Անդրեյ Գրաբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրեյ Գրաբար
ֆր.՝ André Grabar
Andrey.Grabar1.jpg
Ծնվել է հուլիսի 26, 1896(1896-07-26)[1]
Ծննդավայր Կիև, Ռուսական կայսրություն
Մահացել է հոկտեմբերի 3, 1990(1990-10-03) (94 տարեկանում)
Մահվան վայր Փարիզ, Ֆրանսիա
Քաղաքացիություն Flag of France.svg Ֆրանսիա[2]
Մասնագիտություն արվեստագետ, պրոֆեսոր և byzantinist
Աշխատավայր Հարվարդի համալսարան և Կոլեժ դե Ֆրանս[3]
Պարգևներ և
մրցանակներ
Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան և Broquette-Gonin prize
Անդամություն Բուլղարիայի գիտությունների ակադեմիա, Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Medieval Academy of America

Անդրեյ Գրաբար (ֆր.՝ André Grabar, ռուս.՝ Андрей Николаевич Грабар, հուլիսի 26, 1896(1896-07-26)[1], Կիև, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 3, 1990(1990-10-03), Փարիզ, Ֆրանսիա), միջնադարյան և բյուզանդական արվեստի պատմաբան: Ծնվելով Ուկրաինայում և կրթություն ստանալով Ռուսական կայսրությունում` իր կյանքի մեծ մասն անց է կացրել Ֆրանսիայում և ԱՄՆ-ում և նրա բոլոր աշխատությունները գրված են ֆրանսերեն: Գրաբարը համարվում է 12-րդ դարի բյուզանդական արվեստի և սրբապատկերների ուսումնասիրության հիմնադիրներից մեկը: Ֆրանսիայի բանասիրության, վայելչագրության և վիմագրության Ակադեմիայի (1955), Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի (1969) և այլ ակադեմիաների անդամ է: Նրա որդին` Օլեգ Գրաբարը, նույնպես ճանաչված պատմաբան է, միջնադարյան իսլամական արվեստի պատմության մասնագետ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Գրաբարը ծնվել է 1896 թվականի հուլիսի 26-ին (օգոստոսի 8-ին)[4] իրավաբան և սենատոր Նիկոլայ Ստեպանովիչ Գրաբարի ընտանիքում: Նրա մայրը` Ելիզավետա Իվանովնան, ծագումով Պրիտվիցի բարոնների ընտանիքից է եղել: 1914 թվականին, կիևյան գիմնազիան ավարտելուց հետո, Գրաբարը կամավոր մեկնում է Գալիցիայի ռազմաճակատ, սակայն շուտով զորացրվում է հիվանդության պատճառով: Ընդունվելով Կիևի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետ, մեկ տարի հետո փոխադրվում է Պետրոգրադի համալսարան, որտեղ տեղափոխվել էր ընտանիքը, այն բանից հետո, երբ հայրը նոր նշանակում էր ստացել: Այնտեղ նա հարում էր Ն. Պ. Կոնդակովի դպրոցին, մասնակցում նրա ավագ աշակերտ Դ. Ն. Այնալովի սեմինար պարապմունքներին: Փետրվարյան հեղափոխությունից հետո Գրաբարը լքեց Պետրոգրադը: Սկզբում նա վերադարձավ Կիև, այնուհետև տեղափոխվեց Օդեսսա, որտեղ այդ ժամանակ դասավանդում էր Կոնդակովը և այնտեղ ավարտեց դասընթացը: 1920 թվականի հունվարին նա հեռանում է քաղաքից և մոր հետ փոխադրվում Բուլղարիայի Վառնա քաղաք: Բուլղարիայում Գրաբարն աշխատում է Սոֆիայի Հնագիտական թանգարանում, որի ղեկավարները` Անդրեյ Պրոտիչը և Բոգդան Ֆիլովը օժանդակում էին նրան երկրում շրջագայությունների ընթացքում: Այնտեղ նա ծանոթանում է իր ապագա կնոջ` Յուլիա Իվանովայի հետ: 1922 թվականի հոկտեմբերին Գրաբարը փոխադրվում է Ստրասբուրգ, որտեղ տեղի համալսարանում նրան առաջարկում են դասավանդել ռուսաց լեզու, այստեղ էլ նա պաշտպանում է դոկտորական դիսերտացիա: 1928 թվականին ընտանիքը ստանում է ֆրանսիական քաղաքացիություն, իսկ 1929 և 1933 թվականներին ծնվում են որդիները` Օլեգը և Նիկոլայը: Այդ ժամանակ գրվում է նրա «Կայսրը բյուզանդական արվեստում» գիրքը, որը լույս տեսավ 1936 թվականին: Գիրքը մեծ տպավորություն թողեց գիտական հասարակության վրա: Շուտով հեղինակը ֆրանսիական բյուզանդականության պատրիարք Գաբրիել Միլեից առաջարկություն է ստանում զբաղեցնել իր տեղը École pratique des hautes études-ում:

1938 թվականին Գրաբարը փոխադրվում է Փարիզ, որտեղ արդյունավետ ուսումնասիրություններ է իրականացրել Երկրորդ համաշխարհային պատերազմի հանկարծական փոփոխությունների վերաբերյալ: Երկար տարիներ նա աշխատել է որպես Քոլեջ դե ֆրանսի բյուզանդական հնագիտության պրոֆեսոր, իսկ 1958 թվականին նա փոխադրվել է ԱՄՆ, որտեղ դարձել է Դումբարտոն-Օկսի կենտրոնական դեմքերից մեկը:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • La peinture religieuse en Bulgarie, Paris: P. Geuthner, 1928
  • Byzantine Painting: Historical and Critical Study, Geneva: Skira, 1953
  • Early Medieval Painting from the Fourth to the Eleventh Century: Mosaics and Mural Painting, New York: Skira, 1957
  • Ampoules de Terre Sainte (Monza, Bobbio), Paris, C. Klincksieck, 1958. Now the standard monograph, with 61 photographs and 70 pages of commentary. (See Leroy review, below.)
  • Romanesque Painting from the Eleventh to the Thirteenth Century, New York: Skira, 1958
  • Christian Iconography: a Study of its Origins, A.W. Mellon Lectures in the Fine Arts, 1961.
  • Byzantine and Early Medieval Painting, New York: Viking Press, 1965
  • The Beginnings of Christian Art, 200-395, Arts of Mankind 9. London: Thames & Hudson, 1967 Princeton, NJ: Princeton University Press, 1968
  • А. Грабар Император в византийском искусстве. — М.: Научно-издательский центр «Ладомир», 2000. — 328 с. — ISBN 5-86218-308-6 (с биографической справкой Э. Смирновой)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Лосский Б. Н. Памяти Андрея Грабара // «Русская мысль». - 1990. - № 3853, 9 ноября
  • Казански Н. Витязь византийского искусства - Андрей Грабар (1896-1990) // «Русская газета в Болгарии». - 2004. - № 35(54)
  • Грабар Андрей Николаевич // Общество «Икона в Париже» Сост. Вздорнов Г. И., Залесская З. Е., Лелекова О. В. Т. 1. - М.: Прогресс-Традиция. - 2002. - С. 203-204
  • О. С. Бутырский. Грабар // Православная энциклопедия. - М. : Церковно-научный центр «Православная энциклопедия», 2006. - Т. XII. - С. 243-245. - 752 с. - 39 000 экз. ց ISBN 5-89572-017-Х.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]