Մասնակից:Badalyan Sergey/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալկոհոլի չարաշահումը կարող է զարգացնել հետևյալ օրգանների քաղցկեղ։
Ալկոհոլի հարուցած քաղցկեղի դեպքերի տոկոսներն ըստ երկրների։ Ալկոհոլի չարաշահմամբ պայմանավորված քաղցկեղների տարածվածությունը երկու սեռերի շրջանում․ 2020թ․-ի գնահատական։ [1]

Ալկոհոլն առաջացնում է կերակրափողի, լյարդի, կրծքագեղձի, հաստ աղիքի, բերանի խոռոչի, ուղիղ աղիքի, ըմպանի և ձայնալարերի քաղցկեղ․ կարող է նաև ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման պատճառ լինել։ Ցանկացած քանակի ալկոհոլի ընդունումը կարող է քաղցկեղ առաջացնել։[2][3] Որքան շատ է ալկոհոլի քանակը, այնքան ավելի բարձր է ռիսկը։[4] 1988 թվականին ալկոհոլային խմիչքները Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության (անգլ․՝ International Agency for Research on Cancer (IARC)) կողմից դասակարգվել են որպես Խումբ 1 քաղկեղածիններ։[3]

Աշխարհում քաղցկեղի բոլոր դեպքերի 3,6%-ը և քաղցկեղից մահացության 3,5%-ը վերագրվում են ալկոհոլի ընդունմանը (ավելի կոնկրետ՝ էթանոլի նյութափոխանակային արգասիք ացետալդեհիդի[5] 2020 թվականին քաղցկեղի 740,000 նոր դեպք է գրանցվել ալկոհոլի չարաշահմամբ պայմանավորված․ կամ կարելի է ասել, որ 2020 թվականին գրանցված քաղցկեղի բոլոր դեպքերի 4,1%-ը վերագրվում են ալկոհոլ խմելուն։ [3][2]

Հայտնի է ալկոհոլի քաղկեղածին երեք հիմնական մեխանիզմ․

1․ ԴՆԹ մեթիլացում[5]

2․ Օքսիդատիվ սթրես

3․ Հորմոնալ փոփոխություն

ինչպես նաև որպես երկրորդային մեխանիզմներ՝ լյարդի ցիռոզ, միկրոբիոմի դիսբիոզ, իմունային համակարգի թուլացած գործառույթ, ռետինոիդ նյութափոխանակություն, բորբոքման բարձր ցուցանիշներ, 1-ածխածին նյութափոխանակություն և ֆոլաթթվի ներծծման խանգարումներ։[6]

Ալկոհոլի չարաշահումը՝ տղամարդկանց պարագայում շաբաթում 15 կամ ավելի անգամ ալկոհոլ օգտագործելը, իսկ կանանց պարագայում՝ 8 կամ ավելի, ամենաշատն են նպաստում քաղցկեղի զարգացմանը։ Ալկոհոլով պայմանավորված քաղցկեղի դեպքերի հարաբերությունը տղամարդկանց և կանանց համար 3:1 է. սա հատկապես վերաբերում է կերակրափողի և լյարդի քաղցկեղներին։[3]

Որոշ ազգեր ներմուծել են նախազգուշացնող հաղորդագրություններ պարունակող հատուկ փաթեթավորումներ ալկոհոլային խմիչքների համար, որոնք տեղեկացնում են սպառողներին ալկոհոլի և քաղցկեղի զարգացման ռիսկի միջև կապի մասին։ Ալկոհոլի արդյունաբերությունն, այնուամենայնիվ, ակտիվորեն փորձել է ապակողմնորոշել հասարակությանը ալկոհոլի օգտագործմամբ պայմանավորված քաղցկեղի ռիսկի մասին՝ պայքարելով հեռացնել նախազգուշացնող պիտակներ փաքցնելու մասին օրենքը։

Ալկոհոլով պայմանավորված քաղցկեղների համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալկոհոլի ընդունմամբ պայմանավորված քաղցկեղի ախտորոշման համընդհանուր տարածվածությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2020թ.-ին աշխարհում ալկոհոլով պայմանավորված քաղցկեղի մոտավորապես 740,000 նոր դեպք է արձանագրվել,[7][8] որոնցից

• 58%-ը (430,000) Ասիայում,

• 25%-ը (180,000) Եվրոպայում,

Մեկ շնչի հաշվով օգտագործած ալկոհոլի ամբողջական պատկեր (15+)․ ալկոհոլը չափված է լիտրերով։

• 8%-ը (60,000) Հյուսիսային Ամերիկայում,

• 5%-ը (39,000) Հարավային Ամերիկայում և Կարիբյան ավազանում,

• 3%-ը (23,000) Աֆրիկայում,

• 1%-ը (7,000) այլ տարածքներում։

740,000 դեպքերից ավելի քան երեք քառորդը եղել են տղամարդիկ։[9]

Ամերիկայի միացյալ նահանգներ (ԱՄՆ)[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում ալկոհոլի ընդունմամբ պայմանսվորված քաղցկեղի դեպքերն ամենաշատն են հետևյալ նահանգներում. Դելավեր, Կոլորադո, Վաշինգտոն ԿՇ., Նյու Հեմփշիր, և Ալասկա։[10] Ամենաքիչ դեպքերը հանդիպել են Կենտուկիում, Արիզոնայում, Օկլահոմայում, Արևմտյան Վիրջինիայում և Յուտայում։[10]

2013-ից 2016 թվականների ընթացքում ամեն տարի ալկոհոլի առաջացրած քաղցկեղով պայմանավորված մահվան մոտավորապես 19,000 (4%) դեպք է գրանցվել Միացյալ նահանգներում, որոնցից կրծքագեղձի և կերակրափողի ախտահարվածությունն ամենահաճախադեպն էին համապատասխանաբար կանանց և տղամարդկանց շրջանում։[11][12]

Համաձայն գանահատականների՝ ԱՄՆ-ում քաղցկեղի մահվան բոլոր դեպքերի 3.2%-ը կապված են ալկոհոլ ընդունելու հետ։[10]

Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայում քաղցկեղի ախտորոշման մոտ 10% և 3% դեպքերը համապատասխանաբար տղամարդկանց և կանանց շրջանում կապված են ալկոհոլի օգտագործման հետ։[13]

2011 թվականի հետազոտությունը պարզել է, որ տղամարդկանց շրջանում քաղցկեղի 10-ից 1 դեպքը, իսկ կականց շրջանում 33-ից 1 դեպքը կապված է նախկինում կամ ներկայում օգտագործած ալկոհոլի հետ։[14][15]

Ավստրալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի ուսումնասիրության համաձայն՝ ամեն տարի 2,100 ավստրալացիներ են մահանում ալկոհոլով պայմանավորված քաղցկեղից։[16]

Ալկոհոլը որպես քաղցկեղածին և համաքաղցկեղածին[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալությունն (անգլ․՝ International Agency for Research on Cancer, IARC) ալկոհոլը դասել է Խումբ 1 քաղցկեղածինների շարքին` արսենի, բենզինի և ասբեստի հետ միասին։ Գործակալության գնահատմամբ՝ «Կան բավարար ապացույցներ, որոնք փաստում են ալկոհոլային խմիչքների թողած քաղցկեղածին ազդեցությունը մարդկանց վրա։ ... Ալկոհոլային խմիչքները քաղցկեղածին են մարդկանց համար (Խումբ 1)»:[17] Հիմնելով համաճարակաբանական ուսումնասիրությունների վրա, որոնք բացահայտել են, որ քաղցկեղի զարգացման ռիսկն անկախ է ընդունած ալկոհոլի տեսակից, և հիմնելով կենդանիների վրա արված հետազոտությունների վրա, որոնք ցույց են տվել էթանոլի ազդեցությամբ քաղցկեղի զարգացման ավելի բարձր ռիսկ՝ գործակալությունն ալկոհոլային խմիչքների մեջ էթանոլը ճանաչել է որպես մարդկանց համար քաղցկեղածին։ 2009 թվականից քաղցկեղածին է համարվում նաև ացետալդեհիդը՝ էթանոլի նյութափոխանակային ածանցյալը։[18]2021 թվականից Միացյալ նահանգների թունաբանության ազգային ծրագրի (NTP) 15-րդ զեկույցը դասակարգել է ալկոհոլային խմիչքների օգտագործումը որպես «մարդու համար հայտնի քաղցկեղածին», մինչդեռ ացետալդեհիդը դասակարգված է որպես «մարդու համար հավանական քաղցկեղածին»:[19]

Ազդեցության մեխանիզմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ացետալդեհիդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ացետալդեհիդը լյարդում էթանոլի օքասիդացումից առաջացող նյութափոխանակային արգասիք է, որը ստացվում է ալկոհոլ դեհիդրոգենազի, ցիտոքրոմ P-450 2E1-ի և բակտերիաբանական կատալիզատորների ազդեցությամբ։[6][20]ALDH2 գենի ազդեցությամբ ացետալդեհիդը փոխակերպվում է ացետատի, որը, որպես նյութափոխանակային արգասիք, հեռացվում է լյարդով։ ADH1B*1 ալելի ազդեցությամբ էթանոլն ավելի արագ է փոխակերպվում ացետալդեհիդի, քան ALDH2*2-ի ազդեցությամբ ացետալդեհիդը` ացետատի, որի արդյունքում օրգանիզմում ացետալդեհիդի կոնցենտրացիան ավելի արագ է մեծանում։[21] Արևելյան Ասիայի բնակիչների 28-45%-ը ALDH2*2 ալելի կրող են։[6] Միջինում լյարդը յուրաքանչյուր ժամում կարող է 7 գրամ էթանոլ մշակել։ Օրինակ՝ մի շիշ գինու էթանոլն օրգանիզմից հեռացնելու համար 12 ժամ է պահանջվում, որը նշանակում է, որ 12 և ավել ժամ օրգանիզմը ենթարկվում է ացետալդեհիդի ազդեցությանը։

Ացետալդեհիդ մոտիվը կարող է կապվել ԴՆԹ-ին՝ փոխելով վերջինիս ֆիզիկական կառուցվածքը, կամ արգելակելով դրա վերականգնումը, և սինթեզել մեխանիզմներ, որոնք առաջացնում են մուտացիաներ, խզումներ և փոխանակություններ։[6][21] Ացետալդեհիդն ու էթանոլը արգելակում են S-ադենոզիլ-L-մեթիոդինի (SAMe) սինթեզը, որը դասվում է մեթիլ խմբի տրանսֆերազների շարքին։[22]

ԴՆԹ մեթիլացում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԴՆԹ մեթիլացումը նուկլեոտիդների C-5 հատվածին մեթիլ խմբի ավելացման գործընթացն է։ Մեթիլացման ամենատարածված կետը նուկլեոտիդային հաջորդականության վրա գուանիդինին նախորդող ցիստինն է։[22] Այս մեթիլացումը կատալիզվում է ԴՆԹ մեթիլտրանսֆերազների կողմից, որոնք SAMe-ից պոկում են մեթիլ խումբը։ Ալկոհոլի խիստ չարաշահումը հանգեցնում է էպիգենետիկ փոփոխությունների։ Այն իջեցնում է SAMe-ի հասանելիությունը, որով էլ պայմանավորված, փոխվում է ԴՆԹ-ի մեթիլացման հաջորդականությունը՝ հանգեցնելով հիպո- կամ հիպերմեթիլացման, որը խախտում է ԴՆԹ-ի տրանսկրիպցիան։[22]

Օքսիդատիվ սթրես[խմբագրել | խմբագրել կոդը]

Օքսիդատիվ սթրեսը և ROS կուտակումը կարևոր դեր են խաղում քաղցկեղի զարգացման գործում։ ROS-ը նյութափոխանակային արգասիք է, որն առաջանում է լյարդում CYP450 2E1-ով էթիլենի՝ ացետալդեհիդ փոխակերպման ժամանակ։ Բջջային միջավայրում ROS-ի առկայությունը հանգեցնում է լիպիդների պերօքսիդացման:[21] Ուռուցքային միկրոմիջավայրում ROS-ը կարող է նաև որպես միջբջջային ազդակ գործել՝ հանգեցնելով անոթային էնդոթելի աճի գործոնների և մոնոցիտար քեմոտակտ սպիտակուց-1-ի վեր կարգավորման։[21] Երկաթի կուտակումը նույնպես կորելացվում է ալկոհոլի օգտագործման հետ, որը խթանում է պերօքսիդացման ավելի բարձր մակարդակների և հանգեցնում է օքսիդատիվ վնասման։[23]

Հորմոնալ կարգավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիճուկում հորմոնների բարձր մակարդակները կապվում են ալկոհոլի չարաշահման հետ. հատկապես էստրոգենի ու էստրադիոլի, որոնք կարող են խթանել բջջային պրոլիֆերացիան՝ բարձրացնելով էնդոպլազմային ցանցի բջիջների տրանսկրիպցիոն ակտիվությունը։[24][6][25] Նախադաշտանադադարում գտնվող կանայք, օգտագործելով պրոգեստինային հակաբեղմնավորիչներ, որոշ չափով չեզոքացնում են էստրադիոլի բարձր մակարդակները։ Այնուամենայնիվ, դաշտանադադարից հետո ալկոհոլը չարաշահողների շրջանում ավելի բարձր է կրծքագեղձի և էստրոգեն-կախյալ քաղցկեղների զարգացման ռիսկը։[25][23]

Այլ մեխանիզմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարծում են՝ ալկոհոլի չարաշահումը կարող է նվազեցնել ֆոլաթթվի քանակն օրգանիզմում, որն էլ իր հերթին կարող է նվազեցնել ազատ նուկլեոտիդների քանակը` ԴՆԹ-ն վերականգնելու համար։[22] Էթանոլը կարող է նաև պակասեցնել հոմոցիստեինի փոխակերպումը մեթիոնինի։ Վերջինս էսենցիալ ամինաթթու է, որը մասնակցում է SAMe-ի ձևավորմանը։[22][23]

Ալկոհոլի չարաշահմամբ պայմանավորված բորբոքման դեպքերը կարող են շատացնել ցիտոկինների սինթեզը, հատկապես տրանսկրիպցիոն գործոն NF-kB-ինը։[6]

Վիտամին A-ի ցածր քանակությունն օրգանիզմում նույնպես ասոցացվում է ալկոհոլի չարաշահման հետ, որով էլ պայմանավորված առաջանում են ցանցաթաղաթի խնդիրներ։[6][20][23]

Նրանք, ովքեր և՜ ծխում են, և՜ խմում, բերանի, շնչափողի և կերակրափողի քաղցկեղի զարգացման շատ ավելի բարձր ռիսկի տակ են։ Էթանոլը համարվում է ծխախոտի քաղցկեղածին գործոնների համար պոտենցիալ լուծիչ։[24] Հետազոտությունը ցույց է տվել, որ ո՜չ ծխող և ո՜չ խմող մարդիկ 35 անգամ ավելի ապահովված են քաղցկեղից, քան նրանք, որ երկուսն էլ անում են։[26][27]

Էթանոլի տեղային քաղցկեղածին ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալկոհոլի ընդունմամբ պայմանավորված քաղցկեղի զարգացման ռիսկն ավելի մեծ է այն հյուսվածքներում, որոնք ամենասերտ կոնտակտի մեջ են ալկոհոլի հետ. դրանք են բերանի խոռոչը, ըմպանն ու կերակրափողը։ Հայտնի է, որ ալկոհոլային խմիչքներում նոսրացված էթանոլի կոնցենտրացիաները սպանում են օրգանիզմի բջիջները։ Բջջային կուլտուրայում միայն մի քանի բջիջներ են գոյատևում 5-10% էթանոլի մեկ ժամ շարունակ ազդեցությանը կամ 30-40% էթանոլի 15 վայրկյան ազդեցությանը, ընդ որում գոյատևած բջիջները ենթարկվում են գենետիկ փոփոխությունների, որոնք հանգեցնում են քաղցկեղածնության։ Համաձայն վերջին փաստերի՝ էթանոլի ցիտոտոքսիկ ազդեցությունը բերանի խոռոչի, ըմպանի և կերակրափողի մակերեսային շերտի բջիջների վրա ակտիվացնում է խորանիստ շերտի լորձաթաղանթում ցողունային բջիջների միտոզը, որոնք փոխարինելու են գալիս մահացած բջիջներին։ Ամեն անգամ, երբ ցողունային բջիջները կիսվում են, ենթարկվում են բջջի բաժանման խափանումների (ինչպիսին են, օրինակ, ԴՆԹ-ի կրկնապատկման ժամանակ հայտնվող մուտացիաները, կամ միտոզի ժամանակ հանդիպող քրոմոսոմային ձևախախտումները), ինչպես նաև շատ զգայուն են դառնում ԴՆԹ-ն վնասող գործոնների գենոտոքսիկ ակտիվությանը (օրինակ՝ ացետալդեհիդ և ծխախոտ քաղցկեղածինները)։ Քանի որ էթանոլի ցիտոտոքսիկ ազդեցությունը կոնցենտրացիա կախյալ է, բերանի խոռոչի, ըմպանի և կերակրափողի քաղցկեղների ռիսկը ոչ միայն կմեծանա էթանոլի քանակության բարձրացմանը զուգընթաց, այլև՝ կոնցենտրացիայի բարձրացմանը զուգընթաց․ մի գավաթ վիսկին հավանաբար ավելի քաղցկեղածին է, երբ խմում են չզտված վիճակում, քան՝ երբ խառնում են ոչ ալկոհոլային ինչ-որ խմիչքի հետ։ Էթանոլի տեղային քաղցկեղածին ազդեցությունը կարող է նաև բացատրել ալկոհոլի և ծխախոտի հայտնի սիներգիկ ազդեցությունը այս քաղցկեղների զարգացման ռիսկում։[28]

Էպիթելիալ-մեզենքիմալ փոխարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն ուսումնասիրության՝ ալկոհոլը խթանում է էպիթելիալ-մեզենքիմալ փախարկումը, որտեղ քաղցկեղային սովորական բջիջները դառնում են ավելի ագրեսիվ և սկսում են տարածվել ամբողջ մարմնով մեկ։[29][30]

Ալկոհոլի ազդեցությունն արդեն առկա քաղցկեղի աճի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիպ C ցիռոզ ունեցողների շրջանում կատարված հետազոտությունը, որը միտված էր ուսումնասիրելու ալկոհոլի ընդունման ազդեցությունը լյարդաբջջային կարցինոմայի (HCC) աճի վրա, պարզեց, որ ալկոհոլն ազդում է ուռուցքի ծավալի կրկնապատկման ժամանակի վրա (TVDT)։[31]

Հավի սաղմերի վրա արված հետազոտության համաձայն՝ ալկոհոլը ստիմուլավորում է նրանց ուռուցքային աճը՝ խթանելով աճի գործոնի արտադրությանը, որն էլ իր հերթին խթանում է արյուտար անոթների զարգացմանը ուռուցքի գոտում՝ անգիոգենեզին։[32][33]

2006 թվականին մկների վրա արված փորձի տվյալները հուշում են, որ մեծ քանակի ալկոհոլն արագացնում է քաղցկեղի զարգացման գործընթացը՝ մարմնի ճարպի քայքայման և իմունային համակարգի ընկճման հաշվին։[34]

Գենետիկական բազմազանություն և քաղցկեղի ռիսկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ ացետալդեհիդը կարևոր դեր ունի ալկոհոլի ընդունմամբ պայմանավորված քաղկեղածնության գործում, ացետալդեհիդի սինթեզում ներգրավված ֆերմենտների մուտացիան կարող են հանգեցնել քաղցկեղի առաջացման մեծացած ռիսկի։ Այս ֆերմենտները ներառում են ցիտոքրոմ P450 2E1-ը և ալկոհոլ դեհիդրոգենազը։[35] Ուսումնասիրություններից մեկը պարզել է, որ ADH1C*1 ալելն ու ADH1C*1/1 գենոտիպը նշանակալիորեն հաճախ են հանդիպել ալկոհոլով պայմանավորված քաղկեղային հիվանդների շրջանում։[36] Եվրոպական մի ուսումնասիրություն գտել է գենի երկու վարիացիաներ, որոնք առաջարկում են հատուկ պաշտպանություն բերանի խոռոչի և կոկորդի քաղցկեղների դեմ։[37] Ալկոհոլը հայտնի պորֆիրոգենային քիմիկատ է։ Եվրոպական մի քանի հետազոտություններ լյարդի ժառանգական պորֆիրիաները կապել են լյարդաբջջային կարցինոմայի (HCC) նախատրամադրվածության հետ։ HCC-ին բնորոշ ռիսկի գործոնները պետք է առկա չլինեն լյարդային սուր պերֆորիաների հետ, հատկապես՝ ընդհատվող սուր պորֆիրիա, խայտաբղետ պորֆիրիա և ժառանգական կոպրոպրպիրիա։ Մաշկային պորֆիրիան ասոցացվում է նաև HCC-ի հետ, սակայն ռիսկի բնորոշ գործոնները ներառում են հեպատոտրոպ վիրուսների առկայություն, հեմաքրոմատոզ և ալկոհոլային ցիռոզ։ Թիրոսինեմիա տիպ 1-ը, որը ժառանգական հիվանդություն է և ազդում է հեմի նյութափոխանակային ուղու երկրորդ ֆերմենտի վրա, երեխաների շրջանում հատկապես առաջացնում է HCC զարգացնելու բարձր ռիսկ։[38]

Հատուկ քաղցկեղների ռիսկի գործոնները[խմբագրել | խմբագրել կոդը]

Չափավոր ընդունումը մեծացնում է ռիսկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեուլի ազգային համալսարանական հիվանդանոցը 7 տարի շարունակ մշտադիտարկել է ավելի քան 4․5 միլիոն մարդու խմելու սովորությունները, և 2022 թվականին հրապարակել է հետազոտության արդյունքները,[39] ըստ որի՝

