Բեյօղլու
Երկիր | Թուրքիա |
---|---|
Կարգավիճակ | Թուրքիայի շրջաններ, municipality of Turkey? և մահալե |
Մտնում է | Ստամբուլի մարզ |
Տարածք | 8,66 կմ² |
Ժամային գոտի | UTC+3 և TRS? |
Ավտոմոբիլային կոդ | 34 |
beyoglu.gov.tr | |
Բեյօղլու (թուրքերեն՝ Beyoğlu), Թուրքիայի շրջան Ստամբուլի եվրոպական հատվածում՝ շրջապատված Բոսֆորի և Ոսկեղջյուրի ծովախորշի ջրերով։ Պատմական (մինչ XX դարը) անվանումն էր Բերա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեյօղլուի այժմյան տարածքը, Ոսկեղջյուրի հյուսիսային ափերը բնակեցված են եղել հազարամյակներ առաջ։ IV-V դարերում այստեղ Կոստանդնուպոլսի արվարձանն էր։ Թեոդոսիոս Բ Փոքր կայսեր կողմից Գալաթայի աշտարակի կառուցումից հետո քաղաքն անվանվեց Գալաթա։ Ժամանակի ընթացքում այն դառնում է կարևոր և աշխույժ առևտրական կենտրոն՝ բնակեցված եվրոպացի առևտրականներով, մասնավորապես վենետիկցիներով և ջենովացիներով։ 1273 թվականին Բյուզանդիայի կայսր Միքայել VIII Պալեոլոգոսը քաղաքը տալիս է Ջենովային որպես առևտրական գաղութ։ Հույները այն նույնպես անվանում էին Բերա։ XIV դարում ջենովացիները քաղաքը պարսպապատեցին ամրոցային պարիսպով, որից այժմ միայն մնացել է Գալաթայի աշտարակը։ 1316 թվականին ջենովացիներն այստեղ կառուցում են Պոդեստայի պալատը (Palazzo del Comune)[1], իսկ 1348 թվականին արդեն նշված Գալաթայի աշտարակը, որը հիրավի Ստամբուլի խորհրդանիշներից մեկն է։
Թուրքական արշավանքների ժամանակ 1453 թվականին բանակը գրավեց Գալաթան և սուլթան Մեհմեդ II-ի թույլտվությամբ ջենովացիները լքեցին քաղաքը՝ անցնելով դեպի Էգեյան ծովի կղզիներ։
Արդեն թուրքական Գալաթայում ջենովացիների փոխարեն տեղ զբաղեցրին վենետիկցիները, նշանակելով իրենց բայլոյին (դեսպանորդ)։ Բայլոն նույն դերն էր կատարում, ինչ պոդեստը։ Վենետիկցի նկարիչ Ջենտիլե Բելլինին այցելեց Գալաթա, որպեսզի նկարի սուլթան Մահմուդ II-ի դիմանկարը (այսօր դիմանկարը պահպանվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում)։ Ավելի ուշ սուլթան Բայազիդ II-ը պատվիրեց Լեոնարդո դա Վինչիին Գալաթայի կամրջի նախագիծը, որը հռչակավոր իտալացին կատարեց 1502 թվականին։ Այն պալատը, որտեղ ապրում էր բայլոն, ընդհուպ մինչև 1923 թվականը իտալական դեսպանատունն էր։ Ներկայումս այն իտալական հյուպատոսարանն է Ստամբուլում։
Ժամանակակից Բեյօղլու անվանումը թուրքերեն է և իտալական բայլո բառի ձևափոխությունն է, ինչպես նաև ավելացվել է օղլի՝ որդի բառը, այսինքն՝ բայոլի որդի (կառավարչի որդի)։
Ճարտարապետություն և տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեյօղլուն այսօր Ստամբուլի այն թաղամասն է, ուր տիրապետում է եվրոպական ճարտարապետական դպրոցը։ Մեծաթիվ մոդեռն և էկլեկտիկա ոճերի շինությունները վերաբերում են ХХ դարին։ Այսօր դրանք ժամանակակից առևտրային տներ են, սուպերմարկետներ ու բուտիկներ։ Այդ թաղամասերում անցնում է տրամվայի գիծ՝ պահպանելով պատմական ձեռագիրը։ Կենտրոնական փողոցում՝ Իստիկլալում տեղակայված են խանութներ, ռեստորաններ, սրճարաններ, քրիստոնեկան եկեղեցիներ և շուկաներ[2]։
1892 թվականին «Արևելյան ճեպընթացի» ուղևորներին տեղավորելու նպատակով այստեղ կառուցվեց Բերա Փալաս հյուրանոցը։ Այստեղ Ագաթա Քրիստին գրել է իր հայտնի «Սպանություն արևելյան ճեմընթացում» վեպը, և նրա սենյակը պահպանվում է որպես թանգարան։ Հյուրանոցում կանգ են առել նաև Գրետա Գարբոն, Մատա Հարին, Սառա Բեռնարը, Քեմալ Աթաթուրքը: Հարևանությամբ է գտնվում Մեծ Բրիտանիայի հյուպատոսարանը և Գյոթեի ինստիտուտը։
Բեյօղլու թաղամասում է Թուրքիայում ամենամեծ սինագոգը՝ Նևե Շալոմը և այս երկրում միակ հրեական թանգարանը։ Քաղաքի եվրոպական հատվածը «հին քաղաքի» հետ միանում է Գալաթայի կամրջով։ կամրջից դեպի Գալաթայի աշտարակ ձգվում է պատմական մետրոյի թունելը։
Մշակութային կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Թաղամասում կան մի շարք գեղարվեստական թանգարաններ։ Ժամանակակից արվեստի թանգարանը՝ «Իստամբուլ Մոդերնը» ընկած է Կարաքյոյ՝ Karaköy նավահանգստի մոտ՝ Բոսֆորում։ Գեղեցիկ արվեստների ակադեմիան նույնպես այստեղ է, որը կրում է հայազգի ճարտարապետ Սինանի անունը։ Թաքսիմի Բերայի թանգարանում ցուցադրվում են Օսմանյան կայսրությանը վերաբերող նյութեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ [1] Արխիվացված Ապրիլ 10, 2009 Wayback Machine
- ↑ «İstiklal Caddesi». Lonely Planet.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեյօղլու» հոդվածին։ |
|