Բարնումի ազդեցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարնում & աշխարհի մեծագույն շոու կազմակերպությունը. Լոնդոնի Մեծ կրկեսը Բրիտանիայի Թագավորական Սանգերի գազանանոցի և Գրանդ միջազգային շոուների հետ. գովազդային պոստեր

Բարնումի ազդեցություն, Բարնումի էֆեկտ կամ Ֆորերի էֆեկտ, սոցիալական հոգեբանական ֆենոմեն, կոգնիտիվ շեղման արտահայտություն, իր անձի և ընդհանուր բնավորության վերաբերյալ գիտական կամ ծիսական, մոգական գնահատականները որպես լիակատար հավաստի իրականություն ընկալելու մարդու ընդունակության դրսևորման արդյունք։ Այս էֆեկտն է ընկած այն բանի հիմքում, որ «իրականանում են աստղագուշակությունները», կանխագուշակությունները, «մարգարեական երազները», քանի որ «մարդը հակված է ընդունել աղոտ, պարզունակ պնդումները, եթե դրանք մատուցվում են վստահ ձևով, որպես ինչ-որ անհասկանալի գործողությունների և փաստերի արդյունք՝ համեմելով ծիսակարգային կամ «գիտական» սուոսով»[1]։

Ամեն րոպե ծնվում է մի կաթնակեր [լոխ][2]։
- անգլ.՝ There's a sucker born every minute. Ֆինեաս Բարնում[3][4]

Մարդիկ հատուկ վերաբերմունք ունեն իրենց անձի վերաբերյալ ընդհանրացված նկարագրություններին։ Աստղագուշակությունները կարդալիս որոշ մարդիկ հակված են վստահել դրանց՝ հավատալով որ այդ բնութագրերը բացարձակապես համապատասխանում են իրենց։ Սակայն այդ բնութագրերը կրում են ընդհանրական, ոչ կոնկրետ բնույթ, այդ իսկ պատճառով շատերին են համապատասխանում, քանի որ ըստ էության ոչ մեկին չեն նկարագրում։ Ընկալման այսպիսի առանձնահատկությունն իր անունն ստացել է ի պատիվ նախկինում աշխարհահռչակ ամերիկյան շոու-գործարար (ֆր.՝ entrepreneur) Բարնում Թեյլորի (1810-1891), որը հայտնի էր իր հոգեբանական մանիպուլյացիաներով[1]։

Մարդիկ հոժարակամ թույլ են տալիս իրենց հիմարացնել, եթե դա նրանց զվարճացնում է[1]։

Տերմինը առաջարկել է ամերիկյան հոգեբան Պոլ Միլը (անգլ.՝ Paul Meehl)։ Բարնումի էֆեկտը նաև կոչվում է Ֆորերի էֆեկտ, քանի որ 1948 թվականին Ֆորերը (անգլ.՝ Bertram R. Forer, 1914-2000) գիտափորձով հիմնավորել է այն[5]։

Ֆորերի գիտափորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականի Բերտրամ Ֆորերը առաջինն էր, որը փորձնականորեն հաստատեց Բարնումի էֆեկտի ազդեցությունը։ Ֆորերը ուսանողներին հանձնարարեց լրացրել տեստ, և վստահեցրեց, որ տեստի հիման վրա նրանց անձի մասին հոգեբանական վերլուծություն կկատարի։ Սակայն իրական վերլուծության փոխարեն բոլորին տվեց միևնույն աստղագուշակային տեքստը.

Դուք այլ մարդկանց սիրո և հարգանքի կարիք ունեք, միևնույն ժամանակ բավականաչափ ինքնաքննադատական եք։ Չնայած ունեք որոշ անձնական թերությունների, Դուք ընդունակ եք դրանք փոխհատուցել։ Բավականաչափ ներուժ ունեք, որը դեռևս ի օգուտ Ձեզ չեք կիրառել։ Արտաքնապես կարգապահ և հավասարակաշռված մարդու տպավորություն եք թողնում, սակայն լոգանք ընդունելիս հուզվում եք և վստահ չեք զգում Ձեզ։ Երբեմն կասկածում եք, թե արդյոք ճիշտ որոշում եք ընդունել, ճիշտ եք վարվել։ Դուք գերադասում եք բազմազանություն ու փոփոխություններ և դժգոհ եք լինում, երբ Ձեզ սահմանափակում են խիստ կանոններով։ Դուք հպարտանում եք ինքներդ Ձեզնով որպես անկախ խելացի մարդ, Դուք չեք ընդունում ուրիշի դատողություններն առանց բավականաչափ ապացույցների։ Սակայն Դուք կարծում եք, որ պետք չէ չափազանց անկեղծ և սրտաբաց լինել ուրիշների հետ։ Ձեր ձգտումներից որոշներն իրատեսական չեն[6]։
- Բերտրամ Ֆորերի ընդհանրական բնութագիրը

Դրանից հետո Ֆորերը ուսանողներին խնդրեց 5-բալյան համակարգով գնահատել այս բնութագրի համապատասխանությունն իրենց մասին ունեցած անձնական կարծիքին։ Միջին գնահատականը ստացվեց 4,26[7][8]։

Հանրաճանաչ շոումեն Բարնումը սիրում էր կրկնել.

Մենք յուրաքանչյուրի համար մի բան ունենք[9]։
- Բարնում Թեյլոր (անգլ.՝ we've got something for everyone)

Գիտափորձերի օրինակներ և եզրակացություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարնումի էֆեկտը հոգեբանների հետազոտության առարկա է ավելի քան 40 տարի։ Որոշ եզրակացություններ են կատարվել, թե մարդն ինչ պայմաններում է իր անձի վերաբերյալ ընդհանրական գուշակություններին վստահելու հակվածություն ունենում, երբ են մարդիկ հակված վստահել հատկապես այդ դատողություններին, և դրանցից որ հատկանիշներն են առավելապես նպաստում այդ էֆեկտի դրսևորմանը։ Ֆորերի գիտափորձը հարյուրավոր անգամներ կրկնվել է, և Բարնումի էֆեկտի ազդեցությունը կայունորեն կրկնվել է[10]։

  • Ֆրանսիական հոգեբաններից մեկը թերթում տեղադրել է աստղագուշակի ծառայությունների գովազդ։ Հարյուրավոր արձագանքներ ստանալուց հետո նա իր հաճախորդներին ուղարկել է միևնույն հորոսկոպը, միևնույն ընդհանրական աբստրակտ դատողություններով։ Հոգեբանն ի պատասխան 200-ից ավելի շնորհակալական նամակներ է ստացել ճշգրիտ գուշակության համար։ Որոշ գիտափորձերից պարզվել է, որ կարդալիս ավելի փոքր է Բարնումի էֆեկտի ազդեցությունը, քան անհատական շփման դեպքում (աստղագուշակ, հիրոմանտ, սուրճի բաժակ նայող)[11][12][13]։

Բարնումի էֆեկտը կարելի է բացատրել սեփական անձի նկատմամբ մեծ հետաքրքրությամբ (Լսարանի էֆեկտ):

  • Հոգեբան Ռոս Ստագները (անգլ.՝ Ross Stagner) Բարնումի սխեմայով գիտափորձ է կատարել առավել փորձառու մարդկանց շրջանում։ Նա 68 աշխատակիցների առաջարկել է հոգեբանական հարցաթերթ լրացնել, որն իրեն հնարավորություն կտա կազմել նրանց առավել մանրակրկիտ կերպարը։ Որից հետո հետազոտողը բնութագրել է հետազոտողներին, օգտագործելով իր կազմած բնութագիրը (կեղծ), որում տարբեր հորոսկոպներից վերցրած 13 արտահայտություններ է օգտագործել։ Երբ հետազոտվողները գնահատել են, թե ինչքանով է համապատասխանում այդ բութագիրը իրենց կերպարին, պարզվել է, որ մասնակիցներից 30% -ից ավելին այդ բնութագիրը գնահատել են բացարձակ ճիշտ, 40% -ը բավականաչափ ճիշտ և ոչ մեկ բացարձակապես սխալ չի համարել այն։ Այս գիտափորձի համար կարևոր նշանակություն ուներ, որ մասնակիցները քննադատելու հակված մարդիկ էին, որոնք մեծ փորձ ունեին մարդկանց գնահատելու գործում։

Մասնակիցներից շատերը առավելապես ճիշտ համարել էին այսպիսի արտահայտություններ. «Դուք կյանքում գերադասում եք բազմազանություն և սկսում եք ձանձրանալ, երբ Ձեզ սահմանափակում են խիստ կանոններով», «Չնայած Դուք ունեք որոշ թերություններ, բայց կարողանում եք դրանք հաղթահարել»։ Առավել չհամապատասխանող եղել են հետևյալ արտահայտությունները. «Ձեր սեռական կյանքում այնուամենայնիվ լինում են աննշան խնդիրներ», «Ձեր հույսերը երբեմն լինում են բավական անիրատեսական»։

Հետաքրքիր է, որ Բարնումի էֆեկտը միայն դրական պնդումների դեպքում է աշխատում (Պոլիանայի սկզբունք, անգլ.՝ Pollyanna principle):

  • Մեկ այլ օրինակ. ավստրալիական պրոֆեսոր, հոգեբանության դասախոս Ռոբերտ Տրևենը ամեն տարի առաջին կուրսի ուսանողներին խնդրում է գրի առնել իրենց երազները կամ նկարագրել իրենց տեսակետը հանրահայտ «Ռորշախի թանաքաբծերի» մասին[14]։ Դրանից հետո պրոֆեսորն իր ուսանողներից յուրաքանչյուրին հանձնում է 13 արտահայտություններից կազմված Ստագների կիրառած միևնույն մեկնաբանությունը՝ խնդրելով մեկնաբանել համապատասխանությունը։

Երբ ուսանողներն ամբողջ լսարանի առաջ հայտնում են, որ պրոֆեսորը ճիշտ վերլուծություն է կատարել, Տրևենը թույլ է տալիս ծանոթանալ հարևանությամբ նստած ուսանողի պատասխանին։ Ըստ պրոֆեսորի՝ այս հետազոտությունը հոգեբանների կուրսի ուսումնասիրման լավ սկիզբ է։

Հետաքրքիր է, որ հոգեբանի կամ աստղագուշակի հեղինակության վրա չի ազդում այս էֆեկտը, իսկ դյուրահավատությունը հավասարապես բնորոշ է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց:

  • Ռ. Սնայդերը հորոսկոպ կազմելիս նկատել է, որ աստղագուշակությունից առավել գոհ են այն մարդիկ, ումից հարցնում է ծննդյան տվյալները։ Նաև նկատել է, որ ավելի գոհ են լինում այն մարդիկ, որոնց համար արված աստղագուշակություններում 5 անգամ ավելի շատ դրական դատողություններ կան, քան բացասական։ Եթե նկարագրությունը 2 անգամ ավելի շատ բացասական դատողություններ է պարունակում, քան դրական, ապա փորձարկվողները այն հավաստի չեն համարում։

Հետաքրքիր է, որ բնութագրումները հավաստի են այն մարդկանց համար, ովքեր ինչ-որ բանից անհանգստացած են, տագնապային մտքեր ունեն, երջանիկ չեն, ովքեր որոշակի աջակցության կարիք ունեն:

Բնավորության գործոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու բնավորության անհատական գծերը նույնպես ազդում են Բարնումի էֆեկտի արդյունքների վրա.

  • հարմարվողները ձգտում են գոհացնել փորձարարի ցանկությունները, պատրաստ են ձանձրալի, երկար, անբովանդակ աշխատանք կատարել,
  • զգույշները խուսափում են սխալներից, լավ կողմով են ներկայանում,
  • սրտաբաց մարդիկ փորձարարի քմահաճույքներն են կատարում, որով ցույց են տալիս փորձարարի նկատմամբ իրենց վստահությունը,
  • թափանցիկ մարդիկ սիրում են համագործակցել՝ ցուցադրելով իրենց անձնական ապրումները,
  • էգոիստները ձգտում են ինքնագնահատականը հաստատել,
  • կասկածամիտները ձգտում են թաքցնել իրական ազդեցությունը[15]։

Ազդեցության որոշ տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարնումի էֆեկտը դրսևորվում է կոգնիտիվ շեղման (cognitive bias) որոշ դեպքերում.

  • սուբյեկտիվ վավերականություն (subjective validation) կամ լսարանի էֆեկտ,
  • հիպոխոնդրիալ համախտանիշ, որի օրինակ կարող է լինել ուսանող-բժիշկների հիպոխոնդրիալ համախտանիշը (hypochondriasis of medical students), երբ ուսանողը սկսում է իր մոտ նկատել այն հիվանդության բացահայտ նշանները, որը այդ պահին ուսանում է։
  • էգոցենտրիկ մտածողություն, երբ մարդը, օրինակ, հասարակական տրանսպորտում լսելով ուղևորներից մեկի ծիծաղը, կարծում է, թե իրեն է ուղղված այն[11][12][13]։

Ազդեցության որոշ ոլորտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարնումի էֆեկտի ազդեցությունը տարածվում է մարդու անձը բնութագրող հետևյալ կեղծ-գիտական ոլորտների վրա.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին վավերականությանը սպառնացող այլ գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր կրակներ[16] (2011 ԱՄՆ, Իսպանիա), ռեժիսոր և սցենարիստ Ռոդրիգո Կորտես, գլխավոր դերերում Կիլիան Մյուրֆի, Սիգուրնի Ուիվեր, Ռոբերտ Դե Նիրո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 В.А. ЯРХО Король веселого надувательства. Газета «Биология», издательский дом «Первое сентября». № 01/2003, կենսագրական հոդված (ռուս.)
  2. Brooks, Andree (October 3, 1982). "Debunking the Myth of P. T. Barnum". The New York Times.
  3. Թևավոր դարձած այս խոսքը վերագրվում է Բարնումին որպես նրա կարգախոս, թեև նրա կենսագիրները բացառում են, մեկնաբանելով, որ «Բարնումը այն տեսակի մարդկանցից չէր, որ նսեմացներ իր հովանավորներին»։ Դոս Փասոսը իր «42-րդ զուգահեռական» գրքում այս արտահայտությունը վերագրում է Մարկ Տվենին։
  4. Дос Пассос Дж. 42-я параллель. — М.: АСТ, 2004. ISBN 5-17-024155-0
  5. Forer BR (1949). The fallacy of personal validation: A classroom demonstration of gullibility Journal of Abnormal and Social Psychology. 44, 118-123
  6. Robert Todd Carroll. Forer effect. (անգլ.)
  7. Forer, B. R.. (1949) "The Fallacy of Personal Validation: A classroom Demonstration of Gullibility." Journal of Abnormal Psychology, 44, 118-121.
  8. Forer B.R. The fallacy of personal validation: a classroom demonstration of gullibility // J. Abnorm. Soc. Psychol. – 1949. – Vol. 44 (1). – P. 118–123.
  9. Something For Everyone - The Barnum Effect. The Articulate CEO. 01/08/2012 (անգլ.)
  10. В.В. Калита, А.С. Гайдай ЭФФЕКТ БАРНУМА: ИССЛЕДОВАНИЕ ВОСПРИЯТИЯ ИСПЫТУЕМЫМИ ЛИЧНОСТНЫХ ОПИСАНИЙ С РАЗЛИЧНОЙ СОЦИАЛЬНОЙ ЖЕЛАТЕЛЬНОСТЬЮ В ЗАВИСИМОСТИ ОТ ТИПА ПРИМЕНЯЕМОЙ МЕТОДИКИ. Вестник Северо-Восточного государственного университета
  11. 11,0 11,1 Александр Невеев Эффект Форера (эффект Барнума). Արխիվացված 2016-12-01 Wayback Machine 01.04.2014
  12. 12,0 12,1 Forer B.R. The fallacy of personal validation: A classroom demonstration of gullibility// Journal of Abnormal and Social Psychology (American Psychological Association). – 1949. – 44 (1). – Pp. 118–123.
  13. 13,0 13,1 Meehl P. Wanted – A Good Cookbook // The American Psychologist. – 1956. – 11. – Pp. 263-267.
  14. Тест Роршаха на основе системы Экснера: теоретические и прикладные аспекты. Արխիվացված 2016-10-26 Wayback Machine Русское Роршаховское Общество. 30.11.2015
  15. Людмила Копец Эффект Барнума (или эффект Форера).
  16. Red Lights

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Forer B.R. The fallacy of personal validation: A classroom demonstration of gullibility// Journal of Abnormal and Social Psychology (American Psychological Association). – 1949. – 44 (1). – Pp. 118–123.
  • Meehl P. Wanted – A Good Cookbook // The American Psychologist. – 1956. – 11. – pp. 263–267.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]