Jump to content

Վլադիմիր Մայակովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վ. Մայակովսկիից)
Վլադիմիր Մայակովսկի
Владимир Маяковский
Ծննդյան անունռուս.՝ Влади́мир Влади́мирович Маяко́вский
Ծնվել էհուլիսի 19, 1893(1893-07-19)[1][2][3][…]
ԾննդավայրԲաղդաթ, Քութայիսի գավառ, Քութայիսի նահանգ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն
Վախճանվել էապրիլի 14, 1930(1930-04-14)[4][5][6][…] (36 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունպլակատի նկարիչ, բանաստեղծ, դերասան, դրամատուրգ, գրող, նկարիչ, լրագրող, թատրոնի դերասան, կինոդերասան, ռեժիսոր, թատերական ռեժիսոր, նկարիչ-փորագրող, կինոռեժիսոր, վիզուալ արտիստ և սցենարիստ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Ս. Ստրոգանովի անվան արվեստի և արդյունաբերության ակադեմիա, Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան և Մոսկվայի № 91 դպրոց
Ստեղծագործական շրջան1912-1930
Ժանրերբանաստեղծություն, քնարապատմողական, Ագիտպրոպ և պիես
Գրական ուղղություններռուսական ֆուտուրիզմ և ֆուտուրիզմ
Ստեղծագործությունների ցանկՄայակովսկու ստեղծագործությունների ցանկ
ԱնդամակցությունԼեֆ
ԿուսակցությունՌուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն
Պարգևներ
Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ
և Medal "For Diligence" (1801)
Համատեղ ապրողԼիլիա Բրիկ, Տատյանա Յակովլևա, Էլլի Ջոնս, Վերոնիկա Պոլոնսկայա և Նատալյա Բրյուխանենկո
ԶավակներՊատրիսիա Թոմփսոն
Изображение автографа
Կայքv-v-mayakovsky.ru
Վլադիմիր Մայակովսկի Վիքիքաղվածքում
Վլադիմիր Մայակովսկի Վիքիդարանում
 Vladimir Mayakovsky Վիքիպահեստում
Վլադիմիր Մայակովսկին կարդում է սեփական բանաստեղծությունից մի հատված, 1920:

Վլադիմիր Վլադիմիրովիչ Մայակովսկի (ռուս.՝ Владимир Владимирович Маяковский, հուլիսի 19, 1893(1893-07-19)[1][2][3][…], Բաղդաթ, Քութայիսի գավառ, Քութայիսի նահանգ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - ապրիլի 14, 1930(1930-04-14)[4][5][6][…], Մոսկվա, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4]), ռուս խորհրդային պոետ, դրամատուրգ։ 20-րդ դարի մեծագույն գրողներից է[7][8][9]։ Գրել սկսել է 1909 թվականից՝ հարելով ֆուտուրիստներին։ Մայակովսկու մի շարք ստեղծագործություններ թարգմանվել են հայերեն՝ ունենալով բազմաթիվ հրատարակություններ[10]։

Իրեն դրսևորել է ոչ միայն որպես բանաստեղծ, այլև դրամատուրգ, կինոսցենարիստ, կինոռեժիսոր, կինոդերասան, նկարիչ, խմբագիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վրաստանում՝ Բաղդաթ գյուղում՝ Վլադիմիր Կոնստանտինովիչ Մայակովսկու (1857-1906) ընտանիքում, ով երրորդ կարգի անտառապետ էր Երևանի նահանգում։ Բանաստեղծի մայրը՝ Ալեքսանդրա Անդրեևնա Պավլենկոն (1867-1954), սերում էր Կուբանից, տեղացի կազակներից։ Ապագա բանաստեղծն ուներ երկու քույր՝ Լյուդմիլան (1884-1972) և Օլգան (1890-1949) և եղբայր՝ Կոնստանտինը, ով մահացել է երեք տարեկան հասակում՝ տենդից։ 1902 թվականին Մայակովսկին սկսեց դպրոց հաճախել՝ Քութայիսում։

1906 թվականի հուլիսին արյան վարակումից մահացավ հայրը։ Հոր մահվանից հետո Մայակովսկին մոր և քույրերի հետ տեղափոխվեց Մոսկվա, որտեղ ընդունվեց №5 դպրոցի (այժմ՝ Մոսկվայի № 91 դպրոց) IV դասարան, որտեղ սովորել է Բորիս Պաստեռնակի եղբոր՝ Շուրայի հետ նույն դասարանում։ 1908 թվականի մարտին հեռացվեց դպրոցից ուսման վարձը չվճարելու պատճառով։

Առաջին բանաստեղծությունը Մայակովսկին հրապարակել է «Ուժգին պոռթկում» անօրինական ամսագրում, որը տպագրվում էր երրորդ բարձրագույն դպրոցի կողմից։ Ըստ նրա՝ «Ստացվեց, աներևակայելի հեղափոխական, սակայն տգեղ»։ Մոսկվայում Մայակովսկին ծանոթանում է հեղափոխական հայացքների տեր ուսանողների հետ, և հետաքրքրվում մարքսիստական գրականությունով։ 1908 թվականին միանում է բոլշևիկյան կուսակցությանը (РСДРП)։ Զբաղվում է հրապարակախոսությամբ առևտրաարդյունաբերական թաղամասում։

1908-1909 թվականներին նրան երեք անգամ ձերբակալում են (ընդհատակյա մամուլին մասնակցության կասկածով, էքսպրոպրիատորների անարխիստական մի խմբի հետ կապված լինելու կասկածով, Նովինսկու բանտից մի խումբ կանանց փախուստին նպաստելու կասկածով). առաջինի դեպքում հանձնել են ծնողական հսկողությանը, պատճառաբանելով նրա անչափահաս լինելը, որ գործում է «առանց հասկանալու», երկրորդ և երրորդ գործերը կարճվել են ապացույցների բացակայության հիմքով։ Բանտում Մայակովսկին սիրում էր սկանդալներ սարքել, այնպես որ հաճախ տեղափոխվում էր մասից մաս՝ Բասմաննայա, Մեշչանսկայա, Մյասնիցկայա և վերջապես, Բուտիրսկայա բանտերում, որտեղ նա 11 ամիս անցկացրել է մենախցում։

Մայակովսկու կիսանդրին Երևանի համանուն դպրոցի բակում

1909 թվականին Մայակովսկին կրկին սկսեց գրել բանաստեղծություններ, բայց դժգոհ էր իր գրածից։ Իր հուշերում նա շնորհակալություն է հայտնում վերակացուներին, որ բանտից իր դուրս գալու ժամանակ վերցրին տետրը, թե չէ՝ կարող է նույնիսկ տպագրեր։ Չնայած այսպիսի ինքնաքննադատական վերաբերմունքին, Մայակովսկին այս տետրակից է դրել ստեղծագործական կյանքի սկիզբը։

Մայակովսկին 1910 թվականին

Երրորդ ձերբակալությունից հետո նա ազատ է արձակվել 1910 թվականի հունվարին։ Ընդհատել է կուսակցական աշխատանքը, կրկին ձեռք զարկել ուսումին։ Մայակովսկին փորձում է իր տեղը գտնել նկարչական արվեստում և սկսում է սովորել Ստրոգանով դպրոցի նախապատրաստական դասարանում, ապա նկարիչներ Ժուկովսկու և Կյոլինի ստուդիաներում։

1911 թվականին ընդունվել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության դպրոց։ Ծանոթանում է Դավիթ Բուռլյուկի հետ և միանում ֆուտուրիստներին, հրատարակում «Գիշեր» վերնագրված (1912) բանաստեղծությունը, որը նրա առաջին տպագիր գործն է համարվում։ 1913 թվականին նրանք հրատարակում են իրենց առաջին ժողովածուն, որտեղ զետեղված էր նաև Մայակովսկու «Ես» քառամաս բանաստեղծությունը։ Նույն տարում բանաստեղծը գրել է դրամաներ։

1915 թվականին Մայակովսկին գրում է «Պատերազմ և խաղաղություն» պոեմը, «Նոր Սատիրկոն» ամսագրի համար՝ «Հիմներ և մանկական երգեր»։ 1920 թվականին նա ավարտում է «150.000.000» բանաստեղծությունը, որն արծարծում է համաշխարհային հեղափոխության թեման։ 1921 թվականին գրում է «Լավ է» ստեղծագործությունը։

1922-1924 թվականներին Մայակովսկին կատարում է մի շարք արտերկրյա ուղևորություններ՝ Գերմանիա, Ֆրանսիա և մի շարք այլ երկրներ։ 1925 թվականին նա կատարում է իր ամենաերկար ճանապարհորդությունը՝ ուղևորություն ամբողջ Ամերիկայով։ Ավելի ուշ գրում է «Ամերիկայի իմ հայտնագործումը» ստեղծագործությունը։ 1925-1928 թվականներին ճանապարհորդել է Խորհրդային Միությունում, հանդես է եկել մի շարք լսարաններում։

1926-1929 թվականներին ակտիվորեն համագործակցել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ։ Հրատարակվել է տարբեր ամսագրերում։ 1927 թվականին նա սկսել է գրել իր կենսագրությունը՝ «Ես ինքս»։

Մայակովսկիների ընտանիքը, Քութայիս, 1905 թվական

Իր գործերում Մայակովսկին անդրդվելի էր։ Քննադատները անվանում էին նրան ավելի շուտ միայն «ուղեկից», քան «պրոլետարական գրող», ինչպես ինքը՝ գրողն էր ցանկանում տեսնել իրեն։

Մայակովսկին կանգնած էր խորհրդային գովազդի ակունքներում։ Գովազդային և քարոզչական գործունեության համար բանաստեղծը քննադատության էր ենթարկվում Բ. Պաստեռնակի, Վ. Կատաևի և Մ. Սվետլովի կողմից[11]։ 1929 թվականին նա փորձեց կազմակերպել իր ստեղծագործական կյանքի 20-ամյակին նվիրված ցուցահանդես, սակայն նրան խոչընդոտում էին։ Բանաստեղծի անձնական կյանքը սկսում է սրվել։

Միգուցե դա էլ հանգեցրեց նրան, որ 1930 թվականի ապրիլի 14-ին, ժամը 10։15-ին Մայակովսկին ինքնասպան եղավ՝ ատրճանակից կրակելով սրտին։ Դա տեղի ունեցավ Մոսկվայում։ Ակնհայտ է, որ դա ինքնասպանություն էր։ Սակայն, չնայած բանաստեղծն իր թողած գրության մեջ խնդրել էր իր մահվան մեջ չմեղադրել որևէ մեկի և չբամբասել, քանի որ «հանգուցյալը դա չի սիրում», սպանության տարբեր վարկածներ առաջ քաշվեցին, սակայն հետագա հետաքննությունների ժամանակ որևէ համոզիչ ապացույց չգտնվեց։

Մայակովսկու գեղարվեստական աշխարհը ինքնին սինթետիկ դրամա է, որը ներառում է տարբեր դրամատիկական ժանրեր՝ ողբերգություն, առեղծված, էպոսային-հերոսական դրամա, կատակերգություն, կինեմատոգրաֆիա և այլն։ Պետք է նաև նշել, որ ոչ միայն իր պիեսները, այլ նաև բանաստեղծությունները դրամատիկական և հաճախ ողբերգական են։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործական երկարատև կյանքի ընթացքում Մայակովսկու մուսան Լիլիա Բրիկն էր։ Մայակովսկին և Լիլիա Բրիկը ծանոթացել են 1915 թվականի հուլիսին Բրիկի ծնողների առանձնատանը, որը գտնվում է Մոսկվայի մոտ՝ Մալախովկայում։ Հուլիսի վերջին Բրիկի քույրը՝ Էլզա Տրիոլեն, ով թեթև սիրավեպի մեջ էր Մայակովսկու հետ, Ֆինլանդիայից նոր ժամանած Մայակովսկուն տանում է Բրիկների պետրոգրադյան բնակարան (Ժուկովսկու փողոց, 7)։ Բրիկները, գրականությունից հեռու մարդիկ, զբաղվում էին ձեռնարկատիրությամբ, ժառանգելով ծնողներից ոչ մեծ, բայց շահութաբեր կորալային բիզնեսը[12]։

Մայակովսկին նրանց տանը կարդաց դեռ չտպագրված «Облако в штанах» պոեմը, և հիացական ընդունելության արժանանալով՝ նվիրեց այն տանտիրուհուն. «Քե՛զ, Լիլիա»։ Հետագայում այդ օրը գրողն անվանել է «ամենաուրախ օր»։ Օսիպ Բրիկը՝ Լիլիայի ամուսինը, 1915 թվականի սեպտեմբերին հրատարակեց պոեմը փոքր տպաքանակով։ Հրապուրվելով Լիլիայով՝ Մայակովսկին բնակություն հաստատեց Պետրոգրադում` Պուշկինի փողոցի վրա գտնվող «Պալե Ռոյալ» հյուրանոցում, այդպես էլ չվերադառնալով Ֆինլանդիա և թողնելով այնտեղ իր «սրտի կնոջը»։ Նոյեմբերին ֆուտուրիստը տեղափոխվեց ավելի մոտ Բրիկների տանը՝ Նադեժդինսկայա փողոց, 52։ Շուտով Մայակովսկին ծանոթացրեց նոր ընկերներին ֆուտուրիստ ընկերների՝ Բուռլյուկի, Կամենսկու, Պաստեռնակի, Խլեբնիկովի և մյուսների հետ։ Բրիկների՝ Ժուկովսկու փողոցի վրա գտնվող բնակարանը դառնում է բոհեմական դահլիճ, ուր այցելում էին ոչ միայն ֆուտուրիստները, այլև Կուզմինը, Գորկին, Շկլովսկին, Յակոբսոնը, ինչպես նաև ուրիշ գրողներ, գրականագետներ, լեզվաբաններ, նկարիչներ[13][14]։

Շուտով, Օսիպի հերթական թողատվությամբ, Մայակովսկու և Լիլիա Բրիկի միջև ծագեց բուռն սիրավեպ։ Այս սիրավեպը իր արտացոլումը գտավ «Флейта-позвоночник» (1915) ու «Человек» (1916) պոեմներում և «Ко всему» (1916), «Лиличка! Вместо письма» բանաստեղծություններում (1916)։ Դրանից հետո Մայակովսկին իր բոլոր ստեղծագործությունները սկսեց ձոնել Լիլիա Բրիկին (բացի «Владимир Ильич Ленин»-ից)։ 1928 թվականին, իր երկերի առաջին ժողովածուի տպագրության ժամանակ, Մայակովսկին նվիրեց նրան նաև այն բանաստեղծությունները, որոնք գրվել էին իրենց ծանոթությունից առաջ։

1918 թվականին Լիլիան ու Վլադիմիրը նկարահանվեցին Մայակովսկու սցենարով ստեղծվող «Закованная фильмой» կինոժապավենում։ Ներկայումս պահպանվել է ֆիլմից մի քանի դրվագներ։ Մնացել են նաև նկարներ և մի մեծ պաստառ, որի վրա պատկերված է Լիլիան՝ փաթաթված ժապավենով։

1918 թվականի ամռանից Մայակովսկին և Բրիկները ապրում էին միասին, երեքով, ինչը լիովին համապատասխանում էր հեղափոխությունից հետո առաջացած ամուսին-սիրեկան կոնցեպցիային, որը հայտնի էր «Ջրի բաժակի տեսություն» անվանումով[12]։ Այդ ժամանակ երեքն էլ անցել էին բոլշևիկների կողմը։ 1919 թվականի մարտին նրանք Պետրոգրադից տեղափոխվեցին Մոսկվա` հանրակացարան, հետո՝ 1920 թվականին տեղավորվեցին Մյասնիցկայա փողոցի վրա գտնվող տան երկու սենյակներում։ Այնուհետ երեքն էլ տեղափոխվեցին Հենրիկովի խաչմերուկում գտնվող բնակարան։ Մայակովսկին ու Լիլիան աշխատում էին «Окна сатиры РОСТА»-ում, իսկ Օսիպը, անդամակցելով բոլշևիկյան կուսակցությանը, որոշ ժամանակ ծառայում էր հակահեղափոխականների դեմ համառուսական հանձնախմբում։

Չնայած Լիլիա Բրիկի հետ ունեցած մտերմիկ կապերին, Մայակովսկու անձնական կյանքը նրանով չէր սահմանափակվում։ Համաձայն այն վկայությունների ու նյութերի, որ հավաքված են համառուսաստանյան հեռուստաընկերության Առաջին ալիքի «Երրորդն ավելորդ է» փաստագրական ֆիլմում, որը ցուցադրվել է գրողի ծննդյան 120-ամյակի առթիվ` 2013 թվականի հուլիսի 20-ին, Մայակովսկին հանդիսանում է խորհրդային քանդակագործ Գլեբ-Նիկիտա Լավինսկու (1921—1986) հարազար հայրը։ Գլեբ-Լավինսկու նկարիչ մոր հետ Մայակովսկին ծանոթացել է 1920 թվականին «Окна сатиры РОСТА»-ում աշխատելիս[12][15][16]։

/Ըստ Անդրեյ Վոզնեսենսկու հուշերի/[17][18]:

Քանի որ 1922 թվականից Մայակովսկու բազմաթիվ ստեղծագործություններ սկսեցին տպագրվել «Известия»-ում, նա կարող էր իրեն թույլ տալ Բրիկների ընտանիքի հետ ճանապարհորդել և երկար ժամանակ մնալ արտասահմանում։

1922 թվականին Լիլիան Ռիգայի «Новый путь» թերթում հրատարակեց հոդված ֆուտուրիստների և Մայակովսկու մասին։ Ռիգայում մնացել են 9 օր, տեղավորվել էին «Բելվյու» հյուրանոցում, որտեղ Մայակովսկին ավարտել է իր «Люблю» պոեմը։

1922 թվականի վերջին Բրիկը սիրավեպի մեջ էր նաև Պրոպբանկի տնօրեն Կրասնոշչյոկովի հետ։ Այս սիրավեպը գրեթե հասցրեց Մայակովսկու հետ հարաբերությունների խզման. Մայակովսկին և Բրիկները երկու ամիս առանձին էին ապրում։ Այս պատմությունը արտացոլվել է «Այդ մասին» պոեմում։

Նեղ շրջապատում Լիլիան թույլ էր տալիս իրեն ասել Մայակովսկու մասին[17][18].

Դուք ձեզ չեք պատկերացնի, Վոլոդյան այնքան ձանձրալի է, նա նույնիսկ խանդի տեսարաններ է սարքում։» «Ի՞նչ տարբերություն կա Վոլոդյայի ու կառապանի միջև։ Մեկը ձիուն է կառավարում, մյուսը` հանգը։

1923 թվականին, «Այդ մասին» պոեմը գրելուց հետո, կրքերը կամաց - կամաց մեղմացան, և նրանց հարաբերությունները անցան կայուն, հանգիստ վիճակի։

1923 թվականի ամռանը Մայակովսկին և Բրիկները մեկնեցին Գերմանիա։ Առաջին երեք շաբաթները նրանք անցկացրին Գեթինգենում, հետո մեկնեցին երկրի հյուսիս՝ Նորթերի կղզի, որտեղ հանգստանում էին Վիկտոր Շկլովսկու և Ռոման Յակոբսոնի հետ։

Մայակովսկին երբեք փաստաթղթով ամուսնացած չի եղել։ Հայտնի է նրա երկու երեխաների մասին՝

Վ. Վ. Մայակովսկին իր «20 տարվա աշխատանք» ցուցահանդեսի ժամանակ, 1930

Ինքնասպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականն անհաջող սկսվեց Մայակովսկու համար։ Շատ էր հիվանդանում։ Փետրվարին Լիլիա և Օսիպ Բրիկները մեկնեցին Եվրոպա։ Մամուլում Մայակովսկուն ծանր քննադատության էին ենթարկում որպես «խորհրդային իշխանության ուղեկցի» այն ժամանակ, երբ ինքն իր մեջ տեսնում էր պրոլետար գրողի[11]։ Ամոթալի իրավիճակ ստեղծվեց նրա երկար սպասված «20 տարվա աշխատանք» ցուցահանդեսի ժամանակ, որին չայցելեց ականավոր գրականագետներից և պետության ղեկավարներից ոչ մեկը, թեև բանաստեղծը հույս էր փայփայում։ Մարտին առանց հաջողության անցավ «Բաղնիք» («Баня») պիեսի պրեմիերան, ձախողման էր դատապարտված նաև «Փայտոջիլ»-ի («Клоп») ներկայացումը։ 1930 թվականի ապրիլի սկզբին «Մամուլը և հեղափոխությունը» («Печать и революция») ամսագրի էջակապից հանեցին «պրոլետար մեծ բանաստեղծին՝ աշխատանքի և հասարակական գործունեության 20-ամյակի առթիվ» ողջույնը։ Գրական շրջանակներում խոսակցություններ էին պտտվում, որ Մայակովսկին սկսել է խմել։ Բանաստեղծին մերժեցին վիզա տրամադրել արտասահմանյան ուղևորության համար։ Ինքնասպանությունից 2 օր առաջ՝ ապրիլի 12-ին, Մայակովսկին Պոլիտեխնիկական ինստիտուտում ունեցավ ընթերցողների հետ հանդիպում, որին հիմնականում կոմերիտականներ էին մասնակցում. տեղից բազմաթիվ գռեհիկ արտահայտություններ լսվեցին։ Բանաստեղծին ամենուր հետապնդում էին վեճերն ու սկանդալները։ Նրա հոգվիճակը դառնում էր ավելի տագնապալի և ընկճված[13]։

Վլադիմիր Մայակովսկին ինքնասպան է եղել, այն բանից հետո, երբ արտասահմանյան անձնագիր ստանալու նրա խնդրանքը մերժվել է[19]։

Հիմնական ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լսեցե՛ք (Послушайте, 1914[20])
  • Ընկեր Նետտեին՝ շոգենավին և մարդուն (1926, "Товарищу Нетте, пароходу и человеку")
  • Սիրում եմ ("Люблю", 1922))
  • Այդ մասին ("Про это", 1923))
  • Լա՜վ է ("Хорошо!", 1927))
  • Միստարիա-Բուֆ ("Мистерия-буфф" (առաջին տարբերակը՝ 1918, երկրորդ տարբերակը՝ 1920 - 1921))
  • Փայտոջիլը ("Клоп" (1928 - 1929))
  • Բաղնիք ("Баня" (1929 - 1930))

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Kunstindeks Danmark (դան.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Гончаров Б. П. Маяковский Владимир Владимирович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1974. — Т. 15 : Ломбард — Мезитол. — С. 542—543.
  5. 5,0 5,1 5,2 Vladimir Vladimirovich Majakovski (նիդերլ.)
  6. 6,0 6,1 6,2 Encyclopædia Britannica
  7. [История русской литературы XX века (20-90-е годы). Основные имена]
  8. 19 июля 120 лет со дня рождения Владимира Маяковского
  9. Поэты и чекисты
  10. տե'ս Մայակովսկու ստեղծագործությունները «Հայկական գրքի ակումբ» կայքում Արխիվացված 2016-03-13 Wayback Machine
  11. 11,0 11,1 «Владимиру Маяковскому сегодня исполнилось бы 120 лет :: Общество :: Top.rbc.ru». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.
  12. 12,0 12,1 12,2 «Владимир Маяковский. Третий лишний — Скоро в эфире — Первый канал». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
  13. 13,0 13,1 «Газета «Бульвар Гордона» | Тринадцатый апостол». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.
  14. «Константин Карчевский «…ЛЮБЛЮБЛЮБЛЮ…»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
  15. «Московские могилы. Лавинский Н.А». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
  16. «Евгений Гуськов об Александре Кайдоновском | Александр Кайдановский». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
  17. 17,0 17,1 «Лиля Брик и Владимир Маяковский». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
  18. 18,0 18,1 Иванова Наталья Сергеевна Супружеские измены. — М.: ВЕЧЕ, 2008. — 540 с.
  19. Փարսադանյան, Ալբերտ (2006). Գիտելիքների շտեմարան 3:Գիտե՞ք որ . . . Երևան: ՎՄՎ Պրինտ. էջ 135.
  20. հայերեն թարգմանությունը՝ Վիքիդարանում
  • Վլադիմիր Մայակովսկի / Հրաչյա Գրիգորյան. - Երևան։ Հայաստան, 1970. - 576 էջ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]


Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Մայակովսկի» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Մայակովսկի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Մայակովսկի» հոդվածին։