Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր
Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր United Nations Development Programme | |
---|---|
![]() | |
Տեսակ | Միջազգային զարգացման կազմակերպություն |
Հիմնադրված է | Նոյեմբերի 22, 1965 |
Հիմնադիր | Միավորված ազգերի կազմակերպություն |
Վայր | ![]() |
Տնօրեն | Ախիմ Շտայներ[1] |
Սպասարկվող տարածք | Համաշխարհային |
Վերադաս | Տնտեսական և սոցիալական խորհուրդ |
Մայր ընկերություն | Գլխավոր ասամբլեա |
Դուստր ընկերություններ | Առաձիգ էկոհամակարգերի և անապատացման գլոբալ քաղաքականության կենտրոն |
Կայք | undp.org(անգլ.)(իսպ.)(ֆր.) |
![]() |
Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր, ՄԱԶԾ (անգլ.՝ United Nations Development Programme, UNDP, ֆր.՝ Programme des Nations unies pour le développement, PNUD), Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) համաշխարհային զարգացման միջազգային ցանց։ Հիմնադրվել է 1965 թվականին։ Խթանում է պետությունների միջև տեխնիկական և ներդրումային համագործակցությունը, սատարում տվյալ ոլորտում համաշխարհային փոփոխությունների իրականացմանը և փորձում նպաստել երկրների համար գիտելիքների, փորձի և ռեսուրսների համաօգտագործմանը՝ բնակչությանն օգնելու առավել լավ կենսամիջոցային պայմաններ ստեղծելու գործում։ Առավել շատ է շեշտը դնում զարգացող երկրների համար փորձագիտական խորհրդատվության, վերապատրաստման և դրամաշնորհների տրամադրման վրա[2]։
Ամբողջությամբ ֆինանսավորվում է ՄԱԿ-ի անդամ երկրների կամավոր ներդրումներից։ Միջազգայինորեն գործում է 177 երկրում` նպաստելով ՄԱԿ-ի կողմից սահմանված կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) հասնելու համար։
Նստավայրը գտնվում է Նյու Յորք քաղաքում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «UNDP Executive Board welcomes appointment of Achim Steiner as new Administrator»։ ապրիլի 19, 2017։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 24, 2017-ին։ Վերցված է հուլիսի 22, 2021
- ↑ «United Nations Development Programme (UNDP)»։ www.un.org.my։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 13, 2015-ին։ Վերցված է հուլիսի 22, 2021
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Official Պաշտոնական կայք(անգլ.)
- ՄԱԿ հայաստանյան գրասենյակի պաշտոնական կայք(հայ.)
- ՄԱԿ-ի զարգացման ծրագիր (UNDP), ներկայացուցչություն հայաստանում (պաշտոնական կայք)(անգլ.)
|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |