Թեթրի Գիորգիի եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեթրի Գիորգիի եկեղեցի
თეთრი გიორგის ეკლესია
Թեթրի Գիորգիի եկեղեցին Ածղուրում
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԱծղուր, Ախմետայի շրջան
ՏարածաշրջանԿախեթ
ԴավանանքՎրաց ուղղափառ եկեղեցի Վրաց ուղղափառ եկեղեցի
Ճարտարապետական ոճՎրացական ճարտարապետություն

Թեթրի Գիորգիի եկեղեցի (թարգմանաբար՝ «Սպիտակ Գիորգիի եկեղեցի», վրաց.՝ თეთრი გიორგის ეკლესია), ուղղափառ եկեղեցի, որը գտնվում է Վրաստանի Կախեթի երկրամասի Ախմետայի շրջանի Ածղուր փոքրիկ գյուղում՝ բարձրաբերձ բլրի վրա։ Վանական համալիրն ներառում է բուն եկեղեցին, զանգակատունը, կառույցը շրջապատող պարիսպը, ինչպես նաև հարակից շինություններ։ Կառուցված է վրացական ճարտարապետական ոճով։

Թեթրի Գիորգիի եկեղեցին կառուցվել է 10-13-րդ դարերում, իսկ զանգակատունը՝ 16-րդ դարում։ 19-20-րդ դարերում վանական համալիրը կառուցապատվել է, իսկ շրջակայում կառուցվել են կրոնական բովանդակությամբ օժանդակ շինություններ։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցված է ուշմիջնադարյան վրացական ճարտարապետական ոճով։ Խաչագմբեթ է՝ գմբեթի վրա վեր է խոյանում վրաց ուղղափառ եկեղեցու դավանանքի խորհրդանիշ հանդիսացող Սուրբ Գևորգի խաչը։ Շինությունը կառուցված է երեք շինարարական շերտերից՝ գմբեթի արևելյան մասը, 16-րդ դարում կառուցված գմբեթը և աղյուսային հատվածը։

Եկեղեցում ամեն տարի օգոստոսի 14-ին (արդեն օգոստոսի 28-ին) նշվում է Թեթրի Գիորգիի տոնակատարությունը։ Տոնակատարության ժամանակ վրաց ուղղափառ եկեղեցու հավատացյալները Թեթրի Գիորգիի համար կատարում են զոհաբերություն՝ թռչունների (հիմնականում՝ աքաղաղի) տեսքով։

Եկեղեցին գործուն է և ենթարկվում է վրաց ուղղափառ եկեղեցու Ալավերդու թեմին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • საქართველოს ისტორიისა და კულტურის ძეგლთა აღწერილობა, ტ. 2. თბ., 2004.