Նոր Վերինշեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նոր Վերիշենից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վերին շեն (այլ կիրառումներ)
Գյուղական համայնք
Նոր Վերինշեն
Նոր Վերինշեն գյուղը 2021 թվականին
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Շահումյան
Մակերես3886,0 կմ²
ԲԾՄ1618 մետր
Բնակչություն267 մարդ (2015)
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Նոր Վերինշեն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Նոր Վերինշեն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Նոր Վերիշեն (նաև՝ Նոր Վերիշեն), գյուղ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում[2][3][4][5][6][7][8][9], որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո[6][7][8][9]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Շահումյանի շրջանի բնակավայր[2][3], իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Քելբաջարի շրջանի բնակավայր[10]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրի ներկայիս հայկական անունը Նոր Վերինշեն է[2][3]։ Գյուղն այդպես է անվանվել 1993 թվականին Քարվաճառի ազատագրումից հետո[2]։ Որոշ աղբյուրներում բնակավայրը կոչվում է Նոր Վերիշեն[2]։ Հայտնի է, որ 1600 - 1812 թվականներին բնակավայրը կոչվել է Խնձորեկ[4]։ Ադրբեջանցիները գյուղն անվանում են Չայքենդ[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևմտյան հատվածում։ Քարվաճառ շրջկետրոնից գտնվում է 8 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 115 կմ հեռավորության վրա։ Համայնքը բարձրլեռնային է, ունի 3886,0 հա տարածք։ Նոր Վերինշեն համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետը։ Համայնքի տարածքում կան բազմաթիվ բնական անանուն սեզոնային աղբյուրներ՝ առվակների տեսքով։

Առկա են գրանոդիորիտների հանքային պաշարներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախյան պատերազմ (1991-1994)[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերաբնակեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը հիմնադրվել է 1999 թվականին[11]։

1999 թվականին գյուղի հիմնադիր բնակիչը եղել է Հյուսիսային Արցախի Բանանց գյուղից տեղահանված ճարտարապետ Մարտիրոս Չալումյանը, ով իր տունը կառուցել է մի այնպիսի վայրում, որտեղից լավ երևա իր տունը Բանանցից բաժանող սարը[12]։

44-օրյա պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի քարվաճառյան հատվածը հայաթափվել և 2020 թվականի նոյեմբերի 25-ին հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը[6][7][8][9][13]։

Եռակողմ համաձայնագրի ստորագրումից և տարածքը Ադրբեջանի զինված ուժերին հանձնելու ժամկետները նշելուց հետո բնակչությունը սկսել է լքել շրջանը, այդ թվում՝ Նոր Վերիշենը։ Հայերի հեռանալն ուղեկցվել է տների հրդեհներով և ենթակառուցվածքների ոչնչացմամբ «որպեսզի չանցնի թշնամուն»[14]։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 18-րդ դարի կեսերը Նոր Վերինշենը շրջանի մյուս բնակավայրերի նման ունեցել է հայ բնակչություն, որն աստիճանաբար ստիպված է եղել հեռանալ իր բնակավայրից թյուրքական ցեղերի արշավանքների, լեզգիների թալանչիական արշավանքների հետևանքով։ Հայ ազգաբնակչության հեռացումից հետո այստեղ են հաստատվել քոչվոր թյուրք-քրդական ցեղերը և աստիճանաբար նստակյաց կյանքի անցել։ 1993 թվականին տեղի ունեցած Քարվաճառի ազատագրմամբ ադրբեջանցիները (նախկին թյուրք-քրդական ցեղերի հետնորդները) հեռացել են, որից հետո բնակավայրում վերաբնակություն են հաստատել հայեր, այդ թվում՝ Խորհրդային Ադրբեջանից գաղթածներ[2]։

Ստորև պատկերված աղյուսակով ներկայացված է Նոր Վերինշեն բնակավայրի բնակչության վիճակագրական տվյալներն ըստ տարիների՝

Տարի 2008 2009 2010 2015
Բնակիչ 224[15] 227[15] 255[15] 267 (56 տուն)[2][3]

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Նոր Վերինշենը Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի այլ բնակավայրերի նման հայաթափվել և 2020 թվականի նոյեմբերի 25-ին հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը[6][7][8][9][13]։

Համայնքային կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Վերինշենում գործում էր գյուղապետարան, դպրոց։ Համայնքն ուներ բուժաշխատող[3]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում էր[Ն 1] գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ[3]։

Բնակավայրի տարածքում առկա են գրանոդիորիտների հանքային պաշարներ[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով Հավսաթաղը Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի այլ բնակավայրերի նման հայաթափվել և 2020 թվականի նոյեմբերի 25-ից հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։ Բնակչությունը լքել է բնակավայրը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, «Մռավականք», «Հայաստանի պատմություն» գրքաշար, Երևան, 2019 թվական։
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  4. 4,0 4,1 Սամվել Կարապետյան, «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում», Երևան, 1999 (էլեկտրոնային տարբերակ Արխիվացված 2019-07-02 Wayback Machine)
  5. «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  9. 9,0 9,1 9,2 9,3 «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  10. Ադրբեջանի Հանրապետության պետական վիճակագրական կոմիտե, «Վարչական տարածքային բաժանման դասակարգում 2019», պաշտոնական հրատարակություն, Բաքու 2020, բնօրինակը՝ Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi. "İnzibati ərazi bölgüsü təsnifatı 2019", Rəsmi nəşr, Baki 2020.(ադրբ.)
  11. «Արցախ, Նոր Վերիշեն. Պատերազմից հետո վերածնվող գյուղը (Տեսանյութ)».
  12. «Մարտիրոս Չալումյանը կրկին վտարանդի է, կամ էլ միջազգային տերմինաբանությամբ` կրկին փախստական է».
  13. 13,0 13,1 «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  14. Մենք տուն ենք թողնում, ուրիշները իրենց որդիներին. Քարվաճառում մարդիկ այրում են տները` թշնամուն հանձնելուց առաջ, (արխիվացված 05․04․2021թ․
  15. 15,0 15,1 15,2 Արցախի Հանրապետության բնակչություն ըստ համայնքների, (արխիվացված 10․03․2022թ․)։