Ալեքսանդրպլաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
գերմ.՝ Alexanderplatz
Ալեքսանդրպլաց
Բեռլին
Նախկին անվանումներ Արքայական դարպասների հրապարակ
Berlin - Alexanderplatz1.jpg

Կոորդինատներ: 52°31′18″ հս․ լ. 13°24′48″ ավ. ե. / 52.52167° հս․. լ. 13.41333° ավ. ե. / 52.52167; 13.41333

Ալեքսանդրպլաց (գերմ.՝ Alexanderplatz, բառացի` Ալեքսանդրի հրապարակ), Բեռլինի կենտրոնական հրապարակը: Տրանսպորտային կարևոր հանգույց է, Գերմանիայի մայրաքաղաքի տեսարժան վայրերից մեկը: Հետիոտնային հրապարակն ունի ուղղանկյան ձև, գտնվում է Միտտե թաղամասում` պատմական Քյոնիգսշտադտ շրջանում: Բեռլինցիները հրապարակը հաճախ կրճատ անվանում են «Ալեքս»: Հրապարակն օրական ընդունում է ավելի քան 360.000 մարդ: Ալեքսանդրպլաց կայարանը սպասարկում է շրջանային ու քաղաքային գնացքները: Հրապարակի տակ գտնվում է մետրոյի համանուն կայարանը:

1701 թվականից հրապարակը պաշտոնապես կոչվել է «Արքայական դարպասների հրապարակ» (գերմ.՝ Königs Thor Platz): Ի պատիվ ռուս կայսր Ալեքսանդր I-ի, ով 1805 թվականի աշնանը պրուսական արքա Ֆրիդրիխ Վիլհելմ III-ի հրավերով այցելել է Բեռլին, հրապարակը ստացել է ներկայիս անվանումը: Ինդուստրացման արդյունքում բնակչության արագ աճի շնորհիվ` հրապարակը մեծ հեղինակություն է ձեռք բերել աղքատ բնակիչների շրջանում: Հրապարակում պահպանվել են մինչպատերազմյան կառույցներ` Ալեքսանդր Հաուսը և Բերոլինա Հաուսը:

Ալեքսանդրպլացը 1903 թվականին

Հետպատերազմյան շրջանում` Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության ժամանակներում, ընդարձակվել է հրապարակը Արևելյան Բեռլինի ուղղությամբ` համալրվելով նոր շինություններով: Այստեղ կառուցվում են Park Inn by Radisson Berlin Alexanderplatz հյուրանոցը (125 մ), հսկայական խանութ, Ուսուցչի տունը, իսկ ավելի ուշ` Բեռլինի հեռուստաաշտարակը: Նախկին ԳԴՀ-ի ճարտարապետության մասին են հիշեցնում պտտվող ժամացույցը, որի շնորհիվ կարելի է որոշել շատ երկրների ժամանակը, և շատրվանը, որ նախկինում կոչվում էր «Ժողովուրդների բարեկամություն»: 1993 թվականին ճարտարապետ Հանս Կոլհոֆը նախագծում է մի քանի երկնաքերներ[1]:

Ներկայումս հրապարակն ամբողջովին վերակառուցվել է: 2019 թվականին այստեղ կհայտնվեն մի քանի բարձրահարկ շինություններ, որոնք կամբողջացնեն հրապարակի ամբողջական տեսքը[2]:

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բեռլին. Ալեքսանդրպլաց» - Ալֆրեդ Դյոբլինի վեպը
  • «Բեռլին. Ալեքսանդրպլաց» - Ռայներ Վերներ Ֆասբինդերի հեռուստաֆիլմը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dalia Fahmy (May 27, 2014), "25 Years After Communism, Eyesores Spur Landmark Debate" The Wall Street Journal.
  2. http://www.spiegel.de/international/germany/0,1518,594515,00.html

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]