Բուտրինտ
![]() | |
Butrint* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
![]() | |
Բոիտրինտի հռոմեական թատրոն | |
Երկիր | ![]() |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | iii |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1992 (16-րդ նստաշրջան) |
Համար | 570 |
![]() ![]() | |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
Բուտրինտ (ալբ․՝ Butrint կամ Butrinti, հուն․՝ Βουθρωτό, լատ.՝ Buthrotum, իտալերեն՝ Butrinto), հնագիտական արգելոց-թանգարան Ալբանիայի հարավում, Սարանդայից ոչ հեռու, Հունաստանի հետ սահմանի մոտակայքում։ Գտնվում է համանուն լճի ափին, Հոնիական լճից երկու կիլոմետր հեռու, Կերկիրա կղզու դիմաց։ Մոտակայքում է տեղակայված Բոիտրինտ անունով ժամանակակից ալբանական գյուղ։
1992 թվականին հռոմեական և հունական քաղաքների պեղումնավայրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[1]։ 1999 թվականին օբյեկտն ընդլայնվել է՝ ներառելով նաև միջնադարյան վենետիկյան ամրոցը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մ․թ․ա․ 6-րդ դարում բնակավայրը հիմնադրվել է հույների կողմից՝ որպես Կորնթոսի և Կերկիրայի գաղութներ։ Առավելապես հայտնի է որպես հունական Բուտրոտոն քաղաք։
- Հունական կայսրության ժամանակ՝ Բուտրոտում քաղաք։
- 551 թվականին ավերվել է վեստգոթերի կողմից։
- Բյուզանդական Էպիր նահանգի կազմում։
- 14-րդ դար՝ Վենետիկի հանրապետության տիրապետության տակ։
- 15-րդ դար՝ թուրքական նվաճումից հետո քաղաքը վերջնականապես լքվել է։
Ներկայիս վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոիտրինտն մասամբ պեղվել է 1928-1935 թվականներին իտալացի գիտնական Լ․ Ուգոլինիի կողմից։ Հայտնաբերվել է մ․թ․ա․ 5-4-րդ դարի միջնաբերդ՝ դարպասների հետ (այդ թվում՝ առյուծի պատկերով դաջված դարպասները)։
Ստորին քաղաքում է գտնվում աստծո արձանով Ասկլեպիա սրբավայրը, մ․թ․ա․ 3-րդ դարի թատրոն՝ մարմարե արձաններով, բնակելի և հասարակական շենքերի մնացորդներով։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պեղումները շարունակվել են։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆոտոալբումներ․ 1 2
- Թանգարան-արգելոցի պաշտոնական կայք Archived 2012-05-07 at the Wayback Machine. (անգլ.) (ալբ.) (իտալ.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բուտրինտ կատեգորիայում։ |
|