Կոդեքս (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բացված Amiatian օրենսգիրքը ( VIII դարում սկիզբ): Կանոնների էջ` ամբողջությամբ ներկված ծիրանիով։ Գրքի բլոկը ներառում է 1029 մագաղաթյա թերթ, ունի ավելի քան 20 սմ հաստություն և կշռում է մոտ 30 կգ

Կոդեքս (լատ.՝ codex—«բուն», «կոճղ», իմա՝ գրելու համար նախատեսված փայտե տախտակներ[1]), գրքի պատմական անուններից մեկը։

Ժամանակակից գրքերն իրենց տեսքը ժառանգել են կոդեքսից։ Տեխնիկապես կոդեքսը տետր է, որը կազմված է գրելու համար նախատեսված և հավասարապես ծալակցված ու միմյանց կարված թերթերից՝ փափուկ կամ կոշտ (փայտե) կազմով։

Կոդեքսներն առաջին անգամ հայտնվել են Հռոմեական կայսրության արևելյան շրջաններում։ Սկզբնական շրջանում պատրաստվել են պապիրուսներից և մագաղաթից։ Կոդեքսի կիրառումն ընդլայնվեց նոր ժամանակաշրջանի առաջին դարերում հռոմեացի իրավաբանների և առաջին քրիստոնյաների շրջանում իր կոմպակտ լինելու և մեծածավալ տեքստերում անհրաժեշտ հատվածը հեշտ գտնելու հարմարության շնորհիվ․ դա այն էր, ինչից զուրկ էին թղթագլանները։

6-7-րդ դարերում կոդեքսը դառնում է գրքի հիմնական ձևը․ դա կապված էր մագաղաթի գործածության տարածման, թերթիկների նկարազարդման հետ[2]։ Միջնադարյան ձեռագիր կոդեքսների արտաքին տեսքի ձևավորման ավանդույթները հսկայական նշանակություն են ունեցել տպագիր գրքերի ձևավորման համար[3]։

«Կոդեքսներ» եղել են նաև Ամերիկայի բնիկ ժողովուրդների մշակույթում, որոնք ստեղծվել են մինչ իսպանական արշավանքները և վաղ գաղութացման ժամանակաշրջանը։ Մեքսիկական կոդեքսները կարված չեն․ դրանք ամբողջական թղի կտորներ են՝ օրինաչափորեն կցված միմյանց։

Կոդեքսի ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղպտիական տեքստը փայտե տախտակների վրա: Հռոմեական շրջան, էլ-Հարգա, հնագիտական թանգարան

Հնում գրքի ամենից տարածված տեսակը պապիրուսի գլանաձև փաթեթն էր, որն ըստ հնագիտական հետազոտությունների՝ բացարձակ գերիշխող է եղել մինչև 3-րդ դարը[4]։ Կոդեքսի ձևի տարածումը գրականության մեջ սովորաբար կապվում է մագաղաթի տարածման հետ։ Անտիկ հեղինակների պնդմամբ մագաղաթն ի հայտ եկավ որպես պապիրուսին փոխարինող, և հետևաբար մագաղաթե հնագույն գրքերը պիտի լինեին գլանաձև։ Սակայն որևէ գլանաձև մագաղաթ այդ ժամանակներից մեզ չի հասել, թեև դրանց մասին հիշատակություններ հանդիպում են մինչև 7-րդ դար։ Գլանաձև մագաղաթների մասին առաջին հիշատակությունն անում է Ուլպիանը (պանդեկտներ, XXXII, 52) և Իսիդոր Սևիլիացին իր «Էթիմոլոգիայում» (VI, 11, 2)։ Պլինիոս Ավագը, «Բնական գիտության» մեջ վկայակոչելով Ցիցերոնին, նկարագրում է գլանաձև մագաղաթը (VII, 21, 85), որի մեջ ամփոփված էր ողջ «Իլիականը»։ Ասում են` իբր այն այնքան բարակ է եղել, որ տեղավորվել է ընկույզի կեղևի մեջ[5]։

Թղթի կապոցների միացման սկզբունքը ծագել է մոմե տախտակներից, որոնք ունեին մոմապատ մակերեսներ։ Դրանք օգտագործվել են անտիկ ժամանակաշրջանում ամենօրյա և գործնական գրանցումների համար։ Առավել հաճախ պատրաստվել են փայտից, ուռուցիկ եզրերով, ասես նկարի շրջանակ, որպեսզի միմյանց քսվելու դեպքում գրվածը չջնջվեր։

Դրանց մի ծայրից երկու կամ երեք անցքեր են բացվում, որոնց միջոցով էլ թելով կամ օղակներով ամրացվել են մեկը մյուսին։ Այդ օրինակով կարվել են նաև գրքերը՝ կոդեքսները[4]։ Թեև առաջին կոդեքսներն արվել են մագաղաթի թերթիկներից, քանի որ վնասված մագաղաթը հնարավոր չէր գլանաձև փաթաթել ու բացել առանց հետագա վնասներ տալու[6]։ Հետագայում կոդեքսներն հատուկ էին նման ձևով կազմվում, սկզբնական շրջանում պապիրուսներից։ Հենց պապիրուսներից են կազմված մեզ հասած հնագույն՝ Եգիպտոսում պահպանված բոլոր կոդեքսները․ դրանց մասին հիշատակոթյուններ են հանդիպում նաև անտիկ աղբյուրներում։ Այսպես՝ Կոսիոդորը Վիվարիի իր եղբայրներին կտակել է իր կոդեքսը (լատ.՝ codex chartaceus), որում ամփոփված էր ամբողջական Աստվածաշունչը։ 6-րդ դարից հասել է Ամբրոզյան գրադարանի գրապահոցում պահպանված «Հրեական հնախոսություն» պապիրուսի՝ լատիներեն թարգմանությամբ կոդեքսը՝ թերթի 2 էջերին էլ գրված [7]։ Մագաղաթյա կոդեքսների հնագույն մնացորդները, որոնք պահպանվել են Եգիպտոսում, վերաբերում են 2-րդ դարին[8]։ Կոդեքսի ձևն ուներ 2 անգերազանցելի առավելություններ թղթագլանների նկատմամբ։ Առաջին հերթին այն փոքրածավալ էր։ Մարցիալիսը (XIV, 190) գրում էր, որ մագաղաթի մանր կտորների վրա իր գրադարանում հնարավոր էր տեղավորել Տիտոս Լիվիոսին, նորի համար հակառակ պարագայում այնտեղ պարզապես տեղ չէր լինի («Հռոմի պատմությունն» ընդգրկում էր 142 գիրք-թղթագլան)։

Երկրորդ՝ վճռորոշ առավելությունը մատնանշել են հռոմեացի իրավաբաններն ու առաջին քրիստոնյաները․ կոդեքսն առավել հարմար էր օգտագործել, եթե պետք էր մեծածավալ տեքստի տարբեր հատվածներն օգտագործել ( և ոչ մեկ անգամ) այն թերթելով և հարկ եղած դեպքում էջանշում անելով։ Քրստոնյաներն էլ արագ հասկացան, որ մեկ կոդեքսում տեղավորվում են ծիսակատարության ժամանակ անընդհատ կիրառվող չորս Կտակարաններն ու աստվածաշնչյան կարևոր մյուս տեքստերը[9]։

