Բարնում Թեյլոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարնում Թեյլոր
Phineas Taylor Barnum
Phineas Taylor Barnum portrait.jpg
Ծնվել է հուլիսի 5, 1810({{padleft:1810|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:5|2|0}})[1][2]
Ծննդավայր Բեթել, Կոնեկտիկուտ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել է ապրիլի 7, 1891({{padleft:1891|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:7|2|0}})[1][2] (80 տարեկանում)
Մահվան վայր Բրիջպորտ, Ֆեյրֆիլդ շրջան, Կոնեկտիկուտ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[3]
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն շոումեն, գործարար, քաղաքական գործիչ և ինքնակենսագիր
Զբաղեցրած պաշտոններ Կոնեկտիկուտի Ներկայացուցիչների պալատի անդամ և Բրիջպորտի քաղաքապետ
Քաղաքական կուսակցություն ԱՄՆ Հանրապետական կուսակցություն և Դեմոկրատական կուսակցություն
Ստորագրություն
PT Barnum Signature.svg
Phineas Taylor Barnum Վիքիպահեստում

Ֆինեաս Թեյլոր Բարնում (անգլ.՝ Phineas Taylor Barnum, հուլիսի 5, 1810({{padleft:1810|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:5|2|0}})[1][2], Բեթել, Կոնեկտիկուտ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ - ապրիլի 7, 1891({{padleft:1891|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:7|2|0}})[1][2], Բրիջպորտ, Ֆեյրֆիլդ շրջան, Կոնեկտիկուտ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[3], Կոնեկտիկուտ, ԱՄՆ), ամերիկյան շոումեն, XIX դարի ամերիկյան շոու-բիզնեսի խոշորագույն դեմքը։ Լայն ճանաչման է արժանացել իր մոլորեցումներով, կազմակերպել է իր անունով կրկես։

Շոումեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինեասը ծնվել է Բետել քաղաքում (Bethel, Կոննեկտիկուտ նահանգ, ԱՄՆ ), որտեղ նրա հայրն ուներ հյուրանոց և խանութ։ Բարնումի առաջին գործը եղավ ոչ մեծ կրպակի ձեռքբերումը, այնուհետև նա զբաղվեց վիճակախաղով, որն այն ժամանակ լայնորեն տարածված էր Միացյալ Նահանգներում։ Այս զբաղմունքում անհաջողություն ունենալով, նա 1829 թ. Կոննեկտիկուտ նահանգի Դանբերի քաղաքում հիմնեց ամենշաբաթյա «The Herald of Freedom» թերթը։ Թերթին ներկայացված զրպարտությունների վերաբերյալ մի քանի հայցերից և Բարնումի բանտարկությամբ ավարտված դատաքննությունից հետո նա տեղափոխվեց Նյու Յորք (1834

Վաշինգտոնի դայակը[խմբագրել | խմբագրել կոդը]

1835 թ. ամռանը Բարնումին այցելեց Կ. Բարտրամը (Coley Bartram)` նեգրուհի ստրկուհի Ջոյս Հետի նախկին տերը: Բարտրամը պատմեց, որ այս կնոջը ցուցադրելով որպես արտասովոր, կարելի է եկամուտ ստանալ, քանի որ հայտնաբերված թղթերի համաձայն, նա արդեն 161 տարեկան է, և որ նա եղել է Ջորջ Վաշինգտոնի դայակը: Ստրկուհու այժմյան տերը` միստր Լինդսեյը (R. W. Lindsay), գնորդ էր փնտրում։ Կույր, գրեթե հաշմանդամ կնոջ համար Բարնումը վճարեց 1000 դոլլար (դա պատկառելի գին էր նույնիսկ առողջ ստրուկի համար)։ Դրա համար նա ստիպված եղավ վաճառել նպարեղենի բիզնեսի իր բաժնեմասը։ Այդ կնոջ և փոքր խմբի հետ նա մի քանի ամիս ելույթներ ունեցավ Միացյալ Նահանգների քաղաքներում։ Հաջորդ տարվա փետրվարին նեգրուհին մահացավ ծերունական մահով։

Ամերիկյան թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թզուկներ Չարլզ Ստրատտոնի և Լուվինի Ուոռենի հարսանիքը Բարնումի կողմից կազմակերպված շքեղ շոու էր
Բարնումի կրկեսում ելույթ ունեցող Բանկեր երկվորյակները

1841 թ. անհաջողություններից հետո նա ձեռք է բերում Սկուդդերի Ամերիկյան թանգարանը, որը գտնվում էր Նյու Յորքում, Բրոդվեյի և Էննստրիտի խաչմերուկում։ Էքսպոզիցիայի զգալի ընդարձակումից հետո, վերանվանվելով Բարնումի Ամերիկյան թանգարան, այդ վայրը դառնում է Միացյալ Նահանգներում հանրաճանաչ ցուցահանդեսային համալիրներից մեկը։ Առանձնահտուկ հաջողության Բարնումը հասնում է 1842 թվականին հանրահայտ թզուկ Չարլզ Ստրատտոնի (Charles Stratton) ներկայացմամբ, որը ելույթ էր ունենում Գեներալ Թոմ-Թամ (General Tom Thumb) բեմական կեղծանվամբ, ինչպես նաև «Ֆիջի կղզու ջրահարսի» (Fiji mermaid), որին նա ներկայացնում էր իր բոստոնյան գործընկեր Մոզես Քիմբոլի համագործակցությամբ։ Մասնակիցներից էին նաև եզակի սիամյան երկվորյակները՝ Չանգ և Էնգ Բանկերները: 1843 թ. Բարնումը վարձում է հնդկուհի պարուհի Դու-Համ-Մի-ին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]