Բերատ
Քաղաք | |||
---|---|---|---|
Բերատ | |||
ալբ․՝ Berati | |||
| |||
Բերատը և Տոմոր լեռը հետևում | |||
Երկիր | Ալբանիա | ||
Գավառ | Բերատի գավառ | ||
Շրջան | Բերատի շրջան | ||
Համայնք | Բերատի համայնք | ||
Քաղաքապետ | Ֆադիլ Նասուֆի | ||
Հիմնադրված է | մ. թ. ա. 314 թ. | ||
Այլ անվանումներ | Անտիպատրեա, Պուլքերիոպոլիս, Բելիգրադ | ||
Մակերես | 6.3 կմ² | ||
ԲԾՄ | 58 մ | ||
Պաշտոնական լեզու | Ալբաներեն | ||
Բնակչություն | 70․830 մարդ (2009) | ||
Խտություն | 10,317 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | ալբանացիներ | ||
Կրոնական կազմ | մուսուլմաններ, ուղղափառներ | ||
Տեղաբնականուն | բերատցի | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 32 | ||
Փոստային դասիչ | 5001-5006 | ||
Ավտոմոբիլային կոդ | BR | ||
Պաշտոնական կայք | bashkia-berat.net (ալբ.) | ||
| |||
Բերատ (ալբ․՝ Berati, պատկերավոր անվանվում է «Ալբանական Բելգրադ[1]»), քաղաք Ալբանիայի հարավային մասում, Օսումի գետի հովտում, երկրի մայրաքաղաք Տիրանայից 70 կիլոմետր դեպի հարավ։ Զբաղեցնում է 379,98 կմ² տարածք[2]։ Ըստ 2011 թվականի հունվարի 1-ի տվյալների՝ Բերատի բնակչությունը կազմել է 36 496[3]։ Քաղաքը Բերատի գավառի և Բերատի շրջանի վարչական կենտրոնն է[4][5]։ 2008 թվականի հուլիսին Հին Բերատն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
Բերատի սլավոնական տեղանունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի ժամանակ Բերատը կոչվել է Սվետիգրադ[6] և Բելգրադ[7][8][9],, իսկ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերից մեկը մինչ օրս պահպանել է սլավոնական Գորիցա անվանումը[10][11]։ Բերատի մերձակայքում կա սլավոնական անվանումով ևս մեկ բնակավայր՝ Վոդիցե գյուղը։ Բուն քաղաքում էլ գործում է Свете Тројице (Սուրբ Երրորդության) եկեղեցին։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ազգագրության թանգարան,
- Դմիտրի Սոլունսկու տաճար,
- Օնուֆրիի սրբապատկերների թանգարան,
- «Էդվարդ Լիր» պատկերասրահ,
- Բերատի բերդ (13-րդ դար),
- Բլկերերնեայի Սուրբ Մարիամ եկեղեցի (13-րդ դար, Նիկոլաս Նեոկաստրեի 1578 թվականի որմնանկարներ),
- Սուրբ Միքայել եկեղեցի (16-րդ դար),
- Սուրբ Երրորդության եկեղեցի (14-րդ դար),
- Ավետարանականների եկեղեցի (16-րդ դար),
- Սուրբ Աստվածածին եկեղեցի (1787, փորագրված 19-րդ դարի փայտե պատկերասրահ),
- Կապարային մզկիթ (1555 թվական),
- Թագավորական մզկիթ (1512 թվական),
- Գորիցայի կամուրջ Օսումի գետի վրա (1780 թվական)։
Ուշագրավ փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]14-րդ դարի վերջին Բերատի մերձակայքում՝ Սաուրյան դաշտում ալբանացիներն ու սերբերն ազատագրական մարտեր են մղել թուրք զավթիչների դեմ։
1896 թվականի նոյեմբերի 17-ին՝ Ալբանիայի հարցով առաջին գաղտնի խորհրդաժողովի ժամանակ Ավստրիան ծրագրել էր Բերատը դարձնել նորաստեղծ պետության վարչական կենտրոնը[12]։
19-րդ դարավերջին Բերատում գործել է ընդամենը մեկ դպրոց, որը բացել էին ռումինացիները՝ ի նպաստ իրենց քաղաքական նկատառումների քարոզչություն իրականացնելու նպատակով։ Բայց նրանց ջանքերը սպասված արդյունքը չեն տվել, ու դպրոցը կարճ ժամանակ անց փակվել է[13]։
