Մարգարտե ականջօղով աղջիկը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգարտե ականջօղով աղջիկը
անգլ.՝ Girl with a Pearl Earring
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
 Լյուքսեմբուրգ[1]
Ժանրդրամա[2][3][4], կենսագրական ֆիլմ, վեպի էկրանավորում և ռոմանտիկ ֆիլմ
Թեմաartistic creation?[1], գեղանկարչություն[1] և Յան Վերմեեր[1]
ՀիմքՄարգարտե ականջօղով աղջիկը[5]
Թվական2003, սեպտեմբերի 23, 2004[6] և դեկտեմբերի 12, 2003[7]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓիթեր Վեբեր[8][3][4][…]
ՊրոդյուսերԱնանդ Թաքեր[1] և Էնդի Փաթերսոն[1]
Սցենարի հեղինակOlivia Hetreed?[1]
ԴերակատարներՔոլին Ֆերթ[8][2][4][…], Սքարլեթ Յոհանսոն[8][2][3][…], Թոմ Ուիլկինսոն[8][2][4][…], Քիլիան Մերֆի[4][9][1], Ջուդի Պարֆիթ[4][1], Էսսի Դևիս[4][1], Ջոաննա Սկանլան[4], Ալակինա Մանն, Ռոլլո Վիքս[4], Աննա Պոպլուել[4], Ջոն ՄակԻների[10], Christopher McHallem?, Ջեոֆ Բել[10] և Gintare Parulyte?[10]
ՕպերատորԷդուարդու Սեռա[1]
ԵրաժշտությունԱլեքսանդր Դեպլա[1]
ՄոնտաժՔեյթ Էվանս[1]
Պատմվածքի վայրԴելֆտ և Նիդերլանդներ
Նկարահանման վայրԱմստերդամ
ԿինոընկերությունArcher Street?[11], Delux Productions?[11] և UK Film Council
Տևողություն95 րոպե
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարգարտե ականջօղով աղջիկը (այլ կիրառումներ)

Մարգարտե ականջօղով աղջիկը (անգլ.՝ Girl with a Pearl Earring), Փիթեր Վեբբերի կինոնկարը՝ նկարահանված 2003 թվականին Թրեյսի Շևալյեի նույնանուն վեպի հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի իրադարձությունները կատարվում են XVII դարում Նիդեռլանդներում։ Տասնվեցամյա Գրիտը որպես աղախին ընդունվում է հայտնի նկարիչ Յան Վերմեերի տանը։ Խելամիտ աղջիկը գրավում է վարպետի ուշադրությունը, նա ծանոթացնում է նրան գեղանկարչության հրաշալի աշխարհին և նույնիսկ վստահում է նրան իր ներկերը խառնելու գործը։ Աղջիկը դառնում է նրա նկարներից մեկի բնորդուհին։ Դա դժգոհություններ է առաջացնում նկարչի ընտանիքի անդամների մոտ, և ի վերջո բազմաթիվ կոնֆլիկտները բերում են նրան, որ նկարչի խանդոտ կինը Գրիտին վտարում է տնից։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Քոլին Ֆերթ Յան Վերմեեր
Սկառլեթ Յոհանսոն Գրիտ
Թոմ Ուիլկինսոն Պիտեր Վան Րայվան
Ջուդի Պարֆիտ Մարիա Թինս
Կիլիան Մյորֆի Փիթր(մսագործի որդին)
Էսի Դեֆիս Կատարինա Վերմեր
Ջոաննա Սկենլան Տաննեկե
Ալլակինա Մանն Կորնելիա
Աննա Պոպլուել Մարտժի
Մարգարտե ականջօղով աղջիկը. Յան Վերմեր

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սաունդթրեքը գրվել է 2004 թվականին Ալեքսանդր Դեսպլեյի կողմից։ Այն 2004 թվականին ներկայացվել է «Ոսկե գլոբուս» երաժշտական մրցույթում որպես ֆիլմի լավագույն երաժշտություն։ Եղել է BAFTA մրցույթի հավակնորդը որպես լավագույն ֆիլմի երաժշտություն և եվրոպական կինոակադեմիայի մրցանակակիր «Լավագույն երգահան» անվանակարգում։

Տարբերություններ ֆիլմի և գրքի միջև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում չի հիշատակվում այն մասին, որ Գրիտն ի վերջո ամուսնանում է Փիթերի հետ և նրանից ունենում է երկու տղա` Յանին և Ֆրանսին։ Ֆիլմում բացակայում է սյուժետային գիծը, որը վերաբերում է Գրիտի և իր եղբոր ու փոքր քրոջ` Ագնեսայի փոխհարաբերություններին։ Վեպում պարոն Վան Լևենգուկը խորհուրդ է տալիս Գրիտին հեռու մնալ նկարչից, սակայն ֆիլմում այդ կերպարի բացակայության պատճառով այդ թեմայով խոսակցությունները տեղի են ունենում Գրիտի և Փիթերի միջև։ Վեպում Գրիտի և Տանեկեի հարաբերությունները ունենում են լարված բնույթ, իսկ ֆիլմում նրանք ավելի ընկերական էին։ Ֆիլմում Վերմեերն է ծակում Գրիտի ականջաբլթակը և կախում ականջօղը, իսկ վեպում Գրիտն ինքն է կախում ականջօղը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]