով։ Ստեղծագործության հերոսներն իդեալականացված չեն, նրանց շարքերում չկան ամբողջովին դրական կամ բացասական կերպարներ։ Time ամսագրի քննադատ Ջոն Խոդսմենը գրել է, որ Տիրիոն Լանիստերը համարվում է լավագույն հերոսը գրական նկարչության մեջ[64]։ Որպես իր ժամանակների մարդ՝ հոռետեսական և թաքնված ցինիզմով, Տիրիոնը իրականում ունակ է խորը վնաս կրել, որը նրան դարձնում է ընթերցողների ամենասիրված հերոսը։ Հազվադեպ էին հնչում այլ կարծիքներ։ The Guardian թերթի քննադատ Սեմ Ջորդիսոնը, ընդգծելով մեծ տաղանդը, որով Մարտինը ընթերցողների առջև բացում է հերոսների ներքին աշխարհը, համարում էր, որ նա հերոսներն բաժանվում են երկու խմբի՝ բարիներ և չարեր։ Լավ տղաներն ազնիվ են, շքեղ և կանխատեսելի։ Վատերն դևիանտ են, սպանում են անմեղ մարդկանց և ծիծաղում ուրիշի ցավի վրա, որը նա համարում էր հիմարություն։

Առաջին հարյուր էջը պարունակում են մեծ քանակով դրոշմակնիքներ, սակայն գրողը կարծրատիպերը միայն օգտագործում է դրանք, որպեսզի աղավաղի՝ գլխավոր հերոսներն մահանում են, իսկ երկրորդական հերոսների մոտ ի հայտ են գալիս մինչև այդ գաղտնի եղած մոտիվներ։ «Գահերի խաղում դու կամ կհաղթես, կամ կմահանաս» աֆորիզմը ցույց է տալիս ոչ միայն դրամայի զգացումը, հարուստ խաղը և հերոսների բարդությունը, այլ նաև այն բանի հասկացումը, որ պատմության կենտրոնում ստի կոնֆլիկտն է։ Պատահական չէ Մարտինը հաճախ մեջբերում է Ուիլյամ Ֆոլքների խոսքերը, ասելով, որ գրված իսկությունը մարդկային սրտի պատմությունն է, որ գտնվում է կոնֆլիկտում իր իսկ հանդեպ։ Այդ կոնֆլիկտը ամենուր տարածված է Սառույցի և կրակի երգի շարքում, որը թվում էր աննախադեպ էպիկական ֆանտազիայի ժանրում առաջին գրքի հրատարակության ժամանակ։ Մարտինը պատկերացնում է իրական մարդկանց բարոյական երկընտրանքները, կարծես մոր ընտրությունը ընտանիքի և պարտականության կամ ծերացման մեջ։ Բանաստեղծը դուռ է բացել ստեղծագործության նոր ալիքի համար, որ հետևում է մարդկային բնության մութ կողմը[65]։ Ստարկների կարգախոս՝ «Ձմեռը մոտ է»-ն արտահայտում է հյուսիս ծանր աշխարհահայացքը, հիշեցնում է երկար գիշերվա և վտանգավորությունների մասին։ Այդ բառերն ունեն ճակատագրական նշանակություն։ Գիրքը տալիս է հաճույք արագ երկխոսությունների և արձակի շնորհիվ։ Դրանում հաշվվում են Տոլկինի արյունական հերոիկան և քաղաքական ինտրիգի գիծը, որոնք կստիպեին գրախոսներից մեկի արտահայտմամբ նախանձել Մակիավելին, յուրաքանչյուրը մեծաքանակ սյուժետային թելերից ունի տասնյակ ուրիշներ, որոնք մեծացնում են ինտրիգը և շարունակությունը իմանալու ցանկությունը։ Չնայած որոշակի գծեր վերջանում են, թելը ընթանում է դեպի հաջորդ հատոր՝ ստիպելով ընթերցողներին սպասելու շարունակությանը։

Ինչպես շարքի մյուս վեպերը՝ գիրքը նախատեսված է մի քանի անգամ կարդալու համար։ Հիմնական տեղեկություններն հայտնվում են պատահական՝ աստիճանաբար նկատվելով հաջորդ իրադարձությունների նախադրյալները։ Առաջին ընթերցումը թողնում է շատ գաղտնիքներ և հարցեր։ Միայն ավելի ուշ են սյուժետային փոփոխություններն ձեռք բերում տրամաբանականի և ողջամիտի կարգավիճակ։ Զրուցավեպի առաջին հատորը ունի իր մեջ ինտրիգ, էքշն և ռոմանտիկա։ Մարտինը, քննադատների խոսքերով, հասնում է նոր բարձունքների՝ պատմողական տեխնիկայի պլանում, մարտանկարներով իրագործված արձակում[66] և իր իսկ քաղաքական տեսակետների ինտեգրացիայում[67]։ «Գահերի խաղը» համեմատել են «Մետաղալար» սերիալի հետ, «Երկաթե վիշապի դուստր» և «Անիբուսի դարպասներ» վեպերի հետ[68], անվանել են Ռոբերտ Ջորդանի «Ժամանակի անիվ»-ի[69] մութ տարբերակը և գտել են հակադրություն Դեվիդ Էդինգսի և Դին Բրուկսի աշխատանքների հետ համեմատությամբ։ Նյու Յորք Թայմս-ի տեսաբան Դանա Ջենինգսը անվանում է «Գահերի խաղը» 19-րդ դարի ոճի վեպ, որն ունի ֆանտազիայի մոտիվներ և որում ավելի շատ նկատվում են Բալզակի և Դիքենսի ազդեցությունները, քան Տոլկինի[70]։ Որոշ քննադատներ դժգոհ էին բրիտանական հրատարակությամբ՝ «Տգեղ կազմով», որի վրա պատկերված էր վիշապ՝ ձիու նման։ Ռոբերտ Ջորդան բանաստեղծը, ի տարբերություն, գովեց, որը բերեց նոր ընթերցողներ[71]։ Ըստ Publishers Weekly-ի՝ աուդիոգրքում ընթերցանության սովորական ոճը և բրիտանական ակցենտը ավելացրել են ինտրիգը։ Ռոյ Դոտրիսը չէր ջանում ամեն մի հերոսի համար փոխելու իր ձայնը՝ միայն երբեմն փոխելով ակցենտներն և իր խոսքի լարվածությունը[72]։

Ադապտացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտինին մեկ անգամ չէ, որ մոտեցել են «Սառույցի և կրակի երգ» շարքի էկրանավորման հարցով, բայց նա լուրջ չէր մոտենում դա՝ ինչպես պատմության կրճատման, այնպես էլ ոչ մեծ բյուջեների պատճառով, որոնք չէին կարող ապահովել աշխատանքի բարձր որակը։ «Իմ կողմից ստեղծված աշխարհում կային հսկա ամրոցներ, լանդշաֆտներ, անապատներ, լեռներ, ճահիճներ, վիշապներ, սարսափելի գայլեր, հազարավոր մարտիկների պայքար, փայլող զենք ու զրահներ, դժվար հերալդիկա, թրերով կռիվներ, մրցաշարեր և երկդիմի հերոսներ։ Այս ամենը չէր կարող պատկանել էկրանավորմանը»։ Բայց հեղինակը Դեվիդ Բենիոֆի և Դեն Ուայսի մտքով ոգևորված համաձայնեց, և վեպը էկրանավորվեց նույնանուն ամերիկյան ֆիլմի շրջանակների առաջին եթերաշրջանում։ HBO հեռուստաալիքը դրա արտադրության համար առանձնացրեց 60 միլիոն դոլլար։ Ստարկների տան դերը կատարեց Շոն Բինը[73]։ Ալան Թեյլոր ռեժիսորը համարում էր հերոսին առաջին եթերաշրջանի բարոյական առանցքը։ Ջոն Սնոուի դերը կատարեց Կիթ Հերինգթոնը, Դեյեներիս Տարգարիենի դերը՝ Էմիլիա Կլարկը, Տիրիոն Լանիստերինը՝ Փիթեր Դինկլեյջը, Սերսեի Լանիստերինը՝ Լինա Հիդին[74]։

Հեղինակը գոհ էր սերիալով՝ առաջին գրքի էկրանավորումից նրան ամենաշատը գրավեց այն դրվագը, որում Դրոգոն կտրեց Մագոյի կոկորդը, որը չէր եղել սկզբնաղբյուրում։ Այդ ժամանակ նա մտածեց, որ ստեղծողներն պետք է զգուշանան «թիթեռնիկի արդյունքից», քանի որ ընկնելով սերիալի մեջ՝ հերոսը նորից հայտնվում է «ձմեռվա քամիներում»։ Մարտինը գրում էր, որ էկրանավորումը պետք է հաշվվեր նկարող գրաֆիկով և բյուջեով, որի պատճառով տաճարի հարյուր օջախներն պրոդյուսերի