Քանի որ Բերատը դարերի ընթացքում կրել է բազմաթիվ քաղաքակրթությունների, պետությունների, դավանանքների, մշակույթների ազդեցությունը, այստեղ պահպանվել են պատմաճարտարապետական տասնյակ հուշարձաններ, որոնց շնորհիվ քաղաքը ճանաչվել է որպես Ալբանիայի ամենագեղեցիկ բնակավայրերից մեկը։ Ամենահին կառույցները վերաբերում են մեր թվականությունից առաջ չորրորդ դարին։ Պահպանվել են նաև բյուզանդական ժամանակների եկեղեցիներ, օսմանյան կայսրության կազմավորման շրջանի մզկիթներ, 18-19-րդ դարերի բալկանյան ճարտարապետության նմուշ հանդիսացող բազմաթիվ շինություններ, միջնադարյան ամրոց և այլն։ 1960-ական թվականներից քաղաքի կենտրոնը հռչակվել է որպես հուշարձանային գոտի։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերատին ու նրա մերձակայքին բնորոշ է միջերկրածովյան կլիման։
Բերատ (1991 - 2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 25 (77) |
27 (81) |
29 (84) |
34 (93) |
38 (100) |
43 (109) |
44 (111) |
43 (109) |
42 (108) |
35 (95) |
30 (86) |
28 (82) |
44 (111) |
Միջին բարձր °C (°F) | 14.4 (57.9) |
15.3 (59.5) |
17.1 (62.8) |
22 (72) |
25.3 (77.5) |
30.4 (86.7) |
33.4 (92.1) |
33.6 (92.5) |
29.2 (84.6) |
24 (75) |
20 (68) |
15.8 (60.4) |
23.38 (74.08) |
Միջին ցածր °C (°F) | 2.0 (35.6) |
2.1 (35.8) |
4.2 (39.6) |
10 (50) |
13 (55) |
17.8 (64) |
20.3 (68.5) |
20.0 (68) |
17.0 (62.6) |
12.5 (54.5) |
9.3 (48.7) |
3.5 (38.3) |
10.98 (51.72) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −10 (14) |
−9 (16) |
−4 (25) |
−1 (30) |
3 (37) |
8 (46) |
14 (57) |
12 (54) |
6 (43) |
0 (32) |
−3 (27) |
−8 (18) |
−10 (14) |
Տեղումներ մմ (դյույմ) | 145 (5.71) |
152 (5.98) |
108 (4.25) |
97 (3.82) |
65 (2.56) |
20 (0.79) |
4 (0.16) |
5 (0.2) |
30 (1.18) |
80 (3.15) |
190 (7.48) |
198 (7.8) |
1094 (43,08) |
աղբյուր: METEOALB Weather Station |
Անվանի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքական գործիչներ
- Օմեր փաշա Վրիոնի II, ալբանական ամենահզոր տոհմերից մեկի ներկայացուցիչ, 19-րդ դարի ալբանական կառավարիչ։
- Իլյազ Վրիոնի, ալբանացի քաղաքական գործիչ և հողատեր։ Երեք անգամ ստանձնել է Ալբանիայի վարչապետի պաշտոնը։
- Սամի բեյ Վրիոնի, ալբանացի քաղաքական գործիչ, դիվանագետ և պատվիրակ։
- Իսուֆ Վրիոնի, ալբանացի թարգմանիչ, դիվանագետ և Ալբանիայի դեսպան ՅՈՒՆԵՍԿՕ-ում։
- Ազիզ Վրիոնի, օսմանյան-ալբանական քաղաքական գործիչ։
- Սիմիտեր Տուտուլանի, ալբանացի փաստաբան և քաղաքական գործիչ։
- Կասըմ Տրեբեշինա, ալբանացի պարտիզան, կոմունիստ, դատախազ, դերասան և գրող։
- Սոտիր Կոլեա, ալբանացի ժողովրդական բանահյուսագետ, դիվանագետ և Ալբանիայի ազգային զարթոնքի ակտիվիստ։
Ռազմական գործիչներ
- Օմեր Վրիոնի, օսմանյան առաջատար գործիչ Հունատանի անկախության պատերազմի ժամանակ։
- Մարգարիտա Տուտուլանի, ալբանացի հակաֆաշիստ և Երկրորդ աշխարհամարտի հերոս։
Ֆիզիկոսներ
- Աֆերդիտա Վևեչկա Պրիֆտայ, ալբանացի ֆիզիկոս։
Կինոգործիչներ
- Կոզմա Դուշի, ալբանացի հնչյունավորող դերասան։
Երաժիշտներ
- Էնի Կոչի, ալբանացի երգչուհի։
Կրոնական գործիչներ
- Քրիստոֆեր Ալբանացի, Ալբանիայի ինքնավար ուղղափառ եկեղեցու առաջնորդ 1937 թվականից մինչև 1948 թվականը։
Մարզիկներ
- Միրտո Ուզունի, ալբանացի ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս որպես խորվաթական «Լոկոմոտիվ» ակումբի և Ալբանիայի հավաքականի եզրային խաղացող։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Kozennův Zeměpisný atlas pro školy střední, str. 31
- ↑ http://aam.org.al/en/bashkia-berat/%7Ctitel=Bashkia(չաշխատող հղում) Berat – Albanian Association of Municiplatilies|hämtdatum=2018-09-25|verk=aam.org.al}}
- ↑ http://www.instat.gov.al/media/3059/1__berat.pdf%7Ctitel=CENSUSI(չաշխատող հղում) I POPULLSISË DHE BANESAVE: Berat 2011|hämtdatum=2018-09-25|sid=84}}
- ↑ https://www.ne.se/uppslagsverk/encyklopedi/l%C3%A5ng/berat%7Ctitel=Berat(չաշխատող հղում) - Uppslagsverk - NE.se|hämtdatum=2018-02-24|verk=www.ne.se|språk=sv}}
- ↑ |titel="Law nr. 115/2014" (PDF). Archived from the original (PDF) on 24 September 2015. Retrieved 2 June 2015.|url=https://web.archive.org/web/20150924085559/http://www.reformaterritoriale.al/images/presentations/Ligji%20ndarja%20territoriale_Fletore_zyrtare.pdf%7Cverk%3Dweb.archive.org%7Cdatum%3D2015-09-24%7Ch%C3%A4mtdatum%3D2019-08-22%7D%7D
- ↑ Сомијер, Виала. Историјско и политичко путовање у Црну Гору, стр. 365. Подгорица: ЦИД.
- ↑ Челеби, Евлија (1967). Путопис, стр. 76 (PDF). Сарајево: Свјетлост. Արխիվացված է օրիգինալից (PDF) 18. 09. 2017-ին. Վերցված է 18. 09. 2017-ին.
- ↑ Орлић, црногорски годишњак, Из повјести Црногорске Арбанаске, стр. 31. Цетиње. 1866.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Орбини, Мавро (2006). Краљевство Словена, стр. 35, 67, 68, 70, 127... Београд: Sezam book.
- ↑ Гугл мапе, Берат, Горица.
- ↑ Гугл мапе, Берат, Горица.
- ↑ Толева, Теодора (2016). Утицај Аустроугарске империје на стварање албанске нације, 1896–1908, стр. 65. Београд: Филип Вишњић.
- ↑ Толева, Теодора (2016). Утицај Аустроугарске империје на стварање албанске нације, 1896-1908., стр. 191., 221. Београд: Филип Вишњић.
- ↑ 14,0 14,1 14,2 http://bashkiaberat.gov.al/?p=2366
- ↑ http://www.lovechpress.info/index.php?option=com_content&task=view&id=9513&Itemid=47
- ↑ https://www.lovech.bg/bg/pobratimeni-gradove/berat-albaniya
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Apollon Baçe, Aleksander Meksi și Emin Riza: Berat, son histoire et son architecture. Editions Encyclopediques, Tirana 1996.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 569 ռուս.. • անգլ.. • ֆր. |
- Բերատի համայնքապետարանի կայքէջը (albanisch, englisch)
- BeratExperience.com Արխիվացված 2020-08-07 Wayback Machine (Tourismusinformationen, englisch)
- Բերատի թանգարանները
- Tourism Information on Berat Արխիվացված 2019-06-15 Wayback Machine
- 1720 megapixel photo of the citdel of Berat
- Photos of Berat, 2015 year Արխիվացված 2020-08-04 Wayback Machine
- Byrne, Jane (2015 թ․ օգոստոսի 4). «Just Back: Candied walnuts and communism in Albania». Telegraph.
- beratmonument.org.al Արխիվացված 2008-08-07 Wayback Machine
- europa.km.ru — Ինֆորմացիա Բերատի մասին Արխիվացված 2008-05-31 Wayback Machine
- shqiperia.com
- Բերատ— հազար պատուհանների քաղաք
Վիքիճամփորդն ունի Beratին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերատ» հոդվածին։ |
|
|