Absolute Games

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Изображение логотипа
ag.ru(ռուս.)
Տեսակկայք
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
ՍեփականատերՌամբլեր
Բացվածապրիլի 3, 1998
 Absolute Games Վիքիպահեստում

Absolute Games (կարճ՝ AG.ru կամ AG), ռուսական ինտերնետ պորտալ․ վեբ կայք, որը նվիրված է համակարգչային խաղերին և համակարգչային խաղերի արդյունաբերությանը։ Կայքը մեծ ճանաչում էր վայելու 2000-ական թվականներին, երբ կայքոըմ հրապարակվում էին խաղերի մասին ակնարկներ և խաղային նորություններ։ Կայքի տիրոջ փոխարինումից և աշխատող թիմի հեռացումից հետո կայքը անկում ապրեց և սկսած 2016 թվականից այն այլևս չի թարմացվել։ 2019 թվականից AG.ru դոմեյով գործում է RAWG կայքի ռուսական տարբերակը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայքը հայտնվեց 1998 թվականին, Վիչեսլավ Գոլովինի և Անդրեյ Շեոչենկոի ուժերի միացման արդյունքում, գնելով ag.ru դոմեյնը։ 2001 թվականին Վիչիսլավը դուրս եկավ նախագծից։ Կայքում տեղադրվող հոդվածների հեղինակները տարբեր ժամանակներում եղել են տարբեր հայտնի դեմքեր՝ Դմիտրի Չերնով (Баба Нина, Ыйцо), Դենիս Դավիդով (wOrm), Դմիտրի Իցկո (Crazy Si]), Ալեքսանդր Գրիգորեվ, Ալեքսանդր Կուզմենկո (Comrad), Միխաիլ Կալինչենկով (Redguard — կայքի գլխավոր խմբագիր), Վլադիմիր Գորյաչեվ (Nomad — գլխավոր խմբագրի տեղակալ), Կոնստանտին Ֆոմին (Бобик), Միխաիլ Խրամով (Xirurg), Իգոր Արտյոմով (Afex Tween)։

2000 թվականի ապրիլից կայքը մտնում է Golden Telecom-ի կազմի մեջ։ 2018 թվականի մայիսի 13-ին IT Territory և Golden Telecom ընկերությունները և Absolute Games կայքը հայտարարեցին նոր խաղային հարթակի Battles.ru թողարկմա մասին։ Այստեղ տեղադրվում էին առցանց բազմամարդ և Casual նախագծեր մշակված IT Territory-ի կողմից, ինչպես նաև նորություններ Absolute Games-ից։ «Հաշվի առնելով Absolute Games հայտնիությունը և IT Territory-ի ծրագրավորողների փորձը, կարելի է ենթադրել, որ Battles-ի հայտնությունը կշարունակի աճել։ Նախագիծը կարող է մտնել 10 հայտնի խաղային կայքերի ցանկը։», այսպես է նկարագրել Լեոնիդ Դելիցին այս դեպքը, «Ֆինամի» ընկերության վերլուծաբան[1]։

2008 թվականի դեկտմեբերին նախագիծը կրեց հավելումներ և դադարեց միայն ԱՀ-ների համար նախատեսված խաղերի մասին նորություններ տեղադրել։ Կայքում սկսեցին հայտնվել նյութեր, որոնք վերաբերվում էին PlayStation 3, Xbox 360, Nintendo Wii և այլն։

Տիրոջ և թիմի փոխարինում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի դեկտեմբերի 15-ին Rambler ընկերությունը ձեռք բերեց AG.ru[2][3]։ Կայքը դարձավ Kanobu Network-ի սեփականությունը, որը ավելի վաղ գնել էր Rambler-ը։

2012 թվականի նոյեմբերի 29-ին ag.ru կայքի թիմը ողջ կազմով հեռացան նախագծից։ Իրենց խոսքերով, սա կապված էր Kanobu Network ղեկավարության որոշումների հետ ովքեր 50% նվազեցրել էին աշխատավարձի ֆոնդը[4]։ AG.ru հեղինակ Կոնստատին Ֆոմինաի խոսքերով, աշխատավարձը AG.ru ավելի ցածր էր քան Կանոբուում։

Հենց այդ օրը ag.ru թիմը ստեղծեց նոր կայք, որն ավելի ուշ ստացավ Riot Pixels անունը[5][6]։ AG.ru շարունակեց աշխատել նոր թիմով սակայն այցելությունները գնալով նվազեցին[7]։

Փակում[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին, Rambler-ի կազմից Կանոբուի դուրս գալուց հետո, AG.ru-ն անկում ապրեց, դադարեց աշխատելը Grand Theft AG-ի վրա[8]։ 2016 թվականից կայքը թարամցումներ չի կրել, վերջին խաղի ակնարկը թողարկվել է 2015 թվականի մարտի 1-ին[9], վերջին նորությունը տեղադրվել էր 2016 թվականի դեկտեմբերի 27-ին[10]։

2017 թվական դեկտեմբերին Գաջի Մախտիեվը հայտարարեց, որ վաճառում է կայքը 30 միլլիոն ռուբիլիով[11]։ Ցանակցողներ չհայտնվեցին, մամուլում նշվեց, որ կայքի գինը շատ բարձր է[12]։ Այդ ժամանակ, հայտարարվեց, որը ընկերությունը դադարեցնում է AG.ru ընդլայնումը «խաղերի համար IMDb», քանի որ ստեղծում է նոր նախագիծ, որ նույնպես ունի RAWG ուղղվածություն[13]։

2019 թվականին կայքի տերերը AG.ru դոմեյնով թողարկեցին RAWG սերվիսի ռուսական տարբերակը[14][15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Дарья Тренина (14 мая 2008 года). ««Голден Телеком» ушел. На территорию игр». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 20 января 2009-ին.
  2. Lenta.ru: Игры: «Рамблер-Игры» купили AG.ru
  3. «Игровые новости за 15 декабря 2011 года, четверг (game news) на AG.ru». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
  4. Игровые новости за 29 ноября 2012 года, четверг (game news) на AG.ru(չաշխատող հղում)
  5. AG20 сменил название. Встречайте — Riot Pixels!
  6. Горячев, Владимир (29 ноября 2012 года). «Команда AG.ru покинула сайт в полном составе». Absolute Games. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 1-ին.
  7. ag.ru Site Overview - Alexa.com (архив)
  8. Mikharein (8.05.2015). «Представляем Канобу GTA!». Grand Theft AG. AG. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
  9. «Обзор игры Order: 1886, The». AG.ru. 1 марта 2015 года. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
  10. «Анонсирована четвертая часть Double Dragon». AG.ru. 27 декабря 2016 года. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
  11. Основатель «Канобу» Гаджи Махтиев продает портал AG. Цена вопроса: 30 млн рублей | Канобу
  12. Трагичная история AG.ru — Оффтоп на DTF
  13. Создатели «Канобу» анонсировали рекомендательный сервис с базой данных об играх — Оффтоп на vc.ru
  14. Гаджи Махтиев перезапустил AG.ru. Теперь это русскоязычная версия RAWG | Канобу
  15. Игровой сайт AG.ru стал частью сервиса рекомендаций видеоигр RAWG — Медиа на vc.ru