Լյուշնյա
| Քաղաք | |||
|---|---|---|---|
| Լյուշնյա | |||
| ալբ․՝ Lushnjë | |||
| |||
| 40°56′0″N 19°42′0″E / 40.93333°N 19.70000°E | |||
| Երկիր | |||
| Համայնք | Lushnjë? | ||
| Մակերես | 372,72 կմ² | ||
| ԲԾՄ | 17 մետր | ||
| Բնակչություն | ▼22 400 մարդ (սեպտեմբերի 18, 2023)[1] | ||
| Ժամային գոտի | կենտրոնաեվրոպական ամառային ժամ և Կենտրոնական եվրոպական ժամանակ | ||
| Փոստային դասիչ | 9001 | ||
| Ավտոմոբիլային կոդ | LU | ||
| Պաշտոնական կայք | bashkialushnje.gov.al | ||
|
| |||
Լյուշնյա (ալբաներեն՝ Lushnjë), քաղաք Ալբանիայի կենտրոնական մասում, Ֆիերիի գավառում։ Նույնանուն ենթաշրջանի վարչական կենտրոնն է։ Զբաղեցնում է 372.91 կմ2 տարածք[2]։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 83.659[3]:
Քաղաքից մոտավորապես 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվում Դիվյակա-Կարավաստա ազգային պարկը (Divjakë-Karavasta National Park)[4]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանդազրույցն ասում է, որ բնակավայրը, որն ընկած է Բերատից Դուռես տանող ճանապարհի վրա, դեռևս օսմանյան տիրապետության ժամանակներում հիմնել է անվանի մի տիկին, անունը՝ Սալյուշա։ Տարեցներից շատերը մինչև օրս քաղաքը Սալյուշա են անվանում։ Մերձակայքում է գտնվում Սավրայի դաշտը, որտեղ 1385 թվականին տեղի է ունեցել առաջին ճակատամարտը Զետայի իշխանության և թուրք զավթիչների միջև։
1920 թվականի հունվարին Լյուշնյայում համաժողովի են հավաքվել ալբանական կլանների առաջնորդները, Լյուշնյան հռչակել Ալբանիայի ժամանակավոր մայրաքաղաք (նախքան մայրաքաղաքը Տիրանա տեղափոխելը)։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թե՛ 1918 թվականին և թե՛ վերջին շրջանում անցկացված մարդահամարի տվյալների համաձայն՝ Լյուշնյայի բնակիչների մոտավորապես կեսը մուսուլմաններ են, մյուս կեսը՝ քրիստոնյաներ[5]։ Ընդ որում՝ քրիստոնյաների մեջ գերակշռում են ուղղափառները, մուսուլմանների մեջ՝ սուննիները։
Բնակչության թվաքանակի փոփոխությունները.

Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուշնյան ընկած է միջերկրածովյան տաք կլիմայի գոտում գտնվող Մուզեկե տարածաշրջանում, որը գյուղատնտեսական ապրանքներ է մատակարարում թե՛ Ալբանիայի այլ շրջանների և թե՛ եվրոպական մի շարք երկրների։ Այս քաղաքում է գործում Ալբանիայի գյուղատնտեսական գիտահետազոտական ազգային ինստիտուտը[6]։ Կոմունիստների իշխանության տարիներին աշխատել են նաև թղթի, պլաստմասսաների, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, որոնց մի մասը շարունակում է գործել նաև մեր օրերում։ Վերջին տասնամյակների ընթացքում ստեղծվել են աղյուսի պատրաստման, մարմարի հանույթի ու մշակման, ձիթապտղի ձեթի արտադրության ձեռնարկություններ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքի համայնապատկերը
- Կոնգրեսի շենքը
- Արդենիցա վանքը
- Քաղաի կենտրոնը
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- D.Hall, Albania and the Albanians, New York 1994.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Brinkhoff T. Albania: Prefectures and Cities - Population Statistics, Maps, Charts, Weather and Web Information
- ↑ «Correspondence table LAU – NUTS 2016, EU-28 and EFTA / available Candidate Countries» (XLS). Eurostat. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Population and housing census - Fier 2011» (PDF). INSTAT. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑
- ↑ Siegfried Gruber. «Regional variation in marriage patterns in Albania at the beginning of the 20th century». www-gewi.uni-graz.at. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 11-ին., Seiner's 1918 data mapped here: http://www-gewi.uni-graz.at/seiner/density.html Արխիվացված 2019-10-27 Wayback Machine
- ↑ «Tatjana Dishnica on the history of the scientific agricultural institutes of Albania» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուշնյա» հոդվածին։ |
| ||||||