Թղթագլանը համեմատաբար արագ դուրս մղվեց կոդեքսի կողմից միայն գրականության և իրավագիտության ոլորտում, իսկ փաստաթղթաբանության մեջ թղթագլանի ձևը պահպանվեց ընդհուպ մինչև նոր ժամանակների սկիզբ։ Կոդեքսի հետ համեմատած՝ թղթագլանն ուներ մի կարևոր առավելություն․ այն բացառել է թերթը փոխելու հավանականությունը, իսկ տեքստը՝ իբրև մեկ ամբողջություն, ավարտվել է և ամրագրվել է ստորագրությամբ ու կնիքով։ Հետքրքիր է, որ հունական և լատինական փաստաթղթերում տեքստերն ուղղահայաց էին և անընդհատական, մինչդեռ գրական ստեղծագործություններում, տեքստերը սյունակներով էին և էջերով[10]։ Եգիպական հայտնագործություններից դատելով՝ մեր ժամանակաշրջանի առաջին դարերում թղթագլաններն ու կոդեքսները գոյատևել են կողք կողքի, 3-րդ դարում կոդեքսի կիրառությունը չէր գերազանցում 6% տոկոսը։ Բայց հետայդու թղթագլանը կորցրել է առաջատարի իր դիրքերը․ ի վերջո 4-րդ դարում արդեն կոդեքսի կիրառությունը հասել էր 65%-ի, 5-րդ դարում՝ 89%-ի, իսկ 7-րդ դարում գիրք-թղթագլանները վերջնականապես դուրս են եկել կիարառությունից[10]։ Այստեղ կա գաղափարական մի հանգամանք․ անտիկ գրականության 4-5-րդ դարերի ստեղծագործությունները պահպանվել են թղթագլանների տեսքով, իսկ նոր՝ քրիստոնեական գրքերը՝ կոդեքսի տեսքով։ Այսպիսով՝ վերջիններս իրենց ձևով ասոցացվել են իրենց բովանդակության հետ[11]։

Ձեռագիր գրքերի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

13-րդ դարի սկզբում արդեն վերջնականապես ձևավորվել էին ձեռագիր գրքերի 3 հիմնական տեսակները, որոնք տարբերակվում էին իրենց գործածությամբ և, իհարկե, նյութի տեսակով, ձևավորմամբ։

1.Շքեղ գրքերը հայտնի վայելչագիրների (գրիչների) արտագրած և ձևավորած գրքերն էին։ Վերջիններիս պատրաստման համար օգտագործվել են բարձրորակ մագաղաթի տեսակներ, իսկ տեքստերը պատկերազարդ էին, կազմերը՝ կաշվեպատ, և հաճախ զարդարված թանկարժեք քարերով ու մետաղներով։ Նման գրքերը հիմնականում ծառայում էին որպես ճոխ նվերներ` բարձրագույն ազնվականության, իսկ երբեմն նաև շատ հարուստ մարդկանց համար։

2.Սովորական (ամենօրյա գործածության համար նախատեսված) գրքեր. դրանք մագաղաթի կամ թղթի վրա հստակ ձեռագրով, որպես կանոն համեստորեն զարդարված գրքերն էին։ Նման գրքերը կազմում են կոդեքսների մեծ մասը։ Դրանցով են մշակվել գրքերում տեքստի՝ էջում զետեղման մեթոդները, և առհասարակ գրքերին բնորոշ ձևն ու առանձնահատկությունները։ Նման գրքերը սպասարկել են միջնադարյան մտավորականության (համալսարանի դասախոսներ և ուսանողներ, դպրոցների ուսուցիչներ, մասնավոր դպիրներ, հոգևորականներ, ասպետների գրագետ մասը) և,այսպես կոչված, երրորդ խավի (հոգևորականությունից և ազնվականությունից հետո եկող) կարիքները։ Այս միջավայրն էլ հետագայում դարձավ տպագիր բոլոր գրքերի հիմնական սպառողը։

3.Էժան (հսարակ) գրքեր․ մագաղաթի և թղթի ամենավատ տեսակներից պատրաստված գրքեր։ Իտալերենով ստեղծվող այդ գրքերը սկզբնապես պատրաստել են համալսարանական դասախոսներն ու ուսանողներն իրենց անձնական օգտագործման համար։ Այս գրքերը ամենից հաճախ ամբողջովին զուրկ են զարդերից (բացառություն են անվանումների սկզբնատառերն ու բովանդակությունը)։ Էժանագին այդ գրքերն օգտագործում էին աղքատ և անգրագետ գյուղական հոգևորականները։

Պապիրուսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոդեքսների կազման ընդհանուր սկզբունքները հետևյալներն էին. գրելու համար նախատեսված թերթերը ծալվել են մեկը մյուսի վրա։ Եվ որպեսզի ստացվեր քիչ թե շատ հարթ կապոց, թերթերը դասավորվել են մեծից փոքր, այնուհետև կապոցը ծալվել և կարվել է երկայնքով։ Այդպիսով՝ արտաքին թերթերն ունեին ամենից մեծ ծավալը, իսկ մեջտեղինները` ամենից փոքր։ Որոշակի հաստության դեպքում ծալքի մոտ ձգվածությունը մեծանում էր, իսկ փակված ժամանակ դրանք հաճախ բացվում էին։ Այդ իսկ պատճառով կոդեքսները սկսեցին պատրաստել տետրադիոնից, այսինքն` 4 թերթիկներից, որոնք ծալված էին հավասարապես (հին հունարեն՝ τετράδιον, լատ.՝ quaternion): Քառածալ կամ քառաթերթ տետրերը պարտադիր պայման չէին, հանդիպում էին նաև երկթերթ կամ հնգաթերթ և այլն[12]։ Ամենից հաճախ, սակայն, հանդիպում էին տետրադիոններն իրենց կցված հավելվածներով (եթե տեքստը չէին տեղավորվում տետրադիոնի մեջ)։

Քանի որ նախաստեղծ կոդեքսների օրինակներ չեն պահպանվել, հնարավոր չէ ասել՝ արդյո՞ք գոյություն են ունեցել միատետրադիոն ձևեր․ պահպանված բոլոր օրինակները բազմատետրադիոն են։ Պապիրուսե տետրադիոնի պատրաստման համար արհեստանոցում պատրաստված պապիրուսը կտրել են՝ միջնամասում պահպանելով սոսնձման տեղերը։ Բայց քանի որ դա թանկ հաճույք էր, ուստի սոսնձելու հատվածներ շատ չէին թողնում։

Եգիպտական պեղումների և գտածոների հիման վրա պարզ դարձավ,որ սկզբնական շրջանում պապիրուսե կոդեքսներն ավելի տարածված էին, քան մագաղաթե կոդեքսները, հունական գրականության դեպքում, օրինակ, 5։3 հարաբերությամբ է՝ հօգուտ պապիրուսե կոդեքսների[10]։

Պապիրուսե կոդեքսների ձևի վրա մեծ ազդեցություն է թողել նյութի կազմությունը՝ հյուսվածքը։ Պապիրուսը նուրբ էր, ուստի թերթերը շուտ էին մաշվում, իսկ ծայրերն էլ շուտ կոտրատվում էին։ Այդ իսկ պատճառով նման կոդեքսներում տեքստը գրում էին սյունակով և լուսանցքներով, ի դեպ՝ հատկապես արտաքին ծայրի լուսանցքը լայն էին թողնում։ Պապիրուսի կոդիկների ընդհանուր ձևաչափն ավելի մեծ էր, քան մագաղաթինը, իսկ փոքր ձևաչափով գրքեր ամենևին էլ չեն հանդիպում[13]։