թեթև ձեռքի շնորհիվ դարձան վեց։ Նկարահանումներն անցել են Հյուսիսային Իռլանդիայում՝ լանդշաֆտների առկայության համար։ «Գահերի խաղը» համարվում է ամենահայտնի հեռուստասերիալը՝ ինտերնետ օգտագործողների շրջանում, որի «ծովահենական» լսարանը գերազանցում էր հեռուստատեսայինին[75]։ Քննադատներն եկան այն եզրակացության, որ սյուժետային գծի շոկային զարգացումը դարձրել է նախագիծը բեկումնային՝ սցենարի տեսակետից[75]։ Սերիալի այցեքարտերը դարձան հերոսների բարդ հարաբերություններն և անգթությունը, որի պատճառով մահանում են սիրելի հերոսները[76]։ 2011 թվականին ցուցադրված առաջին եթերաշրջանը հեռուստատեսություն բերեց նոր՝ «ֆանտազիա մեծերի համար» ժանրը[77] և ստացավ «Էննի» ու «Ոսկե գլոբուս» մրցանակները։

Էկրանավորումը տարբերվում է սկզբնաղբյուրից։ Առաջին մասում Նեդը կասկածում է թե պետք է արդյոք ընդունել Դեսնիցայի պահակակետը, բայց Քեյթիլինը համոզում է նրան, որը սերիալում ճիշտ հակառակն է։ Քանի որ համարյա ամբողջ գիրքը «Ցույց է տրված Ստարկների աչքերով», Լանիստերների սյուժետային գծերն ընդլայնված էին։ Փոխվել էր նաև մի շարք հերոսների տարիքը։ Ըստ գրքի հերոսները մեծ մասամբ երեխաներ են։ Սանսեն տասնմեկ տարեկան է, Ջոֆրին և Դեյեներիսը՝ տասներեք, Ռոբը և Ջոնը տասնչորս։ Նրանց սերիալային տարբերակներն ավելի մեծ են։ Ավելի ագրեսիվ են ցուցադրված Դրոգոն Դեյեներիսի հետ՝ անկողնային դրվագներում[78]։ Սերիալի ամենագլխավոր թեմատիկաներից դարձել է իշխանության անատոմիան։ Նրանում նաև ցույց էին տրվել քաղաքականության, սիրո, կրքի և ատելության վրա ազդեցությունները։

Շարքի մոտիվներով թողարկվել են թղթախաղեր[79], մի քանի սեղանի խաղեր[80][81], օրացույցներ և նկարներ, խոհանոցային գիրք։ Նաև գոյություն ունեն համակարգչային խաղեր՝ ստրատեգիական և դերային Cyanide-ից[82][83], ինչպես նաև արկածային Telltale Games-ից[84]։ 2011 թվականի փետրվարի 2-ին Ջորջ Մարտինը տեղեկացրեց, որ սերիալի պրեմիերային հարմարեցված կլինի կոմիքսի տեսքով վեպի ադապտացիան[85]։ Վեպը ադապտացվել է Դենիել Աբրահամի կողմից, նկարչական աշխատանքը պատկանել է Թոմի Փաթերսոնին[86]։ «Գահերի խաղ»-ի իրադարձությունների համար հերիք էր 25 թողարկում՝ յուրաքանչյուրում 32 էջով[87]։ Ստեղծագործությունը կէկրանավորվի «Ռանի Մահալ» (Դրախտ թագուհու համար) հնդկական սերիալի ձևաչափով։ Դեյեներիսի դերը կկատարի Սակշի Տանվարը, Սերսեի Լանիստերինը՝ Անիթե Հասանանդանին, Ջոն Սնոուինը՝ Պարտա Սամտահանը։ Հերոսներն կխոսեն հինդի լեզվով, իսկ ֆանտաստիկ տարրերը կվերցվեն սյուժեից[88]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Дмитрий Злотницкий. (2009 թ․ փետրվարի 1). «Кривое зеркало. Историчность «Песни льда и пламени»» (ռուսերեն). Միր ֆանտաստիկի. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  2. Дмитрий Злотницкий. (2005 թ․ դեկտեմբերի 27). «Миры. «Игра престолов»: Кто есть кто. Великие дома «Песни льда и пламени»» (ռուսերեն). Միր ֆանտաստիկի. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  3. Когман Брайан., Игра престолов (Inside HBO’s Game of Thrones), «АСТ», 2015 — 192 էջ, ISBN 978-5-17-081391-9։
  4. ««Игра престолов» и ледяная стена» (ռուսերեն). Միր ֆանտաստիկի. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 8-ին.
  5. Сергей Ковалев. (2012 թ․ հունվարի 17). «Секс. Кровь. Интриги. Игра престолов» (ռուսերեն). Միր ֆանտաստիկի. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  6. «Биография Джорджа Мартина» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2013 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2015 թ․ մայիսի 3-ին.
  7. Mikal Gilmore. (2014 թ․ ապրիլի 23). «George R.R. Martin: The Rolling Stone Interview» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  8. Joao Seixas. A vida e fieta de escolhas(պորտ.) // Os meus livros. — 2008, сентябрь. — С. 22-24. Архивировано из первоисточника 29 Մայիսի 2010.
  9. Владимир Пузий. (2007 թ․ փետրվարի 18). «Между льдом и пламенем» (ռուսերեն). Միր ֆանտաստիկի. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  10. Dave Itzkoff. (2011 թ․ ապրիլի 1). «His Beautiful Dark Twisted Fantasy: George R. R. Martin Talks 'Game of Thrones'» (անգլերեն). Նյու Յորք Թայմս. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
  11. Dinitta Smith. (2005 թ․ դեկտեմբերի 12). «A Fantasy Realm Too Vile for Hobbits» (անգլերեն). Նյու Յորք Թայմս. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.
  12. 12,0 12,1 James Hibberd. (2015 թ․ հունվարի 8). «EW interview: George R.R. Martin talks 'A Dance With Dragons'» (անգլերեն). Entertainment Weekly. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
  13. J. Martin. (2011 թ․ հուլիսի 11). «Interview» (անգլերեն). Westeros.org. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  14. Antonio Díaz. «Interview with fiction writer George R.R. Martin» (անգլերեն). Freemagazine. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 2-ին.
  15. Martin, George R. R. (2005 թ․ մայիսի 29). «No, I haven't finished writing» (անգլերեն). GeorgeRRMartin.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  16. Николай Караев. Джордж Мартин между Толстым и Толкином(ռուս.) // День за Днем : Газета. —Таллин, 2009, 17 июля.
  17. Martin, George R. R. (2012 թ․ մարտի 12). In Conversation With... George R.R. Martin on Game of Thrones Part 1 – TIFF Bell Lightbox. TIFF Bell Lightbox. Event occurs at 4:00 min (publishing history), 15:00 min (names). Վերցված է 2012 թ․ ապրիլի 1-ին. Transcript summary available by Ippolito, Toni-Marie (2012 թ․ մարտի 13). «George R. R. Martin talks to fans about the making of Game of Thrones and what inspired his best-selling book series». thelifestylereport.ca. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 22-ին.
