V բանակ (Օսմանյան կայսրություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
V բանակ
(Օսմանյան կայսրություն)
թուրք.՝ Beşinci Ordu,
անգլ.՝ Fifth Army (Ottoman Empire),
ռուս.՝ 5-я армия (Османская империя),
արաբ․՝ (الجيش الخامس (الدولة العثمانية‎‎,
գերմ.՝ Fünfte Armee (Osmanisches Reich)
Bundesarchiv Bild 183-H29994, Liman von Sanders mit türkischen Offizieren.jpg
Օսմանյան կայսրության V բանակի հրամանատարական կազմը այլ բարձր հրամանատարների հետ. առջևի շարք, աջից ձախ՝ Օսմանյան կայսրության ռազմածովային նախարարության գլխավոր շտաբի պետ Հյուսեյին Ռաուֆ բեյ՝ Rauf Bey, V բանակի հարավային զորախմբի հրամանատար` Մեհմեթ Վեհիբ Քաչի փաշա՝ Vehib Paşa, Օսմանյան կայսրության V բանակի հրամանատար Սանդերս փաշա, V բանակի հյուսիսային զորախմբի հրամանատար՝ Էսաթ փաշա՝ Esat Paşa, բժշկական ծառայության բաժնի պետ՝ Սյուլեյման փաշա՝ Süleyman Numan Paşa, Կոստանդնուպոլսի ռազմական օկրուգի հրամանատար՝ Ջևաթ բեյ ?՝ Cevat Paşa, հետևի շարք, աջից ձախ՝ օսմանյան II դաշտային բանակի շտաբի պետ Իսմեթ բեյ՝ İsmet Bey (II բանակից), համհարզ՝ ավագ լեյտենանտ Ասիմ բեյ՝ Յավեր Յուսթեղման Ասիմ բեյ (թուրք.՝ Yaver Üsteğmen Asım), Լիման ֆոն Սանդերսի համհարզ՝ հեծելազորի հազարապետ Փերիքե, օսմանյան V դաշտային բանակի շտաբի պետ Քյազմի բեյ կամ Քյազիմ Ինանչ՝ Քյազիմ բեյ՝ Kazım Bey, օսմանյան I դաշտային բանակի շտաբի պետ Շյուքրյու բեյ` անգլ.՝ Şükrü (I բանակից), օսմանյան II դաշտային բանակի բժշկական ծառայության պետ՝ Ռեֆիկ Մյունիր բեյ (II բանակից)
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում, մշտական օպերատիվ-մարտավարական զորամիավորում (բանակ, դաշտային բանակ) ցամաքային զորքերի կազմում
Զորքերի տեսակցամաքային զորքեր
ԵրկիրՕսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն, Թուրքիա՝ Օսմանյան կայսրություն
ԵնթարկոումՕսմանյան կայսրության Սուլթան
Գործառույթռազմական պաշտպանություն և անվտանգություն
Պատմություն
Ստեղծվեցմարտի 25, 1915 [1]
ՃակատամարտերԱռաջին համաշխարհային պատերազմ
Դարդանելի ճակատամարտ (Գալիպոլիի պատերազմաշրջան)
Լուծարվեցնոյեմբերի 21, 1918[1]
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներգեներալ Օտտո Լիման ֆոն Սանդերս՝ Սանդերս փաշա (մարտ 1915 — փետրվարի 24, 1918),
գեներալ Մահմութ Քյամիլ (փետրվար 1918),
Էսաթ փաշա (փետրվար–հունիս 1918)
Մահմութ Քյամիլ (հունիս–նոյեմբեր 1918)

V բանակը (թուրք.՝ Beşinci Ordu, «Բեշինջի օրդու»), որը կոչվում էր նաև «Թուրքական հինգերորդ բանակ» կամ օսմանյան V դաշտային բանակ՝ Օսմանյան կայսրության զինված ուժերի ռազմական կազմավորում է՝ զորամիավորում, դաշտային բանակ Օսմանյան ցամաքային զորքերի կազմում։ Այն ունեցավ շատ կարճ պատմություն։ V բանակը կազմավորվել է 1915 թվականի մարտի 24-ին[1]՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության սկսվելուց մեկ ամիս առաջ, և լուծարվել է 1918 թվականի հոկտեմբերին[1], երբ ակնհայտ էր Օսմանյան կայսրության պարտությունը Առաջին համաշխարհային պատերազմում։ Օսմանյան V դաշտային բանակը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի ռազմագործողություններին, մասնավորապես՝ Դարդանելի ռազմագործողությանը։ Առաջին համաշխարհային պատերազմում օսմանյան V դաշտային բանակին խնդիր էր դրված՝ պաշտպանելու Դարդանելի նեղուցը։ Օսմանյան V դաշտային բանակի սկզբնական հրամանատարն էր Օսմանյան կայսրությունում գերմանացի ռազմական խորհրդատու գեներալ Օտտո Լիման ֆոն Սանդերսը։ Այնուհետև այդ բանակի հրամանատարությունն անցավ Վեհիբ փաշային (Վեհիբ փաշա՝ Vehib Paşa), որի վրա դրվեց Հելեսպոնտոսի պաշտպանության պատասխանատվությունը, թեպետ օսմանյան V դաշտային բանակի նախորդ հրամանատարը՝ Լիման ֆոն Սանդերսը դեռևս շատ մեծ ազդեցություն ուներ։

Առաջին աշխարհամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտական կազմը 1915 թվականի ապրիլին[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականի ապրիլի վերջին, երբ Օսմանյան կայսրությունում սկսվել էր Հայոց ցեղասպանության իրագործումը, Օսմանյան V դաշտային բանակը ուներ հետևյալ կառուցվածքը[2].

1915 թվականի գարնանը Անտանտայի պետությունները՝ մասնավորապես Անգլիան և Ֆրանսիան սկսեցին Դարդանելի ռազմագործողությունը, որի նպատակներն էին գրավելու Դարդանելը, բացելու դեպի Ռուսաստան Միջերկրական-ծով-Սև ծով ծովային ուղին, պատերազմից դուրս բերելու Օսմանյան կայսրությանը: Այդ ժամանակ օսմանյան V դաշտային բանակը բաղկացած էր բանակային կորպուսներից: Դրանցից III բանակային կորպուսը պաշտպանում էր Գալիպոլի թերակղզին, իսկ XV բանակային կորպուսըպաշտպանում էր Դարդանելի նեղուցի ասիական ափը: օսմանյան V դաշտային բանակի XV բանակային կորպուսը հայտնի էր նաև «Ասիական զորախումբ» անվամբ։ Այդ ամենից բացի, Գալիպոլի թերակղզու հյուսիսում դիրքավորված էր Օսմանյան կայսրության I դաշտային բանակի V հետևակային դիվիզիան։

Քարտեզում պատկերված է Օսմանյան կայսրության զինված ուժերի V դաշտային բանակի զորքերի տեղակայումը Գալիպոլի թերակղզում՝ Անտանտի զորքերի 1915-ի ապրիլի 25–ի ափհանման նախօրեին՝ Գալիպոլիի կամ Դարդանելի ճակատամարտի ընթացքում։
Գերմանացի գեներալ Օտտո Լիման ֆոն Սանդերսը` Սանդերս փաշան, Օսմանյան զինված ուժերի V դաշտային բանակի հրամանատարը մարտ 1915 — փետրվարի 24, 1918:

Հրամանատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտական կազմը 1915 թվականի ամռան վերջին[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալիպոլի թերակղզու պաշտպանությանը ներգրավված դիվիզիաների քանակը աճեց՝ հասնելով 10-ի։ Դրանց հետ միասին Դարդանելի պաշտպանությանը մինչև Սարի Բաիրի ճակատամարտը` August Offensive մասնակցում էր նաև V դաշտային բանակի կազմում գտնվող մեկ առանձին հետևակային զորագունդ և հեծելազորային մեկ բրիգադ: 1915 թվականի ամռան վերջին V դաշտային բանակն ուներ հետևյալ կառուցվածքը.[3]

Բացի այդ, XV բանակային կորպուսը, որը հայտնի էր նաև «Ասիական զորախումբ» անվամբ, իր կազմում ուներ երեք հետևակային դիվիզիաներ։ Եվս չորս դիվիզիա՝ Անզակում՝ կազմում էին ** III բանակային կորպուսը (Ընդհանուր թվով՝ 6 հետևակային դիվիզիա՝ Հելլեսում, 4 հետևակային դիվիզիա՝ Անզակում)։

Մարտական կազմը 1916 թվականի օգոստոսին[խմբագրել | խմբագրել կոդը]

1916 թվականի օգոստոսին Օսմանյան կայսրության V դաշտային բանակն ուներ հետևյալ կառուցվածքը.[4]

Մարտական կազմը 1916 թվականի դեկտեմբերին[խմբագրել | խմբագրել կոդը]

1916 թվականի դեկտեմբերին V դաշտային բանակն ուներ հետևյալ կառուցվածքը.[5]

Մարտական կազմը 1917 թվականի օգոստոսից մինչև 1918 թվականի հունվար[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականի օգոստոսից մինչև 1918 թվականի հունվար V դաշտային բանակն ուներ հետևյալ կառուցվածքը.[6]

Մարտական կազմը 1918 թվականի հունիսից մինչև սեպտեմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականի հունիսից մինչև սեպտեմբեր հունվար V դաշտային բանակն ուներ հետևյալ կառուցվածքը.[7]

Մուդրոսի զինադադարից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտական կազմը 1918 թվականի նոյեմբերին[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականի նոյեմբերին V դաշտային բանակն ուներ հետևյալ կառուցվածքը.[8]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 David Nicolle, colour plates by Rafaelle Ruggeri, The Ottoman Army 1914–18, Men-at-Arms 269, Ospray Publishing Ltd., 1994, ISBN 1-85532-412-1, p. 15.
  2. Edward J. Erickson, Order to Die: A History of the Ottoman Army in the First World War, Greenwood Press, 2001, ISBN 0-313-31516-7, p. 86.
  3. Edward J. Erickson, Order to Die: A History of the Ottoman Army in the First World War, Greenwood Press, 2001, ISBN 0-313-31516-7, p. 109.
  4. Edward J. Erickson, Order to Die: A History of the Ottoman Army in the First World War, Greenwood Press, 2001, ISBN 0-313-31516-7, p. 134.
  5. Edward J. Erickson, Order to Die: A History of the Ottoman Army in the First World War, Greenwood Press, 2001, ISBN 0-313-31516-7, p. 154.
  6. Edward J. Erickson, Order to Die: A History of the Ottoman Army in the First World War, Greenwood Press, 2001, ISBN 0-313-31516-7, p. 170, 181.
  7. Edward J. Erickson, Order to Die: A History of the Ottoman Army in the First World War, Greenwood Press, 2001, ISBN 0-313-31516-7, p. 188, 197.
  8. Edward J. Erickson, Order to Die: A History of the Ottoman Army in the First World War, Greenwood Press, 2001, ISBN 0-313-31516-7, p. 202.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Edward J. Erickson, Order to Die։ A History of the Ottoman Army in the First World War, Greenwood Press, 2001.
  • Erickson E. J. Ottoman Army Effectiveness in World War I։ A Comparative Study. New York, NY։ Taylor & Francis, 2007. — 236 p. — (Cass Series։ Military History and Policy).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

{{:ru:Вооружённые силы Османской империи в Первой мировой войне}} Կաղապար:Օսմանյան կայսրության զինված ուժերը Առաջին համաշխարհային պատերազմում {{:en:Ottoman Forces during World War I}}