Ալբրեխտ Վալենշտայն
Ալբրեխտ Վենցել Եվսեբիոս Վալենշտայն | |
---|---|
Albrecht Wenzel Eusebius von Waldstein | |
սեպտեմբերի 24, 1583[1] կամ սեպտեմբերի 14, 1583[2] - փետրվարի 25, 1634[3][1][4][…] (50 տարեկան) | |
Ծննդավայր | Հեժմանիցե, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[5][6] |
Մահվան վայր | Խեբ, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[5] |
Գերեզման | Valdice Charterhouse և Chapel of St Anne |
Քաղաքացիություն | Բոհեմիայի թագավորություն |
Զորատեսակ | Կայսերական բանակ |
Կոչում | կոմս, գեներալիսիմուս, ծովակալ |
Պաշտոն | կայսերական գլխավոր հրամանատար |
Մարտեր/ պատերազմներ | Երեսնամյա Պատերազմ |
Կրթություն | Ալտդորֆի համալսարան և Պալացկու համալսարան |
Պարգևներ |
Ալբրեխտ Վալենշտայն, կամ Վալդշտայն, լրիվ անունը՝ Ալբրեխտ Վենցել Եվսեբիոս Վալենշտայն (գերմ.՝ Albrecht Wenzel Eusebius von Waldstein (Wallenstein)), Ալբրեխտ Վենցել Եվսեբիոս (սեպտեմբերի 24, 1583[1] կամ սեպտեմբերի 14, 1583[2], Հեժմանիցե, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[5][6] - փետրվարի 25, 1634[3][1][4][…], Խեբ, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Սրբազան Հռոմեական կայսրություն[5]), բոհեմական առաջնորդ, զորավար, 1625 թվականից կայսերական գլխավոր հրամանատար, պետական գործիչ էր, ով Երեսնամյա պատերազմի ժամանակ պայքարում էր կաթոլիկական կողմում (Երեսնամյա պատերազմ 1618–1648 թթ.-ում)։ Նրա հաջող մարտական կարիերան մահվան նախաշեմին, նրան դարձրեց Հռոմեական կայսրության ամենահարուստ և ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։ Վալենշտայնը դարձավ Հաբսբուրգյան կայսր Ֆերդինանդ 2-րդ-ի զորքերի գերագույն հրամանատարը, և Երեսնամյա պատերազմի գլխավոր գործիչ էր։ Ծագումով չեխ ազնվական։ Մասնակցել է 1618–1620 թթ. չեխական ապստամբության 4-ի զորքերին, որի համար ստացել է Մեկլենբուրգի դքսությունը, Զազան իշխանությունը և «Օվկիանոսային ու Բալթիկ ծովերի» գեներալ տիտղոսը (1628 թ.)։ 1632 թվականին Լյուցենի ճակատամարտում պարտություն է կրել շվեդական բանակից։ Մեղադրվելով շվեդների հետ գաղտնի բանակցություններ վարելու մեջ՝ հեռացվել է (1634 թ.) հրամանատարությունից։ Սպանվել է սպաների կողմից։
Վալենշտայնը ծնվել է Բոհեմիայի Թագավորությունում՝ բողոքական, ազնվական, աղքատ ընտանիքում։ Նա ձեռք է բերել բազմալեզու համալսարանական կրթություն, իսկ 1606-ին դարձել է կաթոլիկ։ 1609-ին ամուսնությունը՝ Բոհեմի հողատերերի մեծահարուստ այրու հետ, նրա մահից հետո, վաղ տարիքում 1614-ին, հասավ զգալի ունեցվածքների և հարստության։ Երեք տարի անց, Վալենշտայնը սկսեց կարիերան որպես ռազմական կապալառու՝ ուժեր տրամադրելով հռոմեական կայսրին, Ուսկոկի պատերազմում՝ ընդդեմ Վենետիկի Հանրապետության։
1618-ի բողոքական բոհեմյան ապստամնության մեջ Վալենշտայնը պայքարում էր կաթոլիկների համար, և պարգևատրվեց ապստամբներից առգրավված կալվածքներով, 1620-ին Սպիտակ լեռան ճակատամարտում իրենց կրած պարտությունից հետո։ Բողոքականների դեմ մի շարք ռազմական հաղթանակները բարձրացրին Վալենշտայնի հեղինակությունը կայսերական դատարանում, իսկ 1625-ին տրամադրեց 50.000 հոգուց բաղկացած մեծ բանակ՝ կայսերական գործը հետապնդելու համար։ Մեկ տարի անց, նա ջախջախիչ պարտություն կրեց բողոքականներին Դեսաուի կամրջում։ Իր հաջողությունների համար, Վալենշտայնը դարձավ կայսերական կոմս, և Հյուսիսային Բոհեմիայում գտնվող Ֆրիդլանդիայի դքսության հողերի կառավարիչ[7]։
Կայսերական կոչումով Բալթիկ ծովից 1628-ի ապրիլի 21-ին[8], Վալենշտայնը ազատված էր ծառայությունից 1630-ին, այն բանից հետո, երբ Ֆերդինանդը զգուշացավ իր նկրտումից[9]։ Մի քանի բողոքական հաղթանակներ կաթոլիկ բանակների նկատմամբ դրդեց Ֆերդինանդին հետ կանչել Վալենշտայնին, ով հետագայում հաղթեց Շվեդիայի թագավոր Գուստավ Ադոլֆին Ալտե Վեստում, և սպանեց նրան Լոտենցում։ Վալենշտայնը գիտակցեց, որ պատերազմը կարող է տևել տասնամյակներ, և 1633-ի ամռանը կազմակերպեց մի շարք զինադադարներ՝ խաղաղության բանակցություններ վարելու համար։ Սա ապացուցեց նրա կործանումը, քանի որ պլոտտերները մեղադրում էին նրան դավաճանության մեջ, և կայսր Ֆերդինանդ 2-րդը հրամայեց սպանել նրան։ Դժգոհ լինելով կայսրի՝ իր նկատմամբ վերաբերմունքից, Վալենշտայնը դաշնակցեց բողոքականների հետ։ Այնուամենայնիվ, նա սպանվեց Բոհեմիայի Եգեր քաղաքում, պաշտոնյաներից մեկի կողմից՝ կայսեր հաստատմամբ։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վալենշտայնը ծնվել է 1583-ի սեպտեմների 24-ին Հերմանիսե քաղաքում, Բոհեմիա[10], որը հանդիսանում էր այն ժամանակվա արևելյան և ամենամեծ շրջանը, որն այն ժամանակաշրջանում Սուրբ Հռոմեական կայսրությունն էր, ներկայիս Չեխիայի հանրապետություն, Վալդշտեյնի բողոքական, աղքատ ընտանիքում, որը պատկանում էր Հերմանիսե ամրոցին, և հարակից յոթ գյուղերին[10][11]։ Նրա մայրը մահացել է 1593-ին, իսկ հայրը՝ 1595-ին[12]։
Հայրը խոսում էր գերմաներեն, իսկ մայրը՝ չեխերեն, սակայն Վալենշտայնը մանկության տարիներին ավելի լավ տիրապետում էր չեխերենին, քան գերմաներենին[13]։ Նրա ծնողների կրոնական պատկանելիությունը լյութերականությունն էր և ուտրաքիստական հուսիթիզմը[13]։
Ծնողների մահից հետո, Ալբրեխտը 2 տարի ապրեց իր մորեղբոր հետ, Եղբայրներ Միության անդամ (Բոհեմյան Եղբայրներ), ընդունեց իր հորեղբոր կրոնական պատկանելիությունը[13]։ Վալենշտայնի հորեղբայրը նրան ուղարկեց Արևելյան Բոհեմիայի Կոսունբերք ամրոցում եղբայրների դպրոց[փա՞ստ]:
1597-ին, Ալբրեխտին ուղարկեցին բողոքական, լատինական դպրոց Սիլեզիայի Գոլդբերգ քաղաքը, որտեղ այդ ժամանակվա գերմանական միջավայրը ստիպեց նրան զարգացնել գերմաներենի հմտությունները [13]։ Մինչ գերմաներենը դարձավ Վալենշտայնի ֆրանկա լեզուն, ասում են, որ նա շարունակում էր հայհոյել չեխերենով[14]։ 1599-ի օգոստոսի 29-ին, Վալենշտայնը շարունակեց իր կրթությունը Ֆրանսիայի Նյուրնբերգ քաղաքի մերձակայքում գտնվող Ալտդորֆ բողոքական համալսարանում, որտեղ նա հաճախ զբաղվում էր ծեծկռտուքներով և կռիվներով, սակայն ի վերջո նրան բանտարկում էին[13]։ Նա այնքան էր ծեծի ենթարկել իր ծառային, որ ստիպված էր նոր հագուստ գնել ծառայի համար՝ որպես փոխհատուցում[15]։
1600-ի փետրվարին[13], Ալբրեխտը լքեց Ալտդորֆը և ճանապարհորդեց Սուրբ Հռոմեական կայսրություն, Ֆրանսիա և Իտալիա[16], որտեղ նա սովորեց Բոլոնիայի և Պադուայի համալսարաններում[17]։ Մինչ այդ, Վալենշտայնը տիրապետում էր գերմաներեն, չեխերեն, լատիներեն և իտալերեն լեզուներին, հասկանում էր իսպաներեն, և մի քիչ ֆրանսերեն էր խոսում[13]։
Այնուհետև, Վալենշտայնը միացավ Ռուդոլֆ II-ի կայսրության բանակին Հունգարիայում, որտեղ, Ջորջիո Բաստայի հրամանատարության ներքո, նա տեսավ 2 տարվա զինված ծառայություն (1604–1606) ընդդեմ Օսմանյան թուրքերի և հունգարական ապստամբների[18]։
1604-ին, նրա քույրը՝ Կատերինա Աննան, ամուսնացավ Մորավյան բողոքականների առաջնորդ Կարել Զիրոտինի հետ։
Այնուհետև, նա սովորել է Օլումուքի համալսարանում (գործում է 1606-ից)։ Նրա կապը Olomouc Jesuits-ի հետ կարևոր էր իր կաթոլիկ դառնալու համար նույն թվականին։
Նրա փոխակերպմանը նպաստող գործոնը հավանաբար եղել է Հաբսբուրգների հակահեղափոխական քաղքականությունը, որն իրականում արգելում է բողոքականներին զբաղեցնել ավելի բարձր պաշտոններ Բոհեմիայի և Մորավիայի դատարաններում, և տպավորությունները, որոնք նա ձեռք է բերել Կաթոլիկ Իտալիայում[19]։ Այնուամենայնիվ, չկան աղբյուրներ, որոնք հստակ նշում են Վալենշտայնի դարձի պատճառները, բացառությամբ նրա ժամանակակից Ֆրանց Քրիստոֆ վոն Խեվենհյլերի կողմից ենթադրյալ անեկդոտը կույս Մարիի մասին, ով փրկեց Վալենշտայնի կյանքը, երբ նա պատրաստվում էր ընկնել պատուհանից Ինսբրուքում[16]։ Վալենշտայնը ավելի ուշ դարձավ Ոսկե փետուր շքանշանի անդամ[փա՞ստ]:
1607-ին, Վալենշտայնը դարձավ թագավորական արքունիքի կառավարիչ Մաթիասի արքունիքում, և ավելի ուշ նաև Ֆերդինանդ և Մաքսիմիլյան արքիդուքսների սենեկապետը[20]։
1609-ին, Վալենշտայնը ամուսնացավ չեխ Լուկրեցիա Վիկովի՝ Արկլեբ Վիկովի այրու հետ[9], ում պատկանում էին Vsetín, Lukov, Rymice և Všetuly/Holešov քաղաքները (բոլորը Արևելյան Մորավիայում)[21]։ Նա երեք տարով մեծ էր Վալենշտայնից, և 1614-ին՝ նրա մահից հետո, Վալենշտայնը ժառանգեց Լուկրեցի Վիկովի ունեցվածքը[18]։
Նա իր հարստությունն օգտագործեց շահի համար, առաջարկելով և տրամադրելով 200 ձի Ստիրիայի արքիդուքս Ֆերդինանդ 2-րդ-ի համար, 1617-ին Վենետիկի հետ ունեցած իր պատերազմի համար, դրանով իսկ ազատագրելով Գարդիսկա դ՛Իզոնցո ամրոցը վենետիկյան պաշարումից[22]։ Ավելի ուշ, Վալենշտայնը մի վանք իր հանգուցյալ կնոջ անունով կոչեց, և թաղեց նրան այնտեղ[փա՞ստ]:
1623-ին, Վալենշտայնը ամուսնացավ Իզաբելլա Կատարինայի հետ, ով կոմս Հարաչի դուստրն էր։ Նա երկու երեխա ուներ՝ մի որդի, ով մահացավ մանկության տարիներին, և մի ողջ մնացած աղջիկ[18]։ Զույգի նամակագրության նմուշները դեռևս կան։ Երկու ամուսնությունները դարձրին Վալենշտայնին Բոհեմիայի ամենահարուստ թագաժառանգներից մեկը։
Երեսնամյա պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երեսնամյա պատերազմը սկսվեց 1618-ին, երբ Բոհեմիայի կալվածքները ապստամբեցին Ստիրիայի կայսր Ֆերդինանդի դեմ, և ընտրեցին Ֆրեդերիկ 5-րդ-ին՝ Պալատական ընտրողին, Բողոքական միության առաջնորդ, որպես իրենց նոր թագավոր։ Վալենշտայնը միացավ Կաթոլիկ եկեղեցու և Հաբսբուրգների դինաստիայի գործերին։