• նրանք, ովքեր մեծացրել են ալկոհոլի ընդունման չափաբաժինը, քաղցկեղի զարգացման ավելի բարձր ռիսկ ունեն (ներառյալ, բայց ոչ սահմանափակված, ալկոհոլով պայմանավորված քաղցկեղները), քան նրանք, ովքեր պահել են ալկոհոլի նույն չափաբաժինը,

• չխմողները, ովքեր սկսել են խմել թեկուզ չափավոր քանակներով, բարձրացրել են քաղցկեղի զարգացման ռիսկը։

Ալկոհոլ բացարձակ չօգտագործելուց հետո ալկոհոլի անգամ չնչին ընդունումը հանգեցնում է ստամոքսի, լյարդ, լեղապարկի և թոքերի քաղցկեղի, հավանական է նաև բազմակի միելոմայի և լեյկեմիայի զարգացումը[39]։

Հետազոտությունն ունիեր սակայն որոշ սահմանափակումներ։ Օրինակ՝ բոլոր հետազոտվողները գրանցված էին Հարավային Կորեայի ազգային առողջապահական ապահովագրության ծրագրում, բայց հետազոտողները հաշվի չէին առել ալկոհոլի նյութափոխանակության հետ կապված հիվանդությունները, որոնք բավականին տարածված են Արևելյան Ասիայում[39]։ Մասնակիցները ամենաքիչը 40 տարեկան էին[39]։ Առողջ ապրելակերպի և վարքագծի առանձնահատկությունները հաշվի չեն առնվել հետազոտության ժամանակ, որպեսզի ուսումնասիրվեն վերջիններիս ազդեցությունը քաղցկեղների զարգացման ռիսկի վրա[39]։

Սրան նախորդող հետազոտությունը պարզել էր, որ «կանանց շրջանում ալոհոլի ընդունման չափաբաժնի մեծացումը մինչև չափավոր քանակների կապված է բերանի խոռոչի և ըմպանի, կերակրափողի, ձայնալարերի, ուղիղ աղիքի, կրծքագեղձի և լյարդի քաղցկեղների զարգացման հետ ․․․»[40]։

Կերակրափողային ադենոկարցինոմայով հիվանդի էնդոսկոպիկ պատկեր։ Նկարում երևում է ստամոքսի կարդիալ բացվածքը։

Բերանի, կերակրափողի, ըմպանի, ձայնալարերի քաղցկեղներ

Ամերիկայի միացյալ նահանգների քաղցկեղի ազգային ինստիտուտը հայտնում է, որ «Ալկոհոլի ցանկացած չափաբաժնի ընդունումը բերանի, կերակրափողի, ըմպանի և ձայնալարերի քաղցկեղների զարգացման ռիսի գործոն է։ (Խմել համարվում է սովորական գարեջրի 12 ունցիա ընդունումը, գինու՝ 5 ունցիան, կամ մաքուր լիկյորի՝ 80 ունցիան)։ Ինչպես նաև, ալկոհոլի և ծխախոտի միաժամանակյա օգտագործումն ավելի վտանգավոր է, քան դրանցից յուրաքանչյուրն առանձին վերցված»[41]։ 2010 թվականին դաշնային կառավարության կողմից հրապարակված «Ամերիկացիների համար սննդակարգի ուղեցույցում» չափավոր խմելը սահմանված է որպես օրական մեկ անգամ խմել կանանց համար, և օրական մինչև երկու անգամ խմել տղամարդկանց համար։ Ալկոհոլի չարաշահումը սահմանված է որպես օրվա մեջ երեք անգամից ավելի կամ շաբաթվա ընթացքում յոթ անգամից ավելի խմելը կանանց համար, և օրվա մեջ ավելի քան չորս անգամ խմելը կամ շաբաթվա ընթացքում ավելի քան 14 անգամ խմելը տղամարդկանց համար։

Գլխի և պարանոցի քաղցկեղի համաճարակաբանության միջազգային կոնսորցիումը (անգլ․՝ The International Head and Neck Cancer Epidemiology (INHANCE)) այս խնդրին առընչվող մետա-ուսումնասիրություն է համակարգել[42]։ Հետազոտությունը, որն ուսումնասիրում էր ձայնալարերի քաղցկեղի և ընդունած խմիչքի տեսակի միջև կապը, եզրակացրել է․ «Իտալիայի բնակչությունն առանձնանում է գինու հաճախակի սպառմամբ, ընդ որում՝ գինին այն խմիչքն է, որը ամենաշատն է կապված ձայնալարերի քաղցկեղի զարգացման հետ»[43]։

1966-ից 2006 թվականներին հրապարակված համաճարակաբանության գրականության տեսությունը եզրակացրել է, որ

• Կերակրափողի քաղցկեղի զարգացման ռիսկը գրեթե կրկնապատկվել է ալկոհոլից հրաժարվելու առաջին երկու տարիների ընթացքում, որը բացատրվում է այն հանգամանքով, որ որոշ մարդիկ դադարում են ալկոհոլ օգտագործել հիվանդության ախտանշանների ի հայտ գալուց հետո միայն։ Այնուամենայնիվ, ռիսկն արագորեն նվազում է օրգանիզմում ալկոհոլի երկարատև բացակայության պայմաններում։

• Գլխի և պարանոցի քաղցկեղների զարգացման ռիկը նշանակալիորեն նվազում է ալկոհոլից հրաժարվելուց 10 տարի անց միայն։

