Էդուարդ Բեռնշտայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդուարդ Բեռնշտայն
գերմ.՝ Eduard Bernstein
Դիմանկար
Ծնվել էհունվարի 6, 1850(1850-01-06)[1][2][3][…]
ԾննդավայրՇյոնեբերգ, Պրուսիայի թագավորություն[4]
Մահացել էդեկտեմբերի 18, 1932(1932-12-18)[1][2][3][…] (82 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[4]
ԳերեզմանI. Städtischer Friedhof Eisackstraße
ՔաղաքացիությունFlag of Germany (3-2 aspect ratio).svg Վայմարյան Հանրապետություն
Ազգությունհրեա[5]
Կրոնռեֆորմիստական հրեականություն[5]
Մասնագիտությունփիլիսոփա, գրող, տնտեսագետ և խմբագիր
Զբաղեցրած պաշտոններՎայմարի Հանրապետության Ռայխսթագի պատգամավոր, Գերմանական կայսրության Ռեյխստագի անդամ և Գերմանական կայսրության Ռեյխստագի անդամ
ԿուսակցությունԳերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, Գերմանական անկախ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (1919) և Social Democratic Workers' Party of Germany? (1875)
Պարգևներ և
մրցանակներ
Հարվարդի համալսարանի Արվեստի և գիտության բարյրագույն դպրոցի հարյուրամյակի մեդալ
Eduard Bernstein Վիքիպահեստում

Բեռնշտայն Էդուարդ ([Bernstein Eduard ) (հունվարի 6, 1850(1850-01-06)[1][2][3][…], Շյոնեբերգ, Պրուսիայի թագավորություն[4] - դեկտեմբերի 18, 1932(1932-12-18)[1][2][3][…], Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[4]), գերմանական սոցիալ-ժողովրդավարության տեսաբան։ Նրա առաջացրած մի շարք հիմնադրույթներն ու սկզբունքները կազմեցին ժողովրդավարական սոցիալիզմի հայեցակարզային հիմքը։ Բեռնշտայնը վիճարկում է Մարքսի կարևորագույն քաղաքական թեզը «սեփականազրկիչների սե­փականազրկման» անհրաժեշտության մասին։ Մյուս կողմից, նա հնարավոր է համարում արդի հասարակության ներաճումը սոցիալիզմի։

USPD-Vorstand.jpg

Նրա կարծիքով, ոչ թե դասակարգային պայքարը և հեղափոխությունը, այլ «բանվոր դասակար­գի վրա հիմնված արդի ժողովրդավա­րությունը» առավել մեծ ազդեցություն է ունենալու պետության և համայնքի վրա։ Հանուն քաղաքական իշխանության բանվոր դասակարգի անմիջական պայքարը ոչ միայն վաղաժամ է, այլև անհեռանկար։ Բեռնշտայնը իր ժամանակի սոցիալիստական շարժման մեջ առանձնացնում է երկու ուղղություն։ Մեկի կարգախոսն է՝ «ազա­տագրում տնտեսական կազմակերպվածության միջոցով», մյուսինը՝ «ազատագրում քաղաքական սեփականազրկման միջոցով»։ Բեռնշտայնը պատկանում է առաջին ուղղությանը։ Նրա նպատակն է բացահայտել բանվորական շարժման տեսությունում ու պրակտիկայում տնտեսական և քաղաքական կողմերի «համաչափությունը» և Մարքսի հայեցակարգում հակասությունների առկայությունը։ Բանվորական շարժման քարոզական հեռանկարը Բեռնշտայնը տեսնում է հասարակության կողմից արտադրության պայմանների վրա հսկողության խստացման, այդ թվում՝ օրենսդրության, տնտեսական ժողովրդավարության ընդլայնման միջոցով։ Հիմնական երկերն են. «Հասարակական նախադրյալները և հասարակական ժողովրդավարության խնդիրները» (1899), «Հնարավո՞ր է արդյոք գիտական սոցիալիզմը» (1901

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва