Jump to content

Սանտոս Իրիարտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանտոս Իրիարտե
Քաղաքացիությունը  Ուրուգվայ
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 2, 1902(1902-11-02)[1]
Ծննդավայր Կանելոնես, Ուրուգվայ
Մահվան ամսաթիվ նոյեմբերի 10, 1968(1968-11-10) (66 տարեկան) կամ նոյեմբերի 11, 1968(1968-11-11) (66 տարեկան)
Մահվան վայր Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Դիրք հարձակվող

Վիկտորիանո Սանտոս Իրիարտե (իսպ.՝ Victoriano Santos Iriarte, նոյեմբերի 2, 1902(1902-11-02)[1], Կանելոնես, Ուրուգվայ - նոյեմբերի 10, 1968(1968-11-10) կամ նոյեմբերի 11, 1968(1968-11-11), Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, 1930 թվականի աշխարհի չեմպիոն։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտորիանո Սանտոս Իրիարտեն, որը հայտնի է որպես Էլ Կանարիո, Պուերտո դե լա Կրուսից մի ընտանիքի ժառանգ էր[2]։ Մարզական կարիերայի ընթացքում նա ակտիվորեն հանդես է եկել ուրուգվայական «Ռասինգ» և «Պենյարոլ» ակումբներում։ Սկզբում խաղացել է «Ռասինգում», այնուհետև 1932 թվականին տեղափոխվել է «աուրինեգրոսների» շարքերը, որտեղ խաղացել է 1932-1934 թվականներին։ Որպես ձախ հարձակվող, նա 1932 թվականին «Պենյարոլի» հետ հաղթել է Ուրուգվայի առաջնությունում։ 1934 թվականին Իրիարտեն ծանր հիվանդացել է տուբերկուլոզով և ստիպված է եղել ավարտել կարիերան։ Ըստ Լուչանո Ալվարեսի՝ նա մահացել է 1938 թվականին 35 տարեկանում[3][4], սակայն մյուս աղբյուրներում որպես մահվան տարեթիվ նշվում է 1968 թվականը։

Ազգային հավաքական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարձակվող Սանտոս Իրիարտեն, որը ծնվել է Կանելոնես դեպարտամենտում և որի ընտանիքը սերում էր Պուերտո դե լա Կրուսից[2], Ուրուգվայի ազգային հավաքականի խաղացող էր, որի հետ կարողացել է նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը առաջին անգամ անցկացված 1930 թվականի աշխարհի առաջնությունում։ Այդ մրցաշարում նա մասնակցել է Ուրուգվայի բոլոր չորս խաղերին՝ խփելով երկու գոլ։ Նրա վերջին գոլը Արգենտինայի դեմ կարևոր խաղում էր, որում Ուրուգվայը հաղթել է 4-2 հաշվով։ Աշխարհի առաջնությունից հետո՝ 1930-1931 թվականներին, իր երկրի ազգային թիմի կազմում նա միայն մեկ միջազգային հանդիպում է անցկացրել։ Սա նշանակում է, որ 1930 թվականի հուլիսի 18-ից մինչև 1931 թվականի սեպտեմբերի 6-ը նա ընդամենը հինգ միջազգային հանդիպում է անցկացրել, որոնցում երկու անգամ գրավել է մրցակիցների դարպասը[5]։

  • Աշխարհի չեմպիոն (1930)
  • Ուրուգվայի չեմպիոն (1932)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 FBref.com
  2. 1 2 «Victoriano Santos Iriarte, el primer canario en jugar un Campeonato del Mundo de Fútbol – Deportes – Informativos RTVC.es». web.archive.org. 2016 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 24-ին.
  3. ↑ Luciano Álvarez: Historia de Peñarol, 3.
  4. ↑ Planteles Históricos (spanisch), abgerufen am 10. November 2012
  5. ↑ Statistische Daten zu den Länderspieleinsätzen in der uruguayischen Nationalmannschaft auf www.rsssf.com, abgerufen am 10. November 2012
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտոս Իրիարտե» հոդվածին։