• Ալկոհոլի օգտագործման դադարումից ավելի քան 20 տարի անց վերոնշյա երկու քաղցկեղների զարգացման ռիսկը գրեթե նման է այն մարդկանց շրջանում հանդիպող ռիսկին, ովքեր երբեք չեն խմել ալկոհոլ[44][45]։

Հետազոտությունը եզրակացրել է նաև, որ խմիչքի յուրաքանչյուր կանոնավոր ավելացումը օրակարգում բերանի խոռոչի և ըմպանի քաղցկեղների հանդիպման հաճախությունը մեծացնում է մինչև 1000-ից 1 դեպք։ Կերակրափողի և ձայնաճեղքի քաղցկեղների հանդիպման հաճախությունը մեծանում է մինչև 1000-ից 0,7 դեպք[40]։

2008 թվականին արված հետազոտությունը հաղորդում է, որ ալկոհոլի նյութափոխանակային արգասիք ացետալդեհիդը ներգրավված է բերանի խոռոչի քաղցկեղի զարգացման գործընթացում[46][47]։

Ծանոթություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Global status report on alcohol 2004. World Health Organization. Department of Mental Health and Substance Abuse. Geneva: World Health Organization, Dept. of Mental Health and Substance Abuse. 2004. ISBN 92-4-156272-2. OCLC 60660748.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  2. 2,0 2,1 «IARC: Home». www.iarc.who.int (անգլերեն). Վերցված է 2023-01-16-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Rumgay, Harriet; Shield, Kevin; Charvat, Hadrien; Ferrari, Pietro; Sornpaisarn, Bundit; Obot, Isidore; Islami, Farhad; Lemmens, Valery E P P; Rehm, Jürgen (2021-08). «Global burden of cancer in 2020 attributable to alcohol consumption: a population-based study». The Lancet Oncology. 22 (8): 1071–1080. doi:10.1016/s1470-2045(21)00279-5. ISSN 1470-2045.
  4. «Comprehensive Cancer Information - NCI». www.cancer.gov (անգլերեն). 1980-01-01. Վերցված է 2023-01-16-ին.
  5. 5,0 5,1 Varela-Rey, Marta; Iruarrizaga-Lejarreta, Marta; Lozano, Juan José; Aransay, Ana María; Fernandez, Agustín F.; Lavin, José Luis; Mósen-Ansorena, David; Berdasco, María; Turmaine, Marc (2014-03). «S-adenosylmethionine Levels Regulate the Schwann Cell DNA Methylome». Neuron. 81 (5): 1024–1039. doi:10.1016/j.neuron.2014.01.037. ISSN 0896-6273. {{cite journal}}: no-break space character in |first3= at position 5 (օգնություն); no-break space character in |first4= at position 4 (օգնություն); no-break space character in |first5= at position 8 (օգնություն); no-break space character in |first6= at position 5 (օգնություն)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Rumgay, Harriet; Murphy, Neil; Ferrari, Pietro; Soerjomataram, Isabelle (2021-09-11). «Alcohol and Cancer: Epidemiology and Biological Mechanisms». Nutrients. 13 (9): 3173. doi:10.3390/nu13093173. ISSN 2072-6643.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  7. Rumgay, Harriet; Shield, Kevin; Charvat, Hadrien; Ferrari, Pietro; Sornpaisarn, Bundit; Obot, Isidore; Islami, Farhad; Lemmens, Valery E P P; Rehm, Jürgen (2021-08). «Global burden of cancer in 2020 attributable to alcohol consumption: a population-based study». The Lancet Oncology. 22 (8): 1071–1080. doi:10.1016/s1470-2045(21)00279-5. ISSN 1470-2045.
  8. IARC. Berlin, Heidelberg: Springer Berlin Heidelberg. էջեր 1475–1475.
  9. Justice, Amy C (2021-08). «Alcohol and the global burden of cancer: what are we missing?». The Lancet Oncology. 22 (8): 1048–1049. doi:10.1016/s1470-2045(21)00329-6. ISSN 1470-2045.
  10. 10,0 10,1 10,2 Goding Sauer, Ann; Fedewa, Stacey A.; Bandi, Priti; Minihan, Adair K.; Stoklosa, Michal; Drope, Jeffrey; Gapstur, Susan M.; Jemal, Ahmedin; Islami, Farhad (2021-04). «Proportion of cancer cases and deaths attributable to alcohol consumption by US state, 2013-2016». Cancer Epidemiology. 71: 101893. doi:10.1016/j.canep.2021.101893. ISSN 1877-7821.
  11. Goding Sauer, Ann; Fedewa, Stacey A.; Bandi, Priti; Minihan, Adair K.; Stoklosa, Michal; Drope, Jeffrey; Gapstur, Susan M.; Jemal, Ahmedin; Islami, Farhad (2021-04). «Proportion of cancer cases and deaths attributable to alcohol consumption by US state, 2013-2016». Cancer Epidemiology. 71: 101893. doi:10.1016/j.canep.2021.101893. ISSN 1877-7821.
  12. Nelson, David E.; Jarman, Dwayne W.; Rehm, Jürgen; Greenfield, Thomas K.; Rey, Grégoire; Kerr, William C.; Miller, Paige; Shield, Kevin D.; Ye, Yu (2013-04). «Alcohol-Attributable Cancer Deaths and Years of Potential Life Lost in the United States». American Journal of Public Health. 103 (4): 641–648. doi:10.2105/ajph.2012.301199. ISSN 0090-0036.
