«Ըմբշամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 2 բայտ ,  1 տարի առաջ
չ
Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
No edit summary
Պիտակ: Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589))
Ըմբշամարտը որոշակի կանոններ ունեցող մենապայքարային մարզաձև է, ուր գոտեմարտողների նպատակն է մրցակցի նկատմամբ առավելության հասնել՝ միավորներ ձեռք բերելով կամ մրցակցի թիկունքը դիպցնելով գետնին։ Վաղնջական ժամանակներից, երբ ըմբիշները գոտեմարտում էին, մարտերի տևողությունը սահմանափակված չէր և շարունակվում էր մինչև մրցակիցներից մեկի հաղթանակը։ Ըմբշամարտում չկային [[քաշային կարգ]]եր, և բոլոր մարզիկները անկախ սեփական քաշերի զգալի տարբերությունից պարտավոր էին մարտ վարել միմյանց դեմ։ Առավելությունը ստանում էր ավելի ծանր քաշ ունեցող մարզիկը, և, բնականաբար, նա հաղթանակ էր տանում ավելի հաճախ։ Ըմբշամարտի նման մրցումները տարածված էին բազմաթիվ երկրներում։ Դրանք կազմակերպվում էին հին հունական օլիմպիական խաղերում, հայկական ազգային տոնախմբություններում, այլ երկրների ազգային տոներում և հաճախ ավարտվում էին առավել թեթև քաշ ունեցող մարզիկների պարտությամբ կամ զգալի վնասվածքներով, իսկ երբեմն՝ նույնիսկ մահով։
 
Գործերի նման վիճակը մտահոգությունների առիթ էր տալիս, և հիմնահարցերը սկսեցին լուծում ստանալ 1912-ից, երբ հիմնադրվեց [[Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա]]ն:ն։ Ֆեդերացիան սահմանեց քաշային կարգեր, ինչը հավասարություն մտցրեց մրցակիցների միջև, պակասեցրեց վնասվածների քանակը։ Սակայն այդ քաշային կարգերը անփոփոխ չեն։ Ժամանակի ընթացքում տարբեր պատճառներով դրանք ենթարկվել և շարունակվում են ենթարկվել փոփոխության։
 
Փոփոխվել են նաև գոտեմարտի տևողությունը, մրցամասերի քանակը, մարտերի ընթացքում տրվող ընդմիջումների քանակն ու տևողությունը և այլն։ Այսպես, մինչև 1924-ը գոտեմարտերը շարունակվում էին մինչև մարզիկներից մեկի հաղթանակը։ 1924 թ-ին գոտեմարտի տևողությունը սահմանվեց 40 րոպե, որը բաժանվում էր 20 րոպեանոց երկու մրցամասի։ 1928-ին գոտեմարտի տևողությունը կիսով չափ կրճատվեց, և ըմբիշները մարտը վարում էին 10 րոպե կանգնած դրությունում, այնուհետև՝ 3-ական րոպե՝ ծնրադիր վիճակում և վերջին 4 րոպեն՝ նորից կանգնած դրությունում։ 1933-ին գոտեմարտի տևողությունը դարձավ 10 րոպե, ընդ որում ըմբիշները գոտեմարտում էին միայն կանգնած դրությունում։
1969-ին գոտեմարտի տևողությունը դարձավ 9 րոպե՝ 3-ական րոպեանոց 3 մրցամասերով՝ երկու մեկ րոպեանոց ընդմիջումներով։
 
1980-ին գոտեմարտի տևողությունը սահմանվեց 6 րոպե՝ երկու երեքական րոպեանոց մրցամասերով՝ մեկ րոպեանոց ընդմիջմամբ<ref>Միքայել Իսպիրյան, Վահրամ Առաքելյան, Մարզական հանրագիտարան, Երևան, 2007, էջ 124-125:125։</ref>։
 
== Կանանց ըմբշամարտ ==

Նավարկման ցանկ