Jump to content

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1930

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1930
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1930
Copa Mundial de Fútbol 1930
Մրցաշրջանի մանրամասներ
Անցկացման վայր Ուրուգվայ Ուրուգվայ
      Քաղաքներ 1
      Մարզադաշտեր 3
Մրցաշրջանի ժամկետ հուլիսի 13 - հուլիսի 30
Մասնակիցներ 13
Մրցանակային տեղեր
Ոսկե մեդալ Չեմպիոն Ուրուգվայ Ուրուգվայ
Արծաթե մեդալ Փոխչեմպիոն Արգենտինա Արգենտինա
Բրոնզե մեդալ Երրորդ տեղ Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ
Չորրորդ տեղ Հարավսլավիա Հարավսլավիա
Մրցաշրջանի վիճակագրություն
Հաճախությունը 593 053  (32 947 խաղում)
Խաղեր 18
Խփված գոլեր 70  (3.89 գոլ խաղում)
Ռմբարկու(ներ) Արգենտինա Գիլյերմո Ստաբիլե  (8 գոլ)
← չի անցկացվել        1934

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1930, առաջինն էր ֆուտբոլի աշխարհի առաջնության պատմության մեջ։ Այն տեղի ունեցավ Ուրուգվայում 1930 թ-ի հուլիսի 13-ից մինչև հուլիսի 30-ը։ ՖԻՖԱ-ն, որոշեց անցկացնել առաջնությունն Ուրուգվայում, քանի որ այդ տարի այն նշում էր իր սահմանադրության 100-ամյակը և այն հաղթել էր 1928 թ-ի Ամառային օլիմպիական խաղերի ֆուտբոլի առաջնությունը։ Աշխարհի առաջնության բոլոր խաղերն անց են կացվել մայրաքաղաք Մոնտեվիդեոյում, իսկ խաղերի մեծամասնությունը անց է կացվել «Սենտենարիո» մարզադաշտում, որ հատուկ կառուցվել էր աշխարհի առաջնության համար։

13 թիմեր, որից 7-ը Հարավային Ամերիկայից, 4-ը Եվրոպայից և 2-ը Հյուսիսային Ամերիկայից մասնակցեցին 1930 թ-ի աշխարհի առաջնությանը։ Եվրոպական թիմերի քչությունը պայմանավորված էր մայրցամաքների միջև եղած մեծ հեռավորության պատճառով։ Թիմերը բաժանվեցին չորս խմբերի և յուրաքանչյուր խմբի հաղթողը դուրս էր գալիս կիսաեզրափակիչ։ Առաջին խաղերում հաղթեցին Ֆրանսիան և ԱՄՆ, ովքեր հաղթեցին Մեքսիկային 4–1 հաշվով և Բելգիային 3–0 հաշվով, համապատասխանաբար։ Ֆրանսիան ներկայացնող Լյուսիեն Լորանը խփեց Ֆուտբոլի աշխարհի առաջնության պատմության մեջ առաջին գոլը, իսկ ԱՄՆ-ն ներկայացնող դարպասապահ Ջիմի Դուգլասը դարձավ պաշտոնապես առաջնության առաջին խաղում դարպասն անառիկ պահած դարպասապահը։

Արգենտինան, Ուրուգվայը, ԱՄՆ և Հարավսլավիան գրավեցին առաջին տեղն իրենց խմբերում և դուրս եկան կիսաեզրափակիչ։ Եզրափակչում 93.000 հանդիսականի առաջ Ուրուգվայը 4–2 հաշվով պարտության մատնեց Արգենտինային և դարձավ Ֆուտբոլի աշխարհի առաջին չեմպիոնը[1][2][3][4]։

Անցկացման վայրի ընտրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի առաջին առաջնությունն անց կացնելու համար հայտեր ներկայացրեցին Իտալիան, Շվեդիան, Նիդերլանդները, Իսպանիան և Ուրուգվայը[1][5]։ Ուրուգվայի հայտը համարվում էր լավագույնը, քանի որ Ուրուգվայը հաղթել էր Օլիմպիական խաղերում և աշխարհի դե ֆակտո չեմպիոնն էր, մարզադաշտերի[6] նախագծերը լավն էին և կառավարությունը խոստացավ հոգալ մասնակիցների ծախսերը[7]։ Մյուս երկրները հանեցին իրենց հայտերը[8] և Ուրուգվայն ընտրվեց որպես անցկացման վայր Բարսելոնայում 1929 թվականին[9]։ Շուտով ստեղծվեց "Հաղթանակի Աստվածուհի" ոսկեձույլ գավաթը ֆրանսիացի Աբել Լաֆլեորի կողմից[9]։

Մասնակից երկրները. գունավորված են ըստ զբաղեցրած տեղերի

Առաջին ֆուտբոլի աշխարհի առաջնությունը միակն էր, որ ընթացավ առանց որակավորման փուլի։ Յուրաքանչյուր երկիր հրավեր էր ստացել ՖԻՖԱ-ից և պետք է կայացներ որոշումը մինչև 1930 թ. փետրվարի 28-ը։ Հատկապես մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին Ամերիկայի երկրները; մասնակցել համաձայնվեցին Արգենտինան, Բրազիլիան, Բոլիվիան, Չիլին, Մեքսիկան, Պարագվայը, Պերուն ու ԱՄՆ։ Ընդհանուր առմամբ առաջին առաջնությանը մասնակցեցին 7 հարավամերիկյան հավաքականներ. դրանից հետո ոչ մի առաջնություն Ամերիկա մայրցամաքը ներկայացնող այդքան շատ թվով մասնակիցներ չեն եղել։ Մեծ հեռավորությունների և անհրաժեշտ խաղացողների բացակայության պատճառով շատ քիչ եվրոպական հավաքականներ մասնակցեցին[1][10] և մինչև փետրվար ոչ մի եվրոպական թիմ չէր համաձայնվել մասնակցել։ Նույնիսկ Ուրուգվայի ֆուտբոլի ասոցիացիայի խնդրանքները մերժվեցին[11]։ Առաջնության բացումից երկու ամիս առաջ ոչ մի եվրոպական թիմ չէր հաստատել մասնակցությունը[12]։

.