  13. Scoccianti, Chiara; Cecchini, Michele; Anderson, Annie S.; Berrino, Franco; Boutron-Ruault, Marie-Christine; Espina, Carolina; Key, Timothy J.; Leitzmann, Michael; Norat, Teresa (2015-12). «European Code against Cancer 4th Edition: Alcohol drinking and cancer». Cancer Epidemiology. 39: S67–S74. doi:10.1016/j.canep.2015.01.007. ISSN 1877-7821.
  14. «Drinking Raises Breast Cancer Risk». Environmental Health Perspectives. 101 (4): 281–281. 1993-09. doi:10.1289/ehp.101-1519817. ISSN 0091-6765.
  15. Schutze, M.; Boeing, H.; Pischon, T.; Rehm, J.; Kehoe, T.; Gmel, G.; Olsen, A.; Tjonneland, A. M.; Dahm, C. C. (2011-04-07). «Alcohol attributable burden of incidence of cancer in eight European countries based on results from prospective cohort study». BMJ. 342 (apr07 1): d1584–d1584. doi:10.1136/bmj.d1584. ISSN 0959-8138.
  16. «Study bolsters alcohol-cancer link ABC News».
  17. Humans., IARC Working Group on the Evaluation of Carcinogenic Risks to (1988). Alcohol drinking. World Health Organization, International Agency for Research on Cancer. ISBN 978-92-832-1244-7. OCLC 22546447.
  18. Zakhari, Samir; Vasiliou, Vasilis; Guo, Q. Max, eds. (2011). «Alcohol and Cancer». doi:10.1007/978-1-4614-0040-0. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  19. National Toxicology Program (NTP). «15th Report on Carcinogens». doi:10.22427/ntp-other-1003. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  20. 20,0 20,1 Poschl, G. (2004-05-01). «ALCOHOL AND CANCER». Alcohol and Alcoholism (անգլերեն). 39 (3): 155–165. doi:10.1093/alcalc/agh057. ISSN 1464-3502.
  21. 21,0 21,1 21,2 21,3 Seitz, Helmut K. (2016-12-01). «Alcohol and cancer-individual risk factors». Addiction. 112 (2): 232–233. doi:10.1111/add.13664. ISSN 0965-2140.
  22. 22,0 22,1 22,2 22,3 22,4 Varela-Rey, Marta; Iruarrizaga-Lejarreta, Marta; Lozano, Juan José; Aransay, Ana María; Fernandez, Agustín F.; Lavin, José Luis; Mósen-Ansorena, David; Berdasco, María; Turmaine, Marc (2014-03). «S-adenosylmethionine Levels Regulate the Schwann Cell DNA Methylome». Neuron. 81 (5): 1024–1039. doi:10.1016/j.neuron.2014.01.037. ISSN 0896-6273. {{cite journal}}: no-break space character in |first3= at position 5 (օգնություն); no-break space character in |first4= at position 4 (օգնություն); no-break space character in |first5= at position 8 (օգնություն); no-break space character in |first6= at position 5 (օգնություն)
  23. 23,0 23,1 23,2 23,3 Purohit, Vishnudutt; Khalsa, Jag; Serrano, Jose (2005-04). «Mechanisms of alcohol-associated cancers: introduction and summary of the symposium». Alcohol (անգլերեն). 35 (3): 155–160. doi:10.1016/j.alcohol.2005.05.001.
  24. 24,0 24,1 Boffetta, Paolo; Hashibe, Mia (2006-02). «Alcohol and cancer». The Lancet Oncology (անգլերեն). 7 (2): 149–156. doi:10.1016/S1470-2045(06)70577-0.
  25. 25,0 25,1 Shield, Kevin D.; Soerjomataram, Isabelle; Rehm, Jürgen (2016-06). «Alcohol Use and Breast Cancer: A Critical Review». Alcoholism: Clinical and Experimental Research (անգլերեն). 40 (6): 1166–1181. doi:10.1111/acer.13071.
  26. (U.S.), National Institute on Alcohol Abuse and Alcoholism (1993). Alcohol and cancer. National Institute on Alcohol Abuse and Alcoholism. OCLC 156999961.
  27. Goldstein, A.M.; Blot, W.J.; Greenberg, R.S.; Schoenberg, J.B.; Austin, D.F.; Preston-Martin, S.; Winn, D.M.; Bernstein, L.; McLaughlin, J.K. (1994). «Familial risk in oral and pharyngeal cancer». European Journal of Cancer Part B: Oral Oncology. 30 (5): 319–322. doi:10.1016/0964-1955(94)90032-9. ISSN 0964-1955.
  28. López-Lázaro, Miguel (2016-11). «A local mechanism by which alcohol consumption causes cancer». Oral Oncology. 62: 149–152. doi:10.1016/j.oraloncology.2016.10.001. ISSN 1368-8375.
  29. Papagiannopoulos, Peter; Raman, Anish; Miller, Courtney; Jhaveri, Miral; Ghai, Ritu; Husain, Inna (2019-01-18). «Laryngeal Paraganglioma with Chronic Cough: A Case Report». Turk Otolarengoloji Arsivi/Turkish Archives of Otolaryngology. 56 (4): 233–236. doi:10.5152/tao.2018.3625. ISSN 0304-4793.
  30. Forsyth, Christopher B.; Tang, Yueming; Shaikh, Maliha; Zhang, Lijuan; Keshavarzian, Ali (2010-01). «Alcohol Stimulates Activation of Snail, Epidermal Growth Factor Receptor Signaling, and Biomarkers of Epithelial–Mesenchymal Transition in Colon and Breast Cancer Cells». Alcoholism: Clinical and Experimental Research (անգլերեն). 34 (1): 19–31. doi:10.1111/j.1530-0277.2009.01061.x. PMC 3689303. PMID 19860811.{{cite journal}}: CS1 սպաս․ PMC format (link)
  31. MATSUHASHI, Takaaki; YAMADA, Nobuo; SHINZAWA, Haruhide; TAKAHASHI, Tsuneo (1996). «Effect of Alcohol on Tumor Growth of Hepatocellular Carcinoma with Type C Cirrhosis». Internal Medicine. 35 (6): 443–448. doi:10.2169/internalmedicine.35.443. ISSN 0918-2918.
  32. Gu, Jian-Wei; Bailey, Amelia Purser; Sartin, Amanda; Makey, Ian; Brady, Ann L. (2005-01-15). «Ethanol stimulates tumor progression and expression of vascular endothelial growth factor in chick embryos». Cancer (անգլերեն). 103 (2): 422–431. doi:10.1002/cncr.20781. ISSN 0008-543X.
  33. Niciforovic, Ana; Adzic, Miroslav; Spasic, Snezana D.; Radojcic, Marija B. (2007-08). «Antitumor effects of a natural anthracycline analog (Aloin) involve altered activity of antioxidant enzymes in HeLaS3 cells». Cancer Biology & Therapy (անգլերեն). 6 (8): 1211–1216. doi:10.4161/cbt.6.8.4383. ISSN 1538-4047.
  34. Nunnez, Nomeli P.; Carter, Patrick A.; Meadows, Gary G. (2002-05). «Alcohol Consumption Promotes Body Weight Loss in Melanoma-Bearing Mice». Alcoholism: Clinical and Experimental Research (անգլերեն). 26 (5): 617–626. doi:10.1111/j.1530-0277.2002.tb02583.x. ISSN 0145-6008.
  35. Pöschl, Gudrun; Stickel, Felix; Wang, Xiang D.; Seitz, Helmut K. (2004-02). «Alcohol and cancer: genetic and nutritional aspects». Proceedings of the Nutrition Society (անգլերեն). 63 (1): 65–71. doi:10.1079/PNS2003323. ISSN 0029-6651.
  36. Homann, Nils; Stickel, Felix; König, Inke R.; Jacobs, Arne; Junghanns, Klaus; Benesova, Monika; Schuppan, Detlef; Himsel, Susanne; Zuber-Jerger, Ina (2006-04-15). «Alcohol dehydrogenase 1C*1 allele is a genetic marker for alcohol-associated cancer in heavy drinkers: ADH1C Genotypes and Cancer». International Journal of Cancer (անգլերեն). 118 (8): 1998–2002. doi:10.1002/ijc.21583.
  37. «"Clues to alcohol cancer mystery". BBC News. 25 May 2008».
  38. Nyhan, William; Barshop, Bruce; Al-Aqeel, Aida (2011-12-30). Atlas of Inherited Metabolic Diseases 3E (անգլերեն). CRC Press. doi:10.1201/b15310-23. ISBN 978-1-4441-1225-2.
  39. 39,0 39,1 39,2 39,3 39,4 «"Increased alcohol use linked with higher risk of cancer in new study". CNN».
  40. 40,0 40,1 Allen, N. E.; Beral, V.; Casabonne, D.; Kan, S. W.; Reeves, G. K.; Brown, A.; Green, J.; on behalf of the Million Women Study Collaborators (2009-03-04). «Moderate Alcohol Intake and Cancer Incidence in Women». JNCI Journal of the National Cancer Institute (անգլերեն). 101 (5): 296–305. doi:10.1093/jnci/djn514. ISSN 0027-8874. {{cite journal}}: |last8= has generic name (օգնություն)
  41. «Cancer Trends Progress Report-2009/2010 Update». PsycEXTRA Dataset. 2010. Վերցված է 2023-01-16-ին.
  42. «International head and neck cancer epidemiology consortium: Update No. 2». Head & Neck. 33 (4): 598–598. 2011-03-03. doi:10.1002/hed.21730. ISSN 1043-3074.
  43. Garavello, Werner; Bosetti, Cristina; Gallus, Silvano; Maso, Luigino Dal; Negri, Eva; Franceschi, Silvia; Vecchia, Carlo La (2006-02). «Type of alcoholic beverage and the risk of laryngeal cancer». European Journal of Cancer Prevention (անգլերեն). 15 (1): 69–73. doi:10.1097/01.cej.0000186641.19872.04. ISSN 0959-8278.
  44. «Substance Abuse and Mental Health: How to Stop Smoking Help for Alcohol Addiction». PsycEXTRA Dataset. 2011. Վերցված է 2023-01-16-ին.
  45. «Substance Abuse and Mental Health: How to Stop Smoking Help for Alcohol Addiction». PsycEXTRA Dataset. 2011. Վերցված է 2023-01-16-ին.
  46. Warnakulasuriya, Saman; Parkkila, Seppo; Nagao, Toru; Preedy, Victor R.; Pasanen, Markku; Koivisto, Heidi; Niemelä, Onni (2007-08-04). «Demonstration of ethanol-induced protein adducts in oral leukoplakia (pre-cancer) and cancer». Journal of Oral Pathology & Medicine. 37 (3): 157–165. doi:10.1111/j.1600-0714.2007.00605.x. ISSN 0904-2512.
  47. Pearce, David; Charlton, Bruce G. (2009-12). «Plagiarism of online material may be proven using the Internet Archive Wayback Machine (archive.org)». Medical Hypotheses. 73 (6): 875. doi:10.1016/j.mehy.2009.07.049. ISSN 0306-9877. {{cite journal}}: Cite uses generic title (օգնություն)