Ալֆրեդ Դյոբլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Խոշոր տեքստ

Ալֆրեդ Դյոբլին
ֆր.՝ Alfred Döblin
Alfred Doeblin 1930a.jpg
Ծնվել էօգոստոսի 10, 1878(1878-08-10)[1][2][3][4][5][6][7][8]
ԾննդավայրՇեցին, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[9]
Վախճանվել էհունիսի 26, 1957(1957-06-26)[1][2][3][4][5][6][7][8] (78 տարեկանում)
Վախճանի վայրԷմենդինգեն[9]
Գրական անունLinke Poot
Մասնագիտությունգրող, դրամատուրգ, վիպասան, ակնարկագիր, բժիշկ-գրող, լրագրող, նյարդաբան, գիտաֆանստաստիկ գրող և բանաստեղծ
Լեզուգերմաներեն[1]
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Ֆրանսիա
ԿրթությունՖրիդրիխ-Վիլհելմի համակսարան, Հումբոլդտի համալսարան և Ֆրայբուրգի համալսարան
Գրական ուղղություններէքսպրեսիոնիզմ
Ուշագրավ աշխատանքներBerlin Alexanderplatz?, The Three Leaps of Wang Lun?, Wallenstein?, Berge Meere und Giganten?, November 1918: A German Revolution?, Tales of a Long Night? և Wadzeks Kampf mit der Dampfturbine?
ԱնդամակցությունՄայնցի գիտությունների և գրականության ակադեմիա
ՊարգևներԲավարիայի գեղարվեստի ակադեմիայի գրական մրցանակ
Doeblin, Alfred Signature.svg
Կայքalfred-doeblin.de
Alfred Döblin Վիքիպահեստում

Ալֆրեդ Դյոբլին (գերմ.՝ Alfred Döblin, օգոստոսի 10, 1878(1878-08-10)[1][2][3][4][5][6][7][8], Շեցին, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[9] - հունիսի 26, 1957(1957-06-26)[1][2][3][4][5][6][7][8], Էմենդինգեն[9]), գերմանացի գրող:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրեական ծագումով Ալֆրեդ Դյոբլինը ծնվել է 1878 թվականին Շեցինում: Հայրը եղել է ոչ հարուստ առևտրական, որ լքել է ընտանիքը: 1888 թվականին մայրը հինգ երեխաների հետ տեղափոխվել է Բեռլին: Ալֆրեդը սովորել է Բեռլինի և Ֆրայբուրգի համալսարաններում: Ստանալով բժիշկ նյարդաբանի մասնագիտություն` պրակտիկայի է անցել Ռեգենսբուրգում, Ֆրայբուրգում, Բեռլինում (Բեռլինի արևելյան հատվածում` Ալեքսանդրպլաց հրապարակի հարևանությամբ):

1910 թվականից մոտ է եղել էքսպրեսիոնիստների հետ, որոնց «Փոթորիկ» (գերմ.՝ Der Sturm) ամսագրում հրատարակել է իր գործերը: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին որպես ռազմական բժիշկ ծառայել է Էլզասում: Ավելի ուշ ապրել է Բեռլինում, լրագրողական ակտիվ գործունեություն ծավալել: «Գերմանական գրողների միավորման» անդամ է եղել, իսկ 1924 թվականից` նրա նախագահը: Մտերիմ հարաբերություններ է ունեցել գրողներ Բերտոլդ Բրեխտի, Հանս Հեննի Յանի հետ, մտել է «1925-ի միավորում» խմբի մեջ:

1933 թվականին Հիտլերի` իշխանության գալուց հետո, ընտանիքով տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ վեց տարի մնալուց հետո մեկնել է Ֆրանսիա[10]: 1936 թվականին ստացել է ֆրանսիական քաղաքացիություն: 1940 թվականին Լիսաբոնով մեկնել է Լոս Անջելես, սկսել է աշխատել Հոլիվուդի համար: Որդու ինքնասպանությունից հետո, որ ծառայում էր ֆրանսիական բանակում և այդ քայլին է դիմել գերմանացիների ձեռքը չընկնելու համար, Դյոբլինը կնոջ հետ 1941 թվականին ընդունել է կաթոլիկություն: Բացի Ֆրանսիայում մահացած որդուց` ընտանիքում եղել է ևս չորս երեխա:

1945 թվականի հոկտեմբերին առաջին արտագաղթածներից էր, որ վերադարձել է Եվրոպա (Փարիզ, Բադեն-Բադեն, Մայնց): Տպագրվել է թերթերում, աշխատել ռադիոյում: Նրա շրջանակի երիտասարդ գրողներից է եղել Գյունտեր Գրասը: Չհամակրելով Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության վարած քաղաքականության ռևանշիստական միտումները` Դյոբլինը համակրում էր Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը, կապեր էր պահում Յոհանես Բեհերի հետ: 1953 թվականին նա տեղափոխվել է Ֆրանսիա: 1956 թվականին գրողը կաթվածահար է եղել` այլևս դուրս չգալով հիվանդանոցից:

Մահացել է 1957 թվականի հունիսի 26-ին: Երեք ամիս անց նրա կինն ինքնասպանություն է գործել: Երկուսն էլ թաղված են Ֆրանսիայում` իրենց որդու գերեզմանի մոտ:

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյոբլինի ստեղծագործություններից առավել հայտնի են «Բեռլին, Ալեքսանդրպլաց» վեպը (1929), որ կոլաժի ձև ունի և ավելի մոտ է էքսպրեսիոնիզմի ու իտալական ֆուտուրիզմի տեխնիկային, Ջեյմս Ջոյսի ու Ջան Դոս Փասոսի որոնումներին, որ նկարագրել է 1920-ական թվականների Բեռլինի կյանքը[11]: Վեպը մի քանի էկրանավորվել է (առաջին անգամ` 1931 թվականին) և տարեցտարի փորձագետների կողմից ընդգրկվում է գերմանալեզու լավագույն գրքերի հնգյակում[12][13][14]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Die Ermordung einer Butterblume / Խատուտիկի սպանությունը (1913, պաատմվածքներ)
  • Die drei Sprünge des Wang-Lun / Վան Լունի երեք թռիչքները (1915, չինական վեպ, Թեոդոր Ֆոնտանեի մրցանակ)
  • Wadzeks Kampf mit der Dampfturbine / Վադցեկի պայքարը շոգետուրբինի հետ (1918, վեպ)
  • Wallenstein / Վալենշտայն (1920, Պատմական վեպ` Երեսնամյա պատերազմի թեմայով)
  • Berge Meere und Giganten / Լեռներ, ծովեր և հսկաներ (1924, հակաուտոպիական վեպ)
  • Manas / Մանաս (1927, վեպ ղրղզական էպոսի հիմքով, ռիթմիկ արձակ)
  • Berlin Alexanderplatz / Բեռլին, Ալեքսանդրպլաց (1929)
  • Babylonische Wandrung / Բաբելոնյան զբոսանք (1934, վեպ)
  • Pardon wird nicht gegeben / Ներում չի լինի (1935, վեպ)

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԳԴՀ-ի նամականիշ` նվիրված Ալֆրեդ Դյոբլինին, 1978

1978 թվականին, երբ նշվել է Դյոբլինի ծննդյան հարյուրամյակը, գերմանական գրականության` Մարբախի արխիվը կազմակերպել է նրան նվիրված ցուցահանդես: Գյունտեր Գրասը սահմանել է Դյոբլինի անվան` երիտասարդ գրողների մրցանակ: 1979 թվականին Ռայներ Վերներ Ֆասբինդերը նկարահանել է «Բեռլին, Ալեքսանդրպլաց» բազմասերիանոց կինոֆիլմը: Այս միջոցառումները մեծ հետաքրքրություն են առաջացրել գրողի ու նրա գրքերի հանդեպ:

2001 թվականին Ալեքսանդրպլացում կառուցվել է Ալֆրեդ Դյոբլինի տունը (Alfred Döblin Haus), որի ճարտարապետն է Սերգեյ Չոբանը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Discogs — 2000.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 filmportal.de — 2005.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 BD Gest'
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Munzinger-Archiv — 1913.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118526200 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  10. Sander 2001, էջ. 52
  11. Bernhardt 2007, էջ. 27
  12. Bernhardt 2007, էջ. 89
  13. Sander 2001, էջ. 42
  14. For a detailed study on the adaption of Berlin Alexanderplatz across genres and media, see Jelavich 2006

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Павлова Н. С. Типология немецкого романа. 1900—1945. М.: Наука, 1982.
  • Koopman H. Der klassisch-moderne Roman in Deutschland: Thomas Mann, Alfred Döblin, Hermann Broch. Stuttgart: W. Kohlhammer, 1983.
  • Voss D. Ströme und Steine: Studien zur symbolischen Textur des Werkes von Alfred Döblin. Würzburg: Königshausen & Neumann, 2000.
  • Sander G. Alfred Döblin. Stuttgart: Reclam, 2001.
  • A companion to the works of Alfred Döblin/ Roland A Dollinger, Wulf Köpke, Heidi Thomann Tewarson, eds. Rochester: Camden House, 2004
  • Der Grenzgänger Alfred Döblin, 1940—1957, Biographie und Werk/ Christine Maillard; Monique Mombert (Hrsg.). Bern; New York: Peter Lang, 2006
  • Alfred Döblin: Leben und Werk in Erzählungen und Selbstzeugnissen. Düsseldorf: Artemis & Winkler, 2006
  • Moderne in d

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]