Ազգային հնագիտական թանգարան-ինստիտուտ (Բուլղարիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ազգային հնագիտական թանգարան-ինստիտուտ
Sofia Archaeological museum.jpg
Տեսակազգային թանգարան և հնաբանական թանգարան
ԵրկիրFlag of Bulgaria.svg Բուլղարիա
ՎայրՍոֆիա
Պատկանում էԲուլղարիայի գիտությունների ակադեմիա
Ղեկավարության նստավայրGreat Mosque of Sofia, Սրեդեց, Սոֆիայի համայնք, Sofia City Province, Բուլղարիա
Հիմնադրված է1892
Կոորդինատներ: 42°41′46.792″ հս․ լ. 23°19′28.430″ ավ. ե. / 42.69633111° հս․. լ. 23.32456389° ավ. ե. / 42.69633111; 23.32456389
Կայքnaim.bg

Ազգային հնագիտական թանգարան-ինստիտուտ (բուլղար․՝ Национален археологически музей, Natsionalen arheologicheski muzey) հնագիտական թանգարան Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Թանգարանը զբաղեցնում է նախկին օսմանյան մզկիթի շենքը՝ Büyük camii (Մեծ մզկիթ), որը կառուցվել է 1474 թվականին Մեհմեդ II-ի օրոք։ Թանգարանը որպես առանձին մարմին՝ «Ազգային թանգարան», հիմնադրվել է 1893 թվականին, այն, ինչպես նաև նախկին մզկիթի շենքը, որտեղ 1880-1883 թվականներին տեղակայվել է «Ազգային թանգարանը», ղեկավարել է չեխ Վացլավ Դոբրուսկին[1]:

Թանգարանը պաշտոնապես բացվել է 1905 թվականին, և քաղաքում առկա բոլոր հնագիտական ցուցադրությունները տեղափոխվել են այստեղ։ Հետագա տարիներին կառուցվել են հավելյալ սրահներ և վարչական շենքեր որպես հավելում նախկին մզկիթի շենքին, որը շարունակում է օգտագործվել, չնայած անբարենպաստ պայմանների, մասնավորապես ամռան ընթացքում ի հայտ եկող խոնավության։ Թանգարանը կառավարվում է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը 1920 թվականին

Հնագիտական թանգարան-ինստիտուտ ստեղծելու մտահղացումը բուլղարացի մտավորականներն ունեցել են 1840-ական թվականներին, և 1969 թվականին Բուլղարիայի գրական ընկերության ստեղծումից հետո այն եղել է առաջնային։ Բուլղարիայի ազատագրումից հետո անմիջապես քայլեր են ձեռնարկվել այդ ուղղությամբ։ 1892 թվականին ցարի հրամանով հաստատությունը հիմնվել է de jure, իսկ հավաքածուի համալրումն սկսել է հաջորդ տարի։ Ի սկզբանե այն հայտնի է եղել որպես «Հայրենիքի թանգարան-տաճար»:

Մինչև 1906 թվականը թանգարանը ընդգրկել է ազգագրական իրերի հավաքածու։ Այնուհետև հավաքածուի ընդլայնման պատճառով այն առանձնանում է և ցուցադրվում առանձին կառույցում, որն էլ դառնում է Սոֆիայի ազգագրական թանգարան։ Հիմնադրումից ի վեր թանգարանն ակտիվորեն համագործակցում է Բուլղարիայի հնագիտական ընկերության հետ։ 1920 թվականին որպես առանձին կառույց հիմնադրվել է Հնագիտական ինստիտուտը, որը գլխավորել է Բոգդան Ֆիլովը։ 1948 թվականին այն միավորվել է թանգարանի հետ և գտնվում է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի հովանու ներքո։

Ազգային հնագիտական թանգարան-ինստիտուտ

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված համատեղ հաստատությունն սկսել է Բուլղարիայում իրականացնել մի շարք հնագիտական արշավներ։ Կատարվել են մի շարք վայրերի ուսումնասիրություններ էնեոլիթ շրջանից մինչև վաղ միջնադար, որի արդյունքում թանգարանի հավաքածուն համալրվել է մի շարք թանգարանային նմուշներով։ Այսօր թանգարանում են պահում մեծ քանակությամբ իրեր, ճնայած դրանց մի մասը վտանգված է ամառային սեզոնի բարձր խոնավության պատճառով։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն ունի հինգ ցուցասրահ՝

  • Կենտրոնական սրահ, գտնվում է գլխավոր շենքի առաջին հարկում։ Ներկայացված են տարբեր հավաքածուներ հին Թրակիայից, Հունաստանից, Հռոմից մինչև ուշ միջնադար։
  • Նախապատմության սրահ, գտնվում է շինության հյուսիսային հատվածում։ Այստեղ ցուցադրվում են մ. թ. ա. 1,600,000 մինչև մ.թ.ա. 1,600 թվականների նմուշներ։ Հավաքածուն ներկայացված է ժամանակագրական տեսքով և ներառում է տարբեր գտածոներ Բուլղարիայի քարանձավներից, նախամարդու գործիքները, գծագրեր, պարզ խեցեղեն, ծիսական իրեր և այլն։ Հավաքածուն բաժանվում է վաղ, միջին և ուշ պալեոլիթի հավաքածու, նեոլիթյան և բրոնզեդարյան հավաքածու։
  • Միջնադար, գտնվում է գլխավոր շենքի երկրորդ հարկում։ Հավաքածուն ներառում է միջնադարյան գրքեր, փայտե աշխատանքներ, գծանկարներ, մետաղական իրեր և ժամանակաշրջանին բնորոշ այլ առարկաներ։
  • Գանձարան, գտնվում է արևելյան հատվածում։ Այստեղ ցուցադրվում են ինվենտարիզացիա անցած գերեզմաններ, ուշ բրոնզեդարյան գանձեր, ինչպես նաև երկու ամենահայտնի բուլղարական գանձերը՝ Վիլչիտրին գյուղի և Լուկովիտի գանձերը։
  • Հատուկ ժամանակավոր ցուցադրություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Shegunova Rositsa։ «The building of Byuyuk Mosque has housed the National Archaeological Museum for 111 years now»։ Bulgarian Diplomatic Review։ Վերցված է 2006-08-24 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]