Շուտով ՖԻՖԱ-ն միջամտեց և չորս եվրոպական թիմեր սկսեցին իրենց ծովային ճամփորդությունը դեպի Ուրուգվայ. դրանք էին՝ Բելգիան, Ֆրանսիան, Ռումինիան և Հարավսլավիան։ Ռումինացիները մասնակցեցին շնորհիվ նոր թագադրված Կարոլ Բ-ի։ Նա անձամբ ընտրեց խաղացողների կազմը[13]։ Ֆրանսիացիները մասնակցեցին ՖԻՖԱ-ի նախագահի ջանքերի շնորհիվ, սակայն Ուրուգվայ չմեկնեց աստղ Մանուել Անատոլը[9] Բելգիացիները մասնակցեցին ՖԻՖԱ-ի փոխնախագահի հրավերով[14]։

Ռումինացիները ճամփորդեցին Ճենովայից SS Կոնտե Վերդե, իսկ ֆրանսիացիները Վիլլեֆրանշ-սուր-Մեր նավով հունիսի 21-ին 1930 թ.;[15] Բելգիացիները սկսեցին իրենց ուղևորությունը Բարսելոնայից[16]։ Կոնտե Վերդե նավում էին գավաթն ու երեք եվրոպացի մրցավարները։ Հունիսի 29-ին Ռիո դե Ժանեյրոյում նրանց միացան բրազիլացիները. նրանք հասան Ուրուգվայ հուլիսի 4-ին[12]։ Հարավսլավիայի թիմը հասավ Ուրուգվայ Ֆլորիդա շոգենավով, որ սկսեց ուղևորությունը Մարսել քաղաքից[16]։

Պերուն չմասնակցեց Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլերին մինչև 1970 թ.:

Բոլոր խաղերը տեղի ունեցան Մոնտեվիդեո քաղաքում։ Ընդհանուր առմամբ օգտագործվեց երեք մարզադաշտ՝ Էստադիո Սենտենարիո, Էստադիո Պոսիտոս և Էստադիո Գրան Պարկ Սենտրալ։ Էստադիո Սենտենարիո մարզադաշտը կառուցվել էր առաջնության և Ուրուգվայի անկախության պատվին։ Այն նախագծել էր Խուան Սկասսոն[17] և համարվում էր լավագույնն այդ երեքից։ Ըստ ՖԻՖԱ-ի նախագահ Ռիմետի այն "ֆուտբոլի տաճար" էր[18]։ Էստադիո Սենտենարիո մարզադաշտը կարող էր տեղավորել 90,000 հանդիսական և համարվում էր Բրիտանական կղզիներից դուրս ամենամեծ մարզադաշտը[14] Մարզադաշտն ընդունեց առաջնության 18 խաղերից 10-ը; այդ տասը խաղերի մեջ էին մտնում նաև կիսաեզրափակչի և եզրափակչի հանդիպումները։ Սակայն դանդաղ կառուցման և անձրևային սեզոնի հետ կապված, Էստադիո Սենտենարիո մարզադաշտն առաջնության առաջին 5 օրը փակ էր[6]։ Այդ 5 օրվա հանդիպումներն անցկացվեցին տեղի ֆուտբոլային ակումբների կողմից օգտագործվող և 20,000 հանդիսական տեղավորող Պարկ Սենտրալ ու Պոսիտոս մարզադաշտերը։

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1930 (Ուրուգվայ)##
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1930 (Ուրուգվայ)
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 1930, Ուրուգվայ
Մոնտեվիդեո
Սենտենարիո մարզադաշտ Գրան Պարկ Սենտրալ Պոսիտոս մարզադաշտ
34°53′40″ հվ. լ. 56°09′10″ ամ. ե.HGЯO 34°54′04″ հվ. լ. 56°09′32″ ամ. ե.HGЯO 34°54′18″ հվ. լ. 56°09′22″ ամ. ե.HGЯO
Տարողունակություն։ 90 000 Տարողունակություն։ 20 000 Տարողունակություն։ 1 000

13 թիմերը բաժանվեցին չորս խմբերի, որոնցից մեկն ուներ 4 թիմ, իսկ մնացածը՝ 3: Հաղթանակի համար տրվում էր 2, իսկ ոչ-ոքիի համար 1 միավոր։ Եթե նույն խմբում երկու թիմեր ունենային հավասար միավորներ, ապա հաղթողը որոշվում էր լրացուցիչ հանդիպման շնորհիվ, սակայն դրա անհրաժեշտությունը չեղավ։ Յուրաքանչյուր խմբի հաղթողը դուրս էր գալիս փլեյ-օֆֆ ձևաչափ ունեցող կիսաեզրափակիչ։ Եթե կիսաեզրափակչում հիմնական ժամանակից հետո հաշիվը հավասար էր, ապա տրվում էր լրացուցիչ ժամանակ, սակայն դրա անհրաժեշտությունը նույնպես չեղավ։

Մրցաշարի ընթացքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ որակավորման փուլ դեռևս գոյություն չուներ, ապա առաջնության առաջին հանդիպումներն առաջինն էին նաև Ֆուտբոլի աշխարհի առաջնության պատմության մեջ։ Դրանք տեղի ունեցան 1930 թ. հուլիսի 13-ին։ Առաջին խաղում Ֆրանսիան ջախջախեց Մեքսիկային 4–1 հաշվով «Պոսիտոս» մարզադաշտում, իսկ Միացյալ Նահանգները ջախջախեցին Բելգիային 3–0 հաշվով «Գրան Պարկ Սենտրալ» մարզադաշտում։ Ֆրանսիացի Լյուսիեն Լորանը խփեց Ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին գոլը[19]։

Մենք խաղում էինք Մեքսիկայի հետ ձյան պայմաններում, քանի որ հարավային կիսագնդում ձմեռ էր։ Իմ խաղակիցներից մեկը փոխանցում կատարեց ինձ և ես աջ ոտքով հարված կատարեցի։ Գնդակը դարպասում էր։ Սակայն մենք մեր ուրախությունը չարտահայտեցինք վազելով դաշտով մեկ, այլ բավարարվեցինք ձեռքսեղմումներով – ոչ-ոք չէր հասկանում, որ մեր աչքի առաջ պատմություն էր կերտվում։
Չիլիի հավաքականը գրավեց խմբում երկրորդ տեղը:

