Թղթագլան

Թղթագլան, գրելանյութի (պապիրուսի, մագաղաթի կամ թղթի) երկար շերտ, որը պահպանման համար գլանաձև փաթաթվում էր, և այդպիսի շերտի վրա գրում էին երկարությանը զուգահեռ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
19-րդ դարի հետազոտողները կարծում էին, որ պրովանսական տրուբադուրների երգարանները կազմվում էին հեղինակային թղթագլանների հիմքի վրա։ Նման մագաղաթե թղթագլանները նախատեսված էին աճպարարների կողմից տրուբադուրների ստեղծագործությունների կատարման ժամանակ, և դրանց մեջ գրվում էին մեկ հեղինակի երգերը։ Նման վարկած առաջ քաշեց Ֆ.Ք.Դիցը, 1877 այդ միտքը պաշտպանեց Գուստավ Գրոբերը (Gustav Gröber): Տրուբադուրների երգերով մագաղաթե հեղինակային թղթագլանները հայտնի չէին մասնագետներին. դրանք կարելի էր տեսնել միայն միջնադարյան ձեռագրերի մանրանկարներում, բայց վարկածը հաստատվեց 1914 թվականին, երբ հայտնաբերվեց «Վինդելի մագաղաթը»[1]։ Արդյունքում Մ.Պ. Ֆերեյրայի (Manuel Pedro Ferreira) ենթադրությունն այն մասին, որ այս մագաղաթը կարող էր լինել գրքի կամ գրքույկի միջնամասը, չմերժեց 19-րդ դարի հետազոտողների սկզբնական վարկածները թղթագլանի մասին[2]։
Երկար ժապավենի տեսքով մեկմեկու սոսնձված փաստաթղթերը, որոնք գլանի ձևով փաթաթվում էին, Ռուսական թագավորությունում անվանում էին սյունակներ (столбцы):
Ռազմական գործ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարպետ-ձուլորդ Սեմյոն Դուբինինի՝ 1591 թվականի «Թղթագլանը»՝ անվանական թնդանոթը պահպանվում է Սանկտ Պետերբերգում՝ Հրետանու թանգարանում։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Եսթերի գրքի թղթագլանը, Սևիլյա, Իսպանիա.
-
Այսօր եվրոպական թղթագլանների համար արտադրվող թանաքի բաղադրամասերը
-
Թղթագլաններ, որոնցում Մեծ Բրիտանիայի Պառլամենտի որոշումներն են, պահվում են պառլամենատական պահոցներում, Վեստմինստերյան պալատ, Լոնդոն
-
Թղթագլան
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Beltran, Vicenç.։ «Martin Codax o el poeta intemporal»։ Martin Codax (իսպաներեն)։ Alicante : Biblioteca Virtual Miguel de Cervantes։ Վերցված է 2018-08-04
- ↑ Ferreira M. P. Novas observações sobre o Pergaminho Vindel // Aspectos da música medieval no Ocidente peninsular. Música Palaciana : [порт.] : in 2 vol. / Ferreira, Manuel Pedro. — 2.ª edição. — Lisboa : Imprensa Nacional Casa da Moeda — INCM, 2010. — Vol. 1. — 328 p. — ISBN 9789722718318.
![]() |
Ընթերցե՛ք «թղթագլան» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Книга»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907