«Արցախի վարչական բաժանում»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ
→‎top: ուղղագրական
չ (կետադրական, փոխարինվեց: → (2))
չ (→‎top: ուղղագրական)
[[Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)|Լեռնային Ղարաբաղի Հանրապետության]] ընդհանուր տարածքը կազմում է 11.458 կմ² և վարչակա-տարածքայնորեն բաժանված է 8 շրջանների<ref>[http://www.stat-nkr.am/2000_2006/02.pdf Վիճակագրության Ազգային Ծառայություն, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանումը ըստ շրջանների]</ref>։ Մայրաքաղաք [[Ստեփանակերտ]]ը նույնպես շրջանի կարգավիճակ ունի։ Շրջանները իրենց հերթին բաժանված են 242 համայնքների։
 
ԼՂՀ-ն հռչակվել է [[ԼՂԻՄ]]-ի՝ 6 շրջանի ([[Ստեփանակերտ]]ի հետ), 4 քաղաքի ու 4 քաղաքատիպ ավաններիի և [[Շահումյան]]ի շրջանի տարածքներում, որոնց [[1991]] թվականի [[դեկտեմբերի 10]]-ին՝ հանրաքվեից հետո, միացել է նաև [[Գետաշեն]]ի ենթաշրջանը։ [[1992]]-[[1994]] թվականի պատերազմի արդյունքում ազատագրված տարածքները նույնպես ընդգրկվել են երկրի [[վարչատարածքային կառուցվածք]]ի մեջ, և [[ԼՂՀ Ազգային ժողով]]ի [[1998]] թվականին ընդունած օրենքով սահմանվել է հանրապետության նոր վարչատարածքային կառուցվածքը, որը ներառում է [[Ասկերան]]ի, [[Հադրութ]]ի, [[Մարտակերտ]]ի, [[Մարտունի]]ի, Շահումյանի, Ստեփանակերտի (քաղաք-շրջան) և Քաշաթաղի շրջանները՝ 10 քաղաքով և 322 գյուղով (264 համայնք)։ Միևնույն ժամանակ, [[ԼՂՀ Սահմանադրության|ԼՂՀ Սահմանադրություն]] 142-րդ հոդվածով սահմանվել է. «Մինչև ԼՂՀ պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է ԼՂՀ իրավազորության ներքո»։ ՂեռևսԴեռևս [[Ադրբեջան]]ի վերահսկողության տակ են բուն Շահումյանի շրջանը՝ 22 գյուղ (17 համայնք), ինչպես նաև [[Մարտակերտ]]ի ու Մարտունիի շրջանների որոշ տարածքներ։ Նորաստեղծ [[Քաշաթաղ]]ի շրջանն ընդգրկում է [[Բերձոր]]ի, [[Քաշունիք]]ի և [[Կովսական]]ի (նախկին Լաչինի, Կուբաթլուի և Ձանգելանի շրջաններ) տարածքները։ ԼՂՀ տարածքը ներկա սահմաններով ընդգրկում է պատմական [[Հայաստան]]ի, հիմնականում՝ Արցախ, մասամբ՝ [[Սյունիք]] աշխարհների լեռնային հատվածները։ [[Արաբ]]ների, [[սելջուկ թուրքեր]]ի և մոնղոլների տիրապետության շրջանում այստեղ ձևավորվել է [[Խաչեն]]ի կիսանկախ իշխանությունը, որն ընդգրկել է ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի, Մարտունիի շրջանները և նրանց հարակից հայաբնակ, ինչպես նաև [[Սևանա լճի|Սևանա լիճ]] արևելյան և հարավային ափամերձ տարածքները։ XIV դարի վերջից Խաչենի իշխանությունը դադարել է գոյություն ունենալուց, և Արցախում կայուն վարչատարածքային միավորներ չեն եղել։ [[XVI դար]]ում Սեֆյան [[Պարսկաստան]]ին ենթակա [[Հարավային Կովկաս]]ի արևելյան մասի վարչատարածքային միավորները կոչվել են լարբեգություններ (վիլայեթ, [[1747]] թվականից՝ խանություն)։ Ղարաբաղի բեկլարբեկությունը միավորել է [[Գյուլիստան]]ի, Ջրաբերդի, Խաչենի, Վարանդայի, [[Դիզակ]]ի մելիքությունները և Միլլի դաշտավայրի մի հատվածը, որոնք [[XVIII դար]]ի առաջին կեսին միավորվել են Խամսայի մելիքությունների մեջ։ [[1800]]-ական թվականներին՝ երկրամասը [[Ռուսաստան]]ին միացվելուց հետո, Ելիգավետպոլի նահանգի կազմում էին ըևդգըրկված Արցախ-Ղարաբաղի լեռնային հատվածը՝ Շուշիի, [[Կարյագինո]]յի (Ջաբրայիլ) և Ջիվանշիրի գավառներով, ինչպես նաև [[Ջանգեզուր]]ի գավառը, Ղազախ-Շամշադինն ու [[Գանձակ]]ը։ [[Խորհրդային Ադրբեջան]]ի կազմում [[1923]] թվականի հուլիսի 7-ին ստեղծվել է [[ԼԴԻՄ]]-ը՝ 5 վարչական շրջաններով՝ Դիզակի (ներառել է [[Հադրութ]]ի, [[Տող]]ի, [[Առաքյալ]]ի, Ուխտաձորի ու Խոզաբուրտի գավառակները և 48 գյուղ, [[1939]]-ից՝ Հադրութի շրջան), Վարանդայի (Թաղավարդի, [[Սոս]]ի, [[Ճարտար]]ի, Նորաշենի գավառակները և 46 գյու[ղ, [[1930]]-ից՝ [[Մարտունի]]ի շրջան), Խաչենի (Դաշբուլաղի, Ասկերանի, Կարմիր գյուղի, Գալաձորի գավառակները և 53 գյուղ, 1939 թվականից՝ Ստեփանակերտի, [[1978]] թվականից՝ Ասկերանի շրջան և Ստեփանակերտի քաղաք-շրջան), [[Ջրաբերդ]]ի (Մարգուշավանի, Հոռաթաղի, Դոկշանլոփ, Հաթերքի գավառակները և 53 գյուղ, [[1939]] թվականից՝ Մարտակերտի շրջան) և Շուշիի (Շուշի քաղաքը, Մալիբեկլոփ գավառակը և 12 գյուղ)։ Շրջանները բաժանված էին 19 գավառակների։ Ինքնավար մարզն ուներ 2 քաղաք՝ Ստեփանակերտ ու Շուշի, և 222 գյուղ։
 
{| class="wikitable sortable" style="text-align:right;"

Նավարկման ցանկ