Զեյնաբ Խանլարովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զեյնաբ Խանլարովա
Zeynəb Xanlarova 01.03.2019.jpg
Բնօրինակ անունադրբ.՝ Zeynəb Xanlarova
Նաև հայտնի է որպես"Dünyanın Zeynəbi"
Ծնվել էդեկտեմբերի 28, 1936(1936-12-28) (86 տարեկան)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Azerbaijan.svg Ադրբեջան
Ժանրերդասական երաժշտություն, ժամանակակից ժողովրդական երաժշտություն և օպերա
Մասնագիտություներգչուհի, օպերային երգչուհի և քաղաքական գործիչ
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունԲաքվի երաժշտական քոլեջ
Պարգևներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան, «Պատվո նշան» շքանշան,
, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ,
, Հեյդար Ալիևի շքանշան, «Անկախություն» շքանշան, «Փառքի» շքանշան,
, Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակ և Honorary Diploma of President (Azerbaijan)
Ստորագրություն
Ստորագրություն
Commons-logo.svg Zeinab Khanlarova Վիքիպահեստում

Զեյնաբ Խանլարովա, ամբողջական անուն՝ Զեյնաբ Յահյա գըզը Խանլարովա (ադրբ.՝ Zeynəb Yəhya qızı Xanlarova, դեկտեմբերի 28, 1936(1936-12-28), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ադրբեջանական սոպրանո երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1980), Ադրբեջանական ԽՍՀ-ի (1975), Հայաստանի ԽՍՀ-ի ժողովրդական արտիստուհի (1978)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զեյնաբ Խանլարովան ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 28-ին Բաքու քաղաքում։ Նա ընտանիքում ամենակրտսերն էր[1]։

1956 թվականին ավարտել է Մ.Սաբիրի անվան Բաքվի մանկավարժական դպրոցը, 1961 թվականին՝ Ա.Զեյնալլիի անվան Բաքվի երաժշտական ուսումնարանը (մուղամի բաժին, Սեիդ Շուշինսկիի լսարան)։ Նույն տարում նաև դարձել է Ախունդովի անվան Ադրբեջանի օպերայի և բալետի թատրոնի մենակատարուհի[1].

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցություն է ունեցել Լեյլի և Ասլի դերերում՝ համապատասխանաբար «Լեյլա և Մեջնուն» և «Ասլի և Քյարամ» օպերաներում (կոմպոզիտոր Ուզեյր Հաջիբեկով), Արաբզանգի՝ «Շահ Իսմայիլ» օպերայում (կոմպոզիտոր՝ Մուսլիմ Մագոմաև ավագ), Սանեմ՝ («Հարսերի ժայռ» օպերայում (կոմպոզիտոր՝ Շաֆիգա Ախունդովա) և այլ կատարումներում։ Հայտնի է հատկապես մուղամի կատարումներով (Բայաթի Շիրազ, Չահարգահ, Շահնազ և այլն)։

Էստրադային ժանրում ևս Զեյնաբ Խանլարովան հասել է մեծ հաջողությունների։ Հատկապես մեծ ճանաչում են ձեռք բերել կոմպոզիտորներ Թոֆիք Ղուլիևի, Արիֆ Մելիքովի, Ֆիքրեթ Ամիրովի և այլոց ստեղծագործությունների կատարումները։ Խանլարովան երգել է ռուսերեն, հայերեն, ուկրաիներեն, մոլդավերեն, վրացերեն, պարսկերեն, արաբերեն, չինարեն, հնդկերեն, թուրքերեն և այլ լեզուներով։

50 տարի տևած երաժշտական կյանքի ընթացքում Զեյնաբ Խանլարովան ճամփորդել է համերգներով ու հյուրախաղերով՝ Ռուսաստան, Ուկրաինա, Լատվիա, Մոլդավիա, Բելառուս, Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Հնդկաստան, Չինաստան, Իրան, Իրաք, Եգիպտոս, Իսրայել, Թուրքիա, Վրաստան, Հայաստան, Բուլղարիա, Գերմանիա, Լեհաստան, Հունգարիա, Ավստրիա, Ֆինլանդիա, Շվեդիա, Չեխիա, Եմեն, Աֆղանստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Դանիա, Ավստրալիա և այլուր։

Ադրբեջանում հանդես է եկել Բաքու, Գանձակ, Շաքի, Նախիջևան, Լենքորան և այլ բնակավայրերում։ Երկար ընդմիջումից հետո ելույթ է ունեցել 2008 թվականի նոյեմբերին՝ Բաքվում։ 2012 թվականի ապրիլինի երկօրյա համերգով հանդես է եկել Նյու Յորքում[2]

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զեյնաբ Խանլարովան եղել է 11-12-րդ ժողովների Ադրբեջանի Գերագույն խորհրդի, և 1-4-րդ ժողովների Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր։

2010 թվականին ընտրվել է պատգամավոր, խորհրդարանի Մշակույթի հարցերով կոմիտեի անդամ[3]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1970 - «Ритмы Апшерона» (ֆիլմ-կոնցերտ)
  • 1970 - «Встреча на свадьбе» (ֆիլմ-կոնցերտ)
  • 1971 - «Концертная программа» (ֆիլմ-կոնցերտ)
  • 1979 - «Чудак» (վոկալ)
  • 1981 - «Поющая земля»
  • 1981 - «Аккорды долгой жизни» («Ուզեյրի կյանք»)
  • 1982 - «Привет, Зейнаб!» (ֆիլմ-կոնցերտ)
  • 1971 - «Шарт» (վոկալ)
  • 2000 - «Поэзия xəzrisi».

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիդեո[խմբագրել | խմբագրել կոդը]