Քրիստոնեությունը 3-րդ դարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիցինիա Ամիասի մահարձանը մարմարի վրա: Ամենահին քրիստոնեական արձանագրություններից մեկը հայտնաբերվել է 3-րդ դարից սկսած-century Վատիկանի նեկրոպոլ տարածքում, Հռոմում:
Վերին մակարդակ. զոհաբերություն Դիս Մանիբուսին,andև քրիստոնեական նշանաբանը հունարեն տառերով ΙΧΘΥϹ ΖΩΝΤΩΝ: Ikhthus zōntōn, «կենդանի ձուկ», միջին մակարդակ. ձկների և խարիսխի պատկեր, ստորին մակարդակ. լատինակաան մակագրություն "LICINIAE FAMIATI BE / NE MERENTI VIXIT".

Քրիստոնեությունը 3-րդ դարում հիմնականում Եկեղեցու հայրերի ժամանակաշրջանում է եղել, ովքեր գրել են 1-ին և 2-րդ դարերի առաքելական հայերից հետո, սակայն 325 թ.-ին Նիկեայի առաջին խորհրից առաջ (նախանիկեական նշանակում է նախքան Նիկեան

Հավատալիքներ և սովորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռագիր պապիրուս 46-ից և 3-րդ դարի սկզբի Պաուլինի գրերի հավաքածու

Վանականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեական վարդապետությունը սկսվել է 3-րդ դարի Եգիպտոսի անապատներում՝ որպես կենդանի նահատակության տեսակ։ Անտոն Մեծը (251-356)՝ հավանաբար ամենահայտնի վանականը, Պաչոմիուսը (մ.թ. 292–348) Եգիպտոսում վաղ վանական նորարարներ էին, թեև Պողոս Ճգնավորը (մ..թ. 226/7-341) պատմականորեն հայտնի առաջին քրիստոնյա վանականն էր։ Պատմական վկայություններ կան այն մասին, որ հետագայում մարդիկ ապրում էին վանական կյանքով, նախքան քիրստոնեության օրինականացումը։

Անտոն Մեծն առաջինն էր, ով թողեց աշխարհիկ կյանքը և ապրեց վանական կյանքով անպատում[1]։ Անտոնը ապրեց որպես ճգնավոր անապատում, և աստիճանաբար նոր հետևորդներ եկան, ովքեր ապրում էին մոտակայքում որպես վանականներ, բայց ոչ իրական համայնքներում։ Ինչպես օրինակ՝ Պողոս Ճգնավորն ապրում էր բացարձակ մեկուսացած, բայց ոչ շատ հեռու Անտոնից, և նույնիսկ Անտոնին համարում էր կատարյալ վանական։ Այս տեսակի վանականությունը կոչվում է «ճգնավորական» կամ «անապատական»։

Քանի որ վանականությունը տարածվեց Արևելքում, Եգիպտոսի անապատներում բնակվող ճգնավորներից մինչև Պաղեստին, Սիրիա, և մինչև Փոքր Ասիա, Անատոլիա և դրանից դուրս, քրիստոնյա ճգնակյացների ասույթներն (ապոֆեգմատա) ու արարքներն (պրաքսեներ) արձանագրվեցին և շրջանառվեցին, առաջինը իրենց ուղեկից վանականների, իսկ այնուհետև՝ աշխարհիկ մարդկանց շրջանում։

Վաղ պատկերագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիսուս Քրիստոս[2], բարի հովիվ, 3-րդ դար

Քրիստոնեական արվեստը համեմատաբար ուշ առաջացավ։ Ըստ Անդրեյ Գրաբարի քրիստոնեական առաջին հայտնի պատկերները առաջացել են մ.թ. 200-ին[3], թեև կան որոշ գրական ապացույցներ, որ ավելի վաղ օգտագործվում էին փոքր տնային պատկերներ։ Շատ հույն հրեաներ, ինչպես որ Դուրա-Եվրոպոս սինագոգը, թվում էր, որ ունեցել են կրոնական գործիչների պատկերներ, թեև «փորագրված պատկերների» ավանդական մովսիսական արգելքը, անկասկած, որոշակի արդյունք է թողել։ Պատկերների նման վաղ արգելքը, և հալածանքներից խուսափելու համար քրիստոնեական սովորությունը թաքցնելու անհրաժեշտությունը, թեև երբեք չի ընդունվել աստվածաբանների կողմից, թողել է մի քանի հնագիտական գրառումներ, որոնք վերաբերում են վաղ քրիստոնեությանը և դրա զարգացմանը[4]։ Քրիստոնեական ամենահին նկարները Հռոմի կատակոմբներից են, որոնք թվագրվում են մոտ 200 թ.-ից, իսկ ամենահին քրիստոնեական քանդակները՝ սարկոֆագներից, 3-րդ դարի սկզբից[4]։