Հունարենով գրված եգիպտական պապիրուսների ձևաչափերը տարբեր են։ 4-6-րդ դարերից պահպանված կոդեքսներն ունեն լայնության և երկարության 2:1, 5:4, 4:3, 3:2, 5:3, 7:4, 7:3 հարաբերություն։ Եվ դա պայմանավորված էր պապիրուսի յուրահատկությամբ․ որպեսզի վնացվածքները տեքստին չհասնեին, գրելու համար նախատեսված մակերեսները պետք է մեծ լինեին, տեքստերը պետք է գրվեին մեկ սյունակով (ի տարբերություն մագաթափների, որոնց վրա տեքստերը գրվում էին երկու, անգամ երեք սյունակներով)[14]։

Ոչ շատ պապիրուսե կոդեքսներ պահպանվել են նաև Արևմուտքում։ Ֆրանսիայի ազգային գրադարանում պահպանվում է Սբ․Ավիտի խրատանին՝ պապիրուսե կոդեքսի տեսքով, Փարիզի 3 գրադարաններում, Ժնևի, Սանկտ Պետերբուրգի գրադարաններում պահպանվել են Օգոստինոս Երանելու ուղերձների ցրված բեկորներ և կոդեքսների թերթեր,Պոմերսֆելդենում պահպանվում են «Дигест»-ի պատառիկներ, Սանկտ Գալլենում՝ Իսիդոր Սևիլյացու գործերի հատվածներ։ Այս բոլոր ձեռագրերը թվագրվում են 6-7-րդ դարերով[15]։

Գրքի կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահպանված ամենահին կազմերը, որոնք պատրաստվել են Եգիպտոսում, վերաբերել են 3-րդ դարի վերջերին և 4-րդ դարի սկզբներին։ Ե՛վ անտիկ, և՛ միջնադարյան գրքի կազմերն ունեցել են 2 հիմնական տիպ՝ փայտ և կաշի։ Փայտյա կազմերը մասամբ կամ ամբողջությամբ կաշեպատ են եղել։ Այդպիսի կազմերի նախատիպ կարող են եղած լինել փայտե տախտակները, որոնք ամրակցվել են մետաղական օղակներով կամ թելերով[16]։ Ղպտիների կազմարհեստի արվեստը մեծապես ազդել է թե՛ Եվրոպայի, թե՛ Արևելքի վրա։

Այսպես՝ դեռևս 7-րդ դարից Անգլիայում հայտնի էին փայտե կաշեպատ կազմերը՝ պատրաստված նույն ձևով, ինչ ղպտիների ստեղծածները։ Այնտեղ պահպանված հնագույն կազմը Սուրբ Կուտբերտի Ավետարանի` Հովհաննու Ավետարանի ձեռագիր պատճենի կազմն է։ Փայտե տախտակները ծածկված են այծի կաշվով՝ սաֆյանով, ներկված կարմիր գույնով (ճիշտ այնպիսի կաշվով, ինչպիսին օգտագործվել է Եգիպտոսում), դա ակնհայտորեն տեղական արտադրանք չէ, այլ Արևելքից ներմուծված ապրանք[17]։

Կազմերը զարդարելու ղպտիական ոճը՝ ոսկեգույն և ծաղկավոր ֆոնին արված զարդանախշեր, ներազդել է իրանական գրքարվեստի վրա։ Այդ արվեստը հայտնի էր նաև միջնադարյան Գերմանիայում և Ֆրանսիայում։ 15-րդ դարի գերմանական և անգլիական գրքերին հատուկ կառուցվածքը՝ կազմերի վրա զարդանախշերի զետեղումը, ուներ ղպտիական նախշակաղապար[18]։

Եվրոպայում կազմերի պատրաստման համար օգտագործվել են եզան և խոզի կաշիներ, իսկ ավելի ուշ՝ մագաղաթ և սաֆյան (այծի և ոչխարի մորթուց պատրաստված նուրբ կաշին)։ Փայտե կազմերը կարող էին պատված լինել գունավոր դիպակով, իսկ կազմերի վրա արված բարդ դրոշմանիշերը՝ ներկվել կամ դրվագազարդվել մեկ այլ երանգի կաշվով։

Որպեսզի կազմերը լավագույնս պահպանվեին, նրա ստորին հատվածում ամրացվել են երկաթե շրջանակներ, որոնց վրա հենվել է ձեռագիրը։ Քանի որ մագաղաթե գիրքը բացվելու հատկություն ուներ, մագաղաթն ինքը ծռմռվելով կուչ էր գալիս և շատ զգայուն էր խոնավության ու չոր օդի նկատմամբ, կազմերը միշտ ունեցել են կապիչներ, որոնց շնորհիվ վերջիներս ձգվել-տեղավորվել են գրքի կաղապարի մեջ։ Կազմերը, թղթի կիրառությամբ պայմանավորված, սկսել են պատրաստվել կարտոնից՝ կաշեպատ կամ գործվածքապատ ստվարաթղթից։ Ի դեպ՝ նման կազմերում հաճախ են հայտնաբերվում արժեքավոր հին ձեռագրերի կամ վաղ տպագիր գրքերի մնացորդներ[19]։

Մագաղաթե ձեռագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագաղաթե ձեռագրերի տարբերակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հսկա օրենսգիրքը. Դանիել մարգարեի գիրքը, կոդեքսում լավ տեսանելի են սկզբնատառերը և գրքային ձևավորման բոլոր տարրերը, XIII դարի առաջին կես, Շվեդիայի ազգային գրադարան

Պապիրուսը, որպես կոդեքսի պատրաստման հումք, ուներ բազմաթիվ թերություններ․ այն առաձգական չէր, հաճախ էր կոտրատվում, անընդհատ թերթվելուց մաշվում։ Մինչդեռ մագաղթն ուներ մի շարք կարևոր առավելություններ, որոնք էլ ի վերջո որոշեցին գրքի վերջնական տեսքը։ Առաջին անգամ membrana pergamena («մագաղաթ») տերմինն օգտագործվել է Դիոկղետիանոս կայսեր՝ գների վերաբերյալ հրամանագրի մեջ 301 թվականին, որը լայն տարածում ստացավ քրիստոնեական գրականության մեջ[20]։ Մագաղաթը, իբրև առավել ճկուն և ամուր նյութ, թույլ էր տալիս, որպեսզի գրելու տարածություններն առավել նեղացվեին և տեքստերը շարադրվեին երկու սյունակներով, թեև շատ հաճախ հանդիպում են նաև մեկ սյունակով շարադրված տեքստեր։ Անտիկ կոդեքսները չափերով շատ մեծ չէին, դրանք հաճախ քառակուսի կամ գրեթե քառակուսի (5 ։ 4)[21] տեսք են ունեցել։ Մագաղաթե կոդեքսները՝ գրքերը, պատրաստվել են պապիրուսի նմանությամբ։ Մագաղաթի երկծալ էջը հին հունարենով կոչվել է «դիպլոմ» (հին հունարեն՝ δίπλωμα), իսկ քառածալ էջը՝ տետրադիոն՝ «տետր»։ Տետրադիոնների վերջին թերթերը համարակալվել են (լատ.՝ signatura ), ինչը հնարավորություն է ընձեռել վերջիններս հաջորդաբար դասավորել կոդեքսներում։ Համարակալումը, բառացի ՝ «ստորագրությունը», արվել է էջի ստորին հատվածում՝ կենտրոնում, իսկ անտիկ ժամանակաշրջանում՝ նաև ստորին աջ անկյունում։ Եթե Եվրոպայի մայրցամաքային գրչատներում «ստորագրությունն» արվել է հռոմեական թվանշաններով, ապա Իռլանդիայի և Անգլիայի արհեստանոցներում՝ համարակալումն իրականացվել է այբբենական կարգով՝ «տետրի» վերևի ձախ անկյունում։ «Տետրերի», հաճախ նաև առանձին հատվածների կապակցման համար 11-րդ դարից սկսած կիրառվել է րեկլաման՝ ծանուցումը, ծանույցը, երբ նախորդ քառատողի վերջին բառի տակ գրում էին հաջորդի առաջին բառը[22]։

Մագաղաթյա օրենսգրքի բուն ձևաչափը շատ փոքր էր (նվազագույնը 5 × 6,5 սմ)։ Նման նմուշները պահպանվել են վաղ միջնադարից (Բուտբերտովո Ավետարան)։ Հետագայում օրենսգրքի չափերը բավականին տարբեր են եղել և միջին հաշվով ունեցել են 12-ից մինչև 40 սմ երկարություն։ Առավելագույն չափսերն ունի XIII դարի հսկա կոդեքսը՝ 91,5 × 50,8 սմ էջի ձևաչափով (տեքստի երկու սյունակ՝ ուրաքանչյուրը 105 տողով)[23]։ Երբեմն օրենսգրքի կողմերի հարաբերակցությունը կարող էր հավասար լինել 1։ 2-ին[24]։ Մագաղաթի պատրաստման համար կաշվի մակերեսը և ձևաչափը բնականաբար կախված էին կենդանու տեսակից, բայց միջին հաշվով այն ունեցել է 50 × 75 սմ չափ[25] ։

Միջնադարում կոդեքսները սկսեցին ծալակցել բացառապես քվատերնիոններից։ Սակայն եթե տարածքը բացակայում էր, կարող էին օգտագործվել ունիոններ, բինիոններ եւ տրինիոններ (2, 4 և 6 էջանոց տետրեր)։ Ընդ որում բինիոններն ու տրինիոնները օգտագործվել են բացառապես ձեռագրի սկզբում և վերջում ՝ վերնագրման և նմանատիպ այլ կարիքների համար։ Քվինիոնները՝ 5 թերթանոց «տետրերը», շատ բնորոշ են VII-IX դարերի հիբերնյա—սաքսոնյան (Իռլանդիայի լատինական անվանումն է «Հիբերնիա») գրքային ավանդույթին, իսկ 14-րդ դարի Իտալիայում տարածվել են սիքստիոնները՝ 6 թերթանոց «տետրերը» [26]։

Անտիկ ժամանակաշրջանում ամենատարածվածը քառակուսաձև գիրքն էր, որում տեքստի մի քանի սյունակ տեղավորել է մեկ էջում։ Մեծ ֆորմատի կոդեքսներում դրանք կարող էին լինել երեքից չորսը։ Տարածքի նման բաժանումը ժառանգվել է գլանաձև «գրքից»՝ թղթագլանից, որտեղ ընթերցողի տեսադաշտում միաժամանակ տեքստի երեք-չորս սյունակ կար։ Անտիկ դարաշրջանի վերջում ստեղծված հնագույն գրքերից մեկը՝ Աստվածաշնչի Սինայի կոդեքսը, յուրաքանչյուր էջում ունի տեքստի չորս սյունակ, իսկ յուրաքանչյուր սյունակում տեղադրվել է 12-13 տառ։ Դա Ունիցիալ կոչվող գիրն է, որը ծագել է լատիներեն uncia («ամբողջի տասներկուերորդ մասը») եզրույթից։ Տեքստը գրելու համար կոդեքսի էջերը մշակվել են փետրե գրչի համար նախատեսված դանակի բութ կողմով, որը թղթի վրա հետագիծ էր թողնում[27]։

Կոդեքսները ժառանգել էին թղթագլանի՝ իբրև գրքի նախատիպի բաժինները։ Յուրաքանչյուր առանձին թղթագլան վերածվել է կոդեքսի առանձին գլխի, չնայած որ «գրքի» հին անվանումն է պահպանվել կոդեքսի համար։-------хотя старое название «книги» за этой главой сохранялось։ Լատինական pagina («էջ») տերմինը, որն օգտագործվել է թղթագլանի դեպքում, կիրառվել է նաև կոդեքսների համար։ Մի քանի կոդեքսներ, որոնք պարունակել են մի ամբողջ ստեղծագործություն կամ մեկ հեղինակի ստեղծագործությունների հավաքածու, կոչվել են կորպուս։ Նույն կերպ կոդեքսին են անցել թղթագլանի համար կիրառվող տեխնիկական նշաններն ու ցուցումները[27]

Սինայի կոդեքսի թերթ 202 verso, գրված է չորս սյունակով, Աստվածաշունչ. IV դար, Բրիտանական թանգարան

Նյութ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանրանկարներ «Կարլ Լիսոյի առաջին Աստվածաշնչից», թերթ 386 verso. Կարոլինգների դարաշրջանի մագաղաթ` «մազի կողմը», որի վրա լավ երևում են սև կետերը ' մազերի ֆոլիկուլների հետքերը: Ֆրանսիայի ազգային գրադարան

Մագաղաթը (լատ.՝ membranum) թանկ նյութ էր. 300-400 էջանոց ծավալուն գիրք պատրաստելու համար անհրաժեշտ էր մորթել առնվազն 70-100 կենդանի։ Մեծածավալ Աստվածաշնչի համար անհրաժեշտ էր մոտավորապես 320 կենդանու կաշի[28]։

Միջնադարում գրավոր նյութի պակասի մասին են վկայում կրկնագրերը՝ պալիմփսեստները։ Մագաղաթի մշակման տեխնոլոգիայի անտիկ վկայություն չի պահպանվել, բայց հիմքեր չկան ենթադրելու, որ այն սկզբունքորեն տարբերվում էր միջնադարյան տեխնոլոգիայից[11]։

Տարբեր երկրներում մագաղաթը պատրաստում էին տարբեր կենդանիների կաշիներց։ Պերգամոնի շրջակայքում, օրինակ, ավանակներ էին բուծում, ուստի և լավագույն հնագույն տեսակները պատրաստվել են հենց ավանակների կաշվից[20]։ Այսպես, օրինակ, 160 ավանակի կաշի է օգտագործվել 13-րդ դարի Կոդեքս Գիգասի՝ միջնադարյան ամենամեծ մատյանի թերթերի պատրաստման համար։ Կարոլինգյան դարաշրջանում մագաղաթը հաճախ պատրաստում էին ոչխարի կաշվից։ Բայց դա կանոն չէր. Իտալիայում,օրինակ, մագաղաթի պատրաստման համար ամենից հաճախ օգտագործել են այծի կաշիները։ Իսկ, օրինակ, XIV-XVI դարերի իտալական շատ ձեռագիր մատյաններ առանձնանում են իրենց մագաղաթի բացառիկ սպիտակությամբ, որովհետև վերամշակված կաշին մինչ ամբողջովին չորանալը ծածկվել է կավիճի հաստ շերտով։ Անտիկ շրջանում սպիտակ մագաղաթ ստացել են նախապես արյունաքամված կենդանու մորթուց, մորթած կենդանիների արյունաողողված մորթիներն ունեն դեղնավուն երանգ։[29]: Ամենաբարակ մագաղաթը ստացել են ճագարների ու սկյուռիկների կաշիներից, ինչպես նաեւ մոր արգանդից հանված չծնված գառներից։ Վերջինս չափազանց դժվար է մշակվել, շատ թանկ էր և օգտագործվել է միայն հատուկ շքեղ գրքերի համար, որոնք նախատեսվել են իբրև նվեր՝ բարձրաստիճան անձանց համար[28]։

Մշակված մագաղաթն ունեցել է երկու կողմ՝ սպիտակ-հարթ (կենդանու մաշկի ներքին կողմը) և ավելի դեղնավուն-կոպիտ (մաշկի արտաքին, մազածածկ կողմը)։ Հունական և հռոմեական ձեռագիր մատյաններում մագաղաթի «մազի» և «մսի» կողմերը նմանության/նույնականացման/ սկզբունքով են դասավորվել[9]։ Անգլիայում և Իռլանդիայում մասնագետները մագաղաթն այնպես են մշակել, որ «մսի» և «մազի» կողմերն անհնար է եղել տարբերակել, մինչդեռ Գերմանիայում դրա վրա ուշադրություն չեն դարձրել, և հաճախ մայրցամաքային ձեռագրերում մագաղաթի հակառակ երեսին պահպանվել են մազի ֆոլիկուլների սև հետքերը։ Նույն կերպ են վարվել նաև Իտալիայում և Իսպանիայում, որտեղ մագաղաթը պատրստվել է պապիրուսի ձևով և մանրակրկիտ մշակել են վերջինիս միայն մեկ կողմը[28]։

Հնուց ի վեր մագաղաթի արտադրությունը հոգևորականության արտոնությունն էր և կենտրոնացած էր վանքերում, բայց XII դարից ՝ քաղաքների ծաղկման և համալսարանների հիմնադրման հետևանքով, իրավիճակը սկսեց փոխվել։ 1292-ի հարկային ռեգիստրի համաձայն ՝ Փարիզում 19 մագաղաթ պատրաստող կար։ Ժամանակի ընթացքում նյութ գրելու մենաշնորհն անցավ համալսարանին, որը չափազանց հետաքրքրված էր գրքերի վերաշարադրմամբ[30]։ Ի վերջո մագաղաթի արհեստանոցի վերահսկողությունն անցավ համալսարանին[31]։

Ներկված մագաղաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ երևույթին, III կամ IV դարում նորաձև էր ոսկեզօծ մագաղաթի վրա ոսկով և արծաթով գրելը։ Քրիզոգրաֆիայի տեխնիկայով պատրաստված շքեղ գրքերը ներառում էին միայն Սուրբ Գրքի տեքստերը։ Այդ ամենը հարուցել է Հիերոնիմ Ստրիդոնսկու քննադատությունը։ Այսպես` 384 թվականի իր ուղերձում նա հանդիմանում է հարուստ այն քրիստոնյաներին, ովքեր Սուրբ Գիրքն են պատվիրում ոսկեգույն մագաղաթով, ոսկի տառերով ու զարդաքանդակներով պատված[32]։ Դիո Քրիզոստոմոսը ևս իր ելույթներից մեկում պաթետիկորեն բացականչեց «Չեմ տեսնում որևէ մեկին, ով կփորձի հասկանալ գրքի իմաստը, բայց բոլորն են ուզում ունենալ ոսկե տառերով գրված օրինակներ» (Homil., 32)[33]:

Բյուզանդական ազդեցությամբ քրիզոգրաֆիան տարածվել է նաև Լատինական Արևմուտքում։ Օստգոտոյի Թագավորությունից մեզ են հասել Չորս ավետարանիչների` 6-րդ դարով թվագրվող, ձևավորումով և տեքստով իրար շատ նման երկու գրքեր. գոթական Արծաթե գիրքը, որն այսպես է անվանվել մուգ մանուշակագույն մագաղաթի վրա վառ արծաթե թանաքով գրի պատճառով, գոթական լեզվով միակ մեծ տեքստն է։ Նրա հետ սերտորեն կապված է Բրեշիայից մեզ հասած նմանատիպ շարադրանքով գիրքը, որի լատիներեն տեքստն ըստ երևույթին ուղղվել է գոթական թարգմանության միջոցով[34]։ Անգլոսաքսերը VII-VIII դարերում ընդունել են ձեռագրերի զարդարման սովորույթը ևս. Վիլֆրիդ Յորքսկու "Վարք" - ում հիշատակվում է, որ նա Ռիբոնյան վանքին նվիրեց "մանուշակագույն մագաղաթյա մաքուր ոսկուց գիրք"։ Հատկանշական է, սակայն, որ այս օրենսգիրքը նկարագրվում է որպես "չտեսնված հրաշք", իմա` Անգլիայում նման ձեռագրերը շատ հազվադեպ էին։

Սուրբ Բոնիֆացիոսը 735-ում դիմել է Տենտսկի վանքի սպասավորին` խնդրելով նրան ոսկով վերաշարադրել Պետրոս առաքյալի «Ընդհանրական նամակները»: Սակայն անգլոսաքսոնյան ոչ մի քրիզոգրաֆիական գիրք մեզ չի հասել[35] ։

Մանուշակագույն մագաղաթի վրա ճոխ ձեռագրեր պատրաստելու ավանդույթը վերածնվեց Կառլոս Մեծի և նրա հաջորդների օրոք։ Դատարանի դպրոցի ամենահայտնի ձեռագրերից մեկը Գոդեսկալկայի Ավետարանն էր, որը կոչվել է իր դպիրի անունով։ Քրիզոգրաֆիկ ծածկագրերի գեղագիտությունը նույնպես խորհրդանշական էր, ինչը երևում է հետևյալ ձեռագրին նվիրված բանաստեղծություններից[36].

10-րդ դարում մանուշակագույն մագաղաթի վրա ոսկով և արծաթով գրելը դուրս էր եկել գործածությունից, բայց Իտալիայում, Գերմանիայում և Անգլիայում այս տեխնիկան օգտագործվում էր թագավորների պաշտոնական փաստաթղթերում։ Հայտնի են Սուրբ Հռոմեական կայսրության կայսրերի` Օտտոն I- ի (962), Օտտո II- ի (972), Կոնրադ II- ի (1035), Հենրի IV- ի (1074 և 1095) փաստաթղթերը։ Իտալիայում այս տեխնիկայի միջոցով իրականացվել է նույնիսկ մասնավոր գրագրությունը[37]։

15-րդ դարում Բուրգունդյան իշխանների արքունիքում նորաձևության եկան գունազարդ ձեռագրերը, որոնց էջերը ներկված էին ​​սև գույնով, որն իրենից ներկայացնում էր մրի կամ պղնձի և երկաթի միացությունների լուծույթ։ Այս ծածկագրերից պահպանվել են առնվազն վեցը, բոլորն էլ պատրաստվել են Ֆլանդրիայում[38]։

Ավետարան Գոդեսկալկա. Շատրվան կյանքի և նախասկիզբ Կարոլինգյան ծիրանագույն կանոնագրքերում հաճախ գունավորվում էր միայն տեքստի դաշտը։ Ֆրանսիայի Ազգային գրադարան
«Սև ժամագիրք», թերթ 18V—19r : Մորգանի գրադարան

Կրկնագիր մագաղաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նույնիսկ վաղ միջնադարում` գրքային մշակույթի առավելագույն անկման ժամանակահատվածում, մագաղաթի պահանջարկը շատ ավելին էր, քան արտադրությունը։ Ի վերջո դրա հետևանքով սկսվեց ոչ ակտուալ տեքստերի ոչնչացման գործընթաց, որը հատկապես նոր թափ ստացավ VII-IX դարերում։ Ընդհանուր առմամբ պահպանվել են մոտավորապես 130 պալիմպսեստներ (կրկնագիր մագաղաթներ)` V-XVI դարերով թվագրվող, որոնց ուսումնասիրությունն ակտիվորեն ընթանում էր XVIII[39] դարի կեսերին։ Վաղ միջնադարում ջնջվել են հիմնականում անտիկ տեքստերը։ Ընդ որում, մշակութային պահանջմունքների փոփոխությամբ պայմանավորված` դարեր շարունակ այդ գործընթացը կարող էր տեղի ունեցած լինել մի քանի անգամ։ Մասնավորապես, հայտնի է Բրիտանական թանգարանի հավաքածուից (№ 17 212) ձեռագիրը. նրանում 5-րդ դարում արված Լիցինիանոսի տարեգրությունները VI դարում իրենց տեղը զիջեցին քերականական տրակտատի, այնուհետև IX-ում կամ X-րդ դարում վերջինս ևս ջնջվել է, ապա նույն տեղում վերաշարադրվել Ջոն Զլատոուստի Գոմելի սիրիական թարգմանությունը։ Նույն բարդ ճակատագիրն ուներ նաև Ցիցերոնի հայտնի ձեռագիրը` De republica (Vat) Lat. 5757)` հայտնաբերված 1822 թ.-ին Անջելո Մայի կողմից։ 4-րդ դարում պապիրուսից արտագրված Ցիցերոնի տեքստը (երկու սյունակներով արված գեղագրությամբ) VIII դարում ծածկվեց Օգոստինոս Երանելու` ամբողջական տողերով գրված մեկնաբանություններով[40]։

IX դարի պալիմպսեստի օրինակ, Codex Sangallensis 18. Վերևում Ղուկասի ավետարանի կիսաջնջված հունարեն տեքստը` երկու սյունակներով կրկնագրված, մաքրված թերթիկի ներքևում երևում է փոքրատառերով գրված լատիներեն թարգմանությունը։ Սուրբ Գալլի վանքի գրադարան

Հին տեքստի ոչնչացման կամ ջնջելու մեթոդներն անհայտ են։ Սկզբնապես պալիմպսեստները լվանում էին այնպես, ինչպես պապիրուսները` սպունգով։ Սակայն քանի որ սևակարմիր կամ սևաշագանակագույն թանաքը խորն էր ներծծվում մագաղաթի մեջ, ուստի սկսեցին մակերեսները քերել սկզբում դանակով, հետո պեմզայով։ Անգլիայում երբեմն օգտագործվում էր քիմիական մեթոդը ' թանաքի գունաթափման համար մագաղաթի թերթիկը ընկղմում էին խառնուրդի մեջ. այդ լուծույթի ճշգրիտ բաղադրատոմսը մինչ օրս հայտնի չէ,սակայն հայտնի է, որ այն ներառում էր կաթ, պանիր և չհրկիզվող կրաքար[40]։ Երբեմն հին տեքստերի ոչնչացումը պարզապես նորաձևության հարց էր. Գրիգոր Տուրսկին (V, 45) ներկայացնում է մի պատմությունը, որում պատմվում է, թե ինչպես է Հիլփերիկ թագավորը պահանջում, որ գործածության մեջ դրվի իր իսկ հորինած չորս նոր տառերը։ Վերջինս հրաման է արձակում, որպեսզի "հին գրված գրքերի տեքստերը պեմզայով մաքրվեն և վերագրվեն"[40]: Ոչ ակտուալ տեքստերի ոչնչացումը կիրառվում էր նաև XIV դարում. Բենվենուտո դա Իմոլայի` Դանթեի «Աստվածային կատակերգության» վերաբերյալ մեկնաբանություններում («Դրախտ», Երգ XXII) հիշատակվում է, որ Մոնտե Կասսինոյում ամբողջական հատորներ էին ջնջվում,որոնց մագաղաթից սաղմոսարաններ էին պատրաստվում և վաճառվում[41]։

Միևնույն ժամանակ, չի կարելի ասել, որ գոյություն է ունեցել ինչ-որ թշնամական վերաբերմունք անտիկ գրականության նկատմամբ. այսպես` վաղ միջնադարում Գրիգոր Մեծի բարոյագիտական աշխատությունները կրկնագրվել են Տիտոս Լիվիոսի, ինչպես նաև Լակտանտիոսի ջնջված ստեղծագործությունների տեղում։ Դասական միջնադարում նկատվում են ճիշտ հակառակ միտումները. Գրոտաֆերատայի գրադարանում XIII դարում աստվածաշնչյան տեքստի տեղում վանականներն արտագրել են «Իլիականն» ու Սոֆոկլեսի երկերը, իսկ Սուրբ Գալլուսի գրադարանում աստվածաշնչյան տեքստի տեղում կրկնագրել են Օվիդիուսին, որը, իհարկե, մեկնաբանվում էր միստիկ-այլաբանական համատեքստում[42]։

Արտագրության մեթոդները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամիատինյան օրենսգիրք. Մանրանկար, որը բացում է Հին Կտակարանը: Պատկերված է Եզրասը` իբրև միաբան-վերաշարադրող: Վերևում գրված է. «Երբ սուրբ գրքերը կորան պատերազմի կրակի մեջ, Եզրասը փոխհատուցեց վնասը»։ Լաուրենցիանի գրադարան

Կոդեքսների պատրաստումը տարբերվում էր նրանից, թե ինչպես էին արտագրում պապիրուսները. այն անհատական աշխատանք էր, գրիչների խմբին ոչ թե թելադրում էին, այլ նրանցից յուրաքանչյուրն արտագրում էր մատյանը։ Այդ իսկ պատճառով գրքերն առավել փոքրաթիվ էին ու թանկ, այն նաև հոգևոր դասի արտոնությունն էր։ Ի սկզբանե գրիչն աշխատել է մատյանը ծնկի վրա դրած` այնպես, ինչպես անտիկ դարաշրջանում։ Բայց քանի որ գրքի չափսերն ու քաշը գնալով մեծանում էին, դպիրներն աշխատում էին գրակալի դիմաց կանգնած կամ նստած։

Ինչպես անտիկ դարաշրջանում, այնպես էլ հետագայում օգտագործվել է երկու գույնի թանաք` սև և կարմիր։ Կարմիրով ընդգծում էին սկզբնատառերն ու պարբերությունների առաջին նախադասությունները։

Սև թանաքը պատրաստվում էր տանինի և երկաթի սուլֆատի հիմքով։ Այն ներծծվում էր մագաղաթի մեջ` երբեմն վերջինիս վրա քայքայիչ ազդեցություն ունենալով։ Ժամանակի ընթացքում սևը խունանալով դառնում էր բաց շագանակագույն։

Կարմիր թանաքը պատրաստվում էր կավաքարի (օքրա կամ օխրա) կամ կապարի սուսրիի (կարմրադեղի) հիմքով[43]։

Մատյանի որևէ գլխի, գլխատառի կամ պարբերության առաջին նախադասությունն ընդգծելու ձգտումը ծնեց միջնադարյան կերպարվեստի հատուկ տեսակ[44] : Քանի որ մագաղաթը դիմանում էր հիմնաներկային գունանյութերին, մատյաններում կատարում էին բազմագույն նկարազարդումներ, որոնք ավանդաբար կոչվում են մանրանկարներ ( լատ.՝ miniumծծմբասնդիկ)։ Նկարիչներին անվանում էին մանրանկարիչներ կամ պատկերազարդողներ։

Լատինական կոդեքսները, ինչպես նաև թղթագլանները չունեին տիտղոսաթերթեր, դրանք սկսվում էին «incipit liber» - «Գիրքը սկսվում է» կամ «Գրքի սկիզբ» (հետագայում կարող էր հետևել հեղինակի անունը և ստեղծագործության անունը)։ Գրքի վերջում դրվում էին «explicit liber» բառերը — «Ավարտվում է գիրքը»։ Explicit բայը ծագում է plicare արմատից, "գլանաձև փաթաթել", այսինքն` տերմինի ծագումը կապված է թղթագլանի հետ[45]։

Պահպանվել է 13-րդ դարի գրիչների խորհուրդը, որը բնութագրում է կոդեքսների պատրաստման բոլոր մանրամասներն ու իմաստները (մագաղաթն անվանվում է «խարտա», այսինքն ՝ «պապիրուս»)։

Aquote1.png …«խարտա»-ն, որի վրա պետք է գրվեր տեքստը, պետք է զերծ լիներ մսի մնացորդներից, լիներ պեմզայով լավ քերված և մշակված, հարմարեցված լիներ գրիչի ձեռքի և աշխատանքի համար, ոչ միայն չպիտի լիներ շատ հաստ ու կոպիտ, այլև ոչ շատ բարակ ու փափուկ։ Նրան պիտի քառակուսու ձև տրվեր այնպես, որ երկարությունն ու լայնությունը չգերազանցեին սահմանված չափը, ճիշտ Նոյյան տապանի նմանությամբ, որը թե երկարությամբ, թե ձևով ստղծվեց Աստծո պատվիրաններին համապատասխան։

Կանոնների համաձայն տեքստը պետք է գրվեր մեկ մարդու ձեռագրով, նույն թանաքով, նույն ձևով։ Տեքստը պիտի համաչափ լիներ, լիներ ընթեռնելի` ոչ շատ խիտ կամ հեռու-հեռու գրված տառերով[46]։

Aquote2.png


Թղթից կոդեքսներ(գրքեր)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գեորգիի » Վերգիլիոսի թղթային պատկերազարդված օրենսգիրքը. 1403 թ.: Աջ կողմում մեկնաբանության սյունակն է: Լաուրենցիանի Գրադարան

Գրանյութի սղությունը Եվրոպայում պահպանվում է մինչև XII դարը` մինչև թղթի լայն տարածում ստանալը։ Թուղթը Եվրոպա էր հասնում արաբների կողմից գրավված Իսպանիայով ու Սիցիլիայով[47]։ Սակայն այն շատ ուշ էր տեղ հասնում, օրինակ` 1231 թվականին կայսր Ֆրիդրիխ II-ը (Սուրբ Հռոմեական կայսրության կայսրը) արգելեց պաշտոնական փաստաթղթաբանության համար թղթի օգտագործումը[48], քանի որ այն դիմացկուն չէր։ XIV դարից սկսած թղթի կիրառության լայն տարածումը հետզհետե գործածությունից դուրս է մղում մագաղաթը։ Տեղնոլոգիաների զարգացումը հանգեցրեց նրան, որ արդեն XV դարում թուղթն ավելի բարակ, բայց և ավելի դիմացկուն դարձավ, և վերջինիս պահանջն ավելի մեծացավ։ Թեև թղթից պատրաստված գրքերը լայն տարածում ստացան, սակայն XIX դարի շեմին ու գրատպության գյուտից հետո անգամ շքեղ և արժեքավոր հրատարակություններն արվում էին մագաղաթով[49]։ XIV դարի առաջին թղթե գրքրի կազմման ժամանակ անգամ օգտագործվել է մագաղթ[49]։

ՁԵռագիր գրքերի կատալոգից պարզ է դառնում, որ XIV դարում Ֆրանսիայում ստեղծված գրքերիի 61 %-ը մագաղաթից է, 32 %-ը թղթից, իսկ 7 %-ի համար միաժամանակ օգտագործվել է և թուղթ, և մագաղաթ[50]։ XV դարում այս հարաբերակցությունը փոխվում է. 58 % — մագաղաթ, 30 % — թուղթ, 12 % — համակցված։ XV դարի 2-րդ կեսին հետևյալ պատկերն է. 34% — մագաղաթ, 56 % — թուղթ, 10 % — համակցված[50]։

Թուղթը հատկապես նպաստեց գրատպության ստեղծմանն ու զարգացմանը[50], [51]:

Ձեռագիր և տպագիր կոդեքսների ընդհանրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նմուշ Վիրգիլիոսի «Բուկոլիկներից» (1501 թվական(էջ 2) Ալդուս Մանուտիուսի հրատարակությունը): Տեքստը մագաղաթի վրա գրված է շեղագրով, աբեղախոտի նկարը և տեքստի շուրջն արված մյուս պատկերազարդումները ձեռքի աշխատանք են: Ջոն Ռայլանդսի գրադարան


Նշված երևույթը բնորոշ էր նախևառաջ գրատպության առաջին տասնամյակներին, մոտավորապես մինչև 16-րդ դարը։ Առաջին տպագրիչները հրատարակում էին 15-րդ դարի կեսերին բնորոշ տեքստեր՝ վերարտադրելով նաև ձեռագրերի՝ նախորդ դարերում ստեղծված[52] կառուցվածքն ու ձևավորումը։ Առաջին հերթին դա վերաբերում էր ձեռագիր մատյանների (միայն տպագիր վերարտադրության համար նախատեսված ձեռագրերը հայտնվել են 16-րդ դարում) կրկնօրինակված տպագիր գրքերի չափին եւ ձևաչափին։

Իր հերթին մագաղաթյա կանոնագրքերում ֆորմատը որոշվում էր կենդանիների մաշկի մեծությամբ, որոնցից ստեղծվում էր մագաղաթը։ Մերլանիի տպարանը Իտալիայում, օրինակ, օգտագործել է թղթե թերթերի չորս ձևաչափ, որոնք ճշգրիտ համապատասխանում էին մագաղաթներին։ Ձեռագիր կոդեքսների նման, առաջին տպագիր գրքերում տեքստը սովորաբար երկու սյունակով էր լինում [53]։ Առաջին ինկունաբուլաները համարակալված չէին, ունեին միայն թերթի և ոչ թե էջի համարը, մինչդեռ հետագայում, ընդհակառակը, տպագիր գրքերի օրինակով ձեռագիր գրքերում սկսեցին օգտագործել էջերի համարակալումը [54]:Գուտենբերգի Աստվածաշունչից բացակայում էր Կոլոֆոնը (գրքի մի մասը)։ 1476 թվականին վենետիկյան տպագրիչ Էրհարդ Ռատդոլտն առաջին անգամ օգտագործեց տիտղոսաթերթը, և գրիչները, վախենալով տպագրիչների մրցակցությունից, շատ արագ սկսեցին կիրառելլ տիտղոսաթերթերը ձեռագրերում։ Եվ եթե ձեռագիրը պատճենահանվում էր տպագիր հրատարակությունից, ապա վերարտադրվում էին տպագիր գրքի բոլոր առանձնահատկությունները[55]։


Ֆրանսիացի հնագետ Շ. Սամարանի աշխատանքների շնորհիվ պարզվել է, որ շերտաբաժանումը տպիչների գյուտը չի եղել,այն կիրառվել է դեռ միջնադարում փոքր ֆորմատի ձեռագրեր պատրաստելու համար, որպեսզի չշփոթեն թերթերը և չխախտեն դրանց ծալման համակարգերը[56]։ Մամուլահամարն Ֆրանսիացի հնագետ Շ. Սամարանի աշխատանքների շնորհիվ պարզվել է, որ շերտաբաժանումը տպիչների գյուտը չի եղել,այն կիրառվել է դեռ միջնադարում փոքր ֆորմատի ձեռագրեր պատրաստելու համար, որպեսզի չշփոթեն թերթերը և չխախտեն դրանց ծալման համակարգերը[56]։ Մամուլահամարն (պոլիգրաֆ) այդ կարիքների համար հորինվել է համեմատաբար վաղ և 13-րդ դարում փոխարինվել է տառաթվային համակարգով[57]։ Գրքում օգտագործվող տառատեսակը համապատասխանում էր նրա նշանակությանը, օրինակ, աստվածաբանական գրքեր՝ գրադուալներ, միսսալներ, պսալտիրի, տպագրվում էին խոշոր գոթական գրով։ Գոթական տառատեսակը օգտագործվել է նաև ուսումնական և իրավաբանական, ինչպես նաև աստվածաբանական գրականության համար, հնությունից մնացած ստեղծագործությունները տպագրվել են անտիկ ոճով (այն ձեռագիր շրջանառության մեջ են դրել 15-րդ դարի հումանիստները)։ Գրքերն աշխարհիկ օգտագործման համար (գեղարվեստական գրականություն և ազգային լեզուներով գրքեր) վերաշարադրվել և տպագրվել են գոթական գրի տարատեսակներով[58]։

Մոտ մինչև 16-րդ դարի կեսերը տպագիր գրքերի նկարազարդման համար օգտագործվում էին գրեթե բացառապես քսիլոգրաֆիա` փայտագրությունը, փայտափորագրությունը։ Ընդ որում շատ հաճախ տպագրիչները ձգտում էին հնարավորինս մոտեցնել պատկերազարդումը ձեռագիր մանրանկարին։ Դրա համար շատ թույլ շտրիխ երանգավորում էր արվում, որն այնուհետև ներկում էին ձեռքով։ Նույնը վերաբերում էր գլխագրերին, որոնք առաջին տպագիր գրքերում ձեռքով էին արվում, որի տեղը հաճախ դատարկ էր մնում։ Հաճախ այն այդպես էլ մնում էր անզարդ — ֆիզիկապես հնարավոր չէր հասցնել ամբողջ տպաքանակը (միջինը 200-ից մինչեւ 500 օրինակ), այստեղից առաջացել էին պարբերական նահանջներ[59]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Дворецкий И. Х. Латинско-русский словарь. — Русский язык-Медиа, 2005.
  2. Кодекс // Популярная художественная энциклопедия / Под ред. В. М. Полевого. — М.: Сов. энциклопедия, 1986.
  3. Борухович, 1976, էջ 126
  4. 4,0 4,1 Еланская, 1987, էջ 40
  5. Борухович, 1976, էջ 107
  6. Борухович, 1976, էջ 107—108
  7. Борухович, 1976, էջ 108—109
  8. Еланская, 1987, էջ 42
  9. 9,0 9,1 Мецгер, 1996, էջ 6—7
  10. 10,0 10,1 10,2 Еланская, 1987, էջ 43
  11. 11,0 11,1 Борухович, 1976, էջ 112
  12. Еланская, 1987, էջ 40—41
  13. Еланская, 1987, էջ 44
  14. Еланская, 1987, էջ 48
  15. Добиаш-Рождественская, 1987, էջ 31
  16. Еланская, 1987, էջ 52
  17. Cockerell, 1932, էջ 3
  18. Cockerell, 1932, էջ 12
  19. Киселёва, 2003, էջ 55—56
  20. 20,0 20,1 Добиаш-Рождественская, 1987, էջ 33
  21. Еланская, 1987, էջ 49
  22. Добиаш-Рождественская, 1987, էջ 34
  23. Киселёва, 2003, էջ 50
  24. Борухович, 1976, էջ 117—118
  25. Киселёва, 2003, էջ 51
  26. Добиаш-Рождественская, 1987, էջ 33—34
  27. 27,0 27,1 Борухович, 1976, էջ 117
  28. 28,0 28,1 28,2 Киселёва, 2003, էջ 33
  29. Киселёва, 2003, էջ 32—33
  30. Киселёва, 2003, էջ 31—32
  31. Добиаш-Рождественская, 1987, էջ 37
  32. Needham P. Twelve Centuries of Bookbindings 400—1600. — Pierpoint Morgan Library; Oxford University Press, 1979. — Р. 21. — ISBN 978-0-19-211580-5.
  33. Борухович, 1976, էջ 123
  34. Скардильи, 2012, էջ 332
  35. Добиаш-Рождественская, 1987, էջ 48
  36. Добиаш-Рождественская, 1987, էջ 47
  37. Добиаш-Рождественская, 1987, էջ 49
  38. «The Morgan Library & Museum. The Black Hours»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-29-ին։ Վերցված է 2012-07-25 
  39. Киселёва, 2003, էջ 34
  40. 40,0 40,1 40,2 Добиаш-Рождественская, 1987, էջ 38
  41. Добиаш-Рождественская, 1987, էջ 38—39
  42. Добиаш-Рождественская, 1987, էջ 39
  43. Еланская, 1987, էջ 38
  44. Борухович, 1976, էջ 113—114
  45. Борухович, 1976, էջ 114
  46. Борухович, 1976, էջ 115—116
  47. Киселёва, 2003, էջ 37
  48. Добиаш-Рождественская, 1987, էջ 41
  49. 49,0 49,1 Добиаш-Рождественская, 1987, էջ 42
  50. 50,0 50,1 50,2 Киселёва, 2003, էջ 38
  51. Киселёва, 2003, էջ 82
  52. Киселёва, 2003, էջ 227
  53. Kiseleva
  54. Киселёва, 2003, էջ 233
  55. Киселёва, 2003, էջ 235—236
  56. 56,0 56,1 Киселёва, 2003, էջ 228
  57. Киселёва, 2003, էջ 232
  58. Киселёва, 2003, էջ 237
  59. Киселёва, 2003, էջ 239—240

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Борухович, В. Г. В мире античных свитков. — Саратов: Изд-во Саратовского университета, 1976. — 224 с.
  • Добиаш-Рождественская, О. А. История письма в Средние века. — Изд. 2-е. — М.: Книга, 1987. — 320 с.
  • Еланская, А. И. Коптская рукописная книга // Рукописная книга в культуре народов Востока : Очерки. — М.: Наука, Гл. ред. вост. лит-ры, 1987. — Т. 1. — С. 20—103.
  • Киселёва, Л. И. Письмо и книга в Западной Европе в Средние века. — СПб.: Дмитрий Булавин, 2003. — 310 с. — ISBN 5-86007-376-3
  • Мецгер, Б. Текстология Нового Завета: Рукописная традиция, возникновение искажений и реконструкция оригинала. — М.: Библейско-богословский ин-т св. апостола Андрея, 1996. — 334 с.
  • Скардильи, Пьерджузеппе. Готы: язык и культура / Пер. с нем. А. Д. Сыщикова. — СПб.: Филологический факультет СПбГУ, 2012. — 388 с. — ISBN 978-5-8465-1094-4
  • Cockerell, D. The Development of Bookbinding Methods. Coptic Influence // The Library. — 1932. — Vol. 13. — P. 1—19.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]