Արիֆ Մելիքով
| Արիֆ Մելիքով | |
|---|---|
| Բնօրինակ անուն | Arif Cahangir oğlu Məlikov |
| Ծնվել է | սեպտեմբերի 13, 1933[1] Բաքու |
| Երկիր | |
| Մահացել է | մայիսի 9, 2019[2][1] (85 տարեկան) Բաքու, Ադրբեջան[1] |
| Գերեզման | Պատվո հուղարկավորության պուրակ |
| Ժանրեր | օպերա և սիմֆոնիա |
| Մասնագիտություն | կոմպոզիտոր |
| Գործիքներ | դաշնամուր և թառ |
| Կրթություն | Բաքվի երաժշտական ակադեմիա |
| Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն և Գիտությունների ազգային ակադեմիա (Ադրբեջան) |
| Պարգևներ | |
Արիֆ Ջահանգիր օղլի Մելիքով (սեպտեմբերի 13, 1933[1], Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - մայիսի 9, 2019[2][1], Բաքու, Ադրբեջան[1]), ադրբեջանցի կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ, Ադրբեջանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, Ադրբեջանի ԳԱ ակադեմիկոս (2014)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արիֆ Մելիքովը ծնվել է 1933 թվականի սեպտեմբերի 13-ին Բաքու քաղաքում[3]։ Կրթություն է ստացել Ասեֆ Զեյնալլու անվան երաժշտական դպրոցում, իսկ հետո կոնսերվատորիայում, Կարա Կարաևի դասարանում։ Երաժշտական դպրոցն ավարտելուց հետո դասավանդել է Շուշիում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արիֆ Մելիքովը գրել է բալետ, օպերետ, սիմֆոնիա և այլն։ Երրորդ կուրսում սովորելիս ծանոթացել է Ադրբեջանի նշանավոր դիրիժոր Նիյազիի հետ։ Կարա Կարաևի խորհուրդով, Նազիմ Հիքմեթի պիեսի մոտիվների հիման վրա, գրել է «Սիրո լեգենդ» բալետը[4][5]։ Բալեդի առաջին բեմադրությունը տեղի է ունեցել 1961 թվականի մարտի 23-ին Լենինգրադի օպերայի և բալետի թանրոնում (Մարիինյան թատրոն)։ Որից հետո այս բալետը ցուցադրվել է աշխարհի 63 երկրների բեմահարթակներում։
«Տաջիկֆիլմ»ի արտադրությունը հանդիսացող «Ռուստամ և Զոհրաբ» ֆիլմի երաժշտությունը գրել է Արիֆ Մելիքովը։
Կոչումներ ու պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ադրբեջանի Հանրապետության Արվեստի Վաստակավոր Գործիչ(1965)
- «Պատվի նշան» օրդեն(1971)
- Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ(1978)
- Պետական Մրցանակի Դափնեկիր(1986)
- պրոֆեսոր(1986)
- «Անկախության» օրդեն(1998)
- Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի անդամը(2001)
- «Հեյդար Ալիև»ի օրդեն(2013)
Հիմնական ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սիրո լեգենդ» (բալետ)(1961)
- «Ուժեղ, քան մահը» (1966)
- «Ալի Բաբայի և քառասուն ավազակներ» (բալետ, Արիֆ Մելիքով)(1973)
- «Երկու մարդ աշխարհում» (1969)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Умер народный артист СССР Ариф Меликов (ռուս.)
- ↑ «/Արիֆ Մելիքով». Արխիվացված է օրիգինալից 2025-01-23-ին. Վերցված է 2017-10-12-ին.
- ↑ /կոմպոզիտոր-Արիֆ Մելիքով
- ↑ World Encyclopedia of Contemporary Theatre, page 88
- Սեպտեմբերի 13 ծնունդներ
- 1933 ծնունդներ
- Մայիսի 9 մահեր
- 2019 մահեր
- Բաքու քաղաքում մահացածներ
- Բաքվում թաղվածներ
- Բաքվի երաժշտական ակադեմիայի շրջանավարտներ
- ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ադրբեջան)
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Ադրբեջանցի կոմպոզիտորներ