Բազմազանություն և վաղ ուղղափառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2-րդ և 3-րդ դարերում եղել են տարբեր քրիստոնյաներ։ Նիկիայի առաջին տիեզերական ժողովը, որը 325 թ.-ին Նիկիայում հրավիրեց Կոստանդինոս Ա Մեծը, մերժեց արիոսականությունը։ 325 թ.-ից հետո, խորհուրդները ձևավորեցին ուղղափառ դոգմաներ։

Աստվածաշնչի կանոնական գրքերի մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստվածաշնչի կանոնը սկսվում է հունարեն Հին Կտակարանի պաշտոնապես ընդունված գրքերով։ Սեպտուագինտան կամ Յոթանասունից թարգմանությունը Նոր Կտակարանի Ավետարանների, Հայտնություն Հովհանեսսի գրքի և առաքյալների նամակների (ներառյալ Գործք առաքելոցը և Թուղթ առ Եբրայեցիս կամ Նամակ եբրայեցիներին) հետ միասին համարվում է քրիստոնեական հավատքի հիմք։

Դեռևս 200-ականների սկզբին, Որոգինեսն օգտագործում էր նույն 27 գրքերը ժամանակակից Նոր Կտակարանում, թեև դեռ վեճեր կային Եբրայեցիների, Հակոբոս առաքյալի ընդհանրական նամակի, Պետրոս առաքյալ երկրորոդ ընդհանրական նամակի, Հովհաննես առաքյալի երկրորդ թղթի և Հովհաննես առաքյալի երրորդ թղթի և Հայտնության կանոնականության վերաբերյալ[5], քանի որ վերաբերում էին Նոր Կտակարանի գրավոր տեքստերին (հունարեն՝ անտիլեգոմենա

Վաղ ուղղափառ գրվածքներ – Եկեղեցու հայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

4-րդ դարի վերջին, «Եկեղեցու հայրեր» վերնագիրը օգտագործվել է եկեղեցական գրողների քիչ թե շատ հստակ սահմանված խմբի համար, ովքեր վարդապետական հարցերով բողոքում էին իշխանությանը։ Դրանք վաղ քրիստոնեական եկեղեցու վաղ և ազդեցիկ աստվածաբաններն ու գրողներն են, որոնք ուժեղ ազդեցություն են ունեցել վաղ ուղղափառության զարգացման վրա։ Նրանք երկու տեսակի գործ ստեղծեցին՝ աստվածաբանական և «ջատագովական», վերջին գործը ուղղված է հավատքի պաշտպանությանը՝ քրիստոնեական ճշմարտախոսության դեմ փաստարկները հերքելու համար[6]։

Հույն հայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրանք, ովքեր գրում են հունարեն, կոչվում են հույն (եկեղեցական) հայրեր։

Կղեմես Ալեքսանդրացի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղեմես Ալեքսանդրացին (150 — 215) Ալեքսանդրիայի եկեղեցու առաջին անդամն էր, և դրա ամենանշանավոր ուսուցիչներից մեկը։ Նա միավորեց հունական փիլիսոփայական ավանդույթները քրիստոնեական վարդապետության հետ, և զարգացրեց քրիստոնեական պլատոնականությունը[7]։ Որոգինեսի նման, Կղեմես Ալեքսանդրացին սերում էր Ալեքսանդրիայի աստավածաբանական դպրոցից, և լավ գիտեր հեթանոսական գրականություն[7]։

Որոգինես[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոգինեսը (184 – 253) վաղ քրիստոնյա գիտնական և աստվածաբան էր։ Համաձայն ավանդության՝ նա Հին Եգիպտոսից էր[8], դասավանդում էր Ալեքսանդրիայում, և վերականգնել էր Ալեքսանդրիայի աստվածաբանական դպրոցը, որտեղ Կղեմես Ալեքսանդրացին դասավանդել էր։ Ալեքսանդրիայի պատրիարքը սկզբում սատարում էր Որոգինեսին, բայց հետագայում վտարեց նրան, քանի որ ձեռնադրվել էր քահանա առանց պատրիարքի թույլտվության։ Նա տեղափոխվեց Կեսարիա (Պաղեստին) և մահացավ այնտեղ հետապնդման ընթացքում խոշտանգման ենթարկվելուց հետո[9]։