  18. Дмитрий Злотницкий. (2006 թ․ օգոստոսի 21). «Заглянуть в души героев» (ռուսերեն). Միր ֆանտաստիկի. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  19. 19,0 19,1 Tasha Robinson. (2002). «George R.R. Martin continues to sing a magical tale of ice and fire» (անգլերեն). Scifi.com. Արխիվացված օրիգինալից 2002 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  20. Casey Cipriani. (2013 թ․ հոկտեմբերի 23). «10 Things We Learned About 'Game of Thrones' Author George R.R. Martin at the Sante Fe Independent Film Fest» (անգլերեն). IndieWire. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  21. «George R. R. Martin talks book characters and more at the Edinburgh International Book Festival» (անգլերեն). Watchersonthewall.com. 2014 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  22. Челси Монро-Кассель, Сариэн Лерер, Джордж Мартин., Пир Льда и Огня. Официальная поваренная книга «Игры престолов» (A Feast of Ice and Fire. The Official Companion Cookbook), հ. Предисловие, Москва, «Манн, Иванов и Фербер», 2014 — 240 էջ, ISBN 978-5-00057-123-1։
  23. Джордж Мартин (в переводе Николая Теченко). Правдивая песня льда и огня. Фрагменты интервью Science Fiction Weekly(ռուս.) // Книжное обозрение : Газета. — 2000. — № 51 (1801). — С. 16.
  24. Sam Jordison. (2009 թ․ նոյեմբերի 13). «Getting hooked on George RR Martin» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2015 թ․ մայիսի 14-ին.
  25. 25,0 25,1 Alison Flood. (2015 թ․ փետրվարի 6). «Original Game of Thrones pitch letter leaked online» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2015 թ․ մայիսի 9-ին.
  26. 26,0 26,1 Jess Denham. (2015 թ․ փետրվարի 6). «Game of Thrones endings: George RR Martin letter from 1993 reveals what might have been» (անգլերեն). The Independent. Վերցված է 2015 թ․ մայիսի 9-ին.
  27. 27,0 27,1 Variety Staff. (2015 թ․ փետրվարի 4). «George R. R. Martin's Original Plan for 'Game of Thrones' Revealed» (անգլերեն). Variety. Վերցված է 2015 թ․ մայիսի 9-ին.
  28. Алексей Забродин. (2014 թ․ հոկտեմբերի 14). «Фанаты «Игры престолов» выучат дотракийский язык при помощи iPhone» (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  29. Александра Ярош, Денис Райков. (2015 թ․ ապրիլի 10). ««Игра престолов»: правда и вымысел» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  30. Вадим Давыденко. (2014 թ․ մայիսի 11). «Шесть реальных исторических параллелей в сюжете «Игры престолов»» (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2015 թ․ մայիսի 4-ին.
  31. April Issue. (2014 թ․ մարտի 14). «George R.R. Martin Has a Detailed Plan For Keeping the Game of Thrones TV Show From Catching Up To Him» (անգլերեն). Vanity Fair. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  32. Захар Радов. (2015 թ․ փետրվարի 2). «Выход шестой книги цикла «Песнь льда и пламени» откладывается» (ռուսերեն). Կոմսոմոլսկայա պրավդա. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  33. «Blood of the Dragon» (ռուսերեն). Лаборатория фантастики. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  34. Лаудер, 2015, Коллекционирование «Песни льда и огня» в век электронных книг, էջ 225-226
  35. 35,0 35,1 Лаудер, 2015, էջ 218-233
  36. Лаудер, 2015, էջ 226
  37. Ջորջ Մարտին. «Frequently Asked Questions» (անգլերեն). GeorgerrMartin.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
  38. Laura Miller. (2011 թ․ ապրիլի 11). «Just Write It!» (անգլերեն). The New Yorker. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  39. Ջորջ Մարտին (2003 թ․ նոյեմբերի 22). «An audio song of ice and fire - unabridged!» (անգլերեն). Georgerrmartin.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  40. «A Game of Thrones: A Song of Ice and Fire, Book 1 [Unabridged] [Audible Audio Edition]» (անգլերեն). Amazon.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 7-ին.
  41. Daniel Cooper. (2015 թ․ ապրիլի 16). «You can now listen to the 'Game of Thrones' audiobooks on Scribd» (անգլերեն). Engadget.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.
  42. «A Game of Thrones: A Song of Ice and Fire, Book 1 (Unabridged)» (անգլերեն). iTunes. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  43. Alison Flood. (2015 թ․ ապրիլի 10). «'George RR Martin revolutionised how people think about fantasy'» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2015 թ․ մայիսի 16-ին.
  44. «Le Trône de fer - L'intégrale 1 (A Song of Ice and Fire #1)» (ֆրանսերեն). Goodreads.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  45. «Die Herren von Winterfell (As Crónicas de Gelo e Fogo / Das Lied von Eis und Feuer #1)» (գերմաներեն). Goodreads.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  46. «Das Erbe von Winterfell (As Crónicas de Gelo e Fogo / Das Lied von Eis und Feuer #2)» (գերմաներեն). Goodreads.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  47. «七王国の玉座〈1〉―氷と炎の歌〈1〉 (ハヤカワ文庫SF) 文庫 – 2006/5» (անգլերեն). Amazon.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 2-ին.
  48. «A Guerra dos Tronos (As Crónicas de Gelo e Fogo #1)» (բրետոներեն). Goodreads.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  49. «Kampen om tronen (A Song of Ice and Fire #1)» (դանիերեն). Goodreads.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  50. «Παιχνίδι του στέμματος (A Song of Ice and Fire #1)» (հունարեն). Goodreads.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.
  51. «Trò Chơi Vương Quyền - Tập 1A: Sói Tuyết Thành Winterfell (A Song of Ice and Fire #1)» (vn). Goodreads.com. Վերցված է 2015 թ․ հուլիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  52. «1997 Hugo Awards» (անգլերեն). Thehugoawards.org. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  53. 53,0 53,1 53,2 Лаудер, 2015, Вступление: Во славу живой истории, էջ 13-18
  54. «The Locus Index to Science Fiction: 1984-1998» (անգլերեն). Locus (журнал). Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.
  55. «Игра престолов» (ռուսերեն). Лаборатория фантастики. Վերցված է 2015 թ․ մայիսի 13-ին.
  56. Джордж Мартин. (2003 թ․ նոյեմբերի 22). «A Game of Thrones wins Ignotus award» (անգլերեն). GeorgeRRMartin.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  57. «Best Sellers» (անգլերեն). Նյու Յորք Թայմս. 2011 թ․ հունվարի 2. Վերցված է 2015 թ․ մայիսի 14-ին.
  58. «Best Sellers» (անգլերեն). Նյու Յորք Թայմս. 2011 թ․ հուլիսի 10. Վերցված է 2015 թ․ մայիսի 14-ին.
  59. «Bestsellers > Fantasy» (անգլերեն). Publishers Weekly. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  60. «Locus Bestsellers, August» (անգլերեն). Locus (журнал). 2013 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  61. Hardy Kettlitz. Legenden, Interview mit George R. R. Martin(գերմ.) // Alien Contact. — 2001. — № 40.
  62. Михаил Назаренко. Бунтуй, бунтуй, что умирает свет(ռուս.) // FANтастика : Журнал. — 2008, июнь-июль. — № 6-7 (15-16). — С. 8-17, 8-14.
  63. Tara Subramaniam. (2012 թ․ դեկտեմբերի 9). «Review: 'A Game of Thrones'» (անգլերեն). The Huffington Post. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  64. John Hodgman. (2011 թ․ ապրիլի 21). «The 2011 TIME 100. George R.R. Martin» (անգլերեն). Time. Վերցված է 2015 թ․ մայիսի 17-ին.
  65. Henry Jacoby, William Irwin, Elio M. Garcia, Linda Antonsson., Game of Thrones and Philosophy: Logic Cuts Deeper Than Swords, հ. Foreword, New Jersey, «John Wiley & Sons» (Blackwell Philosophy and Pop Culture Series), 2012 — 320 էջ, ISBN 978-1-118-16199-9։
  66. «A Game of Thrones» (անգլերեն). Publishers Weekly. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  67. «A Game of Thrones (A Song of Ice and Fire, Book 1). Editorial Reviews» (անգլերեն). Amazon.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.