1618-ի ամռանը Կոմս Ֆրնը 10.000 զորք բերեց Մորավիա՝ ապահովելու նրանց հավատարմությունը ապստամբությանը։ Ընտրության առջև էին կանգնած նաև այն ազնվականները, որոնք ցանկանում էին մտերմանալ Ֆերդինանդի հետ։ Ավագ ազնվական Զիերոտինի փեսան՝ Գեորգ վոն Նաչոդը, Մորավյան հեծելազորի գլուխ է կանգնում, իսկ Վալենշտայնը՝ հետևակի։ Երկուսն էլ որոշեցին իրենց գունդը մտցնել Ավստրիա։ Նաչոդի զորքերը ապստամբեցին, և նա հանուն իր կյանքի փախավ։ Վալենշտայնի մայորը պահանջեց լիազորություն ստանալ այն կալվածքներից, ըստ որի նա սրի էր ենթարկել և խոցել Նաչոդին։ Անմիջապես նշանակվեց մի նոր մայոր, և ավելի մեծ հնազանդություն ցուցաբերվեց[15]։ Լքելով Բոհեմներին, նա ուղղորդեց իր զորագունդը Վիեննա՝ վերցնելով իր հետ Մորավյան գանձարանը։ Այնուամենայնիվ, իշխանությունները ասացին նրան, որ գումարը կվերադառնա Մորավիացիներին, բայց նա ցուցաբերել էր իր հավատարմությունը ապագա կայսեր Ֆերդինանդին։
Վալենշտայնը վերազինեց հեծելազորը, և մեծ շքանշան ձեռք բերեց Չարլզ Լոնգեվալի կոմսության ներքո Էռնստ վոն Մանսֆելդի և Գաբրիել Բեթլենի (Բոհեմի ապստամբության երկու կողմնակիցները) դեմ մղվող պատերազմներում Մորավիայում։ Վալենշտայնը վերականգնեց իր հողերը (որոնք ապստամբները գրավել էին 1619-ին), և Սպիտակ լեռան ճակատամարտից հետո (1620, նոյեմբերի 8), նա ապահովեց իր մոր ընտանիքին պատկանող կալվածքները և առգրավեց բողոքական տարածքները։
Նա իր ունեցվածքը խմբավորեց Հյուսիսային Բոհեմիայում գտնվող Ֆրիդլանդիա կոչվող տարածքում։ Ճակատամարտի ժամանակ ձեռք բերված մի շարք հաջողությունների շնորհիվ, 1622-ին Վալենշտայնը դարձավ պալատական կոմս, 1623-ին՝ իշխան, իսկ 1625-ին՝ ֆրիդլանդիայի դուքս[23]։ Վալենշտայնը ապացուցեց, որ կարող է լինել այդ դքսության կառավարիչը[24], և մեծ ներկայացուցչություն ուղարկեց Պրահա՝ ընդգծելու իր ազնվականությունը[պարզաբանել][փա՞ստ]:
Ֆերդինանդին օգնելու համար (1619-ին ընտրվեց սուրբ հռոմեական կայսր) ընդդեմ Հյուսիսային բողոքականների, և Յոհան Սերկլաեսի՝ Թիլիի կոմսի ենթակայության տակ գտնվող Կաթոլիկ լիգայի բանակում հավասարակշռություն ստեղծելու համար, Վալենշտայնը առաջարկեց մի ամբողջ բանակ հավաքել կայսերական ծառայության համար՝ հետևելով bellum se ipsum alet սկզբունքին, և ստացավ իր վերջնական հանձնաժողովը 1625-ի հուլիսի 25-ին։ Վալենշտայնի՝ որպես զինվորական հրամանատարի հաջողությունները, նրան բերեցին հարկաբյուջետային վարկ, որն էլ իր հերթին հնարավորություն տվեց նրան ստանալ վարկեր հողեր գնելու համար, որոնցից շատերը Բոհեմյան ազնվականների կողմից նվաճված նախկին կալվածքներն էին։ Նա օգտագործեց իր վարկը Ֆերդինանդ 2-րդ-ին վարկեր տրամադրելու նպատակով, որոնք մարվում էին հողերի և կոչումների միջոցով[25]։ Վալենշտայնի հանրաճանաչության շնորհիվ շուտով հավաքագրվեց 30,000 (չի գերազանցում 50,000-ը) մարդ[26]։ Երկու բանակները աշխատեցին 1625–27-ին, սկզբում ընդդեմ Մանսֆելդի:[փա՞ստ]
Ծեծի ենթարկելով Մանսֆելդին Դեսաուի ճակատամարտում (1626-ի, ապրիլի), 1627-ին Վալենշտայնը մաքրեց Սիլեզիան Մանսֆելդի բանակի մնացորդներից[27]։