Օգտագործելով եբրայերենի իմացությունը, նա ստեղծեց ճշգրտված Սեպտուագինտա կամ Յոթանասունից թարգմանությունը, Հին կտակարանի գրքերի հունարեն թարգմանությունը։ Նա մենկաբանել է Աստվածաշնչի բոլոր գրքերը։ «Առաջին սկզբունքներում» նա շարադրել է քրիստոնեական վարդապետության առաջին փիլիսոփայական մեկնաբանությունը[7]։ Որոգինեսը այլաբանորեն մեկնաբանել է սուրբ գրությունները, և ապացուցել, որ ստոիկ, նեո-պյութագորացի, և պլատոնական է[7]։ Պլոտինոսի նման, Որոգինեսը գրել է, որ մարմնացումից առաջ հոգին անցնում է հաջորդական փուլերը՝ որպես մարդ, իսկ մահից հետո, ի վերջո, հասնելով Աստծուն[7]։ Նա պատկերացնում էր, որ նույնիսկ սատանան վերամիավորվում է Աստծո հետ։ Որոգինեսի համար, Աստված Յահվեն չէր, բայց՝ առաջին սկզբունքը, և Հիսուսը՝ լոգոսը, նրա ստորադասն էր[7]։ Սուրբ Երրորդության մեջ հիերարխիկ կառուցվածքի, նյութի ժամանակայնության, «հոգիների առասպելական նախադրյալի» և «դրանից բխող հսկայական վերականգնման» 6-րդ դարում նրա տեսակետները համարվում էին նզովք[10]։

Հիպողիտոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպողիտոսը (մ.թ.ա 170–235) վաղ քրիստոնեության ամենանշանավոր գրողներից է։ Հիպողիտոսը ծնվել է 2-րդ դարի կեսին, հավանաբար Հռոմում։ Փոտ պատրիարքը նկարագրում է նրան իր «Գրադարան» (կոդ. 121) աշխատության մեջ որպես Հիրենեոս Լիոնացու աշակերտ. ասում էին, որ Պոսիկարպոս Զմյուռնիացիի աշակերտն է, հետևաբար այստեղից կարելի է ենթադրել, որ Հիպողիտոսը այսպես ուղղություն տվեց նրան։ Այնուամենայնիվ, նման պնդումը կասկածելի է[11]։ Նա ընդհարվեց իր ժամանակակից Հռոմի Պապի հետ և որոշ ժամանակ առանձին խումբ գլխավորեց։ Այդ պատճառով, նրան երբեմն համարում են առաջին Հակապապ։ Այնուամենայինիվ, նա մահացել է 235-ին, իսկ 236-ը համարվել է որպես նահատակի օր՝ համաձայնության գալով եկեղեցու հետ։

Լատինական եկեղեցու հայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն հայրերն են, ովքեր գրում են լատիներեն, համարվում են լատինական եկեղեցու հայրեր։

Տերտուղիանոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերտուղիանոս (155 — 240), քրիստոնյա է դարձել 197-ից առաջ, ջատագովական, աստվածաբանական, հակասական և ճգնավորական աշխատությունների նշանավոր գրող էր[12]։ Հռոմեացի հարյուրապետի որդին էր։

Տերտուղիանոսը քննադատում էր քրիստոնեական վարդապետությունները, որոնք համարում էր հերետիկոսական, բայց ասում են, որ հետագայում նա մոնտանիզմի՝ հերետիկոսական աղանդի հետևորդ է դարձել, որը նրան խստություն էր հաղորդում[12]։ Նա գրել է հունարեն երեք գիրք, և համարվել է լատինական քրիստոնեության ամենամեծ գրողներից, ինչպես նաև, երբեմն հայտնի էր որպես «Լատինական եկեղեցու հայր»[13]։ Նաև իրավաբան էր Հռոմում[14]։ Ասում են, որ Տերտուղիանոսը լատինական «տրինիտա» տերմինը ներառել է քրիստոնեական (Սուրբ Երրորդություն) բառապաշար[15], (բայց Անտիոքի Թեոֆիլոսը արդեն գրել էր «Երրորդության, Աստծո, Նրա խոսքի և իմաստության մասին», որոնք նման են, սակայն չեն նույնանում «երրորդություն» ձևակերպման հետ)[16], և, հավանաբար, նաև «երեք անձ, մեկ նյութ» բանաձևը, ինչպես լատիներեն «տրես պերսոնա, ունա սուբստանցիա» (աստվածաշնչյան հունարենից՝ «տրեիս հիպոստասես, օուսիոս»), ինչպես նաև «վետուս տեստամենտում» (Հին Կտակարան) և «նովում տեստամենտում» (Նոր Կտակարան) տերմինները։

