Արմեն Ամիրյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ամիրյան (ազգանուն) ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Արտավազդի Ամիրյան | |
Կրթություն՝ | Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոց (1984) և Հայկական պետական մանկավարժական համալսարան (1991) |
---|---|
Մասնագիտություն՝ | հեռուստահաղորդավար, գրող և հեռուստատեսային պրոդյուսեր |
Ազգություն | հայ |
Ծննդյան օր | հուլիսի 29, 1967 (57 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Պարգևներ |
Արմեն Արտավազդի Ամիրյան (հուլիսի 29, 1967, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավար, ռեժիսոր։ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ (2015-2016 թթ.)։ Հայաստանի մշակույթի նախարար (2016-2018 թթ.), Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին անդամ (հունվար 25, 2017- դեկտեմբեր 19, 2018)[1]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1984 թ. ավարտել է Նար-Դոսի անվան թիվ 14 միջնակարգ դպրոցը։
- 1985-1991 թթ. սովորել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժնում՝ Յուրի Երզնկյանի, հետագայում՝ Ռուբեն Գևորգյանցի արվեստանոցում։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1982 թվականից Հայաստանի պետական հեռուստատեսությունում վարել է մանկապատանեկան հաղորդումներ։
- 1984 թ. ընդունվել է աշխատանքի Հայաստանի Հեռուստառադիոպետկոմ՝ որպես ռեժիսորի ասիստենտ։
- 1986-1988 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։
- 1985-1997 թթ. աշխատել է հաղորդավարական բաժնում։ Վարել է լրատվական, քաղաքական հաղորդումներ, երաժշտական, ժամանցային ծրագրեր, պետական և ազգային տոների պաշտոնական միջոցառումներ։
- Ավարտելուց հետո, որոշ ժամանակ դասավանդել է նույն ինստիտուտում։
- 1990-1995 թթ. հեղինակել է «Խճանկար», «Խաչմերուկ», «Բարի լույս», «Փոստարկղ» և այլ հաղորդումներ։
- 1996 թ. հիմնել է «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ընկերությունը և մինչ օրս հանդիսանում է ընկերության նախագահը։
- 1996 թ. հիմնել է նաև «Արմենակոբ» մշակութային կենտրոնը, որը ծառայել է մի շարք բարեգործական ծրագրերի իրականացմանը։ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի հոգևոր խորհրդի անդամ է։ Անդամակցում է նաև Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիային և արժանացել է հիշյալ ակադեմիայի ոսկե մեդալին։
- 1997-2015 թթ. եղել է Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրենը[2]։
- 2000-2009 թթ. ստեղծել է «Արմենակոբ» հեռուստաընկերությունը։
- 2009 թ. ընտրվել է Հայաստանի ոստիկանության հասարակական խորհրդի անդամ։
- 2010 թ. եղել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար։
- 2010-2013 թթ. - ղեկավարել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստա և ռադիոլրագրության ամբիոնը։
- 2015 թ. դեկտեմբերի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով[3], 2016 թվականի սեպտեմբերի 27-ին ազատվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պաշտոնից[4]։
- 2016 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ նախագահի ՆՀ-1053-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ մշակույթի նախարար[5]։ 2018 թվականի մայիսի 2-ին մշակույթի նախարարի պաշտոնակատարը հրաժարական է ներկայացրել։
- 2020 թվականին գրել և հրատարակել է «Գեներալի երազը» (տրագիկոմեդիա), 2022 թվականին «Նոյե» (կինոպատմություն) և 2023 թվականին «Պանգեա կամ թռչող տնակը» (կինոպատմություն) գրքերը։ Վերջին երկուսը թարգմանվել և հրատարակվել են նաև անգլերեն տարբերակով։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մովսես Խորենացու մեդալ (2006 թ.)։
- Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (2015 թ.)[6]:
- Ունի դոցենտի գիտական կոչում՝ թատերական արվեստ, կինոարվեստ մասնագիտությամբ (2009 թ.)։
- «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արմեն Ամիրյանի պաշտոնական կենսագրական տվյալները Հայաստանի կառավարության կայքում
- ↑ «Կոնտակտ». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ Ա. Ա. ԱՄԻՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾՉԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ա. ԱՄԻՐՅԱՆԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». president.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 27-ին.
- ↑ Ա. ԱՄԻՐՅԱՆԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արմեն Ամիրյան Արխիվացված 2021-11-20 Wayback Machine
Նախորդող Հասմիկ Պողոսյան |
Հայաստանի Մշակույթի նախարար Արմեն Ամիրյան 27 սեպտեմբերի 2016 թ. - 02 մայիս 2018 թ. |
Հաջորդող Լիլիթ Մակունց |
|
|