Այդ ժամանակ Վալենշտայնը գնեց Սագանի դքսությունը (Սիլեզիայում)։ Այնուհետև, նա միացավ Թիլիին՝ Դանիայի Քրիստիան 4-ի[28] դեմ պայքարում, իսկ դրանից հետո որպես պարգևատրում ստացավ Մեկլենբուրգի դքսությունը, որոնց ժառանգական դուքսերը արտքասվեցին՝ Դանիայի թագավորին օգնելու համար։ Նման խոշոր տարածքի նվիրատրումը ստորին ազնվականներից ինչ-որ մեկին, ցնցեց շատ այլ գերմանական պետությունների բարձր ծագում ունեցող իշխաններին[29]։
Վալենշտայնը ստանձնեց Հյուսիսային և Բալթիկ ծովերի ծովակալ կոչումը։ Այնուամենայնիվ, 1628-ին, նա չկարողացավ գրավել Ստրասլանդը, որը դիմադրեց Ֆրանցբուրգի կապիտուլյացիային, և դրան հաջորդած պաշարմանը՝ դանիական, շոտլանդական և շվեդական զորքերի օգնությամբ, հարված, որը նրան թույլ չտվեց մտնել Բալթիկ ծով, ինչպես նաև Սկանդինավյան թագավորությունների և Նիդեռլանդների ծովային ուժը վիճարկելու հնարավորությունը։
Չնայած Վալենշտայնին հաջողվեց հաղթել Դանիայի Քրիստիան 4-րդ-ին Վոլգասթի ճակատամարտում, և չեզոքացնել Դանիային Լյուբեքի Խաղաղության մեջ[30], իրավիճակը ավելի վատացավ, երբ կայսերական կաթոլիկ զորքերի ներկայությունը Բալթիկում և Կայսեր «Վերականգնման հրամանագիրը» հակամարտության մեջ ներքաշեց Շվեդիայի թագավոր Գուստավ 2-րդ-ին։ Վալենշտայնը փորձեց օժանդակել Լեհական թագավորության և Լիտվական մեծ իշխանության համագործակցության ուժերին՝ Հեթման Ստանիսլավ Կոնիեկպոլսկու օրոք, որոնք 1629-ին կռվում էին Շվեդիայում։ Այնուամենայնիվ, Վալենշտայնը չկարողացավ ներգրավել շվեդական որևէ խոշոր ուժ, և սա էապես ազդեց հակամարտության արդյունքի վրա[31]։
Պատերազմի ընթացքում Վալենշտայնի նկրտումներն ու իր ուժերի չարաշահումը հետևանք էին այն բանի, որ նա շատ թշնամիներ էր ձեռք բերել, ինչպես կաթոլիկ, այնպես էլ բողոքական, իշխաններ, և ոչ իշխաններ։ ֆերդինանդը կասկածում է Վալենշտայնին հեղաշրջում իրականացնելու մեջ՝ Սուրբ Հռոմեական կայսրությունը ստանձնելու համար։ Կայսեր խորհրդականները պաշտպանում էին Վալենշտայնին, որպեսզի պաշտոնանկ չանեն իրեն, բայց 1630-ի սեպտեմբերին Վալենշտայնին ուղարկեցին դեսպանորդներ՝ հայտարարելու իր պաշտոնանկության մասին։ Որոշումը կայցվել է 1630-ի օգոստոսի 13-ին, իսկ հաջորդ օրը Վալենշտայնի ֆինանսական խորհրդատուն ինքնասպան է լինում (Քանի որ շատ պարտքեր ուներ)[15]։
Վալենշտայնը իր բանակը հանձնեց գեներալ Թիլին, և մեկուսացավ Ֆրիդլանդիայի դքսության մայրաքաղաքում։ Այնտեղ նա ապրում էր խորհրդավոր շքեղության մթնոլորտում[32]։
Այնուամենայնիվ, հանգամանքները ստիպեցին Ֆերֆիանդին հետ կանչել Վալենշտայնին։ Գուստավուս Ադոլֆուսի հաջողությունները գեներալ Թիլի նկատմաբ Բրեթենֆելդի ճակատամարտի ժամանակ, որտեղ Թիլը սպանվեց, և նրա առաջխաղացումը դեպի Մյունխեն և Բոհեմիայի գրավումը խիստ պատասխան էր պահանջում։ 1632-ի կեսերին Վալենշտայնը մի քանի շաբաթվա ընթացքում նոր բանակ ստեղծեց և դուրս եկավ ռազմադաշտ։ Նա քշեց Սաքսոնյան բանակը Բոհեմիայից, այնուհետև ընդդիմացավ Գուստավուս Ադոլֆուսին Նյուրնբերգի մոտ, իսկ Ալտե Վեստե ճակատամարտից հետո հեռացավ։ Նոյեմբերին Լուտսենի ճակատամարտում Վալենշտայնը ստիպված եղավ նահանջել, սակայն խառնաշփոթ կռվի արդյունքում սպանվեց Ադոլֆուսը։ Վալենշտայնը դուրս եկավ ձմեռային թաղամասեր Բոհեմիայում։
