Իսմայիլ Ջևաթ Չոբանլը փաշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսմայիլ Ջևադ Չոբանլը փաշա
թուրք.՝ İsmail Cevat Çobanlı
Cevat Pasha.jpg
Իսմայիլ Ջևադ Չոբանլը փաշա
մարտի 13, 1938(1938-03-13) (տարիքը 67)
Ծննդավայր Կոստանդնուպոլիս՝ Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահվան վայր Կոստանդնուպոլիս՝ Ստամբուլ, Թուրքիայի Հանրապետություն
Քաղաքացիություն հպատակություն՝ Օսմանյան կայսրություն, Օսմանյան կայսրություն, 1891-1920,
քաղաքացիություն՝ Թուրքիա Թուրքիա, 1922-1935
Զորատեսակ հետևակ
Ծառայության տարիներ Օսմանյան կայսրություն, Օսմանյան կայսրություն՝ 1893—1918,
1891—1920, Թուրքական աղյուրների համաձայն՝ ծառայության է անցել 1891 թվականից (օսմանյան կամ ավելի ճիշտ՝ Հիջրայի թվարկությամբ 1307 թվականից)-Հետևակում 4[1]Կաղապար:Դրոշավորում/Թուրքիայի Հանրապետություն, Թուրքիայի Հանրապետություն՝ 1922-1935
Կոչում Օսմանյան կայսրություն, Օսմանյան կայսրություն՝ գեներալ-լեյտենանտ, Թուրքիայի Հանրապետություն՝ բանակի գեներալ՝ tr:Orgeneral
Զորամաս օսմանյան սուլթանի ընտրազորում՝ գվարդիա, Գլխավոր շտաբի Ակադեմիա, Օսմանյան կայսրության Արևելյան բանակ,
Հրամանատարն էր Գլխավոր շտաբի Ակադեմիայի տնօրեն,
Օսմանյան կայսրության Արևելյան բանակի շտաբի պետ,
Դարդանելի (այսինքն՝ Չանաքքալեի) ամրացված շրջանի պետ,
XIV բանակային կորպուսի հրամանատար,
XV բանակային կորպուսի հրամանատար,
VIII բանակային կորպուս,
VIII դաշտային բանակի զորահրամանատար,
VII դաշտային բանակի զորահրամանատար,
Էլ-Ջեզիրեի, այսինքն՝ հարավարևելյան Անատոլիայի ռազմաճակատի հրամանատար, Թուրքիայի Հանրապետության III դաշտային բանակի հրամանատար
Պաշտոն Օսմանյան կայսրության զինված ուժերի Գլխավոր շտաբի Ակադեմիայի տնօրեն, Օսմանյան կայսրության Արևելյան բանակի շտաբի պետ, Օսմանյան կայսրության ամրացված շրջանի հրամանատար, բանակային կորպուսի հրամանատար, Օսմանյան կայսրության դաշտային բանակի զորահրամանատար, Պաշտպանության նախարար, Գլխավոր շտաբի պետ, Թուրքիայի Հանրապետության Բարձրագույն ռազմական խորհրդի անդամ
Մարտեր/պատերազմներ Բալկանյան պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ՝ Դարդանելի ճակատամարտ, Առաջին համաշխարհային պատերազմ՝Գալիցիայում մարտեր, Առաջին համաշխարհային պատերազմ՝ Պաղեստինում մարտեր, Թուրքիայի անկախության պատերազմ
Պարգևներ փաշա, Մեջիդիե շքանշան՝ {{:tr:Mecidiye Nişanı}}, Օսմանիե շքանշան՝ {{:tr:Osmaniye Nişanı}}, Պատերազմական մեդալ՝ {{:tr:Harp Madalyası}}, Արժանիքների մեդալ՝ {{:tr:Liyakat Madalyası}}, Արտոնությունների մեդալ՝ {{:tr:İmtiyaz Madalyası}}, Երկաթե խաչ 2-րդ կարգի՝ {{:de:Eisernes Kreuz 2. Klasse}}, Երկաթե խաչ 1-ին կարգի՝ {{:de:Eisernes Kreuz 1. Klasse}}, Անկախության մեդալ՝ կարմիր՝ {{:tr:İstiklâl Madalyası|Kırmızı}}
Պաշտոնաթող 1918, ապա՝ ծառայության մեջ 1922-ից
Cevat Çobanlı Վիքիպահեստում


Իսմայիլ Ջևադ Չոբանլը փաշա (թուրք.՝ İsmail Cevat Çobanlı, թուրք ռազմական և պետական գործիչ, օսմանյան բանակի գեներալ-լեյտենանտ, Օսմանյան կայսրության բանակի զորահրամանատար, Առաջին համաշխարհային պատերազմի օսմանյան ռազմական հանցագործ: Ծնվել է 1870 թվականի սեպտեմբերի 14-ին[2], Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում, վախճանվել է 1938 թվականի մարտի 13-ին[3], նույն քաղաքում՝ Կոստանդնուպոլսում՝ Թուրքիայի հանրապետության խոշորագույն քաղաք Ստամբուլում: Հանրապետական Թուրքիայում (որը պաշտոնապես հռչակվել է 1923-ին) վերցրել է Չոբանլը ազգանունը (թուրք.՝ Çobanlı): Թուրքիայի Հանրապետությունում Իսմայիլ Ջևադ Չոբանլըն դարձել է Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի անդամ, Թուրքիայի բանակի գեներալ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսմայիլ Ջևադը ծնվել է 1870 թվականի սեպտեմբերի 14-ին, Կոստանդնուպոլիս քաղաքում:

Ծագումով Խարբերդի նահանգի Մալաթիայի գավառի Արաբկիր գավառակից է:[4] Նրա հայրը Մյուշիր Շաքիրին փաշան էր (tr:Müşir Şakir Paşa):

Իսմայիլ Ջևադն ավարտել է Գալաթասարայի լիցեյը, 1893 թվականին ավարտել է Օսմանյան կայսրության Ռազմական ակադեմիան՝ «կապիտան» սպայական կոչման շնորհմամբ: Ծառայության համար նշանակում ստանալով օսմանյան սուլթանի ընտրազորում՝ գվարդիայում, Իսմայիլ Ջևադը սկսել է արագ առաջընթաց ունենալ, վեր բարձրանալով ծառայողական սանդուղքով մինչև գեներալի կոչումը ներառյալ: Սակայն 1908 թվականի ռազմական բարեփոխման ժամանակ որոշ սպաներ, որոնք ծառայության մեջ կասկածելիորեն արագ էին առաջ շարժվել, կոչման մեջ ցածրացվեցին, և նրանց թվի մեջ ընկավ նաև Իսմայիլ Ջևադը:

Առաջին Բալկանյան պատերազմից առաջ Իսմայիլ Ջևադը Օսմանյան կայսրության զինված ուժերի Գլխավոր շտաբի Ակադեմիայի տնօրենն էր: Պատերազմի սկսվելով՝ նա նշանակվեց Օսմանյան կայսրության Արևելյան բանակի շտաբի պետ, դարձյալ դառնալով գեներալ:

Օսմանյան կայսրության՝ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտնելուց հետո Իսմայիլ Ջևադը նշանակվում է Դարդանելի, այսինքն՝ Չանաքքալեի ամրացված շրջանի պետ: Ըստ թուրքական որոշ աղբյուրների՝ հենց գեներալ Իսմայիլ Ջևադի պատրաստած պաշտպանության համակարգն էր, որ թույլ տվեց կանգնեցնել Անտանտի զորքերի հարձակումը, Դարդանելի ռազմագործողության (տե՛ս Դարդանելի ճակատամարտ) ժամանակ: Գալիպոլիում մարտերի ավարտից հետո Իսմայիլ Ջևադ փաշան ծառայել է Գալիցիայում և Պաղեստինում, ապա՝ նշանակվել VII դաշտային բանակի զորահրամանատար: Օսմանյան կայսրության փաստացի պարտությունը արձանագրող Մուդրոսի զինադադարի ստորագրումից հետո գեներալ Իսմայիլ Ջևադ փաշան ձերբակալվել է անգլո-ֆրանսիական դաշնակիցների զորքերի կողմից և բանտարկության աքսորվել Մալթա կղզի (Տե՛ս Մալթայի աքսորականներ): Սակայն հետագայում գեներալ Իսմայիլ Ջևադ փաշան, ինչպես բազմաթիվ այլ օսմանյան ռազմական հանցագործներ ազատվել է բանտարկությունից և վերադարձել Թուրքիա: Նոր թուրքական պետությունում՝ Թուրքիայի Հանրապետությունում նա դարձել է Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի անդամ:

Բալկանյան պատերազմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Իսմայիլ Ջևադը վերադառնում է Լոնդոն կատարած իր այցից, մասնակցում է Բալկանյան պատերազմներին, 1912-1913: Այդ պատերազմի ժամանակ Իսմայիլ Ջևադը նշանակվում է Օսմանյան կայսրության Արևելյան բանակի շտաբի պետ, Չաթալջայի բանակի հրետանային հրամանատարության շտաբի պետ: Պատերազմից հետո 1913-1914 թթ. Իսմայիլ Ջևադը նշանակվում է Օսմանյան կայսրության բանակի IX դիվիզիայի հրամանատար, ապա Օսմանա-բուլղարական սահմանագիծը հստակեցնող հանձնաժողովի նախագահ: Բալկանյան Պատերազմից հետո Իսմայիլ Ջևադն իջեցվել էր գնդապետի կոչման:

Մասնակցությունը Առաջին աշխարհամարտին[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարդանեկի ամրացված շրջանի հրամանատար, գնդապետ Իսմայիլ Ջևադ բեյ:
Ջևադ փաշան և Մուստաֆա Քեմալ բեյը Tasvir-i Efkâr թերթի 1915 թվականի հոկտեմբերի 29-ի հոդվածի հերոսներ:

1914 թվականի նոյեմբերի 29-ին գնդապետ Իսմայիլ Ջևադը նշանակվել է Դարդանելի ամրացված շրջանի հրամանատար: Այս ամրացված շրջանի հրամանատարը պատասխանատու էր Դարդանելի նեղուցի և առափի պաշտպանության համար: Դարդանելի ծովային ճակատամարտում ակնառու ձեռքբերումների համար, որոնք տեղի ունեցան 1915 թվականի մարտի 18-ին, ապա՝ մարտի 19-ին, Գնդապետ Իսմայի Ջևադը դարձյալ զորավարների դասն անցավ՝ ստանալով փաշայի կոչում: Այս հաղթանակից հետո էր, որ նա վերցրեց «Մարտի 18-ի հերոս» կամ «Մարտի 18-ի հաղթող» պատվանունը:

Իսմայիլ Ջևադ փաշան որպես ռազմական հանցագործ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսմայիլ Ջևադ փաշան Մալթա կղզու աքսորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսմայիլ Ջևադ փաշան, որպես ռազմական հանցագործ և մարդկության հանդեպ հանցագործություններ իրականացրած անձնավորություն՝ Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո Անտանտի հաղթական տերությունների, մասնավորապես Մեծ Բրիտանիո կողմից աքսորվել է բրիտանական տիրույթ հանդիսացող Մալթա կղզին, որտեղ ափ է իջել 1920թ. մարտի 22-ին: Մալթայում բանտարկության տարիներին նրա բանտային համարանիշը եղել է 27 74:

Իսմայիլ Ջևադ փաշան 1920-1923թթ. Թուրքիայի անկախության պատերազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսմայիլ Ջևադ փաշան «Էլ Ջազիրե» ռազմաճակատի հրամանատար[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսմայիլ Ջևադ փաշայի զորքերի վայրագություններն ու ոճիրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արծաթե Արժանիքների շքանշան՝ Gümüş Liyakat Nişanı (1894)
  • Բուլղարիայի Արժանիքների շքանշան՝ Bulgar Liyakat Nişanı (1898)
  • 2-րդ աստիճանի գերմանական պրուսական թագի շքանշան՝ 2. Rütbeden Alman Prusya Taç Nişanı (1903)
  • 2-րդ աստիճանի սուրբ Ալեքսանդրի շքանշան՝ 2. Rütbeden Saint Aleksandr Nişanı (1911)
  • Ոսկե Արժանիքների մեդալ՝ Altın Muharebe Liyakat Madalyası (1915)
  • Ոսկե մարտական պատվո մեդալ՝ Altın Muharebe İmtiyaz Madalyası (1915)
  • 1-ին և 2-րդ աստիճանի գերմանական երկաթե խաչի շքանշան՝ 1. ve 2. Rütbeden Alman Demir Haç Nişanı (1915)
  • 2-րդ աստիճանի գերմանական կարմիր արծվի շքանշան՝ 2. Rütbeden Alman Kırmızı Kartal Nişanı (1916)
  • 1-ին աստիճանի Մեծ սրի Շքանշան՝ 1. Rütbeden Kılıçlı Mecidi Nişanı (1917)
  • Գերմանական պրուսական թագի պատվոնշան՝ Սրով՝ Kılıçlı Alman Prusya Taç Nişanı (1917)
  • 1-ին և 2-րդ աստիճանի ավստրո-հունգարական երկաթե խաչի շքանշան՝1. ve 2. Rütbeden Avusturya-Macaristan Demir Haç Nişanı (1917)
  • Թուրքիայի հանրապետության անկախության շքանշանով՝ կարմիր երիզով՝ Kırmızı şeritli İstiklâl Madalyası (1923)


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • T.C. Genelkurmay Harp Tarihi Başkanlığı Yayınları, Türk İstiklâl Harbine Katılan Tümen ve Daha Üst Kademelerdeki Komutanların Biyografileri, Genelkurmay Başkanlığı Basımevi, Ankara, 1972, s. 22.
  • Mesut Aydın, Türkiye ve Irak Hudûdu Mes’elesi, Avrasya Stratejik Araştırmalar Merkezi Yayınları, 2001.
  • Mustafa Kemal Paşa, diğer tüm muvazzaf general milletvekillerinden istediği gibi İsmail Cevat Paşa ve Cafer Tayyar Paşa'ya da iki görevden birisini tercih etmesini bildirdi. Tereddüt göstermeleri üzerine ikisinin de ordudaki görevlerine son verildi.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. T.C. Genelkurmay Harp Tarihi Başkanlığı Yayınları, Türk İstiklâl Harbine Katılan Tümen ve Daha Üst Kademelerdeki Komutanların Biyografileri, Genelkurmay Başkanlığı Basımevi, Ankara, 1972, s. 22.
  2. Mesut Aydın, Türkiye ve Irak Hudûdu Mes’elesi, Avrasya Stratejik Araştırmalar Merkezi Yayınları, 2001, p. 53.
  3. T.C. Genelkurmay Harp Tarihi Başkanlığı Yayınları, Türk İstiklâl Harbine Katılan Tümen ve Daha Üst Kademlerdeki Komutanların Biyografileri, Genkurmay Başkanlığı Basımevi, Ankara, 1972, p. 22.
  4. Arapgir Kaymakamlığı

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]