Սուրբ Գալլուսի աբբայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Convent of St Gall.jpg
WorldHeritageBlanc.svg
'
*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն


Տիպ
Չափանիշներ
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում   (անհայտ նստաշրջան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo.svg ժառանգություն
Տաճարի ներսը (շվեյցարական բարոկկոյի կարևորագույն հուշարձաններից է)

Սուրբ Գալլուսի աբբայություն (գերմ.՝ Abtei St. Gallen), արդեն ցրված աբբայություն (747–1805 թթ.), որ գործել է Շվեյցարիայի Սանկտ Գալլեն քաղաքի կաթոլիկ կրոնական համալիրում: Կարոլինգյան Վերածնության դարաշրջանի վանքը կանգուն է սկսած 719 թվականից, 9-ից 13-րդ դարերում եղել է անկախ իշխանություն և բազում դարեր բենեդիկտյան գլխավոր աբբայություններից մեկն էր Եվրոպայում: Վանքը հիմնադրել է Սուրբ Օտմարը այն վայրում, որտեղ Սուրբ Գալլուսը կառուցել էր իր մենաստանը: Սուրբ Գալլուսի աբբայության գրադարանը միջնադարյան ամենահարուստ գրադարաններից մեկն է աշխարհում[1]: Հենց այս աբբայության ու վանքի շուրջն է, որ ստեղծվել է Սանկտ Գալլեն քաղաքը: Մոտավորապես 1800 թվականին աբբայությունը ցրվել է, աշխարհիկացվել: Նախկին աբբայության եկեղեցին 1848 թվականին ստացել է տաճարի կարգավիճակ: 1983 թվականին այն ամենը, ինչ մնացել էր նախկին աբբայությունից, հայտարարվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության վայր:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

613 թվականին Սուրբ Գալլուսը, որ իռլանդացի վանական էր և Սուրբ Կոլումբանուսի աշակերտն ու ընկերակիցը, մենաստան է հիմնել, որ հետագայում վերածվել է վանական համալիրի: Ապրել է իր խցում, մինչև որ մահացել է 646-ին և թաղվել մենաստանի տարածքում[2]՝ Արբոնում:[3]: Հետագայում ժողովուրդը սրբացրել է նրան, պաշտել, վտանգի ժամանակ աղոթել նրա շիրմի առաջ[3]: Նրան որպես վանահայր հաջորդած Սուրբ Օտմարն էլ հենց ձեռնամուխ է եղել վանքի հիմնադրմանը, որի համար նշվում են տարբեր տարեթվեր. 719 թ.[3] 720,[4], 747 թ.[5], 8-րդ դարի կեսեր[6]: Պիպին Երրորդ Կարճահասակի թագավորության օրոք՝ 8-րդ դարում Օտմարը հիմնել է կարոլինգյան ճարտարապետության ոճով աբբայություն, որտեղ ծաղկում են ապրել արվեստները, գրականությունն ու գիտությունները: Աբբայությունն արագորեն աճել է, զարգացել, ալեմանյան շատ ազնվականներ վանական են դարձել (Օտմարի վանահայրության ավարտին Professbuch-ը հիշատակել է 53 ազնվազարմ վանականի անուն): Աբբայության երկու վանականներ՝ Մագնուս Ֆյուսենցին և Թեոդորը, վանքեր են հիմնել Ալգաուում՝ Կեմպտենում ու Ֆյուսենում: Վանականների թվաքանակի աճին զուդընթաց՝ աբբայությունը զորեղացել է նաև տնտեսապես: Շատ հողեր են վանքին փոխանցվել Թուրգաուում, Ցյուրիխգաուում և Ալեմանիայի այլ վայրերում՝ շնորհիվ շտիֆտունգենի[3]: Վալդո Ռայխենաուցու (740–814) վանահայրության տարիներին սկիզբ աբբայությունում սկիզբ է դրվել ձեռագրեր ընդօրինակելու գործին և ժամանակի ընթացքում ստեղծվել է համբավավոր մի գրադարան: 744 թվականին ալեմանյան ազնվական Բեատան իր սեփականության մի մասը վաճառել է վանքին՝ դեպի Հռոմ ճամփորդելու համար գումար ձեռք բերելու նպատակով[7]:

Ոսկեդար[խմբագրել | խմբագրել կոդը]

813 թվականին վանքին շնորհվել է կայսերական աբբայության (Reichsabtei) կարգավիճակ: Լուի Գերմանացի արքան 833 թվականին հաստատել է աբբայության անկախությունը և վանականներին թույլատրել ազատորեն ընտրելու իրենց վանահորը[7]: Աբբայությունը հասել է լիակատար անկախության 854 թվականին, երբ Լուի Գերմանացին ազատել է Կոնստանսի եպիսկոպոսին հարկ վճարելու պարտականությունից:

Այդ ժամանակից սկսած մինչև 10-րդ դարը աբբայությունը մեծ վերելք է ապրել: Այստեղ իրենց գործունեությունն են ծավալել բազում նշանավոր գիտնականներ, որոնց թվում էին Նոտկեր Լիեժցին, Նոտկեր Կակազողը, Նոտկեր Շրթնեղը, Հարտկերը (վերջինս աբբայության համար պատարագամատույցի գրքեր է պատրաստել): 9-րդ դարում մի ավելի մեծ եկեղեցի է կառուցվել, ընդարձակվել է գրադարանը, հարստացվել ամենատարբեր թեմաներով գրված բազմաթիվ արժեքավոր ձեռագրերով, որոնց մի մասը ընդօրինակվել է տեղում: Այդ ժամանակներից պահպանվել են չորս հարյուրից ավելի մեծարժեք ձեռագրեր, որոնք հասել են մինչև մեր օրերը[2]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Walter William Horn's Papers Regarding The Plan of St. Gall : production materials, 1967–1979 are housed in the Department of Special Collections and University Archives at Stanford University Libraries
  • von Scheffel Joseph Viktor (1895)։ Ekkehard: A Tale of the Tenth Century։ Google eBook 
  • Georg Thürer: St. Galler Geschichte, Staatsleben und Wirtschaft in Kanton und Stadt St. Gallen von der Urzeit bis zur Gegenwart, in 2 Bänden. St. Gallen 1953.
  • Alfred Meier: Abt Pankraz Vorster und die Aufhebung der Fürstabtei St. Gallen. Diss. Universität Fribourg. Freiburg 1954 (Studia Friburgensia NF 8).
  • Erwin Poeschel (Bearb.): Die Kunstdenkmäler des Kantons St. Gallen. Band 3. Die Stadt St. Gallen. Teil 2: Das Stift. (= Die Kunstdenkmäler der Schweiz; Bd. 45). Birkhäuser, Basel 1961.
  • Walter Müller: Landsatzung und Landmandat der Fürstabtei St. Gallen, Zur Gesetzgebung eines geistlichen Staates vom 15. bis zum 18. Jahrhundert. St. Gallen 1970 (Mitteilungen zur Vaterländischen Geschichte 46).
  • Johannes Duft, Anton Gössi, Werner Vogler: St. Gallen. In: Helvetia Sacra, III/1/2 (1986), S. 1180–1369.
  • Bernhard Anderes: Der Stiftsbezirk St. Gallen. Hrsg. vom Amt für Kulturpflege des Kantons St. Gallen. 2. Auflage. Buchhandlung am Rösslitor, St. Gallen 1991, ISBN 3-908048-14-1.
  • Philip Robinson: Die Fürstabtei St. Gallen und ihr Territorium (St. Galler Kultur und Geschichte; 24). St. Gallen 1995, ISBN 3-908048-25-7.
  • Peter Ochsenbein (Hrsg.): Das Kloster St. Gallen im Mittelalter. Die kulturelle Blüte vom 8. bis zum 12. Jahrhundert. Stuttgart 1999, ISBN 3-8062-1378-X.
  • Hanspeter Marti: Klosterkultur und Aufklärung in der Fürstabtei St. Gallen. St. Gallen 2003 (Monasterium Sancti Galli 2). ISBN 3-906616-55-X.
  • Dieter Geuenich: Mönche und Konvent von St. Gallen in der Karolingerzeit. In: Alemannisches Jahrbuch, 2001/2002, S. 39–62 (Volltext als PDF)
  • P. Erhart, J. Kuratli, K. Schmuki, F. Schnoor und E. Tremp, (Hrsg.), Gallus und seine Zeit. Leben, Wirken, Nachleben (St. Gallen 2015).
  • Alfons Zettler: St. Gallen als Bischofs- und Königskloster. In: Alemannisches Jahrbuch, 2001/2002, S. 23–38 (Volltext als PDF)
  • Fürstabtei St. Gallen – Untergang und Erbe 1805/2005. St. Gallen 2005. ISBN 3-906616-75-4.
  • Albrecht Diem: Die «Regula Columbani» und die «Regula Sancti Galli». Überlegungen zu den Gallusviten in ihrem karolingischen Kontext. In: P. Erhart, J. Kuratli, K. Schmuki, F. Schnoor und E. Tremp (Hrsg.): Gallus und seine Zeit. Leben, Wirken, Nachleben. St. Gallen 2015, ISBN 978-3-905906-13-4, S. 67–99.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Codices Electronici Sangallenses-Description
  2. 2,0 2,1 Կաղապար:Cite CE1913
  3. 3,0 3,1 3,2 3,3 Կաղապար:HDS
  4. «Sankt Gallen»։ Encyclopædia Britannica online։ Վերցված է 2015-01-25 
  5. «Abbey of St Gall»։ World Heritage List (268)։ United Nations Educational, Scientific and Cultural Organization, UNESCO։ 1983։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-09-ին։ Վերցված է 2015-01-26 
  6.  Coolidge W. A. B. (1911)։ «St Gall»։ in Chisholm Hugh։ Encyclopædia Britannica 24 (11th ed.)։ Cambridge University Press։ էջ 4 
  7. 7,0 7,1 «Zeittafel zur Geschichte der Abtei St.Gallen» [History chronology about the Abbey of St Gall] (PDF) (German)։ Staatskanzlei St. Gallen։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2015-01-25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]