Աղբյուրի մոտ (նկար)
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Արփենիկ Նալբանդյան |
| տարի | 1957 |
| բարձրություն | 63 սանտիմետր |
| լայնություն | 85 սանտիմետր |
| նյութ | կտավ և յուղաներկ |
| գտնվում է | Հայաստանի ազգային պատկերասրահ |
պատկերված են
| |
| կայք | |
Ծանոթագրություններ | |
«Աղբյուրի մոտ», ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արփենիկ Նալբանդյանի 1957 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։ Նկարն աչքի է ընկնում սուր դիտողականությամբ և նուրբ քնարականությամբ[2]։
Նկարի չափսերն են՝ 63x85 սմ, նյութը՝ կտավ, յուղաներկ[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործական թեմատիկայում մեծ տեղ է զբաղեցրել խորհրդային կյանքը, հասարակ ժողովրդի առօրյան։ Նրա ստեղծագործական կյանքի երկրորդ շրջանում կտավները դառնում են ավելի կենսալի և գեղարվեստական ձևի առումով ավելի հասուն։
«Աղբյուրի մոտ» կտավը հեղինակը ստեղծել է տարված լինելով Բջնիի բնաշխարհով և ծանոթանալով տեղի բնակչության կյանքին ու առօրյային։ Բջնիում կատարված աշխատանքների մեջ ամբողջանում են Նալբանդյանի ստեղծագործական որոնումները և նկատելի են դառնում նկարչուհու արվեստի զարգացման հետագա ուղիները[4]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Աղբյուրի մոտ» կտավը լի է լուսավոր կոլորիտով, հարուստ երանգներով, օդառատ է։ Սյուժեն պատկերելու համար Նալբանդյանն առանձին որոնումներ չի կատարել, այլ պատկերել է այն, ինչ տեսել է։ Արտաքինից չերևացող, բայց մտածված դասավորությունները, ֆիգուրների ներքին, իմաստավորված կապը, միջավայրի ակտիվ օգտագործումը կենսական համոզչականություն են հաղորդում աշխատանքին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». gallery.am. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Արփենիկ Նալբանդյանի մասին armeniaculture.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.
- ↑ Աղբյուրի մոտ (1957), Տեղագրություն՝ Հայաստանի ազգային պատկերասրահ(չաշխատող հղում)
- ↑ Արփենիկ Նալբանդյան.վիրտուալ թանգարան
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի կատալոգ (Նախաբան` Ե. Մարտիկյան, խմբագիր` Ե. Կուրդոյան) – Ե., 1948
- Հայաստանի պետական պատկերասրահ – կատալոգ, Ե., 1965, էջ 137
- Արփենիկ Նալբանդյան 100 (Հեղինակ` Հ Բադալյան) – կատալոգ, Ե., 2016
