Մալթայի աքսորականներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մալթայի աքսորականներ, թուրքերեն՝ Malta sürgünleri, «Մալթա սյուրգյունլերի» (1919 թ.-ի մարտի և 1920 թ.-ի հոկտեմբերի միջև) տերմին է, որը կիրառվում է Թուրքիայում՝ Առաջին համաշխարհային պատերազմի այն ռազմական հանցագործներին, Հայոց ցեղասպանությունը ծրագրած, կազմակերպած, իրագործած ոճրագործ քաղաքական և ռազմական գործիչներին և դրանով իսկ մարդկության դեմ հանցագործություն կատարածներին (ներառյալ օսմանյան կայսրության բարձրաստիճան զինվորականներին, քաղաքական գործիչներին և վարչական ղեկավարներին՝ կենտրոնական կառավարությունից մինչև գավառներն ու գյուղերը ներառյալ) նշելու համար, որոնք Կոստանդնուպոլիս քաղաքի բանտերից ընտրվեցին և ուղարկվեցին աքսորի՝ Մեծ Բրիտանիային պատկանող Մալթա կղզի՝ Մուդրոսի զինադադարից հետո, երբ որ չհաջողվեց լիակատար իրականացնել Առաջին համաշխարհային պատերազմի օսմանյան ռազմական հանցագործների պատժի փորձը, որը ձեռնարկվել էր Անտանտի տերությունների, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի զորքերի կողմից Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո։

Մալթա և Գոցո կղզիների տեղագրական քարտեզը:

Առաջին համաշխարհային պատերազմի հաղթող պետությունների կառավարությունները, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիան, օսմանյան ռազմական հանցագործներին աքսորեցին Մալթա կղզի «Պրինցես Էնա Մալթա» (Princess Ena Malta) և «Բենբոու» (Benbow) նավերով՝ սկսած 1919 թ.-ից։ Նախատեսված էր, որ այդ ոճրագործները Մալթայի աքսորում կպահվեն շուրջ երեք տարի, մինչդեռ Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում, Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում և ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում կիրականացվեն արխիվների հետազոտություններ, կհավաքվեն անհրաժեշտ փաստաթղթերը և կորոշվեն նրանց պատժելու ուղիները[1]։

Օսմանյան մեռնող կայսրության փոքրասիական տարածքներում ծնունդ առած թուրքական այսպես կոչված անկախական, կամ ազգայնական՝ «միլլի» շարժումը, Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորությամբ, որը հետո պիտի իր կառավարությունը հաստատեր Անկարայում և 1923 թ.-ին ի վերջո հռչակեր թուրքական նոր պետության ստեղծումը Թուրքիայի հանրապետություն անվամբ, խիստ հակառակվում էր օսմանյան ռազմական հանցագործների դատավարությանը։ Գեներալ Մուստաֆա Քեմալ փաշան, որը հետագայում պետք է ընդուներ Աթաթուրք ազգանունը, այսինքն դառնար «թուրքերի հայրը» խստորեն դատապարտում էր այդ դատավարությունները և օսմանյան ռազմական հանցագործների աքսորվելը Մալթա, մասնավորապես 1919 թ.-ի սեպտեմբերի 4-ի միլլիականների կամ քեմալականների Սեբաստիայի կամ Սըվազի համագումարում հայտարարելով հետևյալը. «...եթե բանտարկյալներից որևէ մեկը արդեն բերվել է կամ դեռ բերվելու է Կոստանդնուպոլիս՝ մահապատժի ենթարկվելու, նույնիսկ եթե դա կատարվել է Կոստանդնուպոլսի նողկալի կառավարության[2] կարգադրությամբ, ապա մենք լրջորեն կդիտարկենք մեր բանտերում գտնվող բոլոր բրիտանացի բանտարկյալների մահապատժի ենթարկման հարցը»։ 1921 թ.-ի փետրվարից Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում Ռազմական դատարանը սկսեց բանտարկյալներին ազատ արձակել առանց դատավարության[3]։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (en:European Court of Human Rights) դատավոր Ջովանի Բոնելոն (it:Giovanni Bonello) հավակնում է, թե 1921 թ.-ին բանտարկյալներն ազատ արձակվեցին, քանզի 1921 իրավական շրջանակներ չկային՝ ռազմական հանցագործներին պատժելու համար, որի պատճառն էլ, իր հերթին՝ միջազգային իրավունքում առաջացած իրավական վակուումն էր, ուստի, ի հակասություն թուրքական աղբյուրների, Մալթայում նույնիսկ երբևէ որևէ դատավարություն չի անցկացվել օսմանյան ռազմական հանցագործների նկատմամբ։ Օսմանյան ռազմական հանցագործ-բանտարկյալների ազատ արձակումն իրականացվեց ի փոխանակություն այն 22 բրիտանացի գերիների, որոնք գտնվում էին «միլլիական» շարժման ղեկավարի՝ խռովարար ազգայնական (նախկին երիտթուրք) գեներալ Մուստաֆա Քեմալի ձեռքին[4][5]։

Որպես դրա արդյունք՝ բրիտանական իշխանությունները օգտագործում էին ցանկացած, հիմնականում փաստաթղթավորված վկայություն՝ Հայերի նկատմամբ թուրք ռազմական հանցագործների կատարած վայրագությունների վերաբերյալ։ Ընդ որում, Մալթա աքսորվածները մեղադրվել և դատապարտվել էին հենց Օսմանյան ռազմական դատարանների կողմից Մուդրոսի զինադադարից կարճ ժամանակ անց։

Պատժի կրումը Մալթայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական գործընթացները Թուրքիայում, որոնք կապված էին հիմնականում Փոքր Ասիայում թուրքական ազգայնական ապստամբության բարձրացման և դրա գլուխ, այսպես կոչված, փախստական գեներալ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անցման հետ։ Ըստ բրիտանացիների, իբր, հենց դա հարկադրեց, որ իրենց ծրագրերում փոփոխություններ մտցվեն Մալթայի աքսորյալների վերաբերյալ։ Դերծովակալ Ռիչարդ Վեբը (Richard Webb) որոշում կայացրեց բանտարկյալներին փոխադրել մի վայր, որտեղ նրանք հասանելի չեն լինի Կոստանդնուպոլսում բարձրացած թուրքական խռովության մասնակիցների համար, քանզի ապստամբած թուրքերի ամբոխները փորձում էին գրոհել Օսմանյան կայսրության գլխավոր հրամանատարության՝ Սերիասկերիաթի (Seriaskeriat) և Բեքիր Աղա (Bekir Aga) բանտերը, որտեղ բանտարկված էին քաղաքական հանցագործները։ Դերծովակալ Վեբը իր վրա պատասխանատվություն վերցրեց՝ չտեղեկացնելու պաշտոնապես գործող Օսմանյան կառավարությանը ռազմական հանցագործներին Կոստանդնուպոլսից հեռացնելու իր որոշման մասին, քանի դեռ նրանք չեն հեռացվել Կոստանդնուպոլսից։ Ընդ որում, Վեբը հենվում էր օսմանյան կառավարության այդ ժամանակվա ղեկավար Դամաթ Ֆերիդ փաշայի (tr:Damat Ferid Pasha) արտահայտած ցանկության վրա, որը սակայն վավերագրված չէր՝ քաղաքական այդ բանտարկյալներին ուղարկել բրիտանական կայսրության գաղութ հանդիսացող Մալթա կղզի։ Քալթորփը (։en։Calthorpe) տեղեկացրեց լորդ Փլամերին (։en։Lord Plumer)` Մալթայի կառավարչին՝ Governor of Malta, թե կարիք կա, որ օսմանյան ռազմական հանցագործները ապահով կերպով պահվեն Մալթայում՝ Օսմանյան կայսրության տարածքից դուրս։ Շուրջ 40 առավել կարևոր կասկածյալներ ապահով կերպով գտնվում էին իշխանությունների ձեռքին, սակայն կար ևս 5 «սև ցուցակ», որոնք կազմվել էին Բրիտանական բարձրագույն կոմիսարի հայկական և հունական բաժանմունքի կողմից։ 67 օսմանցի բանտարկյալներ բարձրացվեցին Princess Ena նավի տախտակամած և 1919-ի մայիսի 28-ի գիշերը[6], նրանք ուղարկվեցին Մալթա։ Նրանք պետք է մնային Մալթայում, ներառյալ 41 քաղաքական գործիչները, որոնց կեսը պատասխանատու էր համարվել Հայերի հանդեպ գործած վայրագությունների համար, իսկ մյուս կեսը աքսորվել էին որպես "պատժիչ պատերազմական միջոցի ենթարկվածներ"։ Եվս 14 օսմանյան սպաներ կասկածվում էին բրիտանացի ռազմագերիների հանդեպ անթույլատրելի միջոցներ կիրառելու համար, և նույնպես միացան այդ խմբին։

Ձերբակալությունների նոր ալիքը բարձրացավ Թուրքական պատգամավորների պալատի վրա բրիտանական զորքերի գրոհից հետո, և 30 կարևոր քաղաքական անձինք ևս վտարվեցին դեպի Մալթա՝ բրիտանական արքայական նավատորմի Benbow նավով։ Աքսորյալների այդ խումբը ժամանեց Մալթա կղզի 1919 թ.-ի մարտի 21-ին։ Մինչև 1920 թ.-ի նոյեմբերը նորանոր օսմանցի վտարյալներ ուղարկվեցին Մալթա, որտեղ նրանց թիվը այդ ժամանակ հասնում էր 144-ի և նրանք բոլորը պահվում էին տեղական բանտում։ Այդ ամենը հարկադրեց Մուստաֆա Քեմալին, հրաման արձակելու Փոքր Ասիայում գտնվող 20 բրիտանացի սպաների ձերբակալման մասին, ինչը հետագայում գլխավոր դերը պիտի խաղար Մալթայի աքսորական օսմանցի հանցագործների ճակատագիրը որոշելիս։ Քեմալի հրամանով բանտարկված բրիտանացի սպաների մեջ էր նաև գնդապետ Ռոլինսընը (։en։Colonel Rawlinson), որը Լորդ Քերզոնի (։en։Lord Curzon) բարեկամն էր և Լորդ Ռոլինսընի (։en։Lord Rawlinson) եղբայրը։

Ձերբակալություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին պատերազմական հանցագործը, որը փախուստի էր դիմել, Ալի Իհսան Սաբիսն էր՝ tr:Ali İhsan Sâbis, որը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորահրամանատար էր եղել Օսմանյան կայսրության Միջագետքի ռազմաբեմում, ներկայիս Իրաքի տարածքում և մասնակցել էր Հայերի ցեղասպանությանը։ Ալի Իհսան Սաբիսը կազմակերպել էր Օսմանյան բանակ զորակոչված և խաբեությամբ զինաթափված, անզեն հայազգի զինվորների ոչնչացումը, ինչպես նաև Պատմական Հայաստանի Նորշիրական կամ Պարսկահայք նահանգի (ներկայիս Ուրմիա լճի մերձակայքում)՝ օսմանա-պարսկական սահմանի հարակից տարածաշրջանի քրիստոնեական, հիմնականում՝ հայկական և ասորական բնակավայրերի խաղաղ քաղաքացիական բնակչության կոտորածները։ Հայերի այս դահիճը՝ արդարադատությունից խուսափելու համար փախուստի էր դիմել 1919 թվականի մարտի 29-ին։

1919 թ.-ի մայիսի 28-ին Օսմանյան կայսերական կառավարությունը Կոստանդնուպոլսում հեռակա դատի՝ in absentia ենթարկեց 30 ռազմական հանցագործների, ներառյալ՝ խռովարար գեներալ Մուստաֆա Քեմալ փաշային։ 1919 թ.-ի հունիսի 2-ին եկավ Կարսի խորհրդի անդամների հերթը։ Կարսից Մալթա աքսորյալները ներառում էին 11 անձի՝ այդ թվում՝ ութ թուրքի, ներառյալ՝ Կարսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահին՝ Ջըհանգիրզադե Իբրահիմ բեյին՝ Cihangirzade Ibrahim Bey, երկու հույնի և մեկ ռուսի, հավանաբար՝ մոլոկանի, որոնք բոլորն էլ հանդիսանում էին այսպես կոչված Կարսի հանրապետության Խորհրդի անդամներ։ 1919 թ.-ի սեպտեմբերի 21-ին ավելի քան մեկ տասնյակ, անձինք, որոնք առավել ականավոր դեմքերն էին այսպես կոչված Օսմանյան կայսրության Երկրորդ սահմանադրական ժամանակաշրջանում, այսինքն՝ Երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» անունը կրող կուսակցության իշխանության ժամանակ, նույնպես աքսորի ենթարկվեցին։ Դրանց շարքում էին նախկին վարչապետ, այսինքն՝ Մեծ վեզիր՝ Grand Vizier Սաիդ Հալիմ փաշան՝ Said Halim Pasha (որին սկզբնապես աքսորեցին Մուդրոս կղզի), նրա եղբայրը՝ Աբաս Հալիմ փաշան՝ Abbas Halim Pasha, գրող և համաթուրքականության՝ պանթուրքիզմի գաղափարախոս Զիյա Գյոքալփը՝ tr:Ziya Gökalp և այլք։ Բրիտանական ռազմական ուժերը տեղակայված էին Կովկասում, այսինքն՝ Արևելյան Հայաստանում, այն բանից հետո, երբ Առաջին համաշխարհային պատերազմում պարտության հետևանքով լուծարվեց Օսմանյան կայսրության IX դաշտային բանակը։ Այդ բանակի զինծառայողները հեռացվեցին իրենց ծառայությունից։ Դրանց շարքում էին ռազմական հանցագործներ, հայ ժողովրդի դահիճներ՝ գեներալ-մայոր Յաղուբ Շևքի փաշան՝ tr:Yakup Sevki Subası (ցուցակում՝ թիվ 120), Մեհմեթ Ռիֆաթը՝ Mehmet Rıfat (թիվ 129) և Մյուրսել Բաքուն՝ Mürsel Bakû (թիվ 137)։ Ցուցակի 60-70 համարների անձինք IX դաշտային բանակից էին նաև՝ Կարսի ինքնահռչակ թուրքական հանրապետության խորհրդի անդամներ։

Այն 145 օսմանյան ռազական և քաղաքացիական պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները, որոնք ձերբակալվեցին և աքսորվեցին, հիմնականում բարձրաստիճանների թվին էին պատկանում և մեղավոր էին ռազմական հանցագործություններ կատարելու համար։

Ձերբակալումների մասին որոշումների մի մասը վերաբերվում էր այն հանցագործ անձանց, որոնք հասցրել էին արդեն փախուստի դիմել, փորձելով խուսափել արդարադատությունից։ Դրանց թվում էին այսպես կոչված երիտթուրքական եռապետները՝ երեք փաշաները՝ en:Three Pashas, ներքին գործոց նախարար և Օսմանյան կայսրւթյան փաստացի ղեկավար Թալյաթ փաշան, ռազմական նախարար Էնվեր փաշան, ռազմածովային նախարար և Հալեպի կառավարիչ՝ Ջեմալ փաշան։ Սրանք փախուստի էին դիմել Ահմեթ Իզզաթ փաշայի՝ Ahmet Izzet Pasha, ալբանական ծագմամբ օսմանյան մի պաշտոնյայի օգնությամբ։

Կարսի բրիտանական օկուպացիայից հետո պատերազմական հանցագործություններ կատարելու մեղադրանքով բրիտանացիների կողմից ձերբակալվեցին ապօրինի «Կարսի խորհրդի»՝ Կարս Շուրասը (Kars Surası) անդամները, որպես օսմանյան վարչակազմ, որը ստեղծվել էր, ինքնահռչակ, չճանաչված Հարավ-արևմտյան Կովկասի հանրապետտությունում՝ en:South West Caucasian Republic՝ օսմանյան զորքերի հետ քաշվելուց հետո (ինչը տեղի էր ունեցել Մուդրոսի զինադադարի ուժով)։ Թուրքական այդ խամաճիկային հանրապետությունը Հայաստանի տարածքում ստեղծվել էր հայկական պետականությանը վնասելու և այն օրորոցի մեջ խեղդելու նպատակով։ ՙՙԿարսի շուրան՚՚ լուծարվեց 1919 թ.-ի ապրիլին և նրա ականավոր անդամները ձերբակալվեցին ու ուղարկվեցին Կոստանդնուպոլիս հետպատերազմյան ռազմական դատարանի դատավարությանը ներկայացվելու համար իսկ ապա՝ աքսորվեցին Մալթա։ Միևնույն ժանանակ Կարսի մարզը բրիտանացիները հանձնեցին իրենց դաշնակիցներին՝ հայերին, դրանով իսկ Հայաստանի Հանրապետություն անունով հռչակված հայկական վերականգնված պետության մասը կազմեց 1919 թվականից մինչև 1920 թվականը, երբ Խորհրդային Ռուսաստանը և Քեմալական Թուրքիան համատեղ ագրեսիա իրականացրեցին հայկական պետության դեմ և ոչնչացրեցին այն, հողերը բաժանելով իրար մեջ։ 1920 թվականի աշնանը Կարսը փաստացի անցավ Թուրքիային, իսկ 1921-ի մարտի 16-ի Մոսկովյան, ապա դրան կրկնած հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով իրավաբանորեն ձևակերպվեց դրա անցումը Թուրքիայի, թեպետ տեղի ունեցավ միջազգային իրավունքի լուրջ խախտում, որի հիման վրա ներկայիս Հայկական պետությունը կարող է հետ պահանջել Կարսի մարզի և մյուս կորցրած տարածքները։

Իրականում պետք է ձերբակալվեին և դատապարտվեին ոչ միայն այդ մդ 145 օսմանյան ռազմական հանցագործները, այլև օսմանյան կայսրության բանակի ամբողջ սպայակազմը՝ ռազմական նախարարից ու գլխավոր շտաբի պետից մինչև առնվազն վաշտի հրամանատարները, և քաղաքացիական ամբողջ վարչակազմը՝ վարչապետից մինչև վերջին գյուղապետը ներառյալ։ Դրա համար թե՛ այն ժամանակ, թե՛ ներկայումս կան բավարար ապացույցներ[7]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան ռազմական հանցագործներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալթայի աքսորականների թվում էին հետևյալ օսմանյան ռազմական հանցագործները.

Անուն Բանտարկման տարեթիվ Բանտային անհատական թվահամար Գործառույթը Օսմանյան կայսրությունում Հետագա տվյալներ
Ալի Ֆեթհի Օքյար Մայիս 28, 1919 26 80 Օսմանյան կայսրության ռազմական հանցագործ։ Թուրքական հանրապետության պետական և ռազմական գործիչ, վարչապետ։ Ծնվ. ապրիլի 29, 1880, Պրիլեպ - վախճ.՝ մայիսի 7 1943, Ստամբուլ
Հասան Ֆեհմի բեյ Մայիս 28, 1919 26 88 Օսմանյան կայսրության խորհրդարանի պատգամավոր Սինոպ քաղաքից
Սյուքրյու Քայա Մայիս 28, 1919 27 38 Օսմանյան կայսրության կառավարության Ցեղերի և գաղթականների բնակավորման վարչության տնօրեն I Աշխարհամարտի ժամանակ
Ահմեթ Աղաօղլու Սեպտեմբեր 21, 1919 27 64 Օսմանյան կայսրության խորհրդարանի Աֆյոն Կարահիսարից (Ափիոն Գարահիսար), երիտթուրքերի Միություն և առաջադիմություն կուսակցության գաղափարախոս, գրող
Մահմուդ Քյամիլ փաշա Սեպտեմբեր 21, 1919 27 58 Օսմանյան կայսրության զինված ուժերի նախկին V դաշտային բանակի զորահրամանատար
Զիյա Գյոքալփ Սեպտեմբեր 21, 1919 27 59 Օսմանյան կայսրության խորհրդարանի պատգամավոր Էրգանի-Մադենից, երիտթուրքերի Միություն և առաջադիմություն կուսակցության համաթուրանականության՝ պանթուրքիզմի գաղափարախոս
Ռաուֆ Օրբայ Մարտ 22, 1920 27 76 Օսմանյան կայսրության նախկին Ռազմածովային նախարար, Օսմանյան կայսրության խորհրդարանի պատգամավոր Սեբաստիայից՝ Սըվազից
Ջեվաթ Չոբանլը Մարտ 22, 1920 27 73
Ալի Չեթինքայա 27 մարտ 1920 27 87 Օսմանյան կայսրության խորհրդարանի Նախկին պատգամավոր Ափյոնից

Սուլեյման Նազիֆ

27 Մարտ 1920 27 84 Օսմանյան կայսրության նախկին Մոսուլի և Բաղդադի նահանգապետ
Աբդուլխալիկ Ռենդա Հունիս 7, 1920 27 92 Օսմանյան կայսրության նախկին Բաղեշ՝ Բիթլիսի նահանգապետ
Քյազիմ Օրբայ 28 08 Օսմանյան կայսրության Գնդապետ, Էնվեր փաշայի փեսան
Յունուս Նադի Աբալըօղլու 28 11 Լրագրող, թուրքական ՙՙՅենի գյուն՚՚ լրագրի սեփականատերը

Ցուցակի շարունակություն, ըստ թուրքական աղբյուրներից քաղված տվյալների.[8][խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն Բանտարկման տարեթիվ Բանտային անհատական թվահամար Գործառույթը Օսմանյան կայսրությունում
Ալի Իհսան փաշա 29 մարտի 1919 26 67 Օսմանյան կայսրության գեներալ-մայոր, նախկին VI դաշտային բանակի զորահրամանատար
Իբրահիմ Ահմեդ 29 մարտի 1919 26 68 Ալի Իհսան փաշայի՝ համհարզը[9]
Աբդուլգանի բեյ 28 մայիսի 1919 26 95 Օսմանյան կայսրության փոխգնդապետ
Ահմեթ Ֆաիք բեյ 28 մայիսի 1919 27 24 Կոստանդնուպոլսի նախկին ոստիկանապետ՝ tr:Eski İstanbul Emniyet Müdürü, Բաղդադի նահանգապետի տեղակալ՝ tr:Bağdat Vali Muavini
Ահմեթ Ջևաթ բեյ 28 մայիսի 1919 27 00 Օսմանյան կայսրության գեներալ-մայոր, Կոստանդնուպոլիս քաղաքի ռազմական օկրուգի պետ՝ tr:İstanbul Merkez Komutanı
Ահմեթ Հայդար բեյ 28 մայիսի 1919 27 08 Օսմանյան կայսրության Հազարապետ՝ Բինբաշը
Մուամեր բեյ 28 մայիսի 1919 27 19 Օսմանյան կայսրության նախկին Սեբաստիայի՝ tr:Sivas և Իկոնիայի՝ tr:Konya նահանգապետ, Օսմանյան կայսրության խորհրդարանի պատգամավոր Սեբաստիայից
Ահմեթ Նեսիմի բեյ 28 մայիս 1919 27 19 Օսմանյան կայսրության նախկին արտաքին գործոց նախարար
Ահմեթ Թևֆիկ բեյ 28 մայիս 1919 26 80 Օսմանյան կայսրության Գնդապետ
Ալի Ֆեթհի բեյ 28 մայիս 1919 26 80 Օսմանյան կայսրության նախկին Ներքին գործոց նախարար, Օսմանյան կայսրության նախկին դեսպան Սոֆիայում, Բուլղարիայի թագավորություն, Օսմանյան կայսրության խորհրդարանի նախկին պատգամավոր՝ մեբուս Կոստանդնուպոլիս քաղաքից
Աթըֆ բեյ 28 մայիս 1919 27 02 Օսմանյան կայսրության խորհրդարանի նախկին պատգամավոր Անկարայից
Ջելալ բեյ 28 մայիս 1919 26 76 Օսմանյան կայսրության Գնդապետ
Ջեմալ էֆենդի 28 մայիս 1919 26 94 Օսմանյան կայսրության Կապիտան (հարյուրապետ)՝ tr:Yüzbaşı
Ֆաիք բեյ 28 մայիսի 1919 27 37 Օսմանյան կայսրության նախկին Մարզվան՝ Մարզուան՝ tr:Merzifon քաղաքի և գավառի կառավարիչ՝ tr:Kaymakamı
Դոկտոր Ֆազիլ Բերքի բեյ 28 մայիս 1919 26 98 Օսմանյան կայսրության խորհրդարանի նախկին պատգամավոր Չանղըռը՝ tr:Çankırı քաղաքից և նահանգից
Ֆերիթ բեյ 28 մայիս 1919 27 03 Օսմանյան կայսրության նախկին կառավարող ուժի՝ երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության քարտուղար՝ tr:İttihat ve Terakki tr:Kâtibi
Գանի բեյ 28 մայիս 1919 27 23
Հաբիբ բեյ 28 մայիս 1919 26 85 Օսմանյան կայսրության խորհրդարանի պատգամավոր՝ tr:Mebusu Բոլու քաղաքից՝ tr:Bolu
Հաջի Ահմեդ փաշա 28 մայիս 1919 27 39 Օսմանյան կայսրության ռազմական նախարարի՝ Էնվեր փաշայի հայրը
Բժիշկ Խալիլ բեյ 28 մայիս 1919 26 99 Օսմանյան կայսրության Հարյուրապետ՝ Yüzbaşı
Հասան Ֆեհմի Թյումերքան 28 մայիս 1919 26 88 Օսմանյան կայսրության խորհրդարանի պատգամավոր Սինոպ քաղաքից՝ tr:Sinop
Ուրգյուփլու Մուստաֆա Հայրի էֆենդի 28 մայիս 1919 27 34 Օսմանյան կայսրության շեյխ-ուլ-իսլամ՝ tr:Şeyhülislam
Հազըմ բեյ մայիս 28 1919 26 78 Օսմանյան կայսրության զինված ուժերի հազարապետ՝ tr:Binbaşı
Հիլմի բեյ մայիս 28 1919 27 89 Օսմանյան կայսրության Քըրքլարելի քաղաքի կառավարիչ՝ tr:Kırklareli tr:Mutasarrıfı
խոջա Ռիֆաթ էֆենդի մայի 28 1919 27 06 Օսմանյան կայսրության նախկին կառավարող քաղաքական ուժի՝ Միություն և առաջադիմություն կուսակցության ներկայացուցիչ
Հյուսեյին Ջահիթ բեյ մայիս 28 1919 26 75 Օսմանյան խորհրդարանի պատգամավոր Կոստանդնուպոլիս քաղաքից, լրագրող
Հյուսեյին Քադրի բեյ մայիս 28 1919 27 05 Օսմանյան խորհրդարանի պատգամավոր Քարեսիից
Իբրահիմ Բեդրէդդին բեյ 28 մայիս 1919 27 01 Օսմանյան կայսրության Դիարբեքիրի նահանգապետ
Իբրահիմ Հաքքը բեյ 28 մայիս 1919 27 10 Օսմանյան կայսրության հազարապետ՝ բինբաշը, Binbaşı
Իսմայիլ Ջանբուլաթ փաշա 28 մայիս 1919 26 92 Օսմանյան կայսրության նախկին ներքին գործոց նախարար
Քեմալ բեյ 28 մայիս 1919
Մաջիթ բեյ 28 մայիս 1919 27 04 Օսմանյան կայսրության Ֆինանսների նախարարություն, պաշտոնյա
Մազլում բեյ 28 մայիս 1919 27 07 Օսմանյան բանակի հազարապետ՝ բինբաշը
Մեհմեթ Սաբիթ բեյ մայիս 28, 1919 26 86 Օսմանյան կայսրության նախկին Սեբաստիայի՝ Սըվազի նահանգի նահանգապետ
Մեհմեթ Սաբրի բեյ մայիս 28, 1919 27 29 Օսմանյան կայսրության խորհրդարանի պատգամավոր Սարուխանից
Մեհմեթ Թևֆիկ բեյ մայիս 28, 1919 26 79 Օսմանյան կայսրության Փոխգնդապետ, Գավառապետ
Մեմդուհ բեյ մայիս 28, 1919 27 33 Օսմանյան կայսրության նախկին Մոսուլի նահանգի նահանգապետ
Միդհաթ Շյուքրյու բեյ մայիս 28, 1919 26 93 Օսմանյան կայսրության նախկին կրթության նախարար, Օսմանյան կայսրության խորհրդարանի պատգամավոր Բուրդուրից, Օսմանյան կայսրության կառավարող քաղաքական ուժի՝ Միություն և առաջադիմություն կուսակցության գլխավոր քարտուղար
Մուստաֆա Ասըմ բեյ մայիս 28 1919 27 11 Օսմանյան կայսրության Օֆ քաղաքի նախկին կառավարիչ
Մյումթազ բեյ մայիս 28 1919 26 97 պաշտոնաթող փոխգնդապետ
Նևզաթ բեյ մայիս 28 1919 26 96 Օսմանյան կայսրության նախկին հարյուրապետ՝ յուզբաշը
Էոմեր բեյ մայիս 28, 1919 26 81 Օսմանյան կայսրության նախկին հազարապետ՝ բինբաշը
Rahmi Bey 28 Mayıs 1919 26 91 Eski tr:İzmir Valisi
tr:Rıza Hamit Bey 28 Mayıs 1919 27 40 tr:Bursa Mebusu
tr:Pirizade İbrahim Hayrullah Bey 28 Mayıs 1919 27 35 Eski tr:Şura-yı Devlet tr:Reisi
tr:Salah Cimcoz 28 Mayıs 1919 27 28 tr:İstanbul Mebusu
tr:Sami Bey 28 Mayıs 1919 27 09 Miralay
tr:Süleyman Numan Paşa 28 Mayıs 1919 27 32 tr:Ordu tr:Sıhhiye tr:Müfettişi
Süleyman Sudi Bey 28 Mayıs 1919 27 30 tr:Tokat ve tr:Lazistan Mebusu
tr:Şerafettin Efendi 28 Mayıs 1919 26 77 Yüzbaşı
Şükrü Bey 28 Mayıs 1919 27 38 tr:Mülkiye Müfettişi
tr:Tahir Cevdet Bey 28 Mayıs 1919 26 90 Eski tr:Ankara Valisi
tr:Tevfik Hadi Bey 28 Mayıs 1919 26 82 tr:Siyasi Polis Müdürü
Mehmet Ubeydullah Bey 28 Mayıs 1919 27 31 tr:İzmir Mebusu
Veli Necdet Bey 28 Mayıs 1919 26 87 Dahiliye Nazırlığı Müsteşarı
tr:Yusuf Ziya Bey 28 Mayıs 1919 26 84 tr:Emekli Binbaşı, tr:İttihat ve Terakki tr:Azası
tr:Zekeriya Zihni Bey 28 Mayıs 1919 27 18 Eski tr:Edirne Valisi
tr:Cihangirzade İbrahim Bey 2 Haziran 1919 27 17 tr:Güneybatı Kafkasya Cumhuriyeti tr:Cumhurbaşkanı
tr:Alibeyzade Mehmet Bey 2 Haziran 1919 27 16 tr:Güneybatı Kafkasya Cumhuriyeti tr:Kars tr:Valisi
tr:Cihangirzade Hasan Han 2 Haziran 1919 27 18 tr:Güneybatı Kafkasya Cumhuriyeti tr:Savunma Bakanı
tr:Cihangirzade Aziz Bey 2 Haziran 1919 27 19 tr:Güneybatı Kafkasya Cumhuriyeti tr:Adalet Bakanı
tr:Mehmetoğlu Muhlis Bey 2 Haziran 1919 27 27 tr:Güneybatı Kafkasya Cumhuriyeti tr:PTT tr:Genel Müdürü
tr:Matvey Radjinski 2 Haziran 1919 27 25 tr:Güneybatı Kafkasya Cumhuriyeti tr:Rus tr:Şura tr:Üyesi
tr:Musa Salah Bey 2 Haziran 1919 27 20 tr:Güneybatı Kafkasya Cumhuriyeti tr:Polis Müdürü
tr:Pavlo Camusev 2 Haziran 1919 27 14 tr:Güneybatı Kafkasya Cumhuriyeti tr:Rum tr:Şura tr:Üyesi
tr:Tevhidüddin Mamiloğlu 2 Haziran 1919 27 22 tr:Güneybatı Kafkasya Cumhuriyeti tr:Emniyet Müdürü (tr:Orenburglu Kazak Türkü)
tr:Stefani Vafiades 2 Haziran 1919 27 26 tr:Güneybatı Kafkasya Cumhuriyeti tr:Rum tr:Şura Üyesi, tr:Sosyal Yardım Bakanı
tr:Yusufoğlu Yusuf Bey 2 Haziran 1919 27 21 tr:Güneybatı Kafkasya Cumhuriyeti tr:Şura Üyesi, tr:Gıda Bakanı
tr:Abbas Halim Paşa 21 Eylül 1919 27 54 Eski tr:Nafia Nazırı, tr:Bursa Valisi, tr:Sadrazam tr:Said Halim Paşa'nın tr:kardeşi.
Ağaoğlu Ahmed Bey 21 Eylül 1919 27 64 tr:Karahisar-ı Sâhib Mebusu, tr:Darülfünûn tr:Hocası, tr:Yazar
Ali Münif Bey 21 Eylül 1919 27 62 Eski tr:Nafia Nazırı
Hacı Adil Bey 21 Eylül 1919 27 57 Eski tr:Edirne Valisi ve Edirne Mebusu
Halil Bey 21 Eylül 1919 27 60 Eski tr:Şura-yı Devlet Reisi ve tr:Hariciye Nazırı
Hüseyin Bey 21 Eylül 1919 27 65 tr:Millî Telgraf Ajansı Sahibi ve Müdürü
tr:Kara Kemal 21 Eylül 1919 27 61 Eski tr:İaşe Nazırı
tr:Mahmud Kamil Paşa 21 Eylül 1919 27 58 Eski tr:5. Ordu tr:Komutanı
tr:Said Halim Paşa 21 Eylül 1919 27 55 tr:Prens, Eski tr:Sadrazam
tr:Ziya Gökalp 21 Eylül 1919 27 59 tr:Ergani Mebusu, tr:Darülfünûn tr:Hocası, tr:Yazar
tr:Mehmet Arif Bey 28 Ocak 1920 27 60 Binbaşı
tr:Nuri Bitlisi 28 Ocak 1920 27 61 tr:Çavuş
Faik Bey 22 Mart 1920 27 80 Eski Edirne Mebusu
tr:Ahmed Şevket Bey 22 Mart 1920 27 81 tr:İstanbul tr:Müstahkem tr:Mevki tr:Komutanı
tr:Cemal Mersinli 22 Mart 1920 27 72 Mirliva, Eski tr:2. Ordu tr:Komutanı
tr:Çürüksulu Mahmud Paşa 22 Mart 1920 27 71 Mirliva
Hasan Tahsin Bey 22 Mart 1920 27 73 Eski tr:Şam ve tr:Erzurum tr:Valisi
Rauf Bey 22 Mart 1920 27 76 Eski tr:Bahriye Nazırı, tr:Sivas Mebusu
Իսմայիլ Ջևադ փաշա 22 մարտ 1920 27 74 գեներալ-լեյտենանտ, Օսմանյան կայսրության զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ
Mehmed Esad Bey 22 Mart 1920 27 75 tr:Askeri Tabip
Mehmet Şerafettin Bey 22 Mart 1920 27 79 tr:Avukat, tr:Gazeteci, Edirne Mebusu.
Kara Vasıf Bey 22 Mart 1920 27 78 tr:Karakol Cemiyeti'nin kurucusu
tr:Köstenceli Numan Usta 22 Mart 1920 27 81 tr:Zeytinburnu tr:Fabrikasında tr:Ustabaşı
Ahmed Emin Bey 27 Mart 1920 27 87 tr:Gazeteci
tr:Ali Çetinkaya 27 Mart 1920 27 89 Miralay, Eski Afyon Mebusu
Ali Sait Paşa 27 Mart 1920 27 82 Mirliva
tr:Ali Seyyit Bey 27 Mart 1920 27 94 tr:Aşiret Reisi
Celal Nuri Bey 27 Mart 1920 27 85 Gazeteci
tr:Ebüzziyazade Velid Paşa 27 Mart 1920 27 83
Enis Avni Aka Gündüz 27 Mart 1920 27 91 Yazar
tr:Hilmi Abdülkadir 27 Mart 1920 27 89
tr:İslam Ali 27 Mart 1920 27 86
Eczacıbaşı Mehmed Bey 27 Mart 1920 27 90 tr:Eczacı
tr:Mehmet Muammer İra 27 Mart 1920 27 88 tr:İstanbul Polisi tr:Siyasi tr:Kısım tr:Müdürü
tr:Rafet Paşa 27 Mart 1920 27 92
tr:Süleyman Nazif 27 Mart 1920 27 84 Eski tr:Musul ve tr:Bağdat Valisi, Yazar
tr:Acenta Mustafa Kırzade 20 Mayıs 1920 27 86 tr:Tacir
tr:Doktor Abdüsselami Paşa 20 Mayıs 1920 27 90 Mirliva, Eski tr:Yemen Komutanı
tr:Mehmed Kamil Bey 20 Mayıs 1920 tr:Musullu gazeteci
tr:Hacı Ahmed Bey 31 Mayıs 1920 27 91 tr:Sivas tr:İttihat ve Terakki tr:Delegesi
tr:Mustafa Reşat Bey 31 Mayıs 1920 tr:İstanbul tr:Siyasi Polis Müdürü
tr:Agâh Bey 7 Haziran 1920 27 86
tr:Basri Bey 7 Haziran 1920 27 92 Yarbay, tr:Cevat Paşa'nın Damadı
Mustafa Abdülhalik Bey 7 Haziran 1920 27 92 Eski tr:Bitlis Valisi
tr:Ali Cenani 13 Haziran 1920 27 93 Eski tr:Halep ve tr:Antep Mebusu
tr:Andavallı Mehmed Ağa 13 Haziran 1920 27 94
tr:Murat Bey 13 Haziran 1920 27 95
tr:Süleyman Faik Paşa 13 Haziran 1920 27 96
Yakup Şevki Paşa 13 Haziran 1920 27 97 tr:Mirliva, Eski tr:9. Ordu Komutanı
tr:Ali Nazmi Bey 6 Ağustos 1920
İlyas Sami Bey 19 Ağustos 1920 tr:Muş Mebusu
tr:Mehmet Atıf Bey 19 Ağustos 1920 27 98
tr:Mehmet Nazım Bey 19 Ağustos 1920 27 99
Süleyman Necmi Bey 19 Ağustos 1920
tr:Sefer Bey 12 Eylül 1920 28 00
tr:Burhanettin Hakkı Bey 20 Eylül 1920 28 01
tr:Mehmet Nuri Bey 20 Eylül 1920 28 02
tr:Mehmet Rıfat Bey 20 Eylül 1920 28 03
tr:Cemal Oğuz Bey 5 Ekim 1920 28 04
tr:Mehmed Ali Bey 5 Ekim 1920 28 05
Ahmet Şükrü Bey 27 63 Eski tr:Maarif Nazırı, Eski tr:Kastamonu Mebusu
tr:Eşref Sencer Kuşçubaşı 28 06 tr:Teşkilat-ı Mahsusa tr:Üyesi
İsmail Müştak Bey 28 07 Yazar, Mebus
Kâzım Bey 28 08 Miralay, tr:Enver Paşa'nın tr:kayınbiraderi
Mürsel Bey 28 09 Miralay
Galatalı Şevket Bey 28 10 Miralay, Karakol Cemiyeti Reisi
Yunus Nadi Bey 28 11 Gazeteci, Yeni Gün Gazetesi Sahibi, İzmir Mebusu

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Detlev Grothusen, Klaus (197). Die Türkei in Europa: Beiträge des Südosteuropa-arbeitskreises der… (German). Berghahn Books. էջ 35.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 1919-1923 թվականներին Օսմանյան կայսրությունը պաշտոնապես շարունակում էր իր գոյությունը և Կոստանդնուպոլսում գտնվող սուլթանական կառավարությունը հանդիսանում էր երկրի պաշտոնական և օրինական կառավարությունը, որը, սակայն չէր ընդունվում միլլիականների կամ քեմալականների կողմից։ Իր հերթին Օսմանյան կառավարությունը պետական հանցագործ էր հայտարարել Մուստաֆա Քեմալին։ - Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ռազմական պատմաբան։
  3. Taner Akçam: A Shameful Act: The Armenian Genocide and the Question of Turkish Responsibility, Metropolitan Books, New York 2006 ISBN 978-0-8050-7932-6, p. 354
  4. Bonello, 2008
  5. Turkey’s EU Minister, Judge Giovanni Bonello And the Armenian Genocide - ‘Claim about Malta Trials is nonsense’. The Malta Independent. 19 April 2012. Retrieved 10 August 2013
  6. Ի դեպ, 1919-ի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետությունում հրապարակվեց Միացյալ և Անկախ Հայաստանի Հռչակագիրը:- Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ռազմական պատմաբան։
  7. Տե՛ս Ռաֆայել Թադևոսյան, փոխգնդապետ, ռազմական պատմաբան, Հայոց Մեծ Եղեռն. տասը հարց և ինը պատասխան։ Երևան, 2015։
  8. Album of the Grand National Assembly of Turkey, Vol. 1.
  9. Tutuklanan komutanından ayrılmayıp gönüllü sürgüne gitmiştir.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]