Առաջին խումբը միակն էր, որում կային չորս թիմեր. Արգենտինա, Չիլի, Ֆրանսիա և Մեքսիկա։ Մեքսիկային հաղթելուց հետո, ֆրանսիացիները երկու օր անց հանդիպելու էին խմբի առաջատարների՝ արգենտինացիների դեմ։ Խաղի ընթացքում Ֆրանսիային ուղեկցեցին վնասվածքները; հիմնական դարպասապահը ստիպված էր լքել դաշտը առաջին 20 րոպեներից հետո, իսկ Լորանը Լուիս Մոնտիի հետ բախվելուց հետո ողջ խաղում կաղաց։ Սակայն Ֆրանսիան կարողացավ դիմանալ մինչև 81-րդ րոպեն, երբ Մոնտին խփեց Արգենտինայի հաղթանական գոլը ազատ հարվածից[21]։ Խաղն ունեցավ հետաքրքիր ավարտ։ Մրցավարը հնչեց խաղի ավարտն ազդարարող սուլիչը վեց րոպե շուտ և խաղը վերսկսվեց միայն ֆրանսիացի խաղացողների պահանջով։ Մյուս օրը Չիլին 3–0 հաշվով ջախջախեց Մեքսիկային[22]։

Արգենտինա-Մեքսիկա հանդիպման ժամանակ նշանակվեց առաջնության առաջին 11-մետրանոցը։ Ընդհանուր առմամբ, միայն այդ խաղի ընթացքում նշանակվեց հինգ 11-մետրանոց, որից երեքը խիստ կասկածելի[23][24]։ Արգենտինան Մեքսիկային ջախջախեց 6–3 հաշվով[25]։ Ուղեգիրը վիճարկվեց Արգենտինայի և Չիլիի միջև. վերջինս արդեն հաղթել էր Մեքսիկային և Ֆրանսիային։ Արգենտինան հաղթեց 3–1 հաշվով և մտավ կիսաեզրափակիչ։

Սելեսաոն Հարավսլավիայի հավաքականի հետ խաղից առաջ:

Երկրորդ խմբում էին Բրազիլիան, Բոլիվիան և Հարավսլավիան։ Բրազիլիան համարվում էր հաղթողի գլխավոր թեկնածուն, սակայն առաջին խաղում անսպասելիորեն պարտվեցին Հարավսլավիային 2–1 հաշվով[26]։ Մինչ այս մրցաշարը Բոլիվիան ոչ մի միջազգային հաղթանակ չուներ։ Հետաքրքիր է, որ նրանց համազգեստի վրա գրված էր «Կեցցե Ուրուգվայը» (իսպ.՝ "Viva Uruguay")[27] Բոլիվիան համարվում էր խմբի ամենաթույլ հավաքականը, դա ապացուցվեց Հարավսլավիայի դեմ խաղում, երբ կես ժամվա ընթացքում այն 4 անպատասխան գնդակ ընդունեց Հարավսլավիայից[22]։ Սակայն այդ խաղի ընթացքում Բոլիվիայի խփած մի քանի գոլ չհաշվեցին[27]։ Բոլիվիան հաջորդ խաղում խաղալով ընդդեմ Բրազիլիայի, ջախջախվեց 4–0 հաշվով[28]։ Այս խմբից կիսաեզրափակչի ուղեգիրը նվաճեց Հարավսլավիան։

Այս խմբում էին Ուրուգվայը, Պերուն ու Ռումինիան։ Առաջին խաղում տրվեց առաջնության առաջին կարմիր քարտը, երբ Պերուի խաղացող Պլսինդո Գալինդոն Ռումինիայի դեմ խաղում հեռացվեց խաղադաշտից։ Ռումինացիներն օգտագործեցն իրենց առավելությունը և խաղն ավարտվեց 3–1 հաշվով հօգուտ ռումինացիների։ Այդ հանդիպումն ունեցել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության պատմության մեջ ամենաքիչ հանդիսականները։ Պաշտոնապես այն 2,459 էր, սակայն իրականում՝ մոտ 300[29]։

Քանի որ դեռևս չէր ավարտվել Էստադիո Սենտենարիո մարզադաշտի կառուցումը, Ուրուգվայի առաջին հանդիպումը հետաձգվեց հինգ օրով։ Առաջնության բացմանը նախորդող 4 շաբաթների ընթացքում ուրուգվայցիները գտնվում էին խիստ հսկողության տակ և օրվա մեծ մասը կատարում էին վարժություններ։ Նույնիսկ գլխավոր դարպասապահը դուրս հանվեց թիմից, նրա համար, որ խախտել էր արգելքը, որպեսզի այցելի կնոջը[30]։ Առաջին խաղում Ուրուգվայը 1–0 հաշվով պարտության մատնեց Պերուին։ Խաղի արդյունքն այնքան էլ մեծ արձագանք չգտավ Ուրուգվայում, սակայն բավական շատ խոսվեց Պերուում[31]։ Ուրուգվայը հեշտությամբ հաղթեց Ռումինիային, խփելով առաջին խաղակեսում 4 անպատասխան գնդակ և հաղթելով 4–0 հաշվով։ Այս խմբից ուղեգիրը նվաճեց Ուրուգվայը։

Չորրորդ խմբում էին ԱՄՆ, Բելգիան և Պարագվայը։ Չորրորդ խմբի առաջատարն էր ԱՄՆ-ն[5] ԱՄՆ-ն հաղթանակ տոնեց իր առաջին խաղում ընդդեմ Բելգիայի 3–0 հաշվով։ Միացյալ Նահանգների հաղթանակը սենսացիա էր; ուրուգվայական «Իմպարսիալ» թերթը գրում էր, որ "Ամերիկայի խոշոր հաղթանակն իսկապես անսպասելի էր"[32]։ Իսկ բելգիացիները բողոքում էին վատ մրցավարական աշխատանքից և համարում, որ երկրորդ գոլը խփվել էր խաղից դուրս իրավիճակից[32] Երկրորդ խաղը, որն անցկացվեց քամիի պայմաններում[33]։ ամերիկացի Բերտ Պետնոուդը Պարագվային խփեց առաջնության առաջին հետ-տրիկը։ Մինչ 2006 թ-ի նոյեմբերի 10-ը ըստ ՖԻՖԱ-ի տվյալների առաջնության առաջին հետ-տրիկը խփել էր արգենտինացի Գիլյերմո Ստաբիլեն ով խփել էր գոլերը Պետնոուդից երկու օր անց; սակայն 2006 թ-ին ՖԻՖԱ-ն հաստատեց, որ երրորդ գոլը, որ սկզբում համարվում էր Թոմ Ֆլորիի կողմից խփված, հաստատվեց որպես Պետնոուդի խփած գոլ և նա հռչակվեց առաջնության առաջին խաղացողը ով հետ-տրիկ արեց[34][35]։ Քանի որ ԱՄՆ-ն հաղթել էր իր երկու խաղերը, այն արդեն ապահովել էր ուղեգիրը և խմբի վերջին հանդիպումը ոչ մի բան չէր կարող փոխել։ Այդ խաղում Պարագվայը հաղթեց Բելգիային 1–0 հաշվով[22]։

Կիսաեզրափակիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պեդրո Սեոն, մրցաշարի երկրորդ ռմբարկուն:

Չորս թիմեր՝ Արգենտինան, Հարավսլավիան, Ուրուգվայն ու ԱՄՆ-ն դուրս եկան կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակչի երկու խաղերն էլ ունեցան միևնույն արդյունքը։ Առաջին խաղում, անձրևի պայմաններում իրար դեմ մրցեցին Արգենտինան և ԱՄն[36]։ 20-րդ րոպեին արգենտինացի Մոնտիի գոլը ապահովեց առաջին խաղակեսում Արգենտինայի նվազագույն հաղթանակը՝ 1–0: Երկրորդ խաղակեսում Արգենտինան սկսեց ուժեղ ճնշում գործադրել և ջախջախեց ԱՄՆ-ին 6–1 հաշվով։

Երկրորդ կիսաեզրափակիչ խաղում, որտեղ մրցում էին Ուրուգվայն ու Հարավսլավիան, առաջին րոպեներին տեղի ունեցավ անակնկալ, երբ հարավսլավիացի Ջորջե Վույադինովիչը առաջ մղեց Հարավսլավիային։ Սակայն Ուրուգվայն ուշքի եկավ և 3 գնդակ ուղարկեց Հարավսլավիայի դարպասը։ Գոլերից մեկն ունեցավ շատ հետաքրքիր պատմություն, երբ գնդակը դուրս էր եկել դաշտի սահմաններից, ոստիկանը, ով կանգնած էր խաղադաշտի և հանդիսականների միջև, մտցրեց այն խաղի մեջ՝ որից հետո ուրուգվայցիները խփեցին երրորդ գոլը[26]։ Երկրորդ խաղակեսում Ուրուգվայը խփեց ևս երեք գնդակ և ջախջախեց Հարավսլավիային 6–1 հաշվով։

Երրորդ և չորրորդ տեղ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս հայտնի երրրոդ տեղի համար լրացուցիչ հանդիպման ավանդույթը հաստատվեց միայն 1934 թ-ին, այդպիսով 1930 թ-ի աշխարհի առաջնությունը հետաքրքիր է նրանով, որ կիսաեզրափակչի և եզրափակչի միջև հանդիպում տեղի չի ունեցել։ Սակայն կան տարբեր աղբյուրներ, որոնք այլ բան են հայտնում։ Օրինակ ըստ մի աղբյուրի այդպիսի հանդիպում եղել է, որում հաղթել է Հարավսլավիան 3–1 հաշվով[37]։ Ըստ այլ տվյալների Հարավսլավիան հրաժարվել է խաղալ, քանի որ դժգոհ է եղել մրցավարական աշխատանքից Ուրուգվայի դեմ հանդիպման ժամանակ[38]։ Սակայն ներկայումս ՖԻՖԱ-ն տեղադրում է ԱՄՆ-ին երրորդ, իսկ Հարավսլավիային՝ չորրորդ տեղում[39][40]։ Չնայած 2010 թ-ին պարզ դարձավ, թե մեկ բրոնզե մեդալ տրվել է Հարավսլավիային նրա համար, որ նրանք պարտվել են ապագա չեմպիոններին[41][42]։ Սակայն մեդալի իսկությունը հաստատված չէ։

Վիճաբանության պատճառով խաղակեսերում տարբեր գնդակներ օգտագործվեցին։ Արգենտինայի գնդակը (վերև) օգտագործվեց առաջին խաղակեսում, իսկ Ուրուգվայի գնդակն (ներքև) օգտագործվեց երկրորդ խաղակեսում։