  68. Олег Добров. Рецензии. «Игра престолов»(ռուս.) // Если : Журнал. — Москва: Торговый дом «Любимая книга», ЗАО «КТ», 1999. — № 9. — С. 264-265.
  69. Prior, John (1995 թ․ սեպտեմբերի 12). «Chilling 'Decline' a feminist vision of confrontation between the sexes». San Diego Union-Tribune.
  70. Dana Jennings. (2011 թ․ հուլիսի 14). «In a Fantasyland of Liars, Trust No One, and Keep Your Dragon Close» (անգլերեն). Նյու Յորք Թայմս. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
  71. Gregory Kirschling. (2007 թ․ նոյեմբերի 27). «George R.R. Martin answers your questions» (ռուսերեն). Entertainment Weekly. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  72. «A Game of Thrones. Audiobook» (անգլերեն). Publishers Weekly. Վերցված է 2015 թ․ մայիսի 17-ին.
  73. Вадим Давыденко. (2015 թ․ ապրիլի 17). «Шон Бин отметит 56-летие» (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
  74. «Обнаженная Лена Хиди обошлась «Игре престолов» в 200 тысяч долларов» (ռուսերեն). Lenta.ru. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
  75. 75,0 75,1 Антон Благовещенский. (2014 թ․ հունիսի 4). «На телеканале HBO стартует четвертый сезон «Игры престолов»» (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2015 թ․ մայիսի 4-ին.
  76. Вадим Давыденко. (2015 թ․ փետրվարի 16). «Джордж Мартин: В «Играх престолов» будет больше крови» (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
  77. Татьяна Алёшичева. (2012 թ․ մայիսի 4). «Игра престолов. Недетская сказка» (ռուսերեն). Film.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 9-ին.
  78. Алексей Ионов. Кого убьют последним. «Игра престолов». Различия книг и сериала(ռուս.) // Միր ֆանտաստիկի : Журнал. — Литва: ООО «Игромедия», Апрель 2015. — Т. 140. — № 04. — С. 56-61.
  79. «Game of Thrones Card Game (HBO Edition)» (անգլերեն). Amazon.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 9-ին.
  80. Константин и Иннокентий Горбуновы. (2009 թ․ հունվարի 18). «Игра Престолов. Есть только проигравшие и победители» (ռուսերեն). Միր ֆանտաստիկի. Վերցված է 2015 թ․ մայիսի 9-ին.
  81. Дмитрий Тэлэри. (2013 թ․ մայիսի 25). «Игра престолов. Второе издание» (ռուսերեն). Միր ֆանտաստիկի. Վերցված է 2015 թ․ մայիսի 9-ին.
  82. Михаил 'Xirurg' Хромов. (2011 թ․ նոյեմբերի 3). «Игра престолов: Начало (Game of Thrones: Genesis, A)». Absolute Games. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 6-ին.
  83. Destin Legarie. (2012 թ․ մայիսի 12). «Game of Thrones Review» (անգլերեն). IGN. Վերցված է 2015 թ․ մայիսի 9-ին.
  84. Бышонков, Иван. (2014 թ․ դեկտեմբերի 5). «Game of Thrones - Episode 1. Iron from Ice. Telltale вступает в битву за трон. Рецензия» (ռուսերեն). 3DNews.
  85. Джордж Мартин. (2011 թ․ փետրվարի 2). «Ice & Fire Comes to Comics» (անգլերեն). Живой Журнал. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  86. Jesse Schedeen. (2011 թ․ սեպտեմբերի 21). «A Game of Thrones #1 Review» (անգլերեն). IGN. Վերցված է 2015 թ․ մայիսի 9-ին.
  87. Mark Flowers. (2014 թ․ ապրիլի 9). «A Game of Thrones» (անգլերեն). Library Journal. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  88. Виктория Гусева. (2015 թ․ մարտի 28). «Индийцы снимут свою версию «Игры престолов»» (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

անգլերենով.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]