Հերման Ռորշախ
Հերման Ռորշախ գերմ.՝ Hermann Rorschach | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 8, 1884[1][2][3][…] Ցյուրիխ |
Մահացել է | ապրիլի 2, 1922[1][2][4][…] (37 տարեկան) Հերիսաու, Շվեյցարիա բնական մահով |
Գերեզման | Նորդհայմ գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հոգեբույժ և հոգեվերլուծաբան |
Գործունեության ոլորտ | հոգեբուժություն և հոգեվերլուծություն |
Ալմա մատեր | Ցյուրիխի համալսարան և Բեռնի համալսարան[3] |
Տիրապետում է լեզուներին | գերմաներենի շվեյցարական տարբերակ[1] |
Գիտական ղեկավար | Էյգեն Բլեյլեր |
Ազդվել է | Էյգեն Բլեյլեր և Զիգմունդ Ֆրոյդ |
Ամուսին(ներ) | Olga Rorschach? |
Երեխա(ներ) | Wadim Rorschach?[5] |
![]() |
Հերման Ռորշախ (գերմ.՝ Hermann Rorschach, նոյեմբերի 8, 1884[1][2][3][…], Ցյուրիխ - ապրիլի 2, 1922[1][2][4][…], Հերիսաու, Շվեյցարիա)՝ շվեյցարացի հոգեբույժ, հոգեբան, «Ռորշախի թանաքաբծեր» թեստի հեղինակն է (1921 թվական)։ Գործածության մեջ է դրել հոգեդիագնոստիկա տերմինը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հերման Ռորշախը մեծացել է Շաֆհաուզենում, ի սկզբանե ցանկացել է դառնալ նկարիչ, քանի որ նրա հայրը նկարչության ուսուցիչ էր, նա նույնպես զբաղվել է գեղանկարչությամբ և գծանկարչությամբ։ Սակայն ավելի ուշ Էռնստ Հեկկելի առաջարկությամբ, ում նամակ էր գրել և ստացել պատասխանը, սկսեց բժշկություն ուսումնասիրել Ցյուրիխում, որպեսզի հետագայում դառնա հոգեբույժ։ Նա ներկա է գտնվել Էյգեն Բլեյլերի դասախոսություններին՝ ընդհանուր և հատուկ հոգեբուժությունից, ինչպես նաև հոգեբուժական կլինիկայում՝ Կարլ Գուստավ Յունգի մոտ,հոգեախտաբանության հիստերիայից։ Ցյուրիխում, Բեռնում, Բեռլինում սովորելուց մի քանի կիսամյակ հետո՝ 1909 թվականին Ռորշախը հանձնեց բժշկի պետական քննություն։
Ուսուցման ընթացքում տեղի ունեցավ նրա և համակուրսեցու՝ Օլգա Շտեմպելինի (Կազանից) նշանադրությունը, ով ռուսական ծագում ուներ, նրանք ամուսնացան 1910 թվականին։ Ավելի ուշ նրանք ունեցան երկու երեխա՝ որդի՝ 1917 թվականին և դուստր՝ 1919 թվականին։
1913 թվականին Հերման Ռորշախը կնոջ հետ փորձեցին բժշկի աշխատանք գտնել Ռուսաստանում, բայց անհաջող։ Արդյունքում Ռորշախը աշխատել է Մյունստերլինգենի, Բեռնի, Վալդաույի հոգեբուժական հաստատություններում։
Երկար ժամանակ Ռորշախի հետաքրքրությունների կենտրոնում գտնվում էր հոգեվերլուծությունը։ Նա դարձավ այդ ժամանակ Շվեյցարիայում բժշկական շրջանակներում հայտնի հոգեվերլուծական մեթոդի կողմնակիցը։
1919 թվականին Ռորշախը զբաղեցրեց Շվեյցարիական հոգեվերլուծական կազմակերծության փոխնախագահի պաշտոնը։ 1921 թվականին լույս տեսավ Ռորշախի «Հոգեդիագնոստիկա» աշխատանքը։
Ռորշախը մահացել է 1922 թվականի ապրիլի 2-ին՝ պերիտոնիտից, կույր աղիքի ելունի վիրահատությունից հետո, Հերիսաույի հիվանդանոցում, 37 տարեկան հասակում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 3,2 Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.) — Bern: 1998.
- ↑ 4,0 4,1 4,2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
- ↑ https://www.img.unibe.ch/unibe/portal/fak_medizin/ber_vkhum/inst_medhist/content/e40446/e617165/e617200/e617216/Ror-WR-Inv_ger.pdf
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ГՀերման Ռոշարխը հոգեբանական բառարանում
- Հերման Ռոշարխի կենսագրությունը Archived 2011-01-30 at the Wayback Machine.
- ГՀերմանը Կլյակսա մականվամբ Archived 2016-03-04 at the Wayback Machine.
- Ով է ով հոգեբանության մեջ՝ Հերման Ռոշարխ Archived 2011-11-06 at the Wayback Machine.
- Վ. Ի. Օվչարենկո։ Հերման Ռոշարխ
- Метод Роршаха по интегративной системе Экснера. Стимульные карты. Archived 2016-12-03 at the Wayback Machine.
|