1633-ի քարոզարշավում Վալենշտայնի թշնամուն հարձակվելու պատրաստակամությունը մեծ մտահոգություն առաջացրեց Վիեննայում և Իսպանիայում։ Այդ ժամանակ պատերազմը ընդլայնվել էր ավելի շատ Եվրոպայում, և Վալենշտայնը պատրաստ էր մեկուսացնել կայսրին։ Նա իր զայրույթն արտահայտեց Ֆերդինանդի՝ Վերականգնման մասին որոշումը չեղյալ հայտարարելու մասին։ Պատմական գրառումներում քիչ է նշվում նրա գաղտնի բանակցությունների մասին, սակայն որոշ աղբյուրներ նշում էին, որ նա պատրաստվում էր կայսրին «արդար խաղաղություն» պարտադրել ի շահ Միացյալ Գերմանիայի [պարզաբանել]: Այս ակնհայտ պլանով նա բանակցությունների մեջ էր մտել Սաքսոնիայի, Բրանդենբուրգի, Շվեդիայի, և Ֆրանսիայի հետ։ Ըստ երևույթին, Հաբսբուրգների թշնամիները փորձում էին նրան քաշել իրենց կողմը։ Ամեն դեպքում, նա քիչ աջակցություն է շահել։ Մտավախություն ունենալով՝ Վալենշտայնը վերսկսեց հարձակումը շվեդների և սաքսոնացիների դեմ՝ հոկտեմբերին Օդրայի վրա կայացած իր վերջին հաղթանակը տանելով։ Դրանից հետո, նա վերսկսում է իր բանակցությունները[33]։
Սպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեկտեմբերին Վալենշտայնը իր բանակի հետ գնաց Բոհեմիա, Պիլսենի շրջակայք (այժմ՝ Պլզեն)։ Շուտով Վիեննան համոզվեց իր դավաճանության մեջ, գաղտնի դատարանը մեղավոր ճանաչեց նրան, իսկ կայսրը լրջորեն փնտրեց միջոցներ Վալենշտայնից ազատվելու համար։ Վալենշտայնը տեղյակ էր նրան փոխարինելու պլանի մասին, բայց վստահ էր, որ երբ բանակը որոշի իր և կայսեր միջև, որոշումը իր օգտին կլիներ։
1634-ի հունվարի 24-ին կայսրը ստորագրեց գաղտնի արտոնագիր նրան հեռացնելով իր հրամանատարությունից (որը ցուցադրվում է Վալենշտայնի բանակի որոշ սպաների համար)։ Վերջապես, փետրվարի 18-ին, ստորագրվեց Վալենշտայինին բարձր դավաճանությամբ մեղադրող բաց արտոնագիր, որը հրատարակվեց Պրահայում։ Արտոնագրում, Ֆերդինանդ 2-րդ-ը հրամայեց Վալենշտայնին ձեռբակալած բերել Վիեննա, մահացած կամ ողջ[34]։ Կորցնելով իր բանակի աջակցությունը, Վալենշտայնը այժմ գիտակցեց իր վտանգի աստիճանը, և փետրվարի 23-ին հարյուրավոր տղամարդկանց ընկերակցությամբ, Վալենշտայնը գնաց Պլզենից դեպի Եգեր, հույս ունենալով համդիպել շվեդներին՝ արքայազն Բեռնհարդի օրոք[33]։
Չեբ ժամանելուց հետո, այնուամենայնիվ, որոշ շոտլանդացի և իռլանդացի սպաներ իրենց ուժերով սպանեցին Վալենշտայնին փետրվարի 25-ին։ Մահափորձ կատարելու համար, վիշապների գունդը իռլանդացի գնդապետի՝ Վոլտեր Բաթլերի[35], և շոտլանդացի գնդապետներ Վոլտեր Լեսլիի և Ջոն Գորդոնի[36] հրամանատարության ներքո, նախ և առաջ ընկավ Վալենշտայնի վստահելի սպաների՝ Ադամ Տրսկայի, Վիլեմ Կինսկիի, Քրիստիան Իլովի և Հենրի Նեյմանի վրա, մինչդեռ վերջինս մասնակցում էր Չեբ ամրոցի խնջույքին (որը հենց Գորդոնի հրամանատարության ներքո էր եկել)։ Տրսկային հաջողվեց պայքարել և դուրս գալ բակ, միայն թե գնդակահարվեց մի խումբ մուշկետների կողմից։ Մի քանի ժամ անց, իռլանդացի կապիտան Վոլտեր Դիվերյուքսը, մի քանի ուղեկիցների հետ միասին, ներխուժեց գլխավոր թաղամասում գտնվող քաղաքապետի տուն, որտեղ Վալենշտայնը ուներ իր կացարանները (նորից Գորդոնի քաղաքավարությունը)։
Սուրբ Հռոմի կայսրը ազատ հսկողություն էր տվել այն կողմին, ովքեր ցանկանում էին «բերել Վալենշտայնին, կենդանի կամ մեռած». Սպանությունից հետո, նա մարդասպաններին պարգևատրել է պատվով և հարստությամբ[37]։
Վալենշտայնը թաղվել է Ջիցինում (քաղաք Չեխիայի հանրապետությունում)։ 1785-ին, նրա աճյունը տեղափոխեցին Մինչովո Հրադիստե/Կենտրոնական Բոհեմիա (Չեխիայի հանրապետություն)[փա՞ստ]:
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չեխիայի ազգային թանգարանը մեծամասշտաբ ցուցահանդես է ներկայացրել Սենատի ընթացիկ նստավայր Վալենշտայնի պալալատում՝ Պրահայում, Վալենշտայնի մասին 2007թ.-ի նոյեմբերի 15-ից մինչև 2008-ի փետրվարի 15-ը։ Նա նաև թեմա է հադիսացել Կալդերոն դե լա Բարկայի (Գերմանիայի անառակությունը)[38], և Շիլլերի Վալենշտայնի եռերգություն ներկայացումների համար։
Էրիկ Կաստների «35-ը Մայիսի» ներկայացման էպիզոդներից մեկում Վալենշտայնն պատկերվում է իր հետմահու կյանքով՝ ներգրավված լինելով Հաննիբալի դեմ դաժան մարտով և շեշտադրում երկու գեներալների կարծրասիրտ արահամարումն իրենց իսկ զինվորների նկատմամբ՝ ընդգծելով Կաստների խաղաղասիրական հայացքաները։ Վալենշտայնը հիմնական կերպար է նաև Ալֆրեդ Դյոբլինի համանուն նովելում, դեռևս 1920թ-ից[փա՞ստ]:
Վալենշտայնի առանձնահատուկ հանճարեղությունը կայանում է պատերազմը մաքսավորելու նոր միջոցի ճանաչողությամբ. կողոպտելու փոխարեն՝ նա կյանքի է կոչում «պատերազմի հարկեր»-ի համակարգային մի նոր միջոց։ Նույնիսկ մի քաղաք կամ իշխանավոր, ով Կայսեր կողմից է, պարտավոր է պատերազմի ընթացքում հարկեր վճարել[փա՞ստ]: Վալենշտայնը գիտակցեց ռեսուրսների՝ միայն պարտված թշնամիների հարկերի հարստահարումից առաջացած հսկայական վատնումը, և ցանկացավ սա փոխարինել հարկային «հավասարակշռված» համակարգով, որտեղ երկու կողմերն էլ կրում են պատերազմի գինը։ Նա չէր կարող ամբողջովին իրագործել այս ձգտումը։ Նրա գաղափարը հանգեցրեց յուրաքանչյուր կողմի ամբողջ բնակչության անկանոն շահագործմանը, մինչև, ի վերջո, իր մահից տասնհինգ տարի անց, պատերազմը չափազանց թանկ դարձավ, ուստի պատերազմող կողմերը ստիպված էին խաղաղություն հաստատել[փա՞ստ]: Վալենշտային գաղափարը հաղորդակցորեն ներշնչել է շատ-շատերին, նրանց թվում է Ժան Բատիստ Կոլբերը, «որպեսզի նվազագույն ճռճռոցով հասնի արդյունքի»[փա՞ստ]:
Երգահան Բեդրժիխ Սմետանան մեծարել է Վալենշտայնին 1859թ.-ին իր -ը սիմֆոնիկ բանաստեղծության մեջ, որն իրականում միտված էր Վալենշատային ճամբար -ը սիմֆոնիկ բանաստեղծության մեջ, որն իրականում միտված էր դառնալ նախանվագ՝ Շիլլերի ներկայացման համար[39]։
Երգահան Վինսնեթ Դ'ինդին ևս մեծարել է Վալենշտայնին, 1871թ.-ի իր «Վալենշտայն» սիմֆոնիկ եռյակով։
Վալենշտայնը նաև ուսումնասիրվել է այնպիսի տնտեսագետների կողմից, ինչպիսիք են՝ Արթուր Սալզը իր Վալենշտայն ալս Մերկանտալիստ (Վալենշտայնը որպես վաճառական) գրքում[փա՞ստ]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Wurzbach D. C. v. Waldstein, Albrecht Wenzel Euseb (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 52. — S. 210.
- ↑ 2,0 2,1 2,2 regional database of the Research Library in Hradec Králové (չեխերեն)
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 6,0 6,1 6,2 regional database of the Research Library in Hradec Králové (չեխերեն)
- ↑ Mortimer, G. (2010). Wallenstein: The Enigma of the Thirty Years War. էջ 69. doi:10.1057/9780230282100. ISBN 978-0-230-27212-5.
- ↑ Coxe, W. (1852). History of the House of Austria vol. II (3rd ed.). London: H.G. Bohn. էջ 203.
- ↑ 9,0 9,1 Steinberg, 1998
- ↑ 10,0 10,1 Schiller, F. (1911). Max Winkler (ed.). Schiller's Wallenstein. Macmillan.
{{cite book}}
: CS1 սպաս․ թվային անուններ: editors list (link) - ↑ Rebitsch, R. [in գերմաներեն] (2010). Wallenstein: Biografie eines Machtmenschen (German). Vienna: Böhlau. էջ 22. ISBN 978-3-205-78583-5.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Rebitsch, 2010, էջեր 22–23
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 Rebitsch, 2010, էջ 23
- ↑ Mann, G.; Bliggenstorfer, Ruedi (1973). Wallenstein. Fischer. էջ 128.
- ↑ 15,0 15,1 15,2 Wallenstein his life narrated by Golo Mann
- ↑ 16,0 16,1 Rebitsch, 2010, էջ 24
- ↑ Ripley, G.; Dana, C., eds. (1863). New American Cyclopædia. Vol. 16. New York: D. Appleton & Company. էջ 186. Archived.
{{cite book}}
: External link in
(օգնություն)CS1 սպաս․ postscript (link)|postscript=
and|volume=
- ↑ 18,0 18,1 18,2 Ripley, Dana, էջ 186
- ↑ Rebitsch, 2010, էջեր 24–26
- ↑ Rebitsch, 2010, էջ 26
- ↑ Rebitsch, 2010, էջ 27
- ↑ Di Bert, Marino Vicende storiche gradiscane, Società Filologica Friulana, Udine, pp. 65–104.
- ↑ Schiller, J. Friedrich Von. (1980) Robbers and Wallenstein, Penguin Classics, pp. 12–3. 0-14-044368-1.
- ↑ Mann, Golo, Wallenstein
- ↑ JP Cooper, "The New Cambridge Modern History" The Thirty Years’ War 1st ed. (New York, New York: Cambridge University Press. 1970), 323.
- ↑ Eggenberger, David. (1985) An Encyclopedia of Battles, Courier Dover Publications. p. 161. 0-486-24913-1.
- ↑ Fuller, J. F. C. (1987) A Military History of the Western World, Da Capo Press. pp. 46–47; 0-306-80305-4.
- ↑ Spielvogel, Jackson J. (2005) Western Civilization, Thomson Wadsworth, p. 414; 0-534-64604-2.
- ↑ Wedgwood, C.V. (1961) The Thirty Years War, Anchor Books, pp. 219–20.
- ↑ Lockhart, Paul Douglas (2007). Denmark, 1513–1660: the rise and decline of a Renaissance monarchy. Oxford University Press. էջեր 166–71. ISBN 0-19-927121-6. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Dahlquist, Germund Wilhelm & Carl Von Clausewitz. (2003) Principles of War, Courier Dover Publications, p. 81. 0-486-42799-4.
- ↑ Ingrao, Charles W. (2000) The Habsburg Monarchy, 1618–1815, Cambridge University Press, pp. 45–46; 0-521-78505-7.
- ↑ 33,0 33,1 Chisholm, 1911
- ↑ Lunde, Henrik (2014). A Warrior Dynasty. Casemate. էջ 169.
- ↑ Projekt Runeberg: Walter Butler, runeberg.org; accessed April 17, 2017.
- ↑ Mitchell, James (1887). Life of Wallenstain,Duke of Friendland. London, UK: James Fraser. էջ 323.
- ↑ The Encyclopedia of World History (6th edition)
- ↑ Muratta Bunsen, Eduardo (2017). "El Wallenstein español. Consideraciones sobre el ethos militar, con el ejemplo de El Prodigio de Alemania". In Tietz, Manfred. Figuras del bien y del mal. La construcción cultural de la masculinidad y de la feminidad en el teatro calderoniano. Madrid: Academia del Hispanismo Արխիվացված 2010-04-16 Wayback Machine, pp. 451–80; 978-84-16187-60-7
- ↑ Liner notes to Deutsche Grammophon recording 437254-2
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբրեխտ Վալենշտայն» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |