Քաջ սիրտը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քաջասիրտըից)
Picto infobox cinema.png
Քաջ սիրտը
Braveheart
Braveheart film.jpg
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ժանր կենսագրական ֆիլմ, դրամա[1][2][3], ռազմական ֆիլմ[1] և մարտաֆիլմ
Թեմա First War of Scottish Independence և William Wallace
Թվական մայիսի 24, 1995[1][2][4], հոկտեմբերի 5, 1995[5], սեպտեմբերի 1, 1995[6] և հոկտեմբերի 4, 1995
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Մել Գիբսոն[7][8][2][9][10][3][11]
Պրոդյուսեր Մել Գիբսոն[7], Alan Ladd, Jr., Բրյուս Դևի[7] և Ստիվեն Մակիվիտի
Սցենարի հեղինակ Randall Wallace
Դերակատարներ Մել Գիբսոն[1][8][9][3][12][11], Սոֆի Մարսո[1][8][9][2][3], Բրենդան Գլիսոն[3][12], Patrick McGoohan[8][9][2][3][11], Angus Macfadyen[3][12], Ջեյմս Կոսմո[2][3], Դևիդ Օ'Հարա[3][12], Ian Bannen[3][12], Tommy Flanagan[3][12], Բրայան Կոքս[2][3], Ալան Արմսթրոնգ[3][12], Michael Byrne[3][12], Փիթեր Մալլան[3][12], Դոնալ Գիբսոն[12], Catherine McCormack[8][9][3][12][11], Ջերարդ ՄաքՍորլեյ[3][12], John Kavanagh[3][12], Rupert Vansittart[12], Sean Lawlor[2], Peter Hanly[2][3], Sandy Nelson, Seán McGinley[13] և David Gant[13]
Օպերատոր John Toll
Երաժշտություն Ջեյմս Հորներ
Մոնտաժ Սթիվեն Ռոզենբլում
Պատմվածքի վայր Շոտլանդիա
Կինոընկերություն The Ladd Company և Icon Productions
Տևողություն 177 րոպե
Braveheart Վիքիպահեստում

Քաջ սիրտը (անգլ.՝ Braveheart), 1995 նկարահանված պատմական դրամա է, որի ռեժիսորը և գլխավոր դերակատարը Մել Գիբսոնն է։ Ֆիլմը նկարագրում է 13-րդ դարի Շոտլանդիայի ազատագրական պայքարը ընդդեմ անգլիական տիրապետության։

«Braveheart» ֆիլմը առաջադրվել է 10 «Օսկարի» և հաղթել է դրանցից 5-ում՝ այդ թվում «լավագույն ֆիլմ» անվանակարգում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիայի թագավոր Էդուարդ I-ը գրավել է Շոտլանդիայի զգալի մասը և արգելել շոտլանդացիներին զենք կրել։ Անգլիացիների դեմ պայքարում զոհվում են տասամյա Ուիլիամի հայրը և եղբայրը։ Ուիլլիամին իր խնամակալության տակ է վերցնում նրա հորեղբայր Արգայլը։

Տարիներ անց Ուիլիամ Ուոլլեսը վերադառնում է հարազատ գյուղ։ Նա ցանկանում է ընտանիք կազմել և ապրել խաղաղ կյանքով։ Ուոլլեսը սկսում է հանդիպել իր մանկության ընկերուհու՝ Մարրոնի հետ։ Որպեսզի խուսափեն Էդուարդ I–ի կողմից հաստատված «առաջին գիշերվա իրավունքից», Ուոլլեսը և Մարրոնը ամուսնանում են գաղտնի։ Գյուղ վերադառնալուց հետո Մարրոնին փորձում են բռնաբարել անգլիացի զինվորները։ Ուոլլեսը կռվի մեջ է մտնում նրանց հետ և փրկում Մարրոնին։ Սակայն Մարրոնին չի հաջողվում փախչել և տեղական շերիֆը սպանում է նրան։ Ուոլլեսը հետ է վերադառնում, սակայն հանձնվելու փոխարեն սկսում կռվել անգլիացիների հետ։ Բնակիչները ապստամբում են, իսկ Ուոլլեսը սպանում է այդ շերիֆին։

Ապստամբությունը գնալով աճում է։ Ուոլլեսը շոտլանդացիների աճող բանակի հետ մի քանի անգամ հաղթում է անգլիացիներին՝ այդ թվում Ստերլինգյան կամուրջի մոտ տեղի ունեցած ճակատամարտում։ Այնուամենայնիվ, Ֆոլկերկյան ճակատամարտի ժամանակ շոտլանդական ազնվականությունը մատնում է Ուոլլեսին, և նա պարտություն է կրում։

Այնուհանդերձ, հույս ունենալով օժանդակություն ստանալ ազնվականության կողմից, նա հանդիպում է Ռոբերտ Բրյուսի (Շոտլանդիայի ապագա թագավոր Ռոբերտ I) հետ, սակայն Ռոբերտի հայրը, որդուց գաղտնի դավադրություն էր կազմակերպել։ Ուոլլեսին ձերբակալում են անգլիացի զինվորները;

Լոնդոնում Ուոլլեսին դատում են թագավորին դավաճանելու համար, սակայն նա ասում է, որ երբեք չի ճանաչել էդուարդին որպես իր թագավոր։ Նրան դատապարտում են «ցավի միջոցով մաքրման»։ Լոնդոնյան հրապարակում նրան տանջում են։ Հավաքելով վերջին ուժերը՝ Ուոլլեսը բղավում է «Ազատություն»։ Նայելով հրապարակում հավաքված ամբոխին՝, նա տեսնում է Մարրոնին և ժպտում նրան։ Այդ պահին նրան գլխատում են։

Որոշ ժամանակ անց Ռոբերտ Բրյուսը, շոտլանդական բանակի հետ հանդիպում է անգլիացիներին Բանոկբերնի մոտ։ Բացականչելով Ուոլլեսի անունը, Ռոբերտ Բրյուսը, շոտլանդացիների հետ նետվում է գրոհի՝ անգլացիների դեմ։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Մել Գիբսոն Ուիլլիամ Ուոլլես
Պատրիկ ՄակԳոհան Էդուարդ Երկարաոտ
Անգուս Մակֆայդեն Ռոբերտ Բրյուս կրտսեր
Բրենդան Գլիսոն Համիշ Կեմբլ
Սոֆի Մարսո Իզաբելլա
Պիտեր Հանլի արքայազն Էդուարդ
Իան Բաննեն Ռոբորտ Բրյուս ավագ
Կետրին ՄակԿորմակ Մարրոն

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր թվով ֆիլմը ստացել է 17 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 25-ի, որոնց թվում՝

Օսկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացվել է 10 «Օսկարի», ստացել 5-ը՝

  • Լավագույն ֆիլմ
  • Լավագույն ռեժիսոր - Մել Գիբսոն
  • Լավագույն օպերատոր - Ջոն Թոլլ
  • Լավագույն ձայնային էֆեկտներ - Լեն Բենդեր, Պեր Հալլբերգ
  • Լավագույն դիմահարդարում - Պիտեր Ֆրեմպտոն, Պոլ Պետիսոն, Լուիս Բուրվելլ

Ոսկե Գլոբուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացվել է 4 «Ոսկե Գլոբուսի», ստացել 1-ը

BAFTA[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացվել է 6 BAFTA-ի, ստացել 3-ը՝

  • Լավագույն օպերատոր - Ջոն Թոլլ
  • Լավագույն հանդերձանք - Չառլզ Կնոդ
  • Լավագույն ձայն - Լեն Բենդեր, Պեր Հալլբերգ, Բրայան Սիմմոնս, Էնդի Նելսոն, Սքոթ Միլլան, Աննա Բելմեր

Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմերի ցանկում 62-րդն է։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.metacritic.com/movie/braveheart
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 http://www.imdb.com/title/tt0112573/
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 http://www.filmaffinity.com/en/film395715.html
  4. http://www.boxofficemojo.com/movies/?id=braveheart.htm
  5. Person Profile // Internet Movie Database — 1990.
  6. http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=21114&type=MOVIE&iv=Basic
  7. 7,0 7,1 7,2 http://www.sinemalar.com/film/595/cesur-yurek
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 http://www.adorocinema.com/filmes/filme-10080/
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=10080.html
  10. http://www.mafab.hu/movies/a-rettenthetetlen-43929.html
  11. 11,0 11,1 11,2 11,3 http://stopklatka.pl/film/braveheart-waleczne-serce
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 http://www.imdb.com/title/tt0112573/fullcredits
  13. 13,0 13,1 ČSFD — 2001.