Եզրափակչում խաղալու էին Ուրուգվայն ու Արգենտինան։ Եզրափակիչը տեղի էր ունենալու Էստադոի Սենտենարիո մարզադաշտում՝ հուլիսի 30-ին։ 10-ը երկրպագուներով լի նավեր դուրս եկան Բուենոս Այրեսից և ուղղվեցին դեպի Մոնտեվիդեո[26] Մոտ 10–15,000 արգենտինացի երկրպագու ժամանեցին Մոնտեվիդեո, սակայն նավահանգիստն այնքան լի էր, որ շատերը չհասցրեցին ժամանակին հասնել մարզադաշտ[43]։ Մարզադաշտի մուտքի մոտ կար խիստ հսկողություն, քանի որ մեծ էր անկարգությունների հնարավորությունը[44]։ Մարզադաշտը բացվեց ժամը 8-ին՝ խաղից վեց ժամ առաջ և մինչ երեկո, ազատ նստատեղ չկար.[26] պաշտոնապես հանդիսականների թիվը գերազանցում էր 93,000-ը[45]։ Սակայն թիմերի միջև վեճ առաջացավ կապված գնդակի հետ, և ՖԻՖԱ-ն որոշեց, որ առաջին խաղակեսում կօգտագործվի Արգենտինայի գնդակը, իսկ երկրորդ կեսում՝ Ուրուգվայինը[5] Համեմատած կիսաեզրափակչի հետ Ուրուգվայի կազմում տեղի էր ունեցել մեկ փոփոխություն՝ Անսելմոն փոխարինել էր հիվանդ Կաստրոյին[46]։ Լուիս Մոնտին խաղաց, չնայած երկրպագուների կողմից մահվան սպառնալիքներին։ Մրցավարն էր բելգիացի Ջոհն Լանգենուսը, ով ստանալով ապահովության երաշխիք համաձայնեց անցկացնել եզրափակիչը խաղից մի քանի ժամ առաջ[47]։ Նա խնդրեց, որպեսզի խաղի ավարտի սուլիցիչ հետո, նավահանգստում լինի նավ, որով նա անհրաժեշտության դեպքում արագ կլքի քաղաքը[48]։

Հաշիվը բացեց ուրուգվայցի Պաբլո Դորադոն[49]։ Սակայն Արգենտինան ցուցաբերելով ուժեղ կամք արդեն ութ րոպեից Կարլոս Պեուսելյեի խփած գոլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը[49] Երկրորդ խաղակեսի սկզբում, առաջնության ռմբարկու Գիլյերմո Ստաբիլեն առաջ մղեց Արգենտինային՝ 2–1: Չնայած ըստ Ուրուգվայի հավաքականի ավագ Նասասսիի գոլը խփվել էր խաղից դուրս վիճակից[47]։ Երկրորդ խաղակեսում նախաձեռնությունը կամաց-կամաց անցավ Ուրուգվային։ Այն բանից հետո, երբ արգենտինացի Մոնտին չկարողացավ գրավել հակառակորդի դարպասը, ուրուգվայցի Պեդրո Սեան հավասարացրեց հաշիվը[49]։ Տասը րոպե անց Սանտոս Իրիարտեի խփած գոլը ևս մեկ անգամ առաջ մղեց Ուրուգվային։ Վերջակետը խաղում դրեց ուրուգվայցի Կաստրոն, ով խաղի ավարտից րոպեներ առաջ դարձրեց հաշիվը 4–2[47][50]։ Հաջորդ օրն Ուրուգվայում հայտարարվեց հանգստյան օր; Արգենտինայի մայրաքաղաք՝ Բուենոս Այրեսում կատաղած երկրպագուները քարեր էին նետում Ուրուգվայի դեսպանատան վրա[51]։ Եզրափակչին մասնակցած վերջին կենդանի խաղացողն արգենտինացի հարձակվող Ֆրանսիսկո Վարալյոն էր, ով մահացավ 2010 թ-ի օգոստոսի 30-ին[52]։

Մնացած թիմերը խաղացին ընկերական հանդիպումներ Հարավային Ամերիկայում[53][54]։

Հանդիպումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբային փուլ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղ Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1 Արգենտինա Արգենտինա 3 3 0 0 10 4 +6 6
2 Չիլի Չիլի 3 2 0 1 5 3 +2 4
3 Ֆրանսիա Ֆրանսիա 3 1 0 2 4 3 +1 2
4 Մեքսիկա Մեքսիկա 3 0 0 3 4 13 −9 0

Հանդիպումների արդյունքները


13 հուլիսի
15:00 UTC-3:30
Ֆրանսիա Ֆրանսիա 4 : 1 Մեքսիկա Մեքսիկա Պոսիտոս մարզադաշտ, Մոնտեվիդեո
Հանդիսական՝ 3 000
Մրցավար՝ Ուրուգվայ Դոմինգո Լոմբարդի
Լյուսիեն Լորան 19'
Մարսել Լանժիյե 40'
Անդրե Մաշինո 43', 87'
Հղում Խուան Կարենյո 70'

15 հուլիսի
16:00 UTC-3:30
Արգենտինա Արգենտինա 1 : 0 Ֆրանսիա Ֆրանսիա Գրան Պարկ Սենտրալ, Մոնտեվիդեո
Հանդիսական՝ 18 000
Մրցավար՝ Բրազիլիա Ժիլբերտո Ռեգո
Լուիս Մոնտի 81' Հղում

16 հուլիսի
14:45 UTC-3:30
Չիլի Չիլի 3 : 0 Մեքսիկա Մեքսիկա Գրան Պարկ Սենտրալ, Մոնտեվիդեո
Հանդիսական՝ 7 000
Մրցավար՝ Բելգիա Անրի Քրիստոֆ
Կառլոս Վիդալ 3', 65'[55]
Մանուել Ռոսաս 51' (ի.գ.)
Հղում

19 հուլիսի
12:50 UTC-3:30
Չիլի Չիլի 1 : 0 Ֆրանսիա Ֆրանսիա Սենտենարիո մարզադաշտ, Մոնտեվիդեո
Հանդիսական՝ 50 000
Մրցավար՝ Ուրուգվայ Անիբալ Տեխադա
Գիլյերմո Սուբիաբրե 65'[55] Հղում

19 հուլիսի
15:00 UTC-3:30
Արգենտինա Արգենտինա 6 : 3 Մեքսիկա Մեքսիկա Սենտենարիո մարզադաշտ, Մոնտեվիդեո
Հանդիսական՝ 50 000
Մրցավար՝ Բոլիվիա Ուլիսես Սաուսեդո
Գիլյերմո Ստաբիլե 8', 17', 80'
Ադոլֆո Սումելսու 12', 55'
Ֆրանսիսկո Վարալյո 53'
Հղում Մանուել Ռոսաս 42' (11մ), 65'
Ռոբերտո Գայոն 75'

22 հուլիսի
14:45 UTC-3:30
Արգենտինա Արգենտինա 3 : 1 Չիլի Չիլի Սենտենարիո մարզադաշտ, Մոնտեվիդեո
Հանդիսական՝ 35 000
Մրցավար՝ Բելգիա Ջոն Լանգենուս
Գիլյերմո Ստաբիլե 12', 13'
Մարիո Էվարիստո 51'
Հղում Գիլյերմո Սուբիաբրե 15'[55]

Տեղ Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1 Հարավսլավիա Հարավսլավիա 2 2 0 0 6 1 +5 4
2 Բրազիլիա Բրազիլիա 2 1 0 1 5 2 +3 2
3 Բոլիվիա Բոլիվիա 2 0 0 2 0 8 −8 0

Հանդիպումների արդյունքները


14 հուլիսի
12:45 UTC-3:30
Հարավսլավիա Հարավսլավիա 2 : 1 Բրազիլիա Բրազիլիա Գրան Պարկ Սենտրալ, Մոնտեվիդեո
Հանդիսական՝ 5 000
Մրցավար՝ Ուրուգվայ Անիբալ Տեխադա
Ալեքսանդար Տիրնանիչ 21'
Իվիցա Բեկ 30'
Հղում Պրեգինյո 62'

17 հուլիսի
12:45 UTC-3:30
Հարավսլավիա Հարավսլավիա 4 : 0 Բոլիվիա Բոլիվիա Գրան Պարկ Սենտրալ, Մոնտեվիդեո
Հանդիսական՝ 800
Մրցավար՝ Ուրուգվայ Ֆրանսիսկո Մատեուչի
Իվիցա Բեկ 60', 67'
Բլագոյե Մարյանովիչ 65'
Ջորջե Վույադինովիչ 85'[55]
Հղում

20 հուլիսի
13:00 UTC-3:30
Բրազիլիա 4 : 0 Բոլիվիա Բոլիվիա Սենտենարիո մարզադաշտ, Մոնտեվիդեո
Հանդիսական՝ 1 200
Մրցավար՝ Ֆրանսիա Թոմա Բալվե
Մոդերատո 37', 73'
Պրեգինյո 67', 83'[55]
Հղում

Տեղ Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1 Ուրուգվայ Ուրուգվայ 2 2 0 0 5 0 +5 4
2 Ռումինիա Ռումինիա 2 1 0 1 3 5 −2 2
3 Պերու Պերու 2 0 0 2 1 4 −3 0

Հանդիպումների արդյունքները


14 հուլիսի
14:50 UTC-3:30
Ռումինիա Ռումինիա 3 : 1 Պերու Պերու Պոսիտոս մարզադաշտ, Մոնտեվիդեո
Հանդիսական՝ 300
Մրցավար՝ Չիլի Ալբերտո Վարնկեն
Ադայլբերտ Դեշու 1'[55]
Կոնստանտին Ստանչու 79'[55]
Միկլոշ Կովաչ 89'[55]
Հղում Լուիս դե Սոուզա 75'

18 հուլիսի
14:30 UTC-3:30
Ուրուգվայ Ուրուգվայ 1 : 0 Պերու Պերու Սենտենարիո մարզադաշտ, Մոնտեվիդեո
Հանդիսական՝ 70 000
Մրցավար՝ Բելգիա Ջոն Լանգենուս
Էկտոր Կաստրո 60' Հղում

21 հուլիսի
14:50 UTC-3:30
Ուրուգվայ Ուրուգվայ 4 : 0 Ռումինիա Ռումինիա Էստադիո Սենտենարիո, Մոնտեվիդեո
Հանդիսական՝ 80 000
Մրցավար՝ Բրազիլիա Ժիլբերտո Ռեգո
Պաբլո Դորադո 7'
Էկտոր Սկարոնե 24'[55]
Խուան Անսելմո 30'
Պեդրո Սեա 35'[55]
Հղում

Տեղ Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1 Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 2 2 0 0 6 0 +6 4
2 Պարագվայ Պարագվայ 2 1 0 1 1 3 −2 2
3 Բելգիա Բելգիա 2 0 0 2 0 4 −4 0

Հանդիպումների արդյունքները


13 հուլիսի
15:00 UTC-3:30
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 3 : 0 Բելգիա Բելգիա Գրան Պարկ Սենտրալ, Մոնտեվիդեո
Հանդիսական՝ 10 000
Մրցավար՝ Արգենտինա Խոսե Մասիաս
Բարտ ՄաքԳի 23'[55]
Թոմ Ֆլորի 45'[55]
Բերտ Պետնոուդ 69'[55]
Հղում

17 հուլիսի
14:45 UTC-3:30
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 3 : 0 Պարագվայ Պարագվայ Գրան Պարկ Սենտրալ, Մոնտեվիդեո
Հանդիսական՝ 800
Մրցավար՝ Արգենտինա Խոսե Մասիաս
Բերտ Պետնոուդ 10', 15', 50'[56] Հղում

20 հուլիսի
15:00 UTC-3:30
Պարագվայ Պարագվայ 1 : 0 Բելգիա Բելգիա Սենտենարիո մարզադաշտ, Մոնտեվիդեո
Հանդիսական՝ 900
Մրցավար՝ Ուրուգվայ Ռիկարդո Վալյարինո
Լուիս Վարգաս Պենյա 40'[55] Հղում

  Կիսաեզրափակիչ Եզրափակիչ
26 հուլիսի - Մոնտեվիդեո
 Արգենտինա Արգենտինա 6  
 Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 1  
 
30 հուլիսի - Մոնտեվիդեո
     Արգենտինա Արգենտինա 2
   Ուրուգվայ Ուրուգվայ 4
27 հուլիսի - Մոնտեվիդեո
 Հարավսլավիա Հարավսլավիա 1
 Ուրուգվայ Ուրուգվայ 6  

Կիսաեզրափակիչ հանդիպումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

26 հուլիսի
14:45 UTC-3:30
Արգենտինա Արգենտինա 6 : 1 Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ Սենտենարիո մարզադաշտ, Մոնտեվիդեո
Հանդիսական՝ 72 886
Մրցավար՝ Բելգիա Ջոն Լանգենուս
Լուիս Մոնտի 20'
Ալեխանդրո Սկոպելի 56'
Գիլյերմո Ստաբիլե 69', 87'
Կառլոս Պեուսելյե 80', 85'
Հղում Ջիմ Բրաուն 89'

