Քոլին Ֆերթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քոլին Ֆերտից)
Քոլին Ֆերթ
Ֆերտը 2014 թվականի հուլիսին
Ի ծնե անուն՝Colin Firth
Ծննդյան թիվ՝1960 թվականի սեպտեմբերի 10
Ծննդավայր՝Գրեյշոտտ, Հեմպշիր, Մեծ Բրիտանիա
Երկիր՝Մեծ Բրիտանիա
Քաղաքացիություն՝Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝դերասան
Կարիերա՝1983 — մեր օրեր
Պարգևներ՝«Օսկար»
«Ոսկե Գլոբուս» (2011)
BAFTA (2010, 2011)
Վոլպի գավաթի սեփականատերը լավագույն տղամարդկային դերի համար
IMDb։ID 0000147

Քոլին Էնդրյու Ֆերտ(անգլ.՝ Colin Andrew Firth, սեպտեմբերի 10, 1960(1960-09-10)[1][2][3][…], Grayshott, Հեմփշիր), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության բրիտանացի դերասան։

Սկսելով իր կարիերան 1984 թվականին՝ Ֆերտը համաշխարհային քննադատների ուշադրությունն իր վրա գրավեց միայն 1995 թվականին՝ Ջեյն Օստինի «Հպարտություն և նախապաշարմունքներ»[4] վեպի հիման վրա նկարահանված ֆիլմում կատարելով միստր Դարսիի դերը։ Բազմաթիվ մրցանակների է արժանացել Ֆերտի աշխատանքը «Միայնակ տղամարդ» ֆիլմում, որտեղ նա մարմնավորել է պրոֆեսոր-հոմոսեքսուալ Ջորջ Ֆալկոներին, ով փնտրում է կյանքի իմաստը ավտովթարից մահացած սիրեցյալի մահից հետո․ մասնավորապես այս դերի համար դերասանն արժանացել է BAFTA մրցանակի[5] և արժանացավ Վոլպի գավաթ տղամարդու լավագույն դերակատարման համար[6]։ Հաջորդ տարի Ֆերտն արժանացավ «Օսկարի» «Թագավորի ելույթը» ֆիլմում Գեորգ VI թագավորի դերը կատարելու համար[7]։

Քոլին Ֆերթը «Օսկար» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների դափնեկիր է, BAFTA մրցանակի կրկնակի դափնեկիր, Վոլպի գավաթի դափնեկիր, ինչպես նաև «Էմմի» մրցանակի դափնեկիր։

Կոլին Ֆերտի մասնակցությամբ ֆիլմերից ու հեռուստասերիալներից առավել ուշագրավ են՝ «Վալմոն», «Հպարտություն և նախապաշարմունք», «Անգլիացի հիվանդը», «Սիրահարված Շեքսպիրը», «Բրիջիտ Ջոնսի օրագիրը», «Մարգարտե ականջօղով աղջիկը», «Իրական սեր», «Բրիջիտ Ջոնս։ Բանականության եզրին», «Իմ անտանելի դայակը», «Մամա միա», «Դորիան Գրեյ», «Թագավորի ելույթը» և «Լրտես, դուրս եկ»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tikkanen A. Encyclopædia Britannica
  2. Discogs — 2000.
  3. filmportal.de — 2005.
  4. O'Connor, John. (13 января 1996). «TELEVISION REVIEW; An England Where Heart and Purse Are Romantically United» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 7-ին.
  5. «Film Nominations 2009» (անգլերեն). British Academy of Film and Television Arts. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 7-ին.
  6. «The awards of the Venice Film Festival» (անգլերեն). La Biennale di Venezia. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 7-ին.
  7. «The 83rd Academy Awards (2011) Nominees and Winners» (անգլերեն). The Academy of Motion Picture Arts and Sciences. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]