Շլոմո Զանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շլոմո Զանդ
Shlomo Sand 12 juillet 2014.xcf
Ծնվել էսեպտեմբերի 10, 1946(1946-09-10) (73 տարեկան)
ԾննդավայրԼինց, Ավստրիա[1]
ՔաղաքացիությունFlag of Israel.svg Իսրայել
ԿրթությունԹել Ավիվի համալսարան, Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոց[2] և Փարիզի համալսարան
ԵրկերThe Invention of the Jewish People? և The Invention of the Land of Israel?
Մասնագիտությունպատմաբան և համալսարանի պրոֆեսոր
ԱշխատավայրԹել Ավիվի համալսարան և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Պարգևներ և
մրցանակներ
«Aujourd'hui» մրցանակ
ԱնդամությունMatzpen?
Կայքhumanities.tau.ac.il/segel/shlomosa/
Shlomo Sand Վիքիպահեստում

Շլոմ Զանդ (եբր.՝ ‏שלמה זנד‏‎‎, սեպտեմբերի 10, 1946(1946-09-10), Լինց, Ավստրիա[1]), Թել Ավիվի համալսարանի ընդհանուր պատմության պրոֆեսոր, դասավանդում է նաև Փարիզի Սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցում[3]: Հայտնի է պոստսիոնիստական իր հայացքներով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շլոմ Զանդը ծնվել է Ավստրիայի Լինց քաղաքում, Լեհաստանից գաղթած հրեա փախստականների ընտանիքում, ովքեր վերապրել էին Հոլոքոստը: Իր կյանքի առաջին օրերը նա անցկացրել է Թրաունշթայնի համակենտրոնացման ճամբարում (Գերմանիա): 1948 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Իսրայել:

Նրա հայրը, ով կոմունիստական հայցքների տեր մարդ էր, մտադրված էր պայքարի մեջ մտնել «բրիտանացի իմպերիալիստների դեմ», սակայն անգլիացիներն արդեն լքել էին Պաղեստինը: Ընտանիքը սկզբում ապրում էր Յաֆֆայի մի արաբական տանը, որի բնակիչները պատերազմի հետևանքով լքել էին այն: Հայրը թղթատար էր և գիշերային պահակ, իսկ մայրը գումար էր վաստակում մաքրություն անելով: Նրանք երկուսն էլ, սկզբունքային գաղափարներից ելնելով, հրաժարվել էին գերմանական ռազմատուգանքից:

16 տարեկանում Շլոմո Զանդը հեռացվել է դպրոցից և սկսել է աշխատել ռադիոընդունիչներ արտադրող գործարանում` երեկոները էլեկտրոնիկայի դասընթացի մասնակցելով: Շուտով նա միանում է Իսրայելի կոմունիստական կուսակցության երիտասարդական թևին:

1965-1967 թվականներին Զանդը ծառայել է Իսրայելի պաշտպանության բանակում բանակում; 1967 թվականին` Վեցօրյա պատերազմի ժամանակ, լինելով Երուսաղեմյան բրիգադի զինվոր, մասնակցել է Երուսաղեմի համար մղվող կռիվներին:

1967 թվականին ուժերը դեմոբիլիզացնելուց հետո Հայֆայում հանդիպել է պաղեստինցի բանաստեղծ Մահմուդ Դարվիշի հետ և նրան պատմել իր տարակուսանքների մասին` մնալ Իսրայելում և պայքարել նրա վերածննդի համար կամ լքել երկիրը: Այս հանդիպման տպավորությամբ Դարվիշը գրել է իր նշանավոր «Սպիտակ նարցիսների մասին երազող բանաստեղծը» բանաստեղծությունը[4]:

Բանակից հետո Զանդն աշխատել է տարբեր տեղերում, այդ թվում` տեղադրել է հեռախոսներ և թատերական դեկորացիաներ:

1968 թվականին, ազդվելով այն բանից, որ Վարշավայի պայմանագրի կազմակերպության երկրների զորքերը ներխուժել են Չեխոսլովակիա, Զանդը մերժել է կոմունիստական կուսակցության առաջարկը` կինոարվեստ ուսումնասիրելու համար մեկնել Լեհաստանի Լոձ քաղաքը: Նա դուրս է գալիս կուսակցության շարքերից և ընդգրկվում ձախ ռադիկալ հակասիոնական և հակակապիտալիստական «Մացպեն» շարժման մեջ: Զանդին մի քանի անգամ ձերբակալել են շարժման նյութերը տարածելիս[5]. Занда несколько раз задерживали за распространение материалов движения. В 1970 году он покинул «Мацпен», разочаровавшись в этом движении[6]:

Միայն 24 տարեկան հասակում է Զանդը ստացել հասունության վկայական: Մեկ տարի անց նա սկսել է ուսանել Թել Ավիվի համալսարանում: 1975 թվականին նա ստացել է իր առաջին աստիճանը (բակալավր) պատմությունից հատուկ գերազանցությամբ: Ստանալով ֆրանսիական պետական կրթաթոշակ` նա մեկնել է Փարիզ և շարունակել ուսումը մագիստրոսի աստիճանով: Աստիճան ստանալու համար նա գրել է «Քաղաքական պատրանք: Ժորժ Սորելը և 1900-ական թվականների ինտելեկտուալ բանավեճերը» վերնագրով դիպլոմային աշխատանքը: Այնուհետև Զանդը շարունակել է ուսումը գիտական երրորդ աստիճանի համար և Փարիզի Սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցում գերազանցությամբ պաշտպանել իր դոկտորական ատենախոսությունը` «Ժորժ Սորելը և մարքսիզմը» վերնագրով[7]: Այս ատենախոսությունը հետագայում լույս է տեսել առանձին գրքով և արժանացել է Բարոյական ու քաղաքական գիտությունների ակադեմիայի մրցանակին: Պատմաբան Ֆրանսուա Ֆյուրեն` Սոցիալական բարձրագույն դպրոցի նախագահը, Զանդին աշխատանք է առաջարկել, և նա դարձել է դպրոցի դասախոսներից մեկը: 1985 թվականին նա սկսում է աշխատել Թել Ավիվի համալսարանում, իսկ 2003 թվականին դառնում է նույն համալսարանի պրոֆեսոր:

Զանդը հետագայում էլ շարունակել է դասավանդել Սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցում: Բացի դրանից` նա հետազոտություններ է անցկացրել Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանում և դասախոսություններ է կարդացել Էքս ան Պրովանսի համալսարանում (Ֆրանսիա): Նա դարձել է ֆրանսիական «1900` ինտելեկտուալ պատմություն» ամսագրի հրատարակչության հիմնադիրներից մեկը:

Զանդը պարբերաբար օրաթերթերում հրապարակում է հոդվածներ` Իսրայելի կառավարության քննադատությամբ:

Զանդն ամուսնացած է, ունի երկու դուստր` Էդիտ և Լիալ:

Գիտական հետաքրքրություններ և ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շլոմո Զանդն իր կարիերան սկսել է որպես «գաղափարների պատմության» հետազոտող, այնուհետև անցել է ինտելեկտուալ քաղաքական ու սոցիալական պատմության հետազոտմանը: Հետագայում նրա հետաքրքրությունների շրջանակի մեջ է մտել կինոյի ու պատմության փոխհարաբերությունը: Ներկայումս նա զբաղվում է խնդիրներով, որոնք կապված են նացիոնալիզմին և ազգային նույնականության պատմությանը:

«Քաղաքական պատրանք: Ժորժ Սորելը և 1900-ական թվականների ինտելեկտուալ բանավեճերը»[խմբագրել | խմբագրել կոդը]

Զանդի առաջին գիրքը` «Քաղաքական պատրանք: Ժորժ Սորելը և 1900-ական թվականների ինտելեկտուալ բանավեճերը» (L’Illusion du politique: Georges Sorel et le débat intellectuel 1900, Paris, La Découverte, 1984), որը նվիրված է Ժորժ Սորելին, եղել է Զանդի դոկտորական ատենախոսության նյութը:

Երկար ժամանակ` հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, հեղափոխական սինդիկալիզմի ներկայացուցիչ Սորելին համարում էին ֆաշիզմի նախակարապետը, կոնսերվատիվ բռնության տեսաբանը: Իր գրքում Զանդը նոր մոտեցում է առաջարկում Սորելի փիլիսոփայությանը: Վերլուծելով նոր, դեռևս չուսումնասիրված նյութերը, մոռացված լրագրային հրապարակումները և ոչ վաղուց հայտնաբերված նամակները` Զանդն ապացուցել է, որ Սորելը (մահացել է 1922 թվականին) ֆաշիզմին նողկանքով է վերաբերվել և խիստ մտահոգ էր նրա պրակտիկայով: Պայմանավորված այն հանգամանքով, որ ինտելեկտուալ ֆաշիստները երդվում էին Սորելի անունով, քիչ նշանակություն չունի սակայն և այն, որ այնպիսի հակաֆաշիստներ, ինչպիսիք են Անտոնիո Գրամշին կամ Պիերո Գոբետին, նույնպես կարծում էին, որ հեղափոխության մասին Սորելի ումունքն իրենց անկյունաքարն է:

Զանդը հանգում է հետևյալ տեսական եզրակացությանը. գաղափարների պատմությունը հարկավոր է դիտակել ոչ ավանդական հերթականությամբ` տեսությունից պրակտիկա, օրինակ` Ռուսո ապա Ռոբեսպիեր, Մարքս ապա Լենին, Սորել ապա Մուսոլինի, այլ ընդհակառակը` պրակտիկայից տեսություն: Զանդի հետազոտությունների կենտրոնում Սորելի և մարքսիստական մեթոդաբանության բարդ հարաբերություններն են, Սորելի` մատերիալիստական մեթոդաբանության ընդունման առանձնահատկությունները, նրա քննադատությունը ուտոպիայի հանդեպ, որ պարունակում է սոցիալիստական աշխարհայացքը: Զանդը դիտարկում է Սորելի դրույթները համընդհանուր գաղափարախոսական կոնտեքստում, բացահայտում է նրա կապերը Բենեդետտո Կրոչեի, Էդուարդ Բեռնշտայնի, Գյուստավ Լեբոնի և Անրի Բերգսոնի հետ‏‏[8][9]:

«Ինտելեկտուալ, ճշմարտություն ու իշխանություն - Դրեյֆուսի գործից մինչև Պարսից ծոցի պատերազմ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Զանդի երկրորդ գիրքը` «Ինտելեկտուալ, ճշմարտություն ու իշխանություն - Դրեյֆուսի գործից մինչև Պարսից ծոցի պատերազմ» (Intellectuals, Truth and Power: From the Dreyfus Affair to the Gulf War, Tel Aviv, Am Oved, 2000, եբրայերեն) հրատարակել է Ամ Օվեդ հրատարակչությունը «Օֆակիմ» («Հորիզոններ») մատենաշարի շրջանակներում: Նա քննում է ինտելեկտուալներին` որպես հատուկ սոցիալական շերտի մի կողմից և որպես «մշակույթի գործակալների», ովքեր հասարակական ասպարեզ են դուրս գալիս որպես արժեքավոր ու խորհրդանշական կապիտալի տիրապետողներ մյուս կողմից: Պիեռ Բուրդյոյի ազդեցությամբ Զադը հետազոտում է ինտելեկտուալ հասկացության առաջացումը և նրա էվոլյուցիայի փուլերը: Զանդն իր հետազոտությունը սկսում է Դրեյֆուսի դատի հետազոտությամբ` այն ավարտելով իսրայելական «մշակույթ ստեղծողներով»: Նա քննարկում է իր մասին եղած պատկերացումները (նույնականություն), տարբեր ինտելեկտուալների էությունը, նրանց հավակնությունները, նրանց կողմից ընդունվող զգուշավորության աստիճանը և երբեմն նրանց բնորոշ խիզախությունը: Գրքի խնդիրն է վերջ տալ տարբեր հասարակություններում ինտելեկտուալների իդեալականացման ընդունված կարծիքը` միևնույն ժամանակ ցույց տալով նրանց կարևոր դերը հասարակության մեջ:

Արդյունքում Զանդն ընդարձակել և վերամշակել է գրքի երկրորդ մասը, որը նվիրված է իսրայելյան մշակույթին և հրապարակել է այն ֆրանսերենով «Բառեր և հող. Իսրայելի ինտելեկտուալները» (ֆր.՝ (Les Mots et la terre — Les intellectuels en Israël).) վերնագրով:

«Կինոարվեստը` որպես պատմություն. 20-րդ դարի երևակայումն ու էկրանավորումը»[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մասշտաբային ստեղծագործությունը լույս է տեսել 2002 թվականին եբրայերենով: Այն գիրքը նվիրված է կինոարվեստի և 20-րդ դարի քաղաքական պատմության փոխհարաբերությանը: Զանդն այս աշխատանքի համար ստացել է ֆրանսիական կինոքննադատության հեղինակավոր մրցանակը: Գրքում վերլուծված է տարբեր ժանրերի մոտ 600 ֆիլմ: Զանդը դիտարկում է այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են «ժողովրդավարությունը կինոյում», «Առաջին համաշխարհային պատերազմը կինոյում», «կինոն և Հոլոքոստը», «կինոն և սառը պատերազմը» և այլն: Գիրքը ֆրանսերենով լույս է տեսել «20-րդ դարը էկրանին» (ֆր.՝ Le XXe siècle à l'écran, Paris, Seuil, 2004) վերնագրով և իսպաներեն (իսպ.՝ El siglo xx en pantalla, Cien años a través del cine, Barcelona, Crítica, 2005): Այն ուսումնական ձեռնարկ է դարձել Իսրայելի բաց համալսարանում:

Այս գրքում Զանդը պնդում է, որ չի կարելի հասկանալ 20-րդ դարի հիմնական գաղափարախոսությունը և քաղաքական մշակույթը` հեգնելով կինոարվեստն ու հեռուստատեսությունը: Նա ենթադրում է, որ նորագույն շրջանի պատմաբանը, ով ձգտում է բացահայտել 20-րդ դարը, պարտավոր է կինոն ավելի խոր վերլուծությունների ենթարկել, քանի որ այն հիշողության կենտրոնական գործակալն է և անցյալը բնութագրելու նրա դերը չի զիջում դասագրքերին[10]:

Գրքի կենտրոնական գլուխներից մեկը նվիրված է արևմտյան կինոյի հարաբերությանը Արհավիրքին: Զանդը բարձր է գնահատել Ալեն Ռենեի, Ջիլո Պոնտեկորվոյի նորարարական ստեղծագործությունները, ովքեր խիզախել էին դեռևս 1950-ական թվականներին քննարկել ոչ հեռավոր սարսափելի անցյալը: Միևնույն ժամանակ նա խիստ քննադատում է Կլոդ Լանցմանի «Հոա» («Արհավիրք») և Սթիվեն Սփիլբերգի «Շինդլերի ցուցակը» ֆիլմերը:

Գիրքը Ֆրանսիայում իսկական փոթորիկ է առաջացնում` արժանանալով լրագրերի կողմից սիրված այնպիսի ինտելեկտուալների խոր քննադատությանը, ինչպիսիք են Բեռնար-Անրի Լևին, Ալեքսանդր Ադլերը և այլք: Զանդը պնդում էր, որ մասնավորապես Արհավիրքի մասին ֆրանսիական ֆիլմը պետք է սկսվի կադրերով, որոնք կպատկերեին Փարիզի մերձակայքում գտնվող Դրանսի համակենտրոնացման ճամբարից Օսվենցիմ ուղևորվող գնացքով, սակայն «Շոա» ֆիլմը լռության է մատնել Արհավիրքի այդ դրվագը: Զանդը Լանցմանի մոտեցումն ի սկզբանե սխալ է համարում, քանի որ նա ներկայացնում է Արհավիրքի այն իրադարձությունները, որոնք կատարվել են Արևելյան Եվրոպայի հեռավոր անկյուններում` հեգնելով արևմտաեվրոպական բարձր մշակույթ ունեցող կենտրոնների «ներդրումը» աղետի գործում: Բացի այդ, եթե Ալեն Ռենեի «Գիշեր և մառախուղ» ֆիլմի թույլ կողմն այն էր, որ այնտեղ չի հիշատակվել Հոլոքոստի զոհերի թիվը` 6 միլիոն, ապա Լանցմանի թուլությունն այն է, որ նա ընդհանրապես չի հիշատակել նացիզմի ոչ հրեա զոհերին: Զանդը բացասական է վերաբերվում այն հանգամանքին, որ փողերի մեծ մասը, որ թույլ է տվել Լանցմանին սկսել ֆիլմի նկարահանումները, նա ստացել է իսրայելյան կառավարությունից, ընդ որում, այդ հանգամանքը չի նշվել տիտրերում, այսինքն` ըստ էության թաքցվել է հանդիսատեսից[11]:

«Պատմաբանը, ժամանակը, երևակայությունը. Անալների դպրոցից մինչև պոստսիոնիստ-մարդասպաններ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական լայն շերտերի համար Զանդի «Պատմաբանը, ժամանակը, երևակայությունը. Անալների դպրոցից մինչև պոստսիոնիստ-մարդասպաններ» (անգլ.՝ Historians, Time and Imagination, From the «Annales» School to the Postzionist Assassin, Tel Aviv, Am Oved, 2004, եբրայերեն) գիրքը, որը լույս է տեսել 2004 թվականին Իսրայելում, նվիրված է ժամանակակից պատմագրության բազմաբնույթ շերտերին: Այն քննարկում է պատմության ուսումնասիրման տարբեր տեսակետներ` տեսական քննարկումները զուգակցելով ինքնակենսագրական պատմություններով` սկսած «Անալների» պատմական դպրոցից մինչև, որին առնչվել էր երիտասարդ Զանդը դեռևս Փարիզում, մինչև պոստսիոնիզմի մասին պատմական բանավեճով: Գիրքը բանավեճ է պատմական տարբեր պատմությունների հեղինակների հետ, որոնք երբեմն արժանանում են խիստ քննադատության: Զուգահեռաբար Զոնդը վերլուծում է արևմտյան ու իսրայելյան հեղինակների գրական կերպարները: Գիրքն ավարտվում է գերմանացի փիլիսոփա, մշակույթի տեսաբան Վալտեր Բենիամինի պատմական աշխարհայացքի վերլուծությամբ:

«Ո՞վ և ինչպե՞ս է ստեղծել հրեա ժողովրդին»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ո՞վ և ինչպե՞ս է ստեղծել հրեա ժողովրդին» (եբր.՝ ‏מתי ואיך הומצא העם היהודי‎‎) գիրքը լույս է տեսել 2008 թվականի մարտին Իսրայելի Ռեսլինգ հրատարակչությունում եբրայերենով:

2008 թվականի ամռանը լույս է տեսել գրքի թարգմանությունը ֆրանսերենով (ֆր.՝ Comment le peuple juif fut inventé): Գրքի անգլերեն հրատարակումը Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում գրեթե միաժամանակ կայացել է անգլ.՝ The Invention of the Jewish People վերնագրով: Գիրքը ռուսերեն է թարգմանել իսրայելցի սոցիոլոգ Միխայիլ Ուրիցկին ռուս.՝ Кто и как изобрел еврейский народ վերնագրով: Գրքի ճապոներեն թարգմանությունը լույս է տեսել 2010 թվականի ապրիլին:

2010 թվականի ապրիլին Բեռլինում (Propyläen Verlag հրատարակչություն) լույս է տեսել գրքի գերմաներեն թարգմանությունը: 2010 թվականի մայիսին պատրաստվում էր նրա իտալերեն հրատարակությունը: Այդ հոդվածը գրելու պահին (2010 թվականի ապրիլի վերջ), հրատարակչությունների հետ ունեցած պայմանավորվածությունների համաձայն, ավարտվում են գրքի թարգմանությունը իսպաներեն, սլովեներեն, խորվաթերեն, արաբերեն, թուրքերեն, պորտուգալերեն, ինդոնեզերեն և հունգարերեն:

2010 թվականի մարտին Ֆրանսիայում լույս է տեսնում գրքի նոր հրատարակությունը (այս անգամ գրպանի ֆորմատով): 2010 թվականի հունիսիսն անգլերենով լույս է տեսնում համանման հրատարակությունը: Ենթադրվում է, որ այն ներառում է հեղինակի նոր նախաբանը, որը գրքի քննադատությանն ուղղված համառոտ պատասխան է:

Իսրայելում գիրքը 19 շաբաթ շարունակ մտել է ազգային բեսթսելերների ցուցակի մեջ: Ֆրանսիայում, որտեղ Զոնդի գիրքը դարձել է 2009 թվականի ամենավաճառվողը «Պատմություն» կատեգորիայում, լույս է տեսել գրքի ևս երեք հրատարակություն: ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում գիրքը լույս տեսնելու անմիջապես հետո (ապրիլ, 2010) մտել է բեսթսելերների բազմաթիվ ցուցակների մեջ, այդ թվում` Amazon (www.amazon.com) ընկերության:

2009 թվականին Շլոմո Զանդն այս գրքի համար արժանացել է ֆրանսիական լրագրողական հեղինակավոր «Aujourd’hui» մրցանակին քաղաքական կամ պատմական լավագույն ստեղծագործություն անվանակարգում: Դրանից առաջ այս մրցանակը ստացել էին փիլիսոփա Ռայմոն Արոնը, գրաքննադատ Ջորջ Սթայները, գրող Միլան Կունդերան և պատմաբան Ֆրանսուա Ֆյուրեն:

2010 թվականի ապրիլին գիրքը առաջ է քաշվել բրիտանական հրեական «Վինգեյթ» (JQ-Wingate Literary Prize Shortlist) մրցանակին[12]:

Գիրքը հիմնականում նվիրված է երկու բարդ թեմաների` հրեական պատմագրության էվոլյուցիայի քննադատական վերլուծությանը և հրեական պատմության առասպելազերծմանը: Այն մանրամասն վերլուծում է հրեական ժողովուրդ-ռասա և հրեաիսրայելյան գաղափարախոսության նույնականացման դրույթները:

Գիրքն արժանացել է խիստ քննադատության մի շարք գիտնականների կողմից, ովքեր ընդունում են պատմական ավանդական տարբերակը[13][14][15][16]: Մասնավորապես, Երուսաղեմի համալսարանի պրոֆեսոր Բարտալը Զանդի թեզերի շարքը գնահատել է որպես տիպիկ դավադրության տեսություն` նշելով նաև պատմաբանին անհարիր սխալները, օրինակ` սատիրական պամֆլետի կիրառումը որպես աուտենտիկ պատմական փաստաթուղթ:

«Ո՞վ և ինչպե՞ս է ստեղծել Իսրայել երկիրը»[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը եբրաերենով լույս է տեսել 2012 թվականին:

Շլոմո Զանդի այս գիրքը նախորդ` «Ո՞վ և ինչպե՞ս է ստեղծել հրեա ժողովրդին» գրքի շարունակությունն ու զարգացումն է, որում նա առասպելի է հավասարեցնում հրեա ժողովրդի գոյության փաստն ընդհանրապես: Իր նոր գրքում Զանդն ուշադրություն է հրավիրում Իսրայել երկրի մասին մեկ այլ առասպելի վրա` միաժամանակ ներկայացնելով արաբա-իսրայելյան հակամարտության սեփական նկատառումները: Հեղինակը կարծում է, որ Սուրբ հողը վերածվել է հրեական գաղութատիրական մետրոպոլի, որից առաջին իսկ հնարավորության դեպքում վտարվել է տեղի բնակչությունը: Տալով սիոնիզմի իր բնութագրումը` Զանդը առարկում է Պաղեստինի տարածքի նկատմամբ հրեաների միանշանակ պատմական իրավունք ունենալու հարցին:

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

• L'Illusion du politique, Paris, La Découverte, 1984

• האינטלקטואל, האמת והכוח, תל אביב, עם עובד, 2000

• הקולנוע כהיסטוריה, תל אביב, עם עובד, 2002

• Le XXe siècle à l'écran, Paris, Seuil, 2004

• El siglo XX en pantalla, Barcelona, Crítica, 2005

• ההיסטוריון, הזמן והדמיון, תל אביב, עם עובד, 2004

• Les Mots et la terre, Paris, Fayard, 2006

• The Words and the Land, Los Angeles, Semiotext, 2011

מתי ואיך הומצא העם היהודי?, תל אביב, רסלינג, 2008

Comment le peuple juif fut inventé, Paris, Fayard, 2008

The Invention of the Jewish People, London, Verso, 2009

Die Erfindung des jüdischen Volkes, Berlin, Propyläen, 2010

إختراع الشعب اليهودي، رام الله، المركز الفلسطيني للدراسات الإسرائيلية "مدار"، 2010

• L'Invenzione del popolo ebraico, Milano, Rizzoli, 2010

Кто и как изобрёл еврейский народ, Москва, Эксмо, 2010

• ユダヤ人の起源 歴史はどのように創作されたのか, 東京都, 2010

•  Hogyan alkották meg a zsidó népet, Budapest, kairosz, 2010

• Skapandet av det judiska folket, Stockholm, Voltaire, 2010

• Kako so izumili judovsko ljudstvo, Ljubljana, Založba /*cf., 2010

• La Invención del pueblo judío, Madrid, Akal, 2011

A Invenção do Povo Judeu, São Paulo, Benvirá, 2011

• Kiedy i jak wynaleziono naród żydowski, Warszawa, Dialog, 2011

• Yahudi Halkı Nasıl İcat Edildi?, İstanbul, Doğan Kitap, 2011

Изобретяването на еврейския народ, София, Bgkniga, 2011

• 虚构的犹太民族,出版社: 上海三联书店; 第1版 2012年8月1日

• Kada i kako je izmišljen židovski narod?, Zagreb, Misl, 2012

• Como o Povo Judeu Foi Inventado, Porto, Figueirinhas, 2012

• Πώς επινοήθηκαν οι Εβραίοι, Αθήνα, Pandora Books, 2012

• Jak byl vynalezen židovský národ, Praha, Rybka, 2015

• מתי ואיך הומצאה ארץ ישראל?, אור יהודה, זמורה-ביתן, 2012

• Comment la terre d'Israël fut inventée, Paris, Flammarion, 2012

• The Invention of the Land of Israel, London, Verso, 2012

• Die Erfindung des Landes Israel, Berlin, Propyläen, 2012

• Invenção da terra de israel, São Paulo, Benvirá, 2012

• Кто и как изобрел страну Израиля, Москва, Эксмо, 2012

• إختراع أرض إسرائيل، رام الله، المركز الفلسطيني للدراسات الإسرائيلية "مدار"، 2013

• La Invención de la tierra de Israel, Madrid, Akal, 2013

• چگونه سرزمين اسرائيل اختراع شد، كلن، چاپخانۀ مرتضوی، 2013

• Kiedy i jak wynaleziono Ziemię Izraela, Warszawa, Dialog, 2015

• מתי ואיך חדלתי להיות יהודי? מבט ישראלי, אור יהודה, זמורה-ביתן, 2013

• Comment j'ai cessé d'être juif, Paris, Flammarion, 2013

• Warum ich aufhöre, Jude zu sein, Berlin, Propyläen, 2013

• Come ho smesso di essere ebreo, Rizzoli, 2013

• Как и почему я перестал быть евреем, Москва, Эксмо, 2013

• How I Stopped Being a Jew, London, Verso, 2014

• كيف لم أعد يهوديا، رام الله، المركز الفلسطيني للدراسات الإسرائيلية "مدار"، 2014

• Dlaczego przestałem być Żydem, Warszawa, Dialog, 2014

• Como Deixei de Ser Judeu, São Paulo, Benvirá, 2015

• Ser (O No Ser) Judío Hoy, Barcelona, bellaterra, 2015

• היסטוריה בדמדומים, תל אביב, רסלינג, 20015

• Crépuscule de l'Histoire, Paris, Flammarion, 2015

• La Fin de l'intellectuel français ?, Paris, La Découverte, 2016

• J. Julliard & S. Sand (eds.), Georges Sorel en son temps, Paris, Seuil, 1985

• S. Sand (ed.), De la nation et du “people juif”, Paris, LLL, 2009

• S. Sand, (ed.), On The Nation and the “Jewish People”, London, Verso, 2010

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #133987523 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. http://www.sudoc.fr/006794971
  3. Страница Занда на сайте Тель-Авивского университета http://humanities.tau.ac.il/segel/shlomosa/
  4. из книги Кто и как изобрёл еврейский народ, стр. 42-43
  5. сайт движения «Мацпен» «アーカイブされたコピー»։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-06-ին։ Վերցված է 2009-06-10 
  6. Разговор со Шломо Зандом Archived 2009-03-15 at the Wayback Machine., Асаф Шор, «Меасеф», 10 декабря 2004 года (на иврите)
  7. Georges Sorel et le marxisme. Rencontre et crise 1893—1902
  8. Madleleine Reberioux, Revue Historique, sept. 1985, p. 256—258.
  9. Sergio Romano, Vingtieme Siecle, 7, 1985, p. 183—185.
  10. «Киноискусство как история — вообразить и экранизировать XX век», Тель Авив, «Ам овед», 2002, стр. 13-29
  11. «Киноискусство как история — вообразить и экранизировать XX век», Тель Авив, «Ам овед», 2002, стр.249-251, 367
  12. booktrade.info — Book Trade Announcements — JQ-Wingate Literary Prize Shortlist
  13. Исраэль Барталь, Гаарец 6 июля 2008 г., "Изобретение изобретения, http://www.haaretz.com/hasen/spages/999386.html.
  14. The Journal of Israeli History Vol. 28, No. 1, March 2009, 63-72
  15. Jewish Peoplehood Denied, While Israel’s Foes Applaud, Hillel Halkin, Published June 24, 2009, issue of July 03, 2009.
  16. Schama Simon (November 13, 2009)։ «The Invention of the Jewish People»։ Financial Times։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-23-ին։ Վերցված է May 11, 2010 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]