Տետր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տետր (հուն.՝ τετράδιον — թերթի մեկ քառորդ մասը, հուն.՝ τέτρα — «չորս»), ինֆորմացիայի կրող, առարկա, որը կազմված է սպիտակ թղթի ամրացված թերթերից` գրառումներ կատարելու համար։ Թերթերը, որոնցից կազմված է տետրը, կարող են լինել մաքուր, վանդակավոր կամ միտողանի։ Տետրում (հատկապես աշակերտական), կարող են լինել լուսանցքներ։ Տետր ավելի շատ օգտագործում են աշակերտներն ու ուսանողները։ Տետրերը օգտագործվում են նաև գիտական գործունեության մեջ, բայց այդ դեպքում անվանվում են լաբորատոր մատյաններ: Տետրի որոշ տարատեսակ է հանդիսանում բժշկական ամբուլատոր քարտը։

Տպագրության մեջ տետր անվանում են որոշակի ֆորմատով, որոշակի գծագրով ծալված տպագրական թղթերը, որոնցից հետագայում հավաքվում են գրքերը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած մ.թ.ա. 7-րդ դարից եվրոպացիները (հույներ, հռոմեացիներ) ինֆորմացիան (տեքստ, նկարներ) գրառում էին փայտե տախտակների վրա` մոմով պատված սուր փայտիկով` ստիլոսով (հին հուն․՝ στῦλος)։ Գրվածը հեշտությամբ մաքրվում էր ստիլոսի հետևի մասով։

հռոմեական ստիլոս

Այդ տախտակները ամրացվում էին 4-ական։ Այդպիսի աշակերտական տետրերից մեկի վրա ուսուցչի ձեռքով գրված էր. «Տղա՛, եղիր ջանասեր, որ քեզ դուրս չանեն»: Իսկ աշակերտը ջանասիրաբար արտագրում էր այդ նախադասությունը չորս անգամ[1]:

Տետրի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

պարուրաձև մետաղալարով ամրացված տետր

Տետրը կառուցվածքով նման է գրքույկի, այսինքն այն ունի կազմ, որի տակ ամրացված են թերթերը։ Թերթերը կարվում են տարբեր միջոցներով և ձևերով։ Դրանք կարող են ամրացված լինել ամրակներով, թելով կամ սոսինձով։ Կան տետրեր, որոնց վրա անցքեր են բացված` պարուրաձև մետաղալարով ամրացնելու համար։ Այն հարմար է նաև թերթերը հեշտությամբ փոխելու համար։

Տետրերը ունենում են տարբեր քանակի էջեր` 12-թերթանի, 24-թերթանի, 96-թերթանի և այլն։

Աշակերտական տետրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

աշակերտական տետրի հետևի կազմը ՍՍՀՄ, 1975

Աշակերտական տետրերը ամենատարածվածներն են։ Հիմնականում օգտագործվում են միջնակարգ դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում: Հիմնականում ունենում են 12, 18, 24, 36, 46, 48, 60, 80, 96 թերթ։ Աշակերտական տետրերի հիմնական չափը Folio ֆորմատի կեսն է (6,5X8 դույմ)։ Լինում են տողերով, վանդակավոր կամ գծերով։

Ոչ մեծ չափի տետրերն անվանում են նոթատետր։

Մեծ քանակությամբ թերթեր ունեցող տետրն անվանում են ընդհանուր տետր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. История бумажного листа, № 12, 2009 год Ամսագիր «Наука и жизнь»