Մատյան (այլ կիրառումներ)
(Վերահղված է Մատյանից)
Մատյան՝
- մագաղաթյա կամ թղթյա ձեռագիր կամ հնատիպ գիրք։ Նաև՝ ի մի հավաքված վավերագրերի հատոր։ Այն ամենը, ինչ գրի է առնվել և խմբովին (կամ առանձին թղթով, մագաղաթով) զետեղվել միևնույն կազմի մեջ։ Մատյան է կոչվել նաև նույն գրքի առանձին մասը։ Երբեմն մատյան նշանակել է միայն պատմական երկ, ժամանակագրություն. Մովսես Թորենացին (V դար) իր «Հայոց պատմության» բաժինները անվանել է «մատեան», Նեբեոսի «Պատմության» (VII դար) ենթավերնագրերից մեկն է «Մատեան ժամանակեան» («ժամանակագրական մատյան»), Գրիգոր Նարեկացու պոեմը հայտնի է «Մատյան ողբերգության» վերնագրով։ Հազվագյուտ դեպքերում մատյան են կոչվել նաև մուրհակը, կոնդակը, թուղթը, մագաղաթը, գրքի գլուխը և այլն։
- Դիվանատներում, դատարաններում, եկեղեցիներում և այլ հիմնարկներում, կազմակերպություններում գործածվել են «ժապավինյալ մատյան» կոչված փաստաթղթերի ժողովածուներ, որոնց թերթերը ժապավենով միմյանց կցել, կապել, կնքել են, որպեսզի հետագայում նրանց մեջ նոր փաստաթղթեր չավելացվեն, եղած թղթերը չպոկվեն, նրանց ժամանակագրական հերթականությունը չխախտվի։ Մատյան են կոչվում նաև ուսուցչական, հաշվապահական, գործավարական և գրասենյակային ու անձնական օգտագործման համար նախատեսած այլ տետրեր, ցուցակներ, հաշվեմատյաններ, վավերագրերի ժողովածուներ։
![]() |
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 291)։ ![]() |