Իր «Ապոլոգետիկուս» աշխատության մեջ, նա առաջին լատինացի հեղինակն էր, ով քրիստոնեությունը որակավորեց որպես «իրական կրոն», համակարգված ձևով հանեց Հռոմեական կայսրության դասական կրոնը, և այլ աղանդներ՝ ելնելով միայն «սնահավատությունից»։

Կիպրիանոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիպրիանոսը (200–258) Կարթագենի եպիսկոպոս էր և վաղ քրիստոնեության կարևոր գրողներից։ Ծնվել է Հյուսիսային Աֆրիկայում, դասական ժամանակաշրջանում, 3-րդ դարի սկզբին, հավանաբար Կարթագենում, որտեղ ստացել է գերազանց դասական կրթություն։ Քրիստոնյա դառնալուց հետո, 249 թվականին ձեռնադրվեց եպիսկոպոս և ի վերջո նահատակվեց Կարթագենում։

Հալածանքներ և օրինականացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ դարում Դեքիոսի կայսրության ժամանակ չէր իրականացվում քրիստանյաների հալածանք[web 1]։ Քանի որ Հռոմեական կայսրությունը զգաց Երրորդ դարի ճգնաժամը, Դեքիոս կայսրը իրագործեց այնպիսի միջոցներ, որոնք միտված էին կայունության և միասնության վերականգմանը, այդ թվում այն պահանջը, որ Հռոմի քաղաքացիները հաստատում էին իրենց հավատարմությունը կայսերական պաշտամունքին կրոնական արարողությունների միջոցով։ 212 թվականին Կարակալլայի հրովարտակի համաձայն, համաընդհանուր քաղաքացիություն տրվեց կայսրության բոլոր անկախ բնակիչներին, իսկ 250 թվականին Դեքիոսի կրոնական հավատարմությունը գործադրող հրովարտակով, քրիստոնյա քաղաքացիները բախվեցին համառ կոնֆլիկտի. ցանկացած քաղաքացի, ով հրաժարվում էր մասնակցել ողջ կայսրության հորդորին, ենթարկվում էր մահապատժի[17]։ Թեև մահապատիժը տևում էր մեկ տարի[18], Դեքիոսի հալածանքը խստորեն առանձնանում էր նախորդ կայսերական քաղաքականությունից, քանի որ քրիստոնյաները չպետք է ենթարկվեին հալածանքների և ժառանգաբար դատապարտվեին անհավատարմության[19]։ Նույնիսկ Դեքիոսի կայսրության օրոք, ուղղափառ քրիստոնյաները ենթակա էին ձերբակալության միայն այն դեպքում, երբ հրաժարվում էին մասնակցել հռոմեական, քաղաքացիական կրոնին, և արգելվում էր հավաքվել երկրպագության համար։ Գնոստիցիզմի հետևորդներին, կարծես թե, հալածանքների չէին ենթարկում[20]։

Քրիստոնեությունը զարգացավ չորս տասնամյակների ընթացքում, այն հայտնի էր որպես «եկեղեցու փոքր խաղաղություն », սկսվեց Գալիենոսի (253–268) թագավորության օրոք, ստեղծեց քրիստոնեության վերաբերյալ հանդուրժողականության առաջին պաշտոնական հրովարտակը[21]։ Համագոյատևման դարաշրջանն ավարտվեց, երբ Դիոկղետիանոսը սկսեց եզրափակիչ և Մեծ հալածանքը 303 թվականին։

Սերդիկայի հրովարտակը ստորագրվել է 311 թվականին հռոմեական կայսր Գալերիոսի կողմից՝ պաշտոնապես ավարտելով քրիստոնեության մեծ հալածանքը Արևելքում։ 313-ին Միլանի հրովարտակով հռոմեացի կայսրերը՝ Կոստանդինոս Ա Մեծը և Լիցինիոսը, օրինականացրին քրիստոնեությունը, և Հռոմեական կայսրության կողմից քրիստոնեական հալածանքները դադարեցին[web 2]։

Ժամանակացույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Paul of Thebes had gone into the desert before Anthony; however, he went not for the purpose of pursuing God but to escape persecution.
  2. "The figure (…) is an allegory of Christ as the shepherd" André Grabar, "Christian iconography, a study of its origins", 0-691-01830-8
  3. Andre Grabar, p.7
  4. 4,0 4,1 Grabar, p.7
  5. Noll, pp.36-37
  6. Norman, The Roman Catholic Church an Illustrated History (2007), pp. 27–28
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Will Durant. Caesar and Christ. New York: Simon and Schuster. 1972, 1-56731-014-1
  8. George Sarton (1936). "The Unity and Diversity of the Mediterranean World", Osiris 2, p. 406-463 [430].
  9. About Caesarea
  10. The Anathematisms of the Emperor Justinian Against Origen (Schaff, op. cit.)
  11. Cross, F. L., ed., "The Oxford Dictionary of the Christian Church" (Oxford University Press 2005)
  12. 12,0 12,1 Cross, F. L., ed. The Oxford Dictionary of the Christian Church. New York: Oxford University Press. 2005, article Tertullian
  13. [1] Vincent of Lerins in 434AD, Commonitorium, 17, describes Tertullian as 'first of us among the Latins' (Quasten IV, p.549)
  14. Catholic Encyclopedia: Tertullian
  15. A History of Christian Thought, Paul Tillich, Touchstone Books, 1972. 0-671-21426-8 (p. 43)
  16. To Autolycus, Book 2, chapter XV
  17. Allen Brent, Cyprian and Roman Carthage (Cambridge University Press, 2010), p. 193ff. et passim; G.E.M. de Ste. Croix, Christian Persecution, Martyrdom, and Orthodoxy, edited by Michael Whitby and Joseph Streeter (Oxford University Press, 2006), p. 59.
  18. Ste. Croix, Christian Persecution, Martyrdom, and Orthodoxy, p. 107.
  19. Ste. Croix, Christian Persecution, Martyrdom, and Orthodoxy, p. 40.
  20. Ste. Croix, Christian Persecution, Martyrdom, and Orthodoxy, pp. 139–140
  21. Françoise Monfrin, entry on "Milan," p. 986, and Charles Pietri, entry on "Persecutions," p. 1156, in The Papacy: An Encyclopedia, edited by Philippe Levillain (Routlege, 2002, originally published in French 1994), vol. 2; Kevin Butcher, Roman Syria and the Near East (Getty Publications, 2003), p. 378.
  22. Latourette, 1941, vol. I, 145
  23. Herbermann, p. 282
  24. Neill, p. 31
  25. Herbermann, p. 481
  26. Latourette, 1941, vol. I, p. 89
  27. Walsh, Martin de Porres. The Ancient Black Christians, Julian Richardson Associates, 1969, p. 5
  28. Barrett, p. 24
  1. Martin, D. 2010. "The "Afterlife" of the New Testament and Postmodern Interpretation Archived 2016-06-08 at the Wayback Machine. (lecture transcript Archived 2016-08-12 at the Wayback Machine.). Yale University.
  2. «Persecution in the Early Church»։ Religion Facts։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-25-ին։ Վերցված է 2014-03-26 

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Noll, Mark A., Turning Points, Baker Academic, 1997

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Edwards Mark (2009)։ Catholicity and Heresy in the Early Church։ Ashgate 
  • Esler, Philip F. The Early Christian World. Routledge (2004). 0-415-33312-1.
  • Fletcher, Richard. The Conversion of Europe. From Paganism to Christianity 371-1386 AD. University of California Press (1997).
  • MacMullen, Ramsay. Christianizing the Roman Empire, AD 100-400. Yale University Press (1986). 0-300-03642-6
  • von Padberg, Lutz E. Die Christianisierung Europas im Mittelalter. Reclam (2008).
  • Pelikan, Jaroslav Jan. The Christian Tradition, Volume One: The Emergence of the Catholic Tradition (100-600). University of Chicago Press (1975). 0-226-65371-4.
  • Russell, James C. The Germanization of Early Medieval Christianity: A Sociohistorical Approach to Religious Transformation. Oxford University Press (1994). 0-19-510466-8.
  • Trombley, Frank R. Hellenic Religion and Christianization c. 370-529. Brill (1995). 90-04-09691-4
  • White, L. Michael. From Jesus to Christianity. HarperCollins (2004). 0-06-052655-6.

Արտաքին ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]