Կոնիսպոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Կոնիսպոլ
ալբ․՝ Konispol
Զինանշան
Stema e Bashkisë Konispol.svg

Konispol.jpg
ԵրկիրԱլբանիա Ալբանիա
ԳավառՎլյորայի գավառ
ՇրջանՍարանդայի շրջան
ԲԾՄ397 մ
Խոսվող լեզուներալբաներեն
Բնակչություն2123 մարդ (2011)
Ազգային կազմալբանացիներ
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ9705
Ավտոմոբիլային կոդSR
Պաշտոնական կայքbashkiakonispol.gov.al
##Կոնիսպոլ (Ալբանիա)
Red pog.png

Կոնիսպոլ (ալբ․՝ Konispol), քաղաք հարավային Ալբանիայում։ Գտնվում է Ալբանիայի ու Հունաստանի սահմանից 1 կմ հեռավորության վրա՝ Վլյորա գավառի Սարանդայի շրջանում։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 2,123 մարդ[1]։ Կոնիսպոլ քաղաքy Çiflik գյուղի հետ կազմում է համանուն շրջանը[2]։

Քաղաքը տեղակայված է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայից 191 կմ հեռավորության վրա, իսկ Հունաստանի Սայադա քաղաքից հեռավորթյունը կազմում է 4 կմ։

Կոնիսպոլի տնտեսությունը հիմնված է գյուղատնտեսության վրա։ Քաղաքը հանդիսանում է չամյան ալբանացիների համայնքի մշակութային կենտրոնը։ Քաղաքում տեղադրվել է երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում չամյան ալբանացիներին Հունաստանից վտարելու դեպքերի հուշարձանը. չամյան ալբանացիներին Հունաստանից վտարվել էին ապստամբների հետ համագործակցելու և հունական կառավարության դեմ բազմաթիվ հանցագործություններ գործելու պատճառով։

Կոնիսպոլի քարանձավներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին քաղաքից ոչ հեռու հայտնաբերվել են 7 քարանձավներ, որտեղ պահպանվել են վերին պալեոլիթից մինչև երկաթի դարի բնակության հետքեր։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «2011 census results»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-03-24 
  2. «Greece – Albania Neighbourhood Programme»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-27-ին։ Վերցված է 2015-03-24