Ացետատայի նրբաթելերը գերազանցում էին վիսկոզայիններին ճկունությամբ։ Բացի այդ ացետատային նրբաթելերը շոշափելիս նուրբ և հաճելի են։ Ացետատային նրբաթելերը ներկում են հատուկ նրբաթելերով, որը թույլ է տալիս ստանալ գունային երանգավորումներ ացետատային և այլ նրբաթելերի միահյուսումից։
Ացետատային նրբաթելերը վատ են ներծծում ջուրը,կարող են ձևափոխվել լվացքի ժամանակ, բայց շատ շուտ չորանում են։ Ինչպես նաև ացետատը զգայուն է բարձր ջերմաստիճանային ազդեցությանը։ Այդ պատճառով այս հումքից պատրաստված ապրանքները պետք է զգուշությամբ արդուկել և և լվանալ։ Թերություններից են համարվում նաև ամրության բացակայությունը և բարձր էլեկտրահաղորդականությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 158)։