Մասնակից:Ճարտար գյուղ/Սևագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ղուզե Ճարտար
ԵրկիրԼՂՀ ԼՂՀ
ՇրջանՄարտունու
Բնակչություն1 738[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ճարտար գյուղ/Սևագրություն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Ճարտար գյուղ/Սևագրություն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Ղուզե Ճարտար, գյուղ է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանում: Գտնվում է մի լայնանիստ և բարձր լեռան գագաթին, որն արձանացած է Գունեյ Ճարտար, Ղուզի Ճարտար և շրջապատի այլ գյուղերի արանքում: Շինված է ճեղքված քարերով, միայն մուտքը և պատուհանները ձևավորված են սրբատաշ և քանդակազարդ քարերով: Երկու սյուների և որմնամույթերի վրա կանգնած է մի ընդարձակ դահլիճ, կենտրոնում փոքր գմբեթ` զանգակատնով: Ըստ արձանագրության շինված է 1675 թվականին, ուստա Գաբրիելի ձեռքով, բայց այդ, հավանաբար մեծ նորոգում է եղել միայն, որովհետև եկեղեցու պատերն ավելի հին են և պատերի մեջ կան ավելի հին թվականներ ունեցող մանր արձանագրություններ: Բեմի տակ է գտնվում Եղիշա կուսի դամբարանը: Հայտնի է, որ միայն քրիստոնեության վաղ դարերում էին եկեղեցու բեմերի տակ նշանավոր սրբերի դամբարաններ կառուցում, ինչպես Հռիփսիմեինը` էջմիածնում, Մ.Մաշտոցինը` Օշականում, Աղվանից լուսավորիչ Գրիգորիսինը` Ամարասի վանքում և այլն: Անապատի միջավայրում գտնվել են հին մշակույթի ուրիշ հետքեր ևս. նրա մոտակա Գունեյ Ճարտար գյուղի եկեղեցին թեև շինված է 1787 թ., բայց նույն գյուղում ակումբ-թանգարանի և դպրոցի շենքերը կառուցելու ընթացքում բացվել էին ինչ-որ հին շինության մասեր, որոնց մի քանի քանդակազարդ բեկորներ պահպանվել էին բակում: Դրանք, անկասկած, 4--5-րդ դարերի բազիլիկ եկեղեցու կամ նույնիսկ ստորերկրյա դամբարանի մասեր էին` խիստ բնորոշ քանդակներով:

Արցախ աշխարհում կա մի հպարտ գյուղ, Անունը անտիկ,գեղեցիկ`Ճարտար, Տնտեսությունը` մեծ ու բազմաչյուզ Բնակչությունը` հոծ ու միատար:

Ճարտարը`գյուղ է հին ու պատմական Պատմություն ունի նոր ու հնագույն, Հրապարակ ունի`տիպիկ հայկական Շենքերը`հայոց տուֆից վարդագույն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտար գյուղի խումբը օդնոկլասսնիկում http://odnoklassniki.ru/chartar

  1. http://census.stat-nkr.am/nkr/1-5.pdf ԼՂՀ մարդահաշիվ