27 հուլիսի
14:45 UTC-3:30
Հարավսլավիա Հարավսլավիա 1 : 6 Ուրուգվայ Ուրուգվայ Սենտենարիո մարզադաշտ, Մոնտեվիդեո
Հանդիսական՝ 79 867
Մրցավար՝ Բրազիլիա Ժիլբերտո Ռեգո
Ջորջե Վույադինովիչ 4'[55] Հղում Պեդրո Սեա 18', 67', 72'[55]
Խուան Անսելմո 20', 31'[55]
Վիկտորիանո Սանտոս 61'[55]


30 հուլիսի
15:30 UTC-3:30
Արգենտինա Արգենտինա 2 : 4 Ուրուգվայ Ուրուգվայ Սենտենարիո մարզադաշտ, Մոնտեվիդեո
Հանդիսական՝ 93 000
Մրցավար՝ Բելգիա Ջոն Լանգենուս
Կառլոս Պեուսելյե 20'
Գիլյերմո Ստաբիլե 37'[55]
Հղում Պաբլո Դորադո 12'
Պեդրո Սեա 57'[55]
Վիկտորիանո Սանտոս 68'
Էկտոր Կաստրո 89'

1930 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն
Ուրուգվայ
Ուրուգվայ
Առաջին տիտղոսը

Գոլերի հեղինակները

[խմբագրել | խմբագրել կոդը]

8 գոլ`

Արգենտինա Գիլյերմո Ստաբիլե

5 գոլ`

Ուրուգվայ Պեդրո Սեա

4 գոլ`

Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բերտ Պետնոուդ

3 գոլ`

Արգենտինա Կառլոս Պեուսելյե
Բրազիլիա Պրեգինյո

Հարավսլավիա Իվիցա Բեկ

Ուրուգվայ Խուան Անսելմո

2 գոլ`

Արգենտինա Լուիս Մոնտի
Արգենտինա Ադոլֆո Սումելսու
Բրազիլիա Մոդերատո
Հարավսլավիա Ջորջե Վույադինովիչ

Մեքսիկա Մանուել Ռոսաս
Չիլի Գիլյերմո Սուբիաբրե
Չիլի Կառլոս Վիդալ
Ուրուգվայ Պաբլո Դորադո

Ուրուգվայ Վիկտորիանո Սանտոս
Ուրուգվայ Էկտոր Կաստրո
Ֆրանսիա Անդրե Մաշինո

1 գոլ`

Արգենտինա Մարիո Էվարիստո
Արգենտինա Ալեխանդրո Սկոպելի
Արգենտինա Ֆրանսիսկո Վարալյո
Հարավսլավիա Բլագոյե Մարյանովիչ
Հարավսլավիա Ալեքսանդար Տիրնանիչ
Մեքսիկա Ռոբերտո Գայոն

Մեքսիկա Խուան Կարենյո
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջիմ Բրաուն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բարտ ՄաքԳի
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Թոմ Ֆլորի
Պարագվայ Լուիս Վարգաս Պենյա
Պերու Լուիս դե Սոուզա

Ռումինիա Ադայլբերտ Դեշու
Ռումինիա Միկլոշ Կովաչ
Ռումինիա Կոնստանտին Ստանչու
Ուրուգվայ Էկտոր Սկարոնե
Ֆրանսիա Մարսել Լանժիյե
Ֆրանսիա Լյուսիեն Լորան

1 ինքնագոլ`

Մեքսիկա Մանուել Ռոսաս

Մրցաշարային աղյուսակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հավաքական Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1 Ուրուգվայ Ուրուգվայ 4 4 0 0 15 3 +12 8
2 Արգենտինա Արգենտինա 5 4 0 1 18 9 +9 8
3 Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 3 2 0 1 7 6 +1 4
4 Հարավսլավիա Հարավսլավիա 3 2 0 1 7 7 0 4
5-13 Չիլի Չիլի 3 2 0 1 5 3 +2 4
Բրազիլիա Բրազիլիա 2 1 0 1 5 2 +3 2
Ռումինիա Ռումինիա 2 1 0 1 3 5 -2 2
Պարագվայ Պարագվայ 2 1 0 1 1 3 -2 2
Ֆրանսիա Ֆրանսիա 3 1 0 2 4 3 +1 2
Պերու Պերու 2 0 0 2 1 4 -3 0
Բելգիա Բելգիա 2 0 0 2 0 4 -4 0
Մեքսիկա Մեքսիկա 3 0 0 3 4 13 -9 0
Բոլիվիա Բոլիվիա 2 0 0 2 0 8 -8 0

«Վերջին խաղացողները»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրուգվայի հավաքականում խաղացած վերջին կենդանի խաղացողը դա Էռնեստո Մասկերոնին էր, ով մահացավ 1984 թ-ի հուլիսի 3-ին՝ 76 տարեկանում։ Իսկ 1930 թ-ի առաջնության մասնակցած վերջին խաղացողն արգենտինացի Ֆրանսիսկո Վարալյոն էր, ով վախճանվեց 2010 թ-ի օգոստոսի 30-ին՝ 100 տարեկանում, առաջնությունից 80 տարի անց[57]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Այս աշխարհի առաջնությունում չգրանցվեց ոչ-ոքի, միայն պարտություն և հաղթանակ։
  • Բոլոր հանդիպումներն անցկացվեցին մեկ քաղաքում՝ Մոնտեվիդեո քաղաքում։
  • Բացման խաղում գրանցված արդյունավետության ռեկորդը՝ 5 գոլ, բարելավվեց միայն 2006 թ-ի առաջնությանը։
  • Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էկտոր Կաստրոն դարձավ ձեռք չունեցող աշխարհի միակ չեմպիոն ֆուտբոլիստը, նա զրկվել էր աջ ձեռքից 13 տարեկանում դժբախտ պատահարից։
  1. 1,0 1,1 1,2 «ՖԻՖԱ-ի պատմությունը – Ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնությունը». ՖԻՖԱ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 1-ին.
  2. «Օլիմպիական օդիսեյը ... (Մաս 1. 1908–1964)». ՖԻՖԱ. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 15-ին.
  3. Հանթ, Աշխարհի աջանության պատմություններ, էջ` 10
  4. Կրաուչ, Թերի (2002). Աշխարհի առաջնություն. Ամբողջական պատմություն. Լոնդոն: Աուրում. էջ 2. ISBN 978-1-85410-843-2.
  5. 5,0 5,1 5,2 «Աշխարհի առաջնության պատմություն – Ուրուգվայ 1930». BBC Սպորտ. BBC. 2002 թ․ ապրիլի 11. Վերցված է 2009 թ․ հունիսի 14-ին.
  6. 6,0 6,1 Glanville, p. 16
  7. Կրաուչ, pp. 2–3
  8. Ֆրեդդի, Կրիս (2006). Complete Book of the World Cup 2006. London: HarperCollins. էջ 1. ISBN 0-00-722916-X.
  9. 9,0 9,1 9,2 Goldblatt (2008), p. 248
  10. Hunt, Chris (2006). World Cup Stories: The History of the FIFA World Cup. Ware: Interact. էջ 10. ISBN 978-0-9549819-2-1.
  11. «Uruguay 1930». Fourfourtwo magazine. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 20-ին.
  12. 12,0 12,1 «FIFA World Cup – Classic Moments from FIFA World Cup History». FIFA. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 14-ին.
  13. Seddon, pp. 8–9
  14. 14,0 14,1 Goldblatt (2008), p. 249
  15. «1930 FIFA World Cup Uruguay». FIFA. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 15-ին.
  16. 16,0 16,1 Lara, Miguel A. «Uruguay, allí nació la historia». Marca.com Archive (Spanish). Marca.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 14-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. Goldblatt, David (2007). The Ball is Round: A Global History of Football. London: Penguin. էջ 248. ISBN 978-0-14-101582-8.
  18. Dunning, Eric; Malcolm, Dominic (2003). Sport. Routledge. էջ 46. ISBN 978-0-415-26292-7.
  19. Molinaro, John F. «Lucien Laurent: The World Cup's First Goal Scorer». CBC Sports. Canadian Broadcasting Corporation. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 7-ին.
  20. Vautrot, Michel (1998 թ․ հունիսի 17). «A historical link with the Franche-Comté». FIFA. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 14-ին.
  21. Freddi, Cris (2006). Complete Book of the World Cup 2006. London: HarperCollins. էջ 3. ISBN 0-00-722916-X.
  22. 22,0 22,1 22,2 Crouch, p. 6
  23. «Six countries entered bidding for first World Cup». The Times of India. Times Internet. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 7-ին.
  24. «1930 Golden Boot – Guillermo Stabile». Sky Sports. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 20-ին. (archive.org mirror)
  25. Seddon, Peter (2005). The World Cup's Strangest Moments. London: Robson. էջ 5. ISBN 978-1-86105-869-0.
  26. 26,0 26,1 26,2 26,3 Glanville, p. 19
  27. 27,0 27,1 Freddi, p. 5
  28. Freddi, p. 6
  29. Freddi, p. 7
  30. Freddi, p. 8
  31. Almeida, p. 125
  32. 32,0 32,1 Almeida, Rony J. (2006). Where It All Began. Lulu. էջ 91. ISBN 978-1-4116-7906-1.
  33. Freddi, p. 9
  34. «American Bert Patenaude credited with first hat trick in FIFA World Cup history». FIFA. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 19-ին.
  35. «The first World Cup hat trick». Rec.Sport.Soccer Statistics Foundation (RSSSF). Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 3-ին.
  36. Lisi, Clemente Angelo (2007). A history of the World Cup: 1930-2006. Lanham, MD: Scarecrow Press. էջեր 16–17. ISBN 0-8108-5905-X.
  37. «World Cup 1930 finals». Rec.Sport.Soccer Statistics Foundation (RSSSF). Վերցված է 2009 թ․ հունիսի 14-ին.
  38. Jawad, Hyder (2009); Four Weeks In Montevideo: The Story of World Cup 1930, (Seventeen Media & Publishing), p. 105
  39. FIFA technical committee (1986). «Permanent Table» (PDF). FIFA World Cup México '86 – Technical Report. էջ 230. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 11-ին.
  40. «Final Tournament Standings». 1930 FIFA World Cup Uruguay. FIFA. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 11-ին.
  41. «Медаља из дома Хаџијевих сведочи да смо били трећи на Мундијалу» (Serbian). Politika. Վերցված է 2010 թ․ մայիսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  42. «Još uvek sjaji bronza iz Montevidea» (Serbian). Blic. Վերցված է 2010 թ․ մայիսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  43. Goldblatt, p. 250
  44. Freddi, p. 11
  45. «FIFA World Cup Origin» (PDF). FIFA. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 17-ին.
  46. Crouch, p. 11.
  47. 47,0 47,1 47,2 Glanville, p. 20
  48. Goldblatt, p. 251
  49. 49,0 49,1 49,2 Freddi, p. 12.
  50. Freddi, p. 13.
  51. Glanville, p. 21
  52. «El gol está de luto». Olé (Spanish). 2010 թ․ օգոստոսի 30. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30–ին-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  53. «Seleção Brasileira (Brazilian National Team) 1923–1932». RSSSF Brazil. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 20-ին.
  54. «Argentina national Team archive». RSSSF. Վերցված է 2009 թ․ հունիսի 14-ին.
  55. 55,00 55,01 55,02 55,03 55,04 55,05 55,06 55,07 55,08 55,09 55,10 55,11 55,12 55,13 55,14 55,15 55,16 55,17 55,18 55,19 «World Cup 1930 finals». Rec.Sport.Soccer Statistics Foundation (RSSSF).
  56. ՖԻՖԱ-ն ի սկզբանե 15-րդ րոպեի գոլը վերագրել էր Թոմ Ֆլորիին, սակայն 2006 թ-ին այն վերագրվեց Պետնոուդին
  57. Francisco Varallo: Last surviving player from first World Cup final dies aged 100